ՀՀ առողջապահության նախարարություն

Գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը մշակում եւ իրականացնում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության քաղաքականությունը։ Նախարարության ենթակայության տակ են գտնվում Առողջապահության ազգային ինստիտուտը, Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը, Հանրապետական գիտաբժշկական գրադարանը, Ստացիոնար բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, Առաջնային բուժօգնություն իրականացնող կազմակերպությունները, այլ կազմակերպություններ։

ՀՀ առողջապահության նախարարն է Անահիտ Ավանեսյան, տեղակալներն են՝ Լենա Նանուշյանը, Գեւորգ Սիմոնյանը, Արտյոմ Սմբատյանը։

ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՄԶԳ և ՀԱՀ հիմնադրամի միջոցով առողջապահության նախարարությանը տրամադրվել է թթվածնի 50 խտացուցիչ և 4 շարժական ռենտգեն սարք

ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը և Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին այցելել են «Դեղերի և բժշկական պարագաների ապահովման ազգային կենտրոն»` ընդունելու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հիմնադրամի միջոցով Առողջապահության նախարարությանը տրամադրված աջակցությունը` թթվածնի 50 խտացուցիչ և չորս շարժական ռենտգեն սարք: Նախարարությունը նշում է, որ COVID-19-ի տարածումը կանխելու և հիվանդության դեմ առավել արդյունավետ պայքարելու նպատակով հիշյալ սարքերը տրամադրվելու են առողջապահական հաստատություններին: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ համավարակի դեմ պայքարում ԱՄՆ ՄԶԳ-ն Հայաստանին տրամադրել է մեծաքանակ հումանիտար օգնություն` բժշկական սարքեր, ախտորոշման թեստեր, թթվածնի խտացուցիչներ, քթային խողովակներ և ռեագենտներ: Հերթական այս աջակցությունը վառ ապացույցն է Հայաստանի և ԱՄՆ ՄԶԳ-ի երկարատև և սերտ համագործակցության:
21:45 - 24 փետրվարի, 2021
Ռիսկի խմբերից հետո ՀՀ-ում պետպատվերով պատվաստման հաջորդ խումբը սպասարկման ոլորտի աշխատակիցներն են
 |1lurer.am|

Ռիսկի խմբերից հետո ՀՀ-ում պետպատվերով պատվաստման հաջորդ խումբը սպասարկման ոլորտի աշխատակիցներն են |1lurer.am|

