Երևանի քաղաքապետարան

Երևանի քաղաքապետարանը համայնքային ծառայություններ իրականացնող պետական մարմին, որի նպատակն ու խնդիրն ավագանու և քաղաքապետի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին ավագանու և քաղաքապետի մասնակցության ապահովումն է։ Երևանի քաղաքապետը և ավագանին քաղաքապետարանի միջոցով համակարգում Երևանի ենթակայության հիմնարկների, առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների գործունեությունը, կազմակերպում հանրապետական գործադիր մարմինների և դրանց՝ Երևանի տարածքային ծառայությունների հետ հարաբերությունները։

Քաղաքապետարանը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է ավագանու որոշմամբ։ 

Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է, 92-ին հոսպիտալացրել են

Երեւանի պոլիկլինիկաների կողմից հսկվող 1187 պացիենտի մոտ կորոնավիրուսի ասիմպտոմ ընթացք է, 92-ին հոսպիտալացրել են

Երեւանի քաղաքապետարանի առողջապահության վարչությունը տեղեկացնում է, 2020 թվականի հունիսի 10-ին, . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված 380 քաղաքացու կատարվել է ռենտգեն հետազոտություն, իսկ 121 քաղաքացու մոտ ախտորոշվել է թոքաբորբ: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում հաշվառված Covid-19 վարակով կասկածելի թվով 417 պացիենտներին կատարվել է նմուշառում: . Երևանի քաղաքապետարանի ենթակայության շտապ օգնության ծառայությամբ բազմապրոֆիլ հիվանդանոցներ են տեղխափոխվել Covid-19 վարակով հաստատված 92 քաղաքացի: . Երևանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատությունների կողմից հսկվում են Covid-19 վարակով հաստատված թվով 1187 պացիենտ, որոնց մոտ հիվանդությունը ընթանում է թեթև ընթացքով: Միաժամանակ՝ քաղաքապետարանի առողջապահակն վարչությունից կրկին անգամ խնդրում և հորդորում են գրիպանման երևույթների, հազի, ջերմության առկայության դեպքում անհապաղ դիմել  տարածքային պոլիկլինիկա, որտեղ անհրաժեշտության դեպքում կկատարվի ռենգեն հետազոտություն:
10:35 - 11 հունիսի, 2020
Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

Փոխքաղաքապետը մանրամասներ ներկայացրեց Երևանի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից |armenpress.am|

armenpress.am: Երևանի փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանն Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում մանրամասներ ներկայացրեց մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի բարեփոխման ծրագրից: Այս խնդրին Սարգսյանն անդրադարձավ խորհրդարանի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանի հարցին ի պատասխան: «Տրանսպորտի բարեփոխումների ծրագրի ընդհանուր բյուջեն 100 մլն եվրոյից անցնում է: Այժմ իրականացվում է 100 մլն բյուջետային միջոցների ներգրավման հարցը: Բնականաբար, 60-70 մլն սեփական մուտքեր ունեցող քաղաքը չի կարող ինքնուրույն իրականացնել այդ ծրագիրը»,- ասաց փոխքաղաքապետը: Հայկ Սարգսյանը նշեց, որ բազմաթիվ բանակցություններ ու քննարկումներ են եղել միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես նաև նախորդ տարի Երևանի քաղաքապետարանը ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարել: «Այս պահին մենք ունենք արդեն 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ, որի արդյունքում կունենանք ավտոբուսների շարժակազմի համալրման առաջին խմբաքանակը»,- նշեց Սարգսյանը:
16:40 - 10 հունիսի, 2020
Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը վերջին մեխն է խրելու Կոնդի տանջված հարցի վրա. Վ. Մնացականյան

Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որով կառուցապատողը  Կոնդի՝ եզակի պահպանված բնական տարածքում կառուցապատման շինթույլտվություն է ուզում։ Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Հարգելիներս, մի քանի շատ կարևոր հարցի վրա կուզեի սևեռել ձեր ուշադրությունը։ Փորձել եմ մի քանի ամիս չկենտրոնանալ քաղաքաշինական խնդիրների վրա, բայց, այնուամենայնիվ, առանձնացրել եմ երկու կարևոր հարց, որոնք կարող են ճակատագրական լինել Երևանի ինքնության և ենթակառուցվածքների առումով։Առաջինը՝ տեղեկացա, որ օրեր առաջ Երևանի քաղաքապետարան մուտք է արվել մի նախագիծ, որը կարծես վերջնական մեխն է խրելու Կոնդի՝ այդքան տանջված հարցում, այն է՝ (նկարները կցված են) Սարյան փողոցի վրա պահպանված եզակի բնական տարածքում կառուցապատողը դիմել է շինթույլտվություն ստանալու համար։Հիմա փորձեմ բացատրել, թե ինչու եմ հատկապես դեմ։Նախ, տևական ժամանակ հետևելով Կոնդի խնդիրներին, փորձել եմ հասկանալ, թե ինչու է Երևանի ամենակենտրոնական, բարձրադիր ու գրավիչ հատվածն իշխանությունների կողմից (խոսքը վերաբերվում է և խորհրդային և անկախացումից հետո) տարբեր ժամանակներում ասոցացվել պրոբլեմի հետ։ Բոլորս գիտենք, որ խնդիրները շատ են, բայց հավատացնում եմ ձեզ՝ ԼՈւԾԵԼԻ, բայց նախ եկեք հասկանանք դիագնոզը։ Հիմնվելով կատարածս համեստ ուսումնասիրության վրա, որպես ուրբանիզմով զբաղվող և այդ վարչական շրջանի ղեկավարի մեկ տարվա պրակտիկ փորձ ունեցող մարդ, կիսվեմ իմ տեսակետով։ Տարբեր տեսանկյուններից ուսումնասիրելով Կոնդի խնդիրը՝ կարող եմ այսօր ծանրանալ ընդամենը մեկ խնդրի վրա։ Ես դա կոչում եմ «Կոնդի մուտքի խնդիր»։ Այսինքն եթե քաղաքացիների մեծ մասին հարցնենք, թե որտեղից նա կարող է ինչ-ինչ նպատակներով մտնել Կոնդ, իննսուն տոկոսի մոտ վստահաբար կտեսնենք հարցական դեմքեր։ Հենց այս՝ պարզ ու հասարակ թվացող խնդրի պատճառով մենք ունենք այն, ինչ ունենք, իսկ ավելի շուտ (չեմ վախենա օգտագործել այդ բառը)՝«Տարածքային Գետտո»։Հիմա վերադառնամ այդ շինթույլտվության հարցին. եթե մի օր անցնեք և ուսումնասիրեք Սարյան-Լեո-Պարոնյան- Պռոշյան-Ֆրիկ փողոցները, կտեսնեք, որ ընդամենը այդ մի հատվածն է մնացել «կուսական», որտեղ պահպանվել են և՛ Երևանի, և՛ Կոնդի համար ինքնատիպ տներ և Կենտրոնի համար շատ եզակի լանդշաֆտ՝ իր օրիգինալ կանաչապատ տարածքներով և ամենակարևորը՝ Կոնդից դեպի Երևան և Կենտրոնից դեպի Կոնդ բացվող տեսարանով։Նշեմ նաև, որ 90-ականների սկզբից այդ հատվածում արդեն կա վեց շենք՝ մեծ հաշվով անճաշակ և տեղանքին ոչ համահունչ։ Նշված նոր նախագիծը որակական առումով տարբերվում է մնացածից իր՝ ավելի ճաշակով ու ժամանակակից քաղաքաշինական լուծումներով, բայց միևնույնն է՝ այդտեղ կառուցապատումը կարծում եմ անթույլատրելի է։Երկրորդ խնդիրը վերաբերվում է Սարյան-Բյուզանդ-Արամ փողոցի միջնամասում գտնվող՝ Կոնդի կամ Հրազդանի կիրճ տանող թունելների դիմաց կատարվող շինարարությանը, որն արդեն ունի շինթույլտվություն՝ կառուցել ՀԷՑ-ի նոր ենթակայան։ Հիմա որտեղ եմ ես տեսնում խնդիրը։ Բնականաբար դեմ չեմ կատարվող շինարարությանն ու ներդրումներին, նաև հասկանում եմ, թե որքան կարևոր է զարգացնել քաղաքի ենթակառուցվածքները, բայց խնդրում եմ, որ դա արվի գրագետ և Երևանի համար պակաս ցավոտ ելքով։ Նշված հատվածը ևս եզակի է այդ ամբողջ հատվածում՝ Սարյանից մինչև Թումանյան, որտեղ կարելի է կառուցել ստորգետնյա կայանատեղի՝ մոտավորապես երկու հարյուր և ավելի մեքենաների համար։Եկեք միասին խնդրենք քաղաքային իշխանությանը՝ օրինակ երկարաժամկետ տրամադրել այդ ամբողջ տարածքը (անվճար հիմունքներով), իսկ ներդրողներին, որոնք համարվում են Երևանի, Ռուսաստանի և Լիբանանի լավագույն շինարարներից ու կառուցապատողներից և ենթադրում եմ, որ ունեն հարուստ փորձ, առաջարկենք իրենց նախագծերը հետագայում իրականացնել առաջին դեպքում՝ Կոնդի ավելի բարձրադիր մասում, երկրորդ դեպքում՝ գոնե 2-3 հարկանի ստորգետնյա ավտոկայանատեղիի վրա։ Ընդամենը պետք է, որ քաղաքային իշխանությունները հետևողական լինեն և պահանջեն ստորգետնյա կայանատեղիի կառացումը, իսկ արդեն վերևում ինչ ուզում են թող կառուցեն՝ կլինի ենթակայան, ռեստորան թե այլ ժամանցի վայր... Հարգելի՛ Քաղաքաշինության կոմիտե, Երևանի Քաղաքապետարան, Մշակույթի նախարարություն, ավագանու անդամներ, ուրբանիստներ, ճարտարապետ ընկերներ, սրտացավ քաղաքացիներ, Երևանի շատ խիտ բնակեցված հատվածում, որտեղ կան տասնյակ նորակառույց բարձրահարկ շենքեր, որտեղ գործում են բազմաթիվ հյուրանոցներ, ռեստորաններ, բացվել է մարդկային մեծ հոսքով այգի, չկան գրագետ գծանշումներով և համապատասխան քանակով ավտոկայանատեղիներ։ Խնդրում եմ գիտակցել պահի լրջությունը և կենտրոնանալ վերոնշյալ խնդիրների լուծման վրա և Կոնդի ու նրա հարակից տարածքներում հայտարարել շինարարությունների մորատորիում (մինչև Կառավարությունը կհայտարարի Կոնդի զարգացման նախագծերի քննարկում), քանի որ դա բխում է բացառապես Երևանի շահերից։ Շնորհակալություն ուշադրության համար»։
21:54 - 26 մայիսի, 2020
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի  հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է  ներկայացրել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետը հրաժարական է ներկայացրել

