ՀՀ քննչական կոմիտե

ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։

Քննչական կոմիտեի ինքնուրույնությունը երաշխավորված է «ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն՝ նրա ծառայողների գործունեությանը միջամտելն անթույլատրելի է։ Քննիչի լիազորություններն ու պարտականությունները սահմանված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով։

 Այժմ կոմիտեն գլխավորում է Հայկ Գրիգորյանը։

Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»:
18:56 - 04 նոյեմբերի, 2020
Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

Վերջին իրադարձություններով պայմանավորված՝ քրգործերի էական աճ է սկսվել. ՔԿ նախագահի տեղակալ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում վերջին շրջանում քրեական գործերի էական աճ է արձանագրվել: Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանն այս մասին ասաց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը: «Բոլորիս հայտնի պատճառներով՝ գնալով քրեական գործերի վարույթների քանակը, նյութերի նախապատրաստումը, քրեական գործերի նախաքննության ծավալները մեծանում են, քրեական գործերի աճը տարեցտարի, նույնիսկ հաշվետու կիսամյակային շրջաններով արդեն ակնհայտ է: 2017-ին վարույթում քննվել է 20 հազար 57 գործ, 2018-ին՝ 25 հազար 675 գործ, 2019-ին՝  32 հազար 960 գործ, 2020-ի առաջին կիսամյակում եղել է 17 հազար 510 գործ: Բայց վերջին իրադարձություններով պայմանավորված՝ արդեն քրեական գործերի էական աճ է սկսվել՝ հատկապես զինվորական բնագավառում»,-ասաց Մելիքյանը: Նա նշեց՝ չնայած նախատեսել էին, որ 2021-ին վարույթում կլինի մոտ 33 հազար գործ, բայց հաստատապես ավելի շատ կլինի: Մելիքյանը նկատեց, որ գործերի քանակի հետ կապված՝ քննիչների ծանրաբեռնվածությունն ավելի է աճելու: Անդրադառնալով 2021-ի բյուջեին՝ նա նշեց, որ բյուջեով նախատեսվում էր 5 ծրագրով ֆինանսավորում ստանալ, սակայն 4-ն է լինելու: Քննչական կոմիտեի տեխնիկական հագեցվածության բարելավում միջոցառումը չի նախատեսվել, քանի որ վարչապետի մոտ կայացած խորհրդակցությանն առաջարկվել է միջոցառումով նախատեսված անհրաժեշտ գրասենյակային գույքի, համակարգչային տեխնիկայի և այլ սարքերի ձեռքբերման պահանջները ներկայացնել փոխվարչապետի գրասենյակ: Դա կատարվել է, և խնդիրը կարգավորվել է այդ ծրագրի շրջանակում:
15:30 - 04 նոյեմբերի, 2020
Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել

Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողություններ:Նախաքննության ընթացքում՝ 2020 թվականի նոյեմբերի 3-ին, վարույթն իրականացնող մարմնի կողմից Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։Նույն օրը միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։Ստորև ներկայացվում է Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի հարցաքննությունից հատված։
00:47 - 04 նոյեմբերի, 2020
Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

Ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը,  որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի ծառայողներից բաղկացած քննչական խմբի կողմից իրականացվում են մեծածավալ  քննչական և այլ դատավարական գործողություններ:Վարույթն իրականացնող մարմնի  կողմից որոշում է կայացվել Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերին ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն) որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ 2020 թվականի նոյեմբերի 2-ին վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։Նախաքննությունը շարունակվում է։
11:53 - 02 նոյեմբերի, 2020
Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի |armenpress.am|

Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է տեղափոխում քաղաքացիական օդանավակայանների, օդանավերի միջոցով, առանց փաստաթղթի |armenpress.am|

armenpress.am: Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ,  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից: Վարդանյանը նախ շեշտեց, որ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի: «Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասաց Վարդանյանը:    Այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել: «Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասաց Քրեագիտական վարչության պետը: Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ և աջակցությամբ: «Այդ ահաբեկչական խմբավորումների և ֆինանսավորումը, և զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում և հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,-նշեց Վարդանյանը: Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները և ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների և այլ զինծառայողների կողմից:
15:07 - 01 նոյեմբերի, 2020
ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալվել է ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալվել է ազգությամբ արաբ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի (տեսանյութ)

ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը։Սույն թվականի հոկտեմբերի 31-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից  ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածի, 390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով և 395-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առերևույթ հանցավոր արարքների կատարման կասկածանքով ձերբակալվել է  Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը: Ստորև ներկայացվում է կասկածյալ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից մեկ հատված:
12:07 - 01 նոյեմբերի, 2020
150-ից ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք երրորդ օրն է՝ վարժանքներ են անցնում՝ առաջնագիծ մեկնելու․ ՔԿ նախագահի տեղակալ

150-ից ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք երրորդ օրն է՝ վարժանքներ են անցնում՝ առաջնագիծ մեկնելու․ ՔԿ նախագահի տեղակալ

Քննչական կոմիտեի 15 ծառայողներ զորակոչվել եւ ծառայության են նշանակվել տարբեր զորամասերում, կամավորագրվել է 4 ծառայող, որոնք այժմ առաջնագծում են։ Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։ «150-ից ավելի կամավորագրված քննիչներ ունենք, որոնք երրորդ օրն է՝ տեսական եւ գործնական վարժանքներ են անցնում՝ նույնպես առաջնագիծ մեկնելու»,- ասաց նա։ ՔԿ քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանն էլ նշեց, որ այժմ քննարկվում է միջազգային քրեական դատարան դիմելու հարցը։ «Սա քննարկվել է Քննչական կոմիտեում։ Պիտի ձեռնարկենք բոլոր միջոցառումները, որ հնարավոր միջազգային բոլոր ատյաններ ներկայացված փաստական տվյալների հիման վրա լինի համարժեք քրեական պատասխանատվություն եւ պատիժ՝ Ադրբեջանի գործողությունների առնչությամբ»,- ասաց նա։ Անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութին, որտեղ, իբր հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է,  Ռաֆայել Վարդանյանը նշեց․ «Ապատեղեկատվություն է, թե տարածված տեսանյությում երեւացող անձը հայերեն խոսող ադրբեջանցի ռազմագերի է։ Տեսանյութի անձը ՀՀ քաղաքացի է եւ որեւէ մասնակցություն չի ունեցել Ադրբեջանի ԶՈՒ-ի իրականացրած գործողություններին»։
13:29 - 27 հոկտեմբերի, 2020
Տվյալներ են ստացվել` միջազգային ահաբեկչական խմբավորումների պատերազմում ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա․ Քննչական կոմիտե

Տվյալներ են ստացվել` միջազգային ահաբեկչական խմբավորումների պատերազմում ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա․ Քննչական կոմիտե

Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում տվյալներ են ստացվել` միջազգային ահաբեկչական խմբավորումների ներգրավման մասին, որոնք դարձվել են քննության առարկա։ ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում է Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու (1945 թվականի հունիսի 26-ին ստորագրված ՄԱԿ-ի կանոնադրության 2-րդ հոդվածի 4-րդ կետի, 1974 թվականի դեկտեմբերի 14-ի ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի XXIX նստաշրջանի թիվ 3314 բանաձևի «ա», «բ», «գ» կետերի, 1998 թվականի հունիսի 17-ին ընդունված Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի 8-bis հոդվածի, «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնևի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից Ժնևի 1977 թվականի 1-ին Լրացուցիչ արձանագրության 48-րդ, 51-րդ (2), 52-րդ (2) հոդվածների, 51-րդ (4) հոդվածի 3-րդ կետի և 85-րդ հոդվածի 5-րդ կետի դրույթները, միջազգային սովորույթային մարդասիրական իրավունքի 1-ին, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 54-րդ նորմերի (այսինքն՝ պետությունների պրակտիկան սահմանում է պատասխանատվություն՝ անկախ այն հանգամանքից, թե տվյալ պետությունն արդյոք հանդիսանում է 1-ին Լրացուցիչ արձանագրության կամ ՄՔԴ ստատուտի մասնակից)), զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի ծառայողները համագործակցում են Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողների հետ։ՀՀ քննչական կոմիտեի և ԱՀ քննչական կոմիտեի ծառայողների համագործակցությամբ քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 12-ը Ադրբեջանի զինված ուժերի կողմից ականանետային-հրթիռահրետանային միջոցների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ համակարգված, կանխամտածված և նպատակաուղղված գրոհների թիրախ է դարձել Արցախի Հանրապետության ավելի քան 120 քաղաքացիական բնակավայրերի քաղաքացիական բնակչությունը։ Մասնավորապես՝ սպանվել է ընդհանուր 25 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 8 կին և 16 տղամարդ: Սպանության դեպքերն արձանագրվել են Ստեփանակերտ (7 անձ), Մարտունի (6 անձ), Հադրութ (6 անձ) և Մարտակերտ (3 անձ) քաղաքներում, Մարտակերտի շրջանի Ալաշան բնակավայրում (1 անձ) և Մեծ Շեն համայնքին հարակից վայրում (1 անձ), Ասկերանի շրջանի Այգեստան համայնքում (1 անձ):Մարմնական վնասվածքներ են ստացել ընդհանուր առմամբ 100-ից ավելի քաղաքացիական անձինք, որոնցից 80-ից ավելին ստացել են լուրջ վնասվածքներ։Ադրբեջանի զինված ուժերի կողմից կոպտորեն խախտվել է 1954թ. մայիսի 14-ին Հաագայում ընդունված «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Կոնվենցիայի 25-րդ հոդվածի պահանջները՝ ինտենսիվ գրոհների թիրախ դարձնելով պատմամշակութային առանձնակի արժեք ներկայացնող եկեղեցիները, հուշարձանները, գերեզմանատները։ Գրոհների արդյունքում վնասվել են կարևորագույն քաղաքացիական ենթակառուցվածքներ, մասնավոր գույք, մասնավորապես՝ 5800 մասնավոր սեփականության անշարժ գույք (բնակելի տներ, խանութներ և այլն), ավելի քան 520 մեքենա, շուրջ 960 ենթակառուցվածքային, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:Նախաքննությամբ պարզվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի Հանրապետության քաղաքացիական բնակչության դեմ լայնորեն կիրառվել և շարունակում է կիրառվել ծանր ու լայն ազդեցության շառավղով հրթիռային ու ավիացիոն միջոցներ, որոնց մի մասը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերով արգելված կասետային բնույթի է:Նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, կոպտորեն խախտելով «Միջազգային ահաբեկչության վերացման մասին» 1994թ. դեկտեմբերի 9-ի ՄԱԿ-ի գլխավոր Ասամբլեայի 49/60 հռչակագրի նորմերը, Արցախի Հանրապետության ներքին վիճակն ապակայունացնելու նպատակով պայթյունի, հրկիզման և այլ հանցավոր գործողությունների կազմակերպման և իրականացման միջոցով, որոնք ուղղված են մարդկանց ոչնչացնելուն կամ նրանց մարմնական վնասվածքներ պատճառելուն, շինություններ, կառույցներ, ճանապարհներ և հաղորդակցության միջոցներ, կապի միջոցներ կամ այլ գույք ոչնչացնելուն կամ վնասելուն, զինված ընդհարմանը ներգրավել է միջազգային ահաբեկչական խմբավորումների։ Ստացված փաստական տվյալները դարձվել են քննության առարկա և կարժանանան պատշաճ իրավական գնահատականի։Քրեական գործի շրջանակներում իրականացվում են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, որոնց արդյունքների մասին պարբերաբար կտրամադրվի տեղեկատվություն։
14:37 - 12 հոկտեմբերի, 2020
Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում

Քննչական կոմիտեի ծառայողները պատրաստվում են զորակոչի. Խորհրդակցություն՝ Քննչական կոմիտեում

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր՝ հոկտեմբերի 2-ին, օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:Մինչ խորհրդակցությունն սկսելը՝ ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են հանուն Հայրենիքի զոհված զինվորների և մարտական գործողությունների հետևանքով մահացած խաղաղ բնակիչներ հիշատակը:Խորհրդակցության առանցքում ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված արցախա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի պետական սահմանագոտում տիրող օպերատիվ իրավիճակն էր: Այս համատեքստում քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների զորահավաքային զորակոչին վերաբերող մի շարք հարցեր:«Այսօր բոլորս պետք է լինենք մեկ մարդու պես, լինենք մեր բանակի կողքին, լինենք ամուր, անսասան և աննահանջ: Բոլորս պատրաստակամ ենք մեր կյանքը զոհաբերելու հանուն Հայրենիքի պաշտպանության։ Մենք ամեն ջանք կներդնենք` հաղթանակին հասնելու համար` և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում ծառայության ընթացքում։ Մենք մեր գործառույթները բարեխիղճ կատարել ենք խաղաղ կյանքում, դրանից էլ ավելի լավ, փայլուն կատարելու ենք պատերազմական իրավիճակում»,- ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահը`հավելելով նաև, որ Քննչական կոմիտեի ծառայողները, ըստ սահմանված կարգի, ներկայանան ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալարման ծառայության տարածքային ստորաբաժանումներ՝ կցագրման և սպասեն զորակոչի:Խորհրդակցության ավարտին՝ Հայկ Գրիգորյանը մի շարք հանձնարարականներ և ցուցումներ է տվել՝ Քննչական կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու և համակարգելու վերաբերյալ:
18:41 - 02 հոկտեմբերի, 2020
Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի կողմից մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով

Հարուցվել է քրեական գործ՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմը խախտելու և շփման գծի ողջ երկայնքով, մարտական հենակետերի ուղղությամբ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակոցներ արձակելու փաստերով։ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ազգային, կրոնական ատելության և կրոնական մոլեռանդության շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ծառայողական պարտքը կատարելու հետ կապված ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՀ պաշտպանության բանակի երկու և ավելի զինծառայողների ապօրինաբար կյանքից զրկելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, