Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

Արհմիութենական շարժումն աշխարհում․ Վրաստանի, սկանդինավյան երկրների, Մեծ Բրիտանիայի փորձը

Արհմիութենական շարժումն աշխարհում․ Վրաստանի, սկանդինավյան երկրների, Մեծ Բրիտանիայի փորձը

Առաջադեմ պետությունների՝ աշխատողների իրավունքների պաշտպանության ոլորտում ունեցած ամենամեծ ձեռքբերումներից մեկը կայացած արհմիութենական համակարգ ունենալն է՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության կարևոր ու արդյունավետ մեխանիզմ:Ըստ «Քեմբրիջ բառարան»-ի սահմանման՝ արհմիությունը կազմակերպություն է, որը ներկայացնում է որոշակի ոլորտում աշխատող մարդկանց, պաշտպանում է նրանց իրավունքները և գործատուների հետ քննարկում նրանց աշխատավարձն ու աշխատանքային պայմանները: Իսկ հայտնի «Բրիտանիկա» հանրագիտարանը արհեստակցական արհմիությունը ներկայացնում է որպես որոշակի բնագավառի կամ ընկերության աշխատողների ասոցիացիա, որը ստեղծվել է՝ ապահովելու աշխատավարձի, աշխատանքային պայմանների կամ սոցիալական ու քաղաքական կարգավիճակի բարելավում՝ կոլեկտիվ գործարքների միջոցով։Թեև ժամանակի ընթացքում տարբեր հեղինակներ տարբեր կերպ են սահմանել արհմիություն հասկացությունը, սակայն դրա բնութագրական հատկանիշները գրեթե անփոփոխ են մնացել․ այն աշխատողների ազատ և կամավոր անդամակցության միջոցով ձևավորված կազմակերպություն է, որի նպատակն է՝ ներկայացնել կամ պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը։Եթե արհմիությունները ձևավորվել և սկզբնական շրջանում գործել են զուտ որպես աշխատողների և նրանց աշխատանքային իրավունքների պաշտպանության, կոլեկտիվ կամ անհատական շահերը ներկայացնող հասարակական միավորումներ, ապա այսօր դրանք էվոլյուցիոն զարգացման արդյունքում վերածվել են հասարակական կարևորագույն գործառույթներ իրականացնող սոցիալական ինստիտուտների, որոնց բացակայությունը կամ ձևական բնույթը հաճախ վկայում է տվյալ պետությունում քաղհասարակության ու ժողովրդավարության բացակայության կամ չզարգացվածության մասին։ Բացի այդ, թեև արհմիություններ գրանցված են աշխարհի գրեթե բոլոր երկրներում, սակայն, օրինակ, հետխորհրդային երկրներում դրանք չունեն այն հեղինակությունը, արդյունավետությունն ու հզորությունը, ինչ արևմտյան պետությունների, հատկապես՝ Արևմտյան ու Հյուսիսային Եվրոպայի երկրների, ԱՄՆ-ի արհմիությունները։Ամեն ինչ՝ սկզբիցԱռաջին արհմիությունների ձևավորման պահից անցել է շուրջ 2 հարյուր տարի։ Դրանք առաջացել են 18-րդ դարի վերջում՝ կապիտալիստական ​​շահագործման դեմ պրոլետարիատի պայքարի գործընթացում: Արհեստակցական միությունների ծննդավայրը Անգլիան է։ Այստեղ կապիտալիստական հարաբերություններն ամենաարագն էին զարգանում, ինչի արդյունքում ավելի վաղ ձևավորվեցին կապիտալիստական համակարգին բնորոշ երկու հիմնական սոցիալական դասակարգերը` բուրժուազիան և վարձու աշխատողների կամ բանվորների դասակարգը։ Դրանց փոխհարաբերություններն ի սկզբանե եղել են կոնֆլիկտային, քանի որ վաղ կապիտալիզմի դարաշրջանում բուրժուազիայի եկամուտների մեծացման հիմնական մեթոդը վարձու աշխատողներին ներկայացվող պահանջների խստացումն էր, մասնավորապես, աշխատանքային օրվա երկարացումը, աշխատանքի վարձատրության չափերի նվազեցումը, տուգանքները և այլն։ Այս ամենը հանգեցրեց աշխատողների ինքնաբուխ ակցիաների, որոնց ընթացքում նրանք կոլեկտիվ կերպով լքում էին աշխատավայրերն ու չէին վերադառնում՝ մինչև իրենց պահանջները գոնե որոշ չափով չէին բավարարվում։ Այդ ժամանակ գործատուների և պետության հակազդեցությունը խիստ անհանդուրժողական էր, ինչի արդյունքում 1799 և 1800 թվականներին ընդունվեցին հատուկ ակտեր, որոնք արգելում էին աշխատավորական միությունների գործունեությունը և քրեական պատասխանատվություն նախատեսում նման միություններին անդամակցելու համար։ Թե՛ Մեծ Բրիտանիայում, թե՛ ԱՄՆ-ում 19-րդ դարի գրեթե ողջ ընթացքում արհմիությունները ինքնաբուխ ու կարճատև կյանք էին ունենում՝ հիմնականում գործատուների ու կառավարության թշնամանքի պատճառով, որոնք պարբերաբար հետապնդում էին միության անդամներին։Ու թեև այդ երկու երկրներում արհմիությունների կազմակերպիչները բախվում էին նմանատիպ խոչընդոտների, նրանց մոտեցումներն այլ էին․ բրիտանական շարժումը նպաստում էր քաղաքական ակտիվությանը, ինչը 1906-ին հանգեցրեց Լեյբորիստական կուսակցության ձևավորմանը, մինչդեռ ամերիկյան արհմիությունները ձգտում էին կոլեկտիվ գործարքների՝ դրանք դիտարկելով որպես իրենց աշխատողների համար տնտեսական շահույթ նվաճելու միջոց։ Ի վերջո 1824 թվականին Անգլիայի հակաաշխատավորական օրենսդրությունը վերացվեց` օրինականացնելով արհմիությունների գործունեությունը։ Իսկ Բրիտանական միութենականության օրինական հիմքը դրվեց 1871-ի՝ «Արհեստակցական միությունների մասին» ակտով: 1920-ին արդեն Մեծ Բրիտանիայի աշխատողների մոտ 60%-ը միավորված էր արհմիություններում։ Միացյալ Նահանգներում ևս հասան այդ հաջողությանը, թեև ավելի դանդաղ ճանապարհով՝ դատական մի շարք որոշումների միջոցով։ Եթե ԱՄՆ-ում արհմիությունները հիմնականում առաջ էին քաշում զուտ սոցիալ-տնտեսական պահանջներ և ընդգծված կերպով տարբերվում էին ռադիկալ, հեղափոխական քաղաքական կուսակցություններից, ապա մյուս զարգացած երկրներում 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին արհմիություններն առավելապես քաղաքականացված էին և հեղափոխական բնույթ ունեին։ Սա հանգեցրեց նրան, որ մայրցամաքային Եվրոպայում արհմիությունների օրինականացումը ձգձգվեց։ Մասնավորապես, Ֆրանսիայում դրանց գործունեությունն օրինականացվեց միայն 1930 թվականին, իսկ Գերմանիայում ֆաշիստական ռեժիմը ոչնչացրեց արհմիությունները, որոնք վերականգնվեցին միայն Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Սկանդինավյան երկրների օրինակըԱյսօր աշխատողների՝ արհմիության անդամ լինելու ցուցանիշով առաջատար են Սկանդինավյան երկրները՝ Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, որտեղ անդամակցությունը տատանվում է 60-70%-ի միջակայքում, իսկ Իսլանդիայում հասնում է մինչև 90%-ի: Այնուամենայնիվ, սա արհմիությունների հզորության օբյեկտիվ ցուցիչ համարել չենք կարող։ Այս երկրներում արհմիությունների ուժի առավել համոզիչ վկայություն է կոլեկտիվ բանակցությունների, պայմանագրերի բարձր մակարդակը։ Օրինակ, Շվեդիայում կոլեկտիվ պայմանագիրը վավեր է ոչ միայն արհմիությունների անդամների, այլև տվյալ աշխատավայրի բոլոր աշխատողների համար, և արդյունքում աշխատողների մոտ 90 տոկոսը պաշտպանված է կոլեկտիվ բանակցությունների համաձայնագրերով: Շվեդական հաջողված մոդելը հենվում է ուժեղ արհմիությունների և գործատուների ուժեղ միությունների վրա: Աշխատաշուկայի սոցիալական գործընկերները՝ արհմիությունը, գործատուների միությունը, երբեմն նաև պետությունը, հանդիպում, բանակցում և վեճերը լուծում են խաղաղ ճանապարհով՝ հիմնականում առանց գործադուլների։ Այստեղ արհմիությունները մեծ պատասխանատվություն են կրում աշխատաշուկան կարգավորելու, աշխատավարձերի չափը սահմանելու և ստուգումների համար։ Հատկանշական է, որ շվեդական ձեռնարկություններում արհմիություններն աշխատանքի անվտանգության և աշխատողների առողջության նկատմամբ հսկողություն են իրականացնում այն դեպքում, երբ նման հսկողություն իրականացնում է նաև պետական տեսչությունը։ Վրաստանի օրինակըԴիտարկենք մեր հարևան պետության՝ Վրաստանի փորձը, որը պատմականորեն նմանատիպ ճանապարհ է անցել, ինչ Հայաստանը։ Այստեղ արհմիութենական առաջին շարժումը սկսվել է 1896 թ.-ին․ ստեղծված «Մինչև» միությունը ֆինանսական աջակցություն էր տրամադրում երկրի տարբեր ծայրերում գործադուլ հայտարարած բանվորներին։ Այնուամենայնիվ, երկրի խորհրդայնացումից հետո կազմակերպության գաղափարը զգալիորեն խեղաթյուրվեց, արհմիությունն աշխատողների համար կորցրեց իր պաշտպանիչ գործառույթը և դարձավ խորհրդային իշխանությունների ճյուղերից մեկը: Քայքայված այդ կերպարը ծանր ժառանգություն թողեց ԽՍՀՄ փլուզումից հետո գործող արհմիությունների համար, որոնք հասարակության ընկալումներում դարձան անօգուտ միություններ: Մի բան, ինչը բնորոշ է խորհրդային մյուս պետություններին ևս։ Վրաստանյան իրավիճակը հասկանալու համար հայացք գցենք անցյալին․ «Կար ժամանակ՝ նույնիսկ ես չգիտեի, թե ինչ է արհմիությունը՝ պիտի ուտե՞ս այն, թե՞ խմես»,- Վրաստանի արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլիի այս անկեղծ խոստովանությունը ցույց է տալիս, թե որն է վրացական և, առհասարակ, հետխորհրդային արհմիությունների առջև ծառացած թերևս ամենամեծ խնդիրը։ Սովետական միության տասնամյակների կառավարումը հանգեցրել է մի իրավիճակի, երբ աշխատողները տեղյակ չեն, թե իրականում ինչ է անում «արևմտյան ոճի» ժամանակակից  արհմիությունը, քանի որ սովետական արհմիությունների նպատակներն ու գործառույթներն էապես տարբերվում էին զարգացած երկրների արհմիությունների նպատակներից: Սովետական ​​արհեստակցական միությունները պետությունից անկախություն չունեին և իրականացնում էին իշխանություններից պատվիրակված գործառույթներ, ինչպես նաև` առաջարկում առողջարանների և լողափային հանգստավայրերի անվճար փաթեթային արձակուրդներ։ Ի հակադրություն դրան` արևմտյան արհմիությունները ստեղծում են աշխատողները՝ սեփական շահերը պաշտպանելու համար՝ գործատուների հետ կոլեկտիվ բանակցությունների միջոցով։ԽՍՀՄ փլուզումից մինչև 2000-ականների սկիզբը՝ Վրաստանում արհմիություններն ունեին կոռումպացված, ոչ կոմպետենտ ղեկավարություն։ Այդ ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիան (ՎԱՄԿ) նույնիսկ «մաֆիոզ կազմակերպություն» է կոչել։ Այն ո՛չ իր անդամների իրավունքների պաշտպանությամբ էր զբաղվում, ոչ էլ ապահովում էր սովետական ​​ոճի օգուտները․ պարզապես սպասարկում էր միության ղեկավարության մասնավոր՝ հիմնականում տնտեսական շահերը։ Բարեփոխումները վրաց արհմիութենական կյանքում սկսվեցին 2005 թվականից, երբ փոխվեց ՎԱՄԿ-ի ղեկավարությունը, և նախագահ ընտրվեց Իրակլի Պետրիաշվիլին։ Նոր ղեկավարները խոստացան վերջ տալ միության գույքահեն կողմնորոշմանն ու բարեփոխումներ իրականացնել: Ըստ Պետրիաշվիլիի՝ նախորդ ղեկավարությունը նոր թիմի համար ֆինանսական միջոցներ չէր թողել արհմիության պահուստներում։ Մեկ այլ խնդիր էր, որ «արհմիություններ»-ից շատերն, ըստ էության, երևակայական կազմակերպություններ էին, որոնք ԽՍՀՄ փլուզումից հետո տվյալ ոլորտի անկման պատճառով իրականում չունեին անդամակցություն։ Նոր ղեկավարությունը վարչական հիմնանորոգում իրականացրեց, զտվեցին կեղծ կազմակերպություններն ու երևաց արհմիությունների իրական վիճակը։ Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի ակցիաներից, 2018Առավել նորարարական լուծումներից էր 2007-ին «Ինքնազբաղված և առևտրային աշխատողների միություն» հիմնադրամի ստեղծումը, որը ոչ ֆորմալ աշխատող վրացիների ճնշող մեծամասնությանը միավորելու փորձ էր: Սա ներառում էր տաքսիստներին, փոքր բիզնեսի սեփականատերերին, կրպակատերերին և այլն։ Արհմիություններում որոշակիորեն բարելավվեց նաև ներքին ժողովրդավարության և ներքին ընտրությունների հարցը, թափանցիկության, հաշվետվողականության մակարդակը՝ արհմիությունների անդամների և ոչ անդամ հետազոտողների համար։ Իհարկե, ՎԱՄԿ-ի անդամ ոլորտային բոլոր արհմիությունները չէ, որ նույն չափով էին զարգանում։ Հատկապես ազդեցիկ էր Մանկավարժների ու գիտնականների արհմիությունը, որին հաջողվեց հասնել մինչ այդ չլսված հաջողությունների, ինչպիսիք են մշտական պայմանագրերը և իր անդամների համար առողջության անվճար ապահովագրությունը:«Մենք արհեստակցական շարժումը տանում էինք բոլորովին նոր մակարդակի։ Հավատում էինք, որ արհմիությունները պետք է կառուցվեն ներքևից վերև, և ոչ հակառակը։ Մենք վերջ տվեցինք միության ղեկավարներին նշանակելու պրակտիկային, այժմ անդամները ժողովրդավարական ճանապարհով ընտրում են իրենց առաջնորդներին»,- նշել է Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահը։Բարեփոխումներն, այնուամենայնիվ, չկարողացան արմատախիլ անել արհմիության բոլոր խնդիրները։ Հասարակության վստահությունը շարունակում էր մնալ խիստ ցածր։ Մարզերում շարունակում էին աշխատել հին կադրերը՝ իրենց նախկին գործելաոճով։ Եվ չնայած ղեկավարությունը որդեգրել է ժամանակակից արհմիութենական շարժում դառնալու նպատակը՝ նրանց հռետորաբանությանը երբեմն հակասում է դրան: Ղեկավարությունը երկփեղկված է՝ մի կողմից պոպուլիստական ուղերձների միջոցով արհմիությունների ժողովրդականությունը բարձրացնելու, մյուս կողմից՝ որպես սոցիալական երկխոսության կողմ՝ սեփական պատասխանատվությունը մեծացնելու անհրաժեշտությամբ։ Համագործակցության մասին խոսակցությունները զուգորդվում են արհմիության լիդերների՝ իշխանության հասցեին կոշտ քննադատություններով։Թեև, ինչպես նշեցինք, Վրաստանում արհմիութենական համակարգի թուլությունը մասամբ արդյունք է հենց ՎԱՄԿ-ի ներքին պատմական, մշակութային և կառուցվածքային խնդիրների, այնուամենայնիվ, սա ամբողջ պատկերը չէ: Միության նախագահ Իրակլի Պետրիաշվիլին երկրի «նեոլիբերալ կառավարությանը» համարում էր վիճակի հիմնական պատասխանատու։ Պետրիաշվիլին խոսում էր արհմիությունների գաղափարական աղետի մասին մի կառավարության ներսում, որն «անտեսում է» արհմիությունները և դրանք դիտարկում որպես «տնտեսական զարգացման թշնամիներ»:Սաակաշվիլու կառավարությունն աշխատանքային քաղաքականության վերաբերյալ ուներ իր օրակարգը և, չնայած հանրային դժգոհությանը, բոլորովին չէր շեղվում դրանից։ Ասվածի լավագույն ապացույցը 2006 թվականին Աշխատանքային նոր օրենսգրքի ընդունումն էր, որն իրականացվեց՝ նույնիսկ առանց արհմիությունների խորհրդատվության: Հատկանշական է, որ Վրաստանի գործատուների ասոցիացիան նույնպես կողմ չէր այդպիսի օրենսգրքին։ Արհմիությունները և միջազգային փորձագետները, նաև Աշխատանքի միջազգային կազմակերպությունն այն գնահատել են որպես խիստ խտրական վերաբերմունք՝ ինչպես աշխատողների, այնպես էլ նրանց ներկայացնող արհմիությունների նկատմամբ, որը խախտում է աշխատողների իրավունքների պաշտպանության միջազգային չափանիշները։ Եվ, այդ ամենին զուգահեռ, ըստ ՎԱՄԿ-ի նախագահ Պետրիաշվիլիի, այնքան սահմանափակումներ և երկար ընթացակարգեր էին սահմանել գործադուլների համար, որ Վրաստանում գործադուլ հայտարարելը գործնականում ապօրինի էր։Բողոքի ցույց՝ Թբիլիսիի շինհրապարակներից մեկում երկու աշխատողի մահվանից հետո, 2019, Դաթո Պարուլավա 2009-ին երկրի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը աշխատանքային օրենսգիրքը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու որոշակի ցանկություն դրսևորեց։ Արդյունքում ՎԱՄԿ-ի և գործատուների միության հետ բանակցություններ սկսվեցին սոցիալական գործընկերներության շրջանակում, օրենսգրքում մի շարք փոփոխություններ նախատեսվեցին, ինչպես օրինակ՝ արտաժամյա աշխատավարձի բարելավում, աշխատողին աշխատանքից հեռացնելու մասին նախազգուշացման ժամկետի ներդրում, խտրականության դեմ օրենսդրական ավելի հստակ պաշտպանություն, բանավոր աշխատանքային պայմանագրերի արգելում, սոցիալական երկխոսությունը վերահսկող կառավարական հանձնաժողովի ստեղծում։ Սակայն այդ փոփոխություններն այդպես էլ տեղի չունեցան, ինչն, ըստ արհմիությունների, իշխող կուսակցության նեոլիբերալ թևի մեծ ազդեցության հետևանքն էր։ 2012-ին Վրաստանում տեղի ունեցած իշխանափոխությունը դրականորեն ազդեց արհմիությունների վրա, որոնք համարյա անմիջապես սկսեցին ակտիվ զանգվածային ցույցեր, իսկ աշխատանքային օրենսգրքում լայնամասշտաբ փոփոխություններ իրականացվեցին 2013 թվականին։ Վերջին շրջանում Վրաստանում արհմիությունների հայտնիության ու հեղինակության որոշակիորեն բարձրացմանը նպաստեց նաև այն, որ Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի երկարամյա նախագահ Իրակլի Պետրիաշվիլին 2018 թվականին ընտրվեց 163 երկրի արհմիություններ միավորող Արհմիությունների միջազգային կոնֆեդերացիայի փոխնախագահ։ Նախորդ երկու տարիներին նորաստեղծ արհմիությունները ևս նպաստեցին երկրում արհմիությունների դերի արժևորմանը։ Նրանք դա հիմնականում իրականացրին գործադուլների ալիքով։ Նախ, 2018-ի ամռանը Թբիլիսիի մետրոպոլիտենի վարորդների արհմիությունը մի քանի օր փակեց Վրաստանի մայրաքաղաքը, մինչև քաղաքապետարանն ի վերջո պարտավորվեց կատարել գործադուլավորների պահանջները: 2019-ի սկզբին էլ սոցիալական աշխատողների նոր միությունը հաջող գործադուլ իրականացրեց աշխատավարձերի բարձրացման և աշխատանքային ավելի լավ պայմանների համար:Լուսանկարը՝ Վարորդների անկախ արհմիության՝ «Էրտոբա 2013»-ի գործադուլից, 2018-ի հունիս Այդ երկու արհմիությունները «Համերաշխության ցանցի» դաշնակիցներ են, վերջինս ակտիվիստների միություն է և աշխատողների կենտրոն, որը ստեղծել են մանրածախ և սպասարկման ոլորտի աշխատողները՝ 2015 թ.-ին: Մետրոյի աշխատողների, սոցիալական աշխատողների և լրատվամիջոցների աշխատողների արհմիությունների հետ՝ «Համերաշխության ցանցը» գործարկել է նոր, համաժողովրդական արհմիությունների կոնֆեդերացիան՝ մարտահրավեր նետելով Վրաստանի արհմիությունների կոնֆեդերացիային։ Խմբի հիմնադիրները գտնում են, որ ՎԱՄԿ-ը խորհրդային դարաշրջանից մնացած ժառանգություն է և առանձնապես չի տարբերվում խորհրդային արհմիություններից․«Դա հիմնականում բաղկացած է տարեց մարդկանցից, որոնք վերջին երեսուն տարում վճարում են իրենց անդամավճարները՝ հավանաբար նույնիսկ չիմանալով, որ իրենք միության անդամ են, և թե առհասարակ ինչ է արհմիությունը»,- նշել են նրանք։ ՎԱՄԿ-ի հրապարակումներից մեկը ևս վկայում է, որ թեև 2018 թվականի տվյալների համաձայն՝ կոնֆեդերացիայի անդամների շուրջ 40%-ը 35 տարեկանից ցածր աշխատողներ են, սակայն երիտասարդ անդամների մեծ մասը ոչ միայն չի զբաղվում միության գործունեությամբ, այլ հաճախ թյուր պատկերացումներ ունի արհմիության դերի վերաբերյալ:Նորաստեղծ կոնֆեդերացիայի հիմնադիրները կարծում են, որ թեև 2006-ին ՎԱՄԿ-ը վերափոխվել է` դառնալով ավելի շատ արևմտյան ոճի միություն, սակայն դա պարզապես պատրանք է ստեղծում, թե իրական արհմիություններ և ժողովրդավարություն կա։ «Դա փչոց է: Նրանք նույն աղբն են, պարզապես հիմա ձևացնում են, թե արևմտամետ են: Կարծում եմ՝ մեր իրավիճակն իրականում բավական նման է հետսոցիալիստական մյուս երկրների, ինչպես, օրինակ, Ռուսաստանի վիճակին, որտեղ միությունները հավատարիմ են Պուտինին, բացառությամբ նրա, որ այստեղ նրանք արևմտամետ են»,- ասել են նրանք՝ հայտնելով նաև, որ երկրում տիրող հակառուսական ալիքի վրա որոշ քաղաքական գործիչներ կամ աջակողմյան ԶԼՄ-ներ նույնիսկ փորձում են պիտակավորել արհմիութենական շարժումը՝ կապելով այն Խորհրդային Միության հետ։ Վրաստանում հանրային ինստիտուտներից ամենացածր վարկանիշն ունեն հենց արհմիությունները, նույնիսկ ոստիկանության կամ եկեղեցու նկատմամբ վստահությունն է ավելի բարձր։ Նրանք դրա պատճառ են համարում այն, որ քաղաքացիները պարզապես չգիտեն, թե ինչ է արհմիությունը՝ նշելով սակայն, որ երբ մետրոյի կայարանների դիմաց նվազագույն աշխատավարձի քարոզչության համար ստորագրահավաք էին իրականացնում, դա ոգևորիչ էր մարդկանց համար։ Նրանք հավատացած են, որ վերջին գործադուլներից հետո կամաց-կամաց ձևավորվում է գաղափարը, որ արհմիությունները ոչ թե ծառայություններ մատուցելու, այլ ներգրավելու, կազմակերպելու գործառույթ ունեն։Եվ կարելի է արձանագրել, որ այդ պայքարի արդյունքում աշխատողների իրավունքների թեման վրաստանյան լրատվամիջոցներում և սոցիալական մեդիայում բավական լայն քննարկվեց, մինչդեռ նախկինում պարզապես ձախական ենթամշակութային թեմա էր։ Որպես նոր սկիզբ՝ սա կարելի է նշանակալի ձեռքբերում համարել մեր հարևան երկրի համար։Աղբյուրներ՝Մ․ Հակոբյան, Կ․ Ասատրյան, Արհմիությունները՝ որպես աշխատանքային իրավունքների պաշտպանության եղանակ, 2014britannica.com, transparency.ge, regnum.ru, gtuc.ge, opendemocracy.netԱստղիկ Քեշիշյան 
20:48 - 27 հունիսի, 2020
Վրաստանում միջազգային չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի |aliq.ge|

Վրաստանում միջազգային չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝ միջազգային կանոնավոր չվերթները մինչև օգոստոսի 1-ը չեն վերականգնվի: «Կանոնավոր օդային երթևեկությունը վերականգնելու մասին որոշումը կկայացվի աշխարհում և Վրաստանում համաճարակաբանական իրավիճակից ելնելով», — ասված է հայտարարության մեջ: Գործակալությունը հորդորում է քաղաքացիներին տոմսեր ձեռք չբերել, քանի դեռ կանոնավոր օդային երթևեկության վերականգնման ամսաթվի և հաստատված չվերթների ժամանակացույցի մասին պաշտոնական հայտարարություն չի եղել: Ավելի վաղ Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նաթիա Թուրնավան հայտարարել էր, որ կանոնավոր չվերթների հետ կապված սահմանափակումներն ուժի մեջ կմնան մինչև հուլիսի վերջ: Նրա խոսքով՝ միջազգային տուրիզմի հետ կապված Վրաստանի կառավարության առաջնահերթությունը քաղաքացիների անվտանգությունն է, երկրում ամենինչ կախված կլինի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակից:
09:11 - 26 հունիսի, 2020
Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին |aliq.ge|

Վրաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի խորհրդարանը այսօր՝ հունիսի 23-ին կայացած նիստում երկրորդ ընթերցմամբ նույնպես կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխություններին: Սահմանադրական փոփոխությունները ընդունելու համար անհրաժեշտ է առնվազն 113 ձայն: Նիստին գրանցվել էր 119 պատգամավոր: 115 պատգամավոր կողմ է քվեարկել փոփոխությունների նախագծին, ըստ որի 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն համընդհանուր համամասնական ընտրակարգին առավելագույնս մոտ կարգով: Դեմ է քվեարկել 3 պատգամավոր, ձեռնապահ է մնացել մեկ պատգամավոր: Հունիսի 21-ին Վրաստանի խորհրդարանը առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց սահմանադրական փոփոխությունների նախագծին: Օրենսդրական նախաձեռնությունը քննարկող նիստին գրանցված 142 պատգամավորից կողմ քվեարկեց 136-ը, դեմ՝ 5 պատգամավոր: Սահմանադրական փոփոխությունները 3 ընթերցմամբ նախատեսվում է ընդունել մինչև հունիսի 29-ը: Սահմանադրական փոփոխությունների մասին հակիրճ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն խառը ընտրական կարգով (120 համամասնական, 30 մեծամասնական) և 1 տոկոսանոց անցողիկ շեմով : Օրինագիծը ենթադրում է 40 տոկոսանոց արգելքի մեխանիզմ, ինչը նշանակում է, որ որևէ կուսակցություն 2020 թվականի ընտրություններին համամասնական կարգով 40,54 տոկոսից պակաս աջակցություն ստանալու դեպքում,  միակուսակցական կառավարություն ձևավորելու հնարավորություն չի ունենա. կոալիցիոն կառավարության ձևավորման անհրաժեշտություն կլինի:
16:00 - 23 հունիսի, 2020
Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից |jnews.ge|

<h3jnews.ge: class="post-title">Ջավախքցի դիմորդները զրկված են Հայաստան ընդունվելու հնարավորությունից Դիտումների քանակը: 1834|նորություններ|22.06.2020     Ջավախքցի դիմորդները, ովքեր ուզում են բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանում, փակ սահմանների պատճառով չեն կարողանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Մի քանի տասնյակ դիմորդներ հավաքական նամակ են գրել Հայաստանի համապատասխան գերատեսչություններին, խնդրանքով, որ իրենց հնարավորություն տրվի մասնակցել քննություններին: Բանն այն է, որ կորոնավարակի համաճարակի պատճառով արդեն մի քանի ամիս է փակ են միջպետական սահմանները, այդ թվում՝ հայ-վրացական սահմանը: Այդ իսկ պատճառով օտարերկրյա դիմորդները չեն կարողանում Հայաստանում մասնակցել ազգային միասնական քննություններին: Ջավախքցի դիմորդների հավաքական նամակում մասնավորապես նշված է. «Մենք՝ հայ դիմորդներս, չենք կարող հատել հայ-վրացական սահմանը և մասնակցել միասնական ազգային քննություններին Հայաստանում գտնվող քննական կենտրոններում: Խնդրում ենք աջակցել մեզ և ստեղծել քննական հանձնաժողով և քննական կենտրոն Վրաստանի տարածքում: Մենք հայ ենք, Վրաստանի քաղաքացի և ցանկանում ենք բարձրագույն կրթություն ստանալ Հայաստանի հանրապետության բուհերում»: Վրաստանի քաղաքացի հայ դիմորդները դիմում են՝ Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին, Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ա. Փաշայանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին: Նամակն ստորագրել են մի քանի տասնյակ դիմորդներ: Նրանք հույս ունեն, որ Հայաստանի իշխանություններն ըմբռնումով կմոտենան իրենց խնդրանքին: Ամեն տարի Ջավախքից մոտավոր 250-300 դիմորդ ընդունվում է Հայաստանի տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններ:
10:36 - 23 հունիսի, 2020
Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների երկրորդ խումբը

Ֆրանսիայից Հայաստան է ժամանելու բժիշկների երկրորդ խումբը

Մոտ օրերս Ֆրանսիայից Հայաստան կժամանի բժիշկների երկրորդ խումբը, որը կղեկավարի հայտնի ֆրանսահայ բժիշկ Լորան Փափազյանը: Խմբում ներգրավված կլինի ևս մեկ ֆրանսիահայ բժիշկ: Այս մասին տեղեկանում ենք Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից։ Ֆրանսիացի բժիշկների առաջին խումբը Հայաստան է ժամանել հունիսի 14-ին Մարսել-Երևան հատուկ չվերթով: Համավարակի դեմ պայքարում սա օտարերկրացի մասնագետների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն էր: Արձագանքելով Առողջապահության նախարարության խնդրանքին` Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն այս նախաձեռնությունը կյանքի կոչեց USAID-ի հետ սերտ համագործակցությամբ: Հայաստան ժամանած 10 ֆրանսիացի բժիշկները իրենց առաքելությունն իրականացնում են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում: Բժիշկները մասնագիտությամբ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ են և հիմնականում աշխատում են վերակենդանացման բաժանմունքներում։  
18:08 - 21 հունիսի, 2020
Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան

Կրկին 3 թթվածնային սարք ու 6000 պաշտպանական դիմակ Վրաստանից հասավ Հայաստան

Վիրքի հայոց ընկերների վերջին շաբաթվա ինտենսիվ փնտրտուքի արդյունքում, մեծ դժվարությամբ կարողացանք գտնել 10 լիտրանոց թթվածնային 3 խտացուցիչ, որոնք «Մեկ դիմակ` մեկ կյանք» նախաձեռնության կողմից գնված 6000 պաշտպանական դիմակների հետ արդեն Հայաստանում են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը: «Այսպիսով, վերջին 10 օրվա ընթացքում մեր համատեղ ջանքերով Վրաստանից ընդհանուր առմամբ 58 խտացուցիչ եւ 9000 դիմակ է բերվել Հայաստան: Սա իրագործելու համար անուրանալի է Վրաստանի եւ մի շարք երկրների մեր հայրենակիցների, գործարարների եւ պարզապես մտահոգ մարդկանց աջակցությունը: Վրաստանում այս պահին դեֆիցիտ դարձած սարքերը «պեղելու» գործում ջանք չխնայեցին մեր ընկերներ Պավել Օգանեզովն ու Արշակ Բադալյանը: Սարքերի այս վերջին եռյակը գնելու համար ֆինանսական աջակցություն տրամադրեցին բելգիահայերը` Ծովինար Նազարյանի գլխավորությամբ եւ Ջավախքի մեր հայրենակիցները: Նշեմ նաեւ, որ այս օրերին բազմաթիվ զանգեր ենք ստացել աշխարհի տարբեր հատվածներից, կոնկրետ թթվածնային այս սարքերը Վրաստանից գնելու եւ «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով մեր երկիր տեղափոխելու նախաձեռնությանը միանալու պատրաստակամությամբ, ինչի համար անչափ շնորհակալ ենք: Տեղեկացնենք, որ ՀՀ Առողջապահության նախարարության մեր գործընկերների համաձայն, մինչ այս իրենց կողմից պատվիրված մի քանի 100 թթվածնային սարքերի մի մասն արդեն Հայաստանում է, մնացածները` տեղում կլինեն շատ շուտով: Մեզ հետ խոսող բժիշկներն ու հիվանդանոցների համակարգողները շարունակաբար շնորհակալություն են հայտնում վիրահայերին այս կարեւորագույն ժամանակահատվածում Հայաստանին «թթվածին հասցնելու» համար: Մենք էլ իրենց ենք շնորհակալություն հայտնում վարակի դեմ անմռունչ պայքարը շարունակելու համար: Ասվածն ամենեւին չի նշանակում, թե մենք դադարեցնելու ենք առողջապահական համակարգին աջակցելու ջանքերը, պարզապես հասկանալ է պետք, թե կոնկրետ ինչպես կարող է դա արվել Վրաստանից: Հույս ունենք, որ շուտով դրա անհրաժեշտությունն ընդհանրապես չի լինի, սակայն դա նաեւ մեծապես կախված է մեզանից յուրաքանչյուրի ողջախոհությունից եւ պատասխանատու վարքագծից: Առողջություն բոլորին…»,- գրել է նա
20:50 - 19 հունիսի, 2020