Վրաստան

Վրաստանի Հանրապետություն ինքնիշխան պետություն Հարավկովկասյան տարածաշրջանում, որը միջանկյալ դիրք է զբաղեցնում Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի միջև։ Գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկասի լեռնային համակարգի արևմտյան և կենտրոնական հատվածներում:

Զբաղեցնում է 69 700 կմ քառ․ տարածք, իսկ բնակչությունը՝ ըստ 2019 թվականի մարդահամարի տվյալների, կազմում է 3 723 500 մարդ։ Բնակչության ճնշող մեծամասնությունը կազմում են վրացիները, գլխավոր ազգային փոքրամասնություններն են ադրբեջանցիներն ու հայերը։ Վրաստանը խորհրդարանական կառավարման համակարգով սահմանադրական, բազմակուսակցական հանրապետություն է։

4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

4 նոր դեպք, 2 ապաքինված. Կորոնավիրուսը Վրաստանում |aliq.ge|

aliq.ge: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ փետրվարի 16-ից հուլիսի 17-ը երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է: Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից, նրանք բոլորը զինվորականներ են, խաղաղապահ առաքելության անդամներ, բուժումն ընթանում է Գորիի հոսպիտալում, բոլորի վիճակը գնահատվում է բավարար: Երկրում առողջացածների ընդհանուր թիվը 885 է, մահվան դեպքերը 15-ն են: Քովիդ կենտրոններում 138 մարդ է, կարանտինում` 5 640, ստացիոնարում` 244: Ըստ Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` հուլիսի 16-ի դրությամբ PCR թեստավորում է անցել  159.600  մարդ, թեստերի ընդհանուր քանակը` 164.300:
12:00 - 17 հուլիսի, 2020
Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստան-ՀՀ բարեկամական խմբի և Վրաստան-ՀՀ պատգամավորական բարեկամական խմբի ղեկավարներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Որպես ՀՀ ԱԺ Հայաստան-Չինաստան, Հայաստան-Վրաստան բարեկամական խմբերի ղեկավար՝ այսօր նամակներ եմ ուղարկել ՉԺՀ Ժողովրդական Ներկայացուցիչների համաչինական ժողովի Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Չժան Եսուին եւ Վրաստանի Խորհրդարանի նախագահի տեղակալ, Վրաստան-Հայաստան պատգամավորական բարեկամական խմբի ղեկավար Գիորգի Վոլսկիին։ Տեղեկացրել եմ նրանց Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանների ուղղությամբ Ադրբեջանի կողմից կատարված ռազմական ագրեսիայի, ինչպես նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աջակցող հայտարարությունների մասին, որը ստեղծում է լրացուցիչ լարվածություն, ապակայունացնում է տարածաշրջանային անվտանգությունը: Կոչ եմ արել մեր գործընկերներին խստորեն դատապարտել ՀՀ պետական սահմանում Ադրբեջանի զինված ուժերի սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ Ադրբեջանի ղեկավարության և նրա դաշնակիցի կողմից անընդունելի հռետորաբանությունն ու գործողությունները»։  
19:36 - 15 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավարը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները: ԱՀԿ-ն ընդգծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն «ավելի ու ավելի է վատթարանում»: ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ «չափազանց շատ երկրներ սխալ ուղղությամբ են գնացել»: Նոր դեպքերի թիվը շարունակում է աճել այնտեղ, որտեղ ապացուցված հակազդեցության միջոցները կա՛մ չեն սահմանվել, կա՛մ դրանց չեն հետևել, ասաց է նա: Երեկ Ժնևում ճեպազրույցի ժամանակ ԱՀԿ ղեկավարը շեշտել է, որ որոշ երկրների ղեկավարների հակասական կոչերը կոտրում են մարդկանց վստահությունը և ձախողում համավարակը կառավարելի դարձնելու փորձերը: Վիրուսը շարունակում է մնալ թիվ մեկ համընդհանուր թշնամին, բայց որոշ կառավարությունների և մարդկանց գործողություններից դա չի երևում, ասել է ԱՀԿ ղեկավարը: Սոցիալական հեռավորության պահպանումը, ձեռքերը լվանալը, որոշակի իրավիճակներում դիմակներ կրելը՝ այս ամենը լուրջ վերաբերմունք է պահանջում: Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ «տեսանելի ապագայում նորմալ կյանքի վերադարձ չի լինելու»: Ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի աճն օրվա կտրվածքով նոր ռեկորդներ է գրանցում, դրանց կեսից ավելին արձանագրվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: Կալիֆորնիայի նահանգապետը հայտարարել է որոշ սահմանափակումների վերադառնալու մասին. Նահանգում փակվում են բարերն ու ռեստորանները, իսկ որոշ շրջաններում՝ առևտրի կենտրոններն ու եկեղեցիները: Խիստ սահմանափակումները Ղազախստանում երկու շաբաթով երկարաձգվել են, իսկ Թուրքմենստանում դիմակներ կրելը պարտադիր է դարձել: Ռուսաստանում վաղվանից երկիր մուտք գործող անձանց համար պարտադիր երկշաբաթյա մեկուսացումը չեղյալ է հայտարարվում, բայց անհրաժեշտ կլինի կորոնավիրուսի ախտորոշման թեստ հանձնել:
12:16 - 14 հուլիսի, 2020
Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|