1lurer.am: Թեև կորոնավիրուսը Հայաստանում զգալիորեն նահանջել է, երրորդ ալիքի բռնկման հավանականությունը մասնագետները չեն բացառում, ավելին՝ դեռ հունվարին էին սպասում: Հնարավոր նոր բռնկումները կանխելու նպատակով մարտին կսկսվեն քովիդի դեմ պատվաստումները: Պատվաստման ենթակա առաջին՝ ռիսկի խմբում ընդգրկված անձինք են փակ հաստատությունների բնակիչները, քրոնիկ հիվանդները, տարեցները և բուժանձնակազմը: Լենա Նանուշյան (ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ) - Իհարկե, այդ պատվաստումներն առաջնահերթորեն ուղղված են լինելու բուժաշխատողներին, որ աշխատում են Քովիդ հիվանդանոցներում, որոնք առավել վտանգված են: Դրա համար մեր որոշումն է եղել, որ անպայման առաջինը բուժաշխատողներին պետք է պատվաստել:Աշխարհի շատ երկրների դրական գնահատականի ու հավանության արժանացած ռուսական «Սպուտնիկ V»-ն Հայաստանում կիրառվող առաջին պատվաստանյութը կդառնա, բայց առաջին խմբաքանակն ընդամենը 15 հազար դեղաչափ կկազմի: Հանրապետության մյուս բնակիչներին նույնպես պատվաստանյութով ապահովելու համար միջնորդ՝ Կովաքս Ֆասիլիթի ընկերության հետ մեր երկրի Կառավարության բանակցությունները շարունակվում են: Լենա Նանուշյան - Հնարավորինս սերտ գործակցում ենք մեր միջազգային գործընկերների հետ, որպեսզի կարողանանք շուտ ու որակյալ վակցինա բերել Հայաստան: Ռուսական «Սպուտնիկ V»-ից հետո Հայաստան ներկրվող հաջորդ պատվաստանյութը, հավանաբար կլինի անգլիական արտադրության «Աստրա-Զենեկան»: Ի դեպ, այս պատվաստանյութը վերջին շրջանում միջազգային մամուլում ամենաքննարկված է: Կարծիքներ կան, թե այն արդյունավետ չէ: Լենա Նանուշյան - Նման մտահոգություններ մյուս պատվաստանյութերի հետ կապված էլ են միշտ հնչում: Առողջապահության նախարարությունն իմունիզացիայի խորհրդատվական խմբին խնդրել է ևս մեկ անգամ ուսումնասիրել այս պատվաստանյութի հետ կապված բոլոր հարցերը, լրացուցիչ խորհրդակցություններ են անցկացվել առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ: Լենա Նանուշյան - Եզրահանգումը մեկն է, որ պետք է ձեռք բերել «Աստրա-Զենեկան», քանի որ ինքն ապացուցել է իր արդյունավետությունը: Մենք էստեղ նայում ենք, ոչ թե որ մի փոքր տոկոս կա, որ հնարավոր է ինքը վարակվի, այլ այն, որ էս պատվաստանյութերը, որոնք մենք բերելու ենք Հայաստան, իրենք նվազեցնում են ծանր դեպքերը և մահվան դեպքերը:Ոչ թե նվազեցնում, այլ կարելի է ասել՝ բացառում են: Եվս մեկ պատճառ, թե ինչու են մասնագետները, ամեն դեպքում՝ այս պահին, «Աստրա-Զենեկան» են գերադասել, օրինակ, «Պֆայզերից»: Փոխնախարարը բացատրում է, որ այս պատվաստանյութի պահման պայմաններն էլ են ավելի պարզ, քան մյուսներինը: Հաջորդ գործոնը գինն է: Հայաստանն այն երկրներից է, որ ամբողջ բնակությանը պատվաստանյութով ապահովել չի կարողանա: Եվ աշխարհում այդպիսի երկրները քիչ չեն: Չի բացառվում, որ մինչև պետպատվերով առաջարկվող առաջին խումբ պատվաստանյութը հասնի Հայաստան, մասնավոր ընկերությունները սկսեն վճարովի պատվաստանյութեր առաջարկել: Դրանց գինը կարող է տատանվել 4-50 և ավելի դոլարին համարժեք դրամի սահմանում: Լենա Նանուշյան - Բոլոր երկրները ցանկանում են հնարավորինս շուտ, արագ բերել, բայց արտադրության ծավալները մեծ չեն, շատ քիչ քանակի պատվաստանյութեր են արտադրվում: Ինչ վերաբերում է պետպատվերով պատվաստումներին, ռիսկի խմբերից հետո երկիր մտած հաջորդ խմբաքանակը բաժին կհասնի ուսուցիչներին, սպասարկման ոլորտի աշխատակիցներին՝ այն մարդկանց, որոնք աշխատանքի բերումով ամենաշատ շփումներն են ունենում և, հետևաբար, գտնվում են վարակման մեծ ռիսկի տակ:
19:45 - 24 փետրվարի, 2021
Առողջապահության փոխնախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետներին

Առողջապահության փոխնախարարն ընդունել է ԱՀԿ մասնագետներին

Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ընդունել է ԱՀԿ արտակարգ իրավիճակներում վերականգնողական գնահատում իրականացնող մասնագետ Պիտեր Սկելտոնին և ԱՀԿ փորձագետ Ջուդիթ Ստարկուլային: Մասնագետները Հայաստան են ժամանել վերականգնողական ծառայությունների որակի, ծավալների ուսումնասիրության և գնահատման համար հետագա աջակցությունն ավելի թիրախային դարձնելու նպատակով: «Ուրախ ենք, որ հատուկ առաքելությամբ ժամանել ենք Հայաստան և կարող ենք պատերազմական գործողությունների հետևանքով առաջացած առողջապահական ծրագրերի և կորոնավիրուսային հիվանդության շրջանակներում աջակցություն ցուցաբերել: Այստեղ աշխատելու ենք 3 շաբաթ: Գնահատելով առողջապահության նախարարության ներկայացրած կարիքները` պատրաստակամ ենք տրամադրել անհրաժեշտ աջակցություն»,- ասել է Պիտեր Սկելտոնը: «Բարձր եմ գնահատում այս առաքելության շրջանակում մեր երկրին ցուցաբերվող աջակցությունը և համոզված եմ, որ Հայաստանում միջազգային փորձի ներդրումը կլինի շատ արդյունավետ և շարունակական»,- նշել է Գևորգ Սիմոնյանը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքային հարցեր և պայմանավորվել առաջիկա անելիքների մասին:
19:45 - 22 փետրվարի, 2021
Հայտնաբերվել են գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ. ԱՆ

Հայտնաբերվել են գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ. ԱՆ

Գրիպի համաճարակաբանական հսկողության շրջանակներում փետրվարին վերցված նմուշների լաբորատոր հետազոտությունների արդյունքում շարունակում են հայտնաբերվել ինչպես ռինովիրուս, ադենովիրուս, այնպես էլ գրիպի Ա տիպի H3N2 ենթատիպի վիրուսներ: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի պայմաններում հատկապես կարևորվում է սուր շնչառական վարակների, այդ թվում՝ սեզոնային գրիպի կանխարգելումը: Դրա լավագույն և արդյունավետ միջոցը պատվաստումն է, որը հասանելի է և կիրառվում է արդեն տասնյակ տարիներ: Հիշեցնենք, որ հանրապետության բոլոր պոլիկլինիկաներն ապահովված են սեզոնային գրիպի պատվաստանյութով, և ռիսկի խմբի բոլոր անձինք, ովքեր դեռ չեն ստացել սեզոնային գրիպի դեմ պատվաստում, կարող են դիմել իրենց հաշվառման պոլիկլինիկա և պատվաստվել: Պատվաստումները կատարվում են կամավորության սկզբունքով, անվճար, պետական պատվերի շրջանակներում՝ առաջնահերթություն տալով ռիսկի խմբերին՝ հղիներ, 6 ամսականից մինչև 5 տարեկան երեխաներ, 65 տարեկանից բարձր տարիքի անձինք, շաքարային դիաբետ, շնչառության օրգանների, սրտանոթային համակարգի, լյարդի, երիկամների քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, բուժաշխատողներ, զինծառայողներ, փակ կազմակերպություններում գտնվող անձինք և սպասարկող անձնակազմ: Բնակչության այլ խմբերի համար ևս պատվաստումը հասանելի է։
18:40 - 22 փետրվարի, 2021
ԱՆ պարզաբանումը՝ խեղում կամ վնասվածք չունեցող զորացրված զինծառայողների և պահեստազորայինների բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ

ԱՆ պարզաբանումը՝ խեղում կամ վնասվածք չունեցող զորացրված զինծառայողների և պահեստազորայինների բժշկական օգնություն ստանալու վերաբերյալ

ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Անդրադառնալով «Հրապարակ» օրաթերթում թողարկված «Պատերազմին մասնակցած զինծառայողներն ու պահեստազորայիններն անվճար բուժօգնություն չեն ստանա» վերտառությամբ հոդվածին՝ նախ հարկ է նշել, որ խորագիրը չի համապատասխանում իրականությանը, քանի որ 2020 թվականի աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում տուժած անձանց (պատերազմի ժամանակ վնասվածք, վիրավորում կամ խեղում ստացած) բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացվում է պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով: Ինչ վերաբերվում է պատերազմի մասնակից զորացրված զինծառայողներին, պահեստազորայիններին, ովքեր չունեն վիրավորում, խեղում կամ վնասվածք, ապա վերջիններիս ևս կարող է տրամադրվել պետական պատվերով բժշկական օգնություն և սպասարկում, ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակցի կարգավիճակ ստանալու դեպքում, որը տրվում է ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով՝ հաշվի առնելով միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունը»:
17:44 - 22 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարարը Հանրապետական գիտաբժշկական գրադարանին է նվիրել մեկդարյա բացառիկ հատորներ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր այցելել է ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարան և մասնակցել Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառմանը:   Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Բազարչյանը, ԱԱԻ Հանրապետական գիտաբժշկական գրադարանում ողջունելով հյուրերին, նշել է. «Շնորհակալ եմ, որ ոլորտի ներկայացուցչական կազմը՝ նախարարի գլխավորությամբ`այսօր այստեղ է: Ակնառու է,որ վերջին տարիներին Առողջապահության ազգային ինստիտուտը կարողացավ վերականգնել իր գիտական ներուժը՝ օր օրի առավել ամրացնելով ԱԱի-ի գիտակրթական հենքը: Հավատարիմ մնալով օրվա խորհրդին՝ մեր ընտանիքի կողմից գիտաբժշական գրադարանին նվիրել եմ մի շարք գրքեր»:   Օրվա առիթով՝ նախարար Անահիտ Ավանեսյանը գիտաբժշական գրադարանին նվիրել է մեկդարյա պատմություն ունեցող բացառիկ հատորներ, որոնք հետայսու պիտի համալրեն գրադարանի հարուստ ֆոնդերը:   Նախարարն իր ելույթում նշել է, որ գիրք նվիրելու օրը հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է, և սա ևս մեկ առիթ է միմյանց շնորհավորելու, թումանյանական պատգամներըվերաիմաստավորելուև մտորելու համար:   «Տասնամյակներ ի վեր Առողջապահության ազգային ինստիտուտը ոլորտի կարևորագույն հիմնասյուներից մեկն է: Այն պետք է քայլ առ քայլ զարգացում ապրի՝ հիմք ընդունելով ժառանգությունն ու նայելով ապագային: Անշուշտ, նշանակալի են ԱԱԻ-ի վերջին տարիների ձեռքբերումները: Կարծում եմ` Առողջապահության ազգային ինստիտուտի և Հանրապետական գիտաբժշկական գրադարանի միացումը առավելապես կնպաստի ամուր գիտակրթական կենտրոն լինելուն: Ցավոք, այս տարի ԱԱԻ-ը երկու մեծ կորուստ ունեցավ՝ մահացան ԱԱԻ-ի ամբիոնի վարիչներ Վլադիմիր Դավիդյանցը և Ալբերտ Ղազարյանը, մարդիկ, որոնք հեռացան, բայց եկող սերունդներին թողեցին իրենց մեծ ու նշանակալի ժառանգությունը»,- ասել է Անահիտ Ավանեսյանը:   Հանդիպման ավարտին առողջապահության նախարարն ու ԱԱԻ տնօրենը գրադարանի բակում գիտելիքի ու դպրության խորհրդանշական ծառ տնկեցին:
20:15 - 19 փետրվարի, 2021
Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի դեսպանին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեին և հյուպատոս Սոզար Կվինչիային: Նախարարը շնորհակալություն է հայտնել փոխվստահության մթնոլորտի համար, որը ձևավորվել է երկու հարևան պետությունների միջև` առողջապահության ոլորտում արդյունավետ և երկարատև համագործակցության արդյունքում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում երկկողմ փորձի փոխանակման կարևորությունը: Նախարարը հույս է հայտնել, որ գործակցությունը շարունակական կլինի` նպաստելով հայ և վրացի ժողովուրդների` առողջապահության քաղաքականության դիրքորոշումների առավել արագ և արդյունավետ մշակմանը։ Գիորգի Սագանելիձեն շնորհակալություն է հայտնել հայկական կողմին գործընկերության համար` նշելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի հաջողություններ ունենալ ոչ միայն համավարակի դեմ համընդհանուր պայքարում, այլև առողջապահական ոլորտի զարգացման, փորձի փոխանակման, երկուստեք աջակցության գործում:
21:26 - 18 փետրվարի, 2021
Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարարը ԱՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է վերականգնողական ծառայությունների բարելավման հարցեր

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն առցանց հանդիպում-քննարկում է ունեցել ԱՀԿ տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեի և ԱՀԿ այլ ներկայացուցիչների հետ: Քննարկվել են հետպատերազմյան շրջանում վերականգնողական ծառայությունների և հոգեկան առողջության բարելավմանը, Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանը, բնակչության համար մատուցվող բժշկական ծառայությունների մատչելիության բարելավմանն ուղղված հարցերը:«Հայաստանը մեզ համար կայուն գործընկեր է, և պատրաստ ենք առողջապահության նախարարության և կառավարության հետ շարունակել համագործակցել: Այսօրվա հանդիպման հիմնական նպատակն է լսել ձեր երկրի կարիքները և հնարավորություն ունենալ կենտրոնանալու առավել անհրաժեշտ ուղղությունների վրա: ԱՀԿ-ն Հայաստանի կողքին է նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութեր ձեռք բերելու, բուժման գործըթացում հակաբիոտիկների ոչ պատշաճ կիրառումը կանխելու աշխատանքներում»,- ասել է Հանս Կլյուգեն և հավելել, որ չափազանց բարձր է գնահատում Հայաստանում տեղեկատվության հասանելիության և կարիքների բարձրաձայնման քաղաքականությունը: «Շնորհակալ ենք գործակցության` մասնավորապես COVID-19-ի ժամանակ ցուցաբերված ահռելի աջակցության համար: Նշված ոլորտները մեր առաջնահերթություններից են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության և հատկապես հետպատերազմյան ժամանակաշրջանում: Անհրաժեշտ է շտապ բարելավել վերականգնողական կենտրոնների կարողությունները»,- նշել է Անահիտ Ավանեսյանը: Հանդիպման ավարտին ԱՀԿ տարածաշրջանային տնօրենը վստահեցրել է, որ համագործակցության արդյունքում հնարավոր կլինի գտնել վերհանված խնդիրների լուծման տարբերակները:
20:52 - 18 փետրվարի, 2021