ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում մոտ 300 բեռնատար ավտոմեքենա է կուտակված

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում մոտ 300 բեռնատար ավտոմեքենա է կուտակված

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ռուսական կողմում կա մոտ 300 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:55 - 29 մարտի, 2021
Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

Խորհրդակցություն և պարգևների հանձնում ԱԻՆ-ում

Այսօր Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայությունն ամփոփել է մեկ ամսվա գործունեությունը: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ ՓԾ տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը, ՓԾ կադրերի վարչության պետի պաշտոնակատար Արման Կարապետյանը, ՓԾ Հոգեբանական աջակցության բաժնի պետ Արևիկ Երիցյանը, Երևանի և մարզային փրկարարական վարչությունների պետերը: Փրկարար ծառայության կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են հաշվետու ժամանակահատվածում իրականացված աշխատանքները և ի հայտ եկած խնդիրների լուծման տարբերակները: Նշվել է նաև, որ ՓԾ տարածքային մարմինների աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով՝ քննարկվում են վերջիններիս լիազորությունների շրջանակն ընդլայնելու իրավական կարգավորումները: Նախարար Անդրանիկ Փիլոյանը շնորհակալություն է հայտնել տարածքային ստորաբաժանումներին՝ ձմռան սեզոնային դժվարություններով պայմանավորված աշխատանքները հավուր պատշաճի կատարելու համար: Նա նաև հանձնարարել է հետևել սելավատարների մաքրմանը, լրացուցիչ աշխատանքներ տանել հեղեղումներից խուսափելու համար, ինչպես նաև խիստ հսկողություն սահմանել՝ գյուղատնտեսական աշխատանքների հետևանքով հնարավոր հրդեհների դեպքերը կանխելու նպատակով: Խորհրդակցության ավարտին պարգևատրման արարողություն է իրականացվել: Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի հրամանով ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Գասպարյանը պարգևատրվել է «Համագործակցության համար» մեդալով: Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարարի հրամանի համաձայն՝ ՌԴ ԱԻՆ 30-ամյակի մեդալով են պարգևատրվել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանը, ԱԻՆ գլխավոր քարտուղար Վահագն Օհանյանը, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը, փ/ծ գնդապետ Արմեն Գևորգյանը, փ/ծ գնդապետ Հայկ Նաղդալյանը, փ/ծ գնդապետ Սարգիս Կյուրեղյանը, փ/ծ փոխգնդապետ Լևոն Փալայանը, փ/ծ մայոր Խաչիկ Ցոգոլակյանը, փ/ծ կապիտան Էմիլ Գաբրիելյանը և փ/ծ կապիտան Կարեն Մաթևոսյանը:
18:43 - 29 մարտի, 2021
Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։  Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուստ տրանսպորտայինմիջոցների համար։ Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ Ռուսական կողմում կա մոտ 648 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:20 - 29 մարտի, 2021
Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Արագածոտնի և Շիրակի (դժվարանցանելի) մարզերում, Արարատի մարզի Զանգակատուն-Լանջառ-Տիգրանաշեն ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա մոտ 632 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:20 - 28 մարտի, 2021
Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է հումք

Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է. այրվել է հումք

Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահեստային տարածքում այրվել է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, հրդեհի մասին ահազանգը Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է մարտի 27-ին, ժամը 11։14-ին։ Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։23-ին, մարվել՝ 14։16-ին։  
16:35 - 27 մարտի, 2021
Մարտի 28-29-ին գիշերային ժամերին ՀՀ հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան՝ օդում՝ -3...-4

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին ՀՀ հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան՝ օդում՝ -3...-4

Մարտի 28-29-ին գիշերային ժամերին հանրապետության հովտային գոտում սպասվում է բացասական ջերմաստիճան, օդում՝ -3...-4, հողի մակերևույթին՝ -5…-7 աստիճան։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։Հանրապետության տարածքում՝ մարտի 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 31-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով։ Մարտի 28-30-ը, 31-ի ցերեկը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5մ/վ, 27-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 27-ի ցերեկը, 28-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով։ Երևան քաղաքում՝ մարտի 27-ի ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում թաց ձյան տեսքով։ Մարտի 28-31-ը, ապրիլի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
14:33 - 27 մարտի, 2021
Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասի 600 քմ պահեստային տարածքում այրվում են արտադրության հումք և դետալներ․ հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասի 600 քմ պահեստային տարածքում այրվում են արտադրության հումք և դետալներ․ հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ 4 մարտական հաշվարկ

Մարտի 27-ին, ժամը 11։14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, գազածխապաշտպան ծառայության մեքենա և Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահեստային տարածքում այրվում է պլաստմասայի արտադրության համար նախատեսված հումք և դետալներ։  
13:22 - 27 մարտի, 2021
ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսի ռուսական կողմում մոտ 632 բեռնատար է կուտակվել

ՀՀ մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Լարսի ռուսական կողմում մոտ 632 բեռնատար է կուտակվել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, իսկ Վարդենյաց լեռնանցքը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Շիրակի, Կոտայքի, Լոռու մարզերում, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ, Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Քաջարան քաղաքներում և Արագածոտնի մարզի Արագածի, Ապարանի և Թալինի տարածաշրջաններում ձյուն է տեղում: Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է։ Ռուսական կողմում կա կուտակված մոտ 632 բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
10:13 - 27 մարտի, 2021