Վրացալեզու ԶԼՄ-ներում ՀՀ-Ադրբեջան սահմանի իրավիճակը հիմնականում ներկայացվում է չեզոք դիրքից |aliq.ge|

aliq.ge: Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Տավուշի մարզի Մովսես գյուղի հատվածում, հուլիսի 12-ին կեսօրից հետո, իրավիճակը լարվել է: Ադրբեջանական զինուժի զինծառայողները ՈւԱԶ մակնիշի մեքենայով պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: Կողմերը հրետանային կրակ են կիրառում, Ադրբեջանն արդեն հայտնել է իր 4 զինծառայողների զոհվելու, ևս առնվազն 4-ի վիրավորվելու մասին: Հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցողը մեծ արձագանք է ստացել նաև վրացական մեդիայում և ֆեյսբուքյան վրացի օգտատերերի էջերում: Վրացալեզու ԶԼՄ-ներում իրավիճակը հիմնականում ներկայացվում է կողմերից ստացված տեղեկատվությունը հավասարաչափ ներկայացնելով` չեզոք դիրքից: Նման կերպ են աշխատում Ազատություն ռադիոկայանի վրացալեզու կայքը, Interpressnews-ը, Netgazeti-ն, Mtavari TV-ն, Formulanews-ը։ Նույն տրամաբանությամբ է աշխատում նաև Հանրային հեռարձակողի վրացալեզու հատվածը, որը  յուրաքանչյուր կողմի հայտարարություն առանձին, տվյալ պետության դիրքից է ներկայացնում: Վրացական մեդիաների շարքում առանձնանում է imedinews.ge իշխանամետ կայքը, որը երեկ կեսօրից հետո բազմիցս անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, սակայն հրապարակված նյութերի շարքում գերակշռում են ադրբեջանական կողմի պաշտոնական և ոչ պաշտոնական հայտարարությունները, իսկ զոհերի մասին կայքում կարող ենք հանդիպել «Հայ-ադրբեջանական սահմանին կրակի հետևանքով զոհ կա» կամ «Հայ-ադրբեջանական սահմանին զոհեր կան» վերնագրերին: Նմանատիպ նյութերը շփոթ են առաջացնում, ինչի հետևանքով էլ ֆեյսբության տարբեր օգտատերերի էջերում քննադատական քննարկումներ են ծավալվում: Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի հետ կապված տարբեր գրառումներ են արվել 100 հազարից ավել օգտատեր ունեցող վրացական ֆեյսբուքյան էջերից մեկում: Նշված էջում ևս գերակշռում են ադրբեջանական կայքերի և սոցցանցերի օգտատերերի կողմից տարածված տեսանյութերն ու լուսանկարները՝ կից մեկնաբանող տեքստերով:
18:29 - 13 հուլիսի, 2020
100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ չի լինի. Սաակաշվիլի |aliq.ge|

100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ չի լինի. Սաակաշվիլի |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին երիտասարդների հետ տեսակապով հանդիպման ընթացքում հայտարարել է, որ 100 օրից Վրաստանը կամ կփրկվի և կլինի պետություն, կամ Վրաստանը չի լինի: Սաակաշվիլիի խոսքով՝ չնայած այն բանին, որ Ուկրաինայում լավ դիրքեր և հեռանկար ունի, այնուամենայիվ, չի պատրաստվում մնալ առանց հայրենիքի: «Վրաստանը այսօր ապրում է միայն զբոսաշրջիկներով: Նրանց չեն թողնում գալ Վրաստան, քանի որ Իվանիշվիլիի կարծիքով ինչքան ավելի աղքատ լինի ժողովուրդը, այնքան հեշտ կվաճառվեն ընտրություններին: Այդ իսկ պատճառով, սա պետք է կոտրել երիտասարդների խանդավառությամբ…առաջիկա 100 օրը նշանակում է, որ մենք պետք է հարյուրապատիկ անգամ ավել աշխատենք, սա նշանակում է, որ մենք չպետք է քնենք և առաջիկա 100 օրը լինենք առավելագույն կազմակերպված»,- հայտարարել է Սաակաշվիլին:
17:01 - 13 հուլիսի, 2020
Կորոնավիրուսի տարածման դեպք Ծալկայի հայաբնակ գյուղում. Աղբյուրը ՀՀ-ն է |aliq.ge|

Կորոնավիրուսի տարածման դեպք Ծալկայի հայաբնակ գյուղում. Աղբյուրը ՀՀ-ն է |aliq.ge|

aliq.ge: Վրաստանի Ծալկայի շրջանի Աշխալա (Աշկալա) հայաբնակ գյուղում կորոնավիրուսի դեպք է արձանագրվել: Վարակվածը Վրաստան է  եկել ՀՀ-ից, Մառնեուլիի շրջանում անցել 14-օրյա կարանտին։ Կարանտինն ավարտվելուն պես Աշխալայի բնակիչը թեստ է հանձնել ու բացասական պատասխանից հետո վերադարձել գյուղ: Ըստ գյուղի բնակիչների՝ կարանտինի ընթացքում մոտ 30-ամյա տղամարդը ստուգվել է, առողջական վիճակը բավարար է եղել, ջերմություն չի արձանագրվել: Գյուղում մոտ երկու օր անցկացնելուց հետո բնակիչը ևս մեկ անգամ է թեստ հանձնել, արդյունքն այս անգամ՝ դրական: Գյուղի բնակիչներն Ալիք ասում են, որ վարակվածը շատերի հետ է շփում  ունեցել գյուղում. նրա հետ շփվածներն  էլ իրենց հերթին՝ մնացածի հետ: «Հնարավոր է՝ գյուղը փակվի, կարանտինային ռեժիմի անցնի»,- ասում են աշխալացիները: Տեղում բնակիչներն անհանգստացած են, հատկապես նրանք, որոնք ուղիղ կապ են ունեցել կորոնավիրուսով վարակվածի հետ: Սովորաբար վերջին 24 ժամվա տվյալները հրապարակվում են ամենօրյա կտրվածքով՝ կեսօրին. ակնկալվում է, որ տեղի ունեցածի հետ կապված մանրամասն պաշտոնական տվյալներ կհրապարակվեն արդեն վաղը:
09:36 - 13 հուլիսի, 2020
COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

COVID-19. Վարակի ծագման երկիր Չինաստանում 2 նոր դեպք է արձանագրվել |armenpress.am|

armenpress.am: Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 639 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 563 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 377 հազար մարդ: Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 291 հազար 176 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 136 հազար 671 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 804 հազար 338-ի, մահերինը՝ 70 հազար 524-ի: Վարակվածների թվով երրորդ տեղում է Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 822 հազար 674 է, մահերինը՝ 22 հազար 152: Չորրորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 720 հազար 547 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 611 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 11 հազար 205 մարդ: Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 319 հազար 646 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 500 մարդ: 6-րդ տեղում գտնվող Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 309 հազար 274, մահերի թիվը՝ 6 հազար 781: Իսպանիայում վարկվածների թիվը 300 հազար 988 է: Մահացածների թիվը  28 հազար 403 է: Հաջորդող երկիրը Մեքսիկան է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 289 հազար 174 է, մահերինը՝ 34 հազար 191: Մեքսիկային հաջորդում է Միացյալ Թագավորությունը, որտեղ հաստատված դեպքերի թիվը 288 հազար 133 է, մահերինը՝ 44 հազար 650: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ 252 հազար 720 հաստատված դեպք կա, 12 հազար 447 մահ: Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 2-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 587, որից ապաքինվել է 78 հազար 623-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում: Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 981-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ: Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 226 հազար 486 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 102 հազար 630, մահերինը՝ 146: Եգիպտոսում առկա է 80 հազար 235 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 702 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 54 հազար 50 է, մահացածներինը՝ 330: Լիբանանում կա 2 հազար 82 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 22-ով՝ հասնելով 394-ի: Մահացել է 16 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:
12:28 - 11 հուլիսի, 2020