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Աղաբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հաշվի առնելով «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ում ստեղծված անառողջ մթնոլորտը՝ ներկայացրել եմ Հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պաշտոնից ազատման դիմում: Ինձ պատիվ չէ աշխատել բարոյական և մասնագիտական որակներից զուրկ մարդկանց հետ: Անընդունելի եմ համարում քաղաքապետարանին առընթեր տարբեր կառույցներում վարվող քաղաքականությունն ու անպատժելիությունը: Այդ պատճառով չեմ ցանկանում մասնակցել կեղտոտ գործընթացներին և հեռանում եմ: Միշտ լինելու եմ քաղաքամայր Երևանիս կողքին և շարունակելու եմ աջակցել նրա շենացմանը»: Ավելի վաղ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի աշխատակիցները բողոքի ակցիա էին իրականացրել, ասելով որ նոր տնօրենը կադրային ջարդ է իրականացնում եւ բոլորին աշխատանքից ազատվելու ծանուցագրեր են ուղարկվել։ Ակցիայի մասնակիցներին էին միացել Երեւանի ավագանու «Բարգավաճ Հայաստա» եւ «Լույս» խմբակցության անդամներ, նրանք եւս դատապարտել էին նման արարքը։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Ասուլիսում կեղծ փաստեր են հնչել. աշխատանքից հղի չի ազատվել Ներկայացնում եմ Երեւանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ի տնօրինության հայտարարությունը. ---- Երևանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ում կադրերի կառավարումը տեղի է ունենում ՀՀ օրենսդրության սահմաններում: Մասնավորապես, վերջին մեկ ամսվա ընթացքում այս կամ այն աշխատակցի աշխատանքի արդյունավետությունը գնահատվել և հետագա համագործակցության նպատակահարմարությունը որոշվել է բացառապես ՀՀ աշխատանքային օրենսդրության համապատասխան: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» ՀՈԱԿ-ից վերջին մեկ ամսվա ընթացքում հղի կին չի ազատվել, ազատման ծանուցում կամ բանավոր առաջարկ որևէ հղի չի ստացել: Այդ թվում, խոսքը հաշվապահությունում աշխատող տիկնոջ մասին է, որը շարունակում է իր աշխատանքը բնականոն ընթացքով: Աշխատանքի ազատման ծանուցում ստացած աշխատակիցները կարող են իրենց շահերի պաշտպանության համար գործի դնել տարբեր միջոցներ՝ բացօթյա ասուլիսներ, դատական հայցեր եւ այլն, սակայն կեղծ փաստերով հանրությանը մոլորեցնելու փորձերը անթույլատրելի են»։
17:23 - 26 մայիսի, 2020
Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի մրցույթի արդյունքները չեղյալ համարելու հրամանն անվավեր ճանաչելու պահանջով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ այս տարվա ապրիլի 16-ին չեղյալ համարվեցին Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի տնօրենի թափուր տեղի համար տեղի ունեցած մրցույթի արդյունքները։ Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 6-ին տեղի էր ունեցել «Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան համար 19 հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթը: Խորհրդի անդամների 5 կողմ և 1 դեմ ձայնով տնօրեն էր ընտրվել դպրոցի նախկին տնօրեն Լիանա Աշրաֆյանը։ Չեղյալ համարելու պատճառը ընթացակարգային խախտումներն էին, որոնց արդյունքում վատթարացվել էին հավակնորդների իրավունքները: Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ այս տարվա ապրիլի 20-ին Լիանա Աշրաֆյանը դատի է տվել Երևանի քաղաքապետարանին՝ Երևանի քաղաքապետի ապրիլի 16-ին կայացված հրամանն (խմբ․-մրցույթի արդյունքները չեղյալ համարելու) անվավեր ճանաչելու և պայմանագիր կնքելուն պարտավորեցնելու պահանջով։ Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Հայկազի Մազմանյանին․ գործն ընդունվել է վարույթ՝ 2020 թվականի ապրիլի 28-ին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։ Նշենք, որ համանման իրավիճակ է նաև Երևանի թիվ 180 հիմնական դպրոցի տնօրենի ընտրության գործընթացում։ Մրցույթի արդյունքում տնօրեն էր ընտրվել Գոհար Գրիգորյանը, սակայն մրցույթից հետո ԿԳՄՍ նախարարությունում հանձնաժողով էր ձևավորվել։ Հանձնաժողովի եզրակացության հիման վրա՝ 2019 թվականի դեկտեմբերի 10-ին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ թիվ 180 դպրոցի տնօրենի ընտրության արդյունքները չեղյալ էին համարվել։ Մրցույթին ընտրված տնօրեն Գոհար Գրիգորյանը 2020 թվականի հունվարի 8-ին դատի էր տվել Երևանի քաղաքապետարանին՝ վերոնշյալ որոշումը չեղյալ համարելու պահանջով։ Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ Գոհար Գրիգորյանի 2020 թվականի հունվարի 21-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գրիգորի Վարդանյանը մերժել է Գոհար Գրիգորյանի հայցադիմումի ընդունումը։  Վերոնշյալ որոշումը բողոքարկվել է, և 2020 թվականի մարտի 11-ին ՀՀ Վերաքննիչ դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը որոշել է մերժել Գոհար Գրիգորյանի վերաքննիչ բողոքը։ Այս ընտրությունը դիտարկել էր նաև Infocom-ը։ Ընտրության ընթացքում տեղի ունեցած խախտումներին անդրադարձել էինք դեռևս 2019 թվականի նոյեմբերին։ Արփի Ավետիսյան
15:27 - 25 մայիսի, 2020
Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ

Հրաչյա Սարգսյանը հեռավար նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ

Նախօրեին Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը հեռավար կապի միջոցով նախամրցութային հանդիպում է ունեցել« Երևանի ավտոբուսային ծրագրի» հիսունվեց հայտատուների հետ: Հայտնում է Երևանի քաղաքապետարանը։Հանդիպման ընթացքում հայտատուները բարձրացրեցին գնումների ընթացակարգին և ավտոբուսների տեխնիկական չափորիշներին առնչվող հարցեր: Մրցույթային փաթեթներն էլեկտրոնային տարբերակով կներկայցվեն ս/թ-ի հունիսի 12-ին:Երևանի ավտոբուսային ծրագիրն իրականացվելու է Վերակառուցման զարգացման եվրոպական բանկի վարկային միջոցներով, որի արդյունքում Երևանը կունենա 100 հատ 12 մ երկարությամբ նոր ավտոբուսներ, որոնք կաշխատեն սեղմված բնական գազով: Կիրականացվի նաև վարորդների վերապատրաստում:Նախատեսվում է նաև կնքել պայմանագիր մրցույթում հաղթած կազմակերպության հետ, որը կիրականացնի ավտոբուսների տեխնիկական սպասարկումը:
11:56 - 21 մայիսի, 2020
Երևանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները

Երևանի մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները

2 ամսից ավելի չգործող համայնքային մանկապարտեզներն այսօր առավոտյան բացեցին դռները՝ ընդունելով առաջին սաներին: Ծնողները երեխաներին ուղեկցում են մինչև մանկապարտեզի մուտքը: Այստեղ բույժքույրերն ու դաստիարակները նախ հեռահար ջերմաչափերով ստուգում են երեխաների մարմնի ջերմաստիճանը, տվյալները գրանցում մատյաններում, որից հետո՝ ախտահանում երեխաների կոշիկներն ու առանձին-առանձին ուղեկցում ներս:Ինչպե՞ս են պահպանում հակավարակային անվտանգության կանոնները՝ Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ծանոթացավ անձամբ՝ անակնկալ այցելելով տարբեր վարչական շրջաններում գործող մանկապարտեզներ:1.5մ հեռավորություն՝ խմբասենյակներում և ննջասենյակներում, երեխաների և աշխատակիցների հիգիենայի կանոններ. բացված մանկապարտեզների բոլոր աշխատակիցները մինչև աշխատանքային օրվա ավարտը կկրեն դիմակներ, պաշտպանիչ այլ միջոցներ, ձեռքերն էլ հաճախ կախտահանեն:Դասաժամերի մեծ մասն անցկացվում է բացօթյա:Փոխքաղաքապետը մանկապարտեզների ընդհանուր պատրաստվածությունը դրական գնահատեց:«Այսօր ունեինք վերջին հարցումներով գրանցաված երեխաների շուրջ 25 տոկոսի հաճախում, ինչն սպասելի էր: Վստահ եմ, որ առաջիկա օրերին տոկոսները կավելանան: Մանկապարտեզներում պահպանված են համաճարակային անվտանգության բոլոր կանոնները: Այնուամենայնիվ, մենք հորդորում ենք մանկապարտեզ բերել այն երեխաներին, որոնց ծնողները չեն կարողանում հեռավար կատարել իրենց աշխատանքը և երեխաները խնամքի կարիք ունեն»,-ընդգծել է Տիգրան Վիրաբյանը:Երևանի փոխքաղաքապետը հետաքրքրվեց նաև սննդի մատակարարման գործընթացով:«Մատակարարները մեր բոլոր պայմանավորվածությունները կատարել էին: Սննդի որոշ տեսակների փաթեթավորման առումով արված փոփոխությունները նույնպես գոհացուցիչ էին»,- հատկանշել է Տիգրան Վիրաբյանը:Բոլոր մանկապարտեզների աշխատակիցները ծնողների հետ մշտական կապ կպահպանեն: Հունիսի 1-ին ընդառաջ կրկին ճշտումներ կարվեն՝ հաճախելիության մոտավոր թվային պատկեր ունենալու և անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու համար:    
16:44 - 20 մայիսի, 2020
Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

Երևանի N49 մանկապարտեզն այսօր չի բացվել. աշխատակիցներից մեկը ջերմություն է ունեցել, բոլորը կորոնավիրուսի թեստ են հանձնել |armtimes.com|

armtimes.com: Երեւանի Նորաշեն թաղամասի թիվ 49 մանկապարտեզն այսօր իր դռները չի բացել երեխաների առաջ: Վերաբացման նախապատրաստական աշխատանքների ժամանակ աշխատողներից մեկի ջերմությունը բարձր է եղել: Դա արձանագրելուց հետո որոշվում է կայացվել թեստավորել ողջ անձնակազմին՝ կորոնավիրուսի վարակի առկայությունը հաստատելու կամ հերքելու համար: «Թեստերի պատասխանները դեռ չկան»,-  հարցմանն ի պատասխան՝ նշեց Երեւանի քաղաքապետարանի հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Տարոն Գեւորգյանը: Նա ընդգծեց, որ մանկապարտեզի վերաբացման հետ կապված քննարկումներ կսկսեն, երբ ստանան թեստերի պատասխանները: Կորոնավիրուսի առկայությունը հաստատվելու պարագայում, բնականաբար, անհրաժեշտ կլինի ձեռնարկել անվտանգության մի շարք միջոցառումներ, մանկապարտեզի վերաբացումը, թերեւս շուտ չի լինի: «Բայց հուսանք, որ թեստի պատասխանը դրական չի լինի, եւ մանկապարտեզն այդ պարագայում շուտով կշարունակի իր գործունեությունը: Ժամկետների մասին ոչինչ ասել չեմ կարող, դա մեզանից կախված հարց չէ, բժշկական-մասնագիտական հարց է, որ Առողջապահության նախարարությունն է որոշում»,- նշեց Գեւորգյանը: Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկոողոսյանը, հարցերին պատասխանելով, նշեց, որ յուրաքանչյուր առանձին դեպքի համար որոշում է կայացվում՝ ելնելով մի շարք պայմաններից:  Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:25 - 20 մայիսի, 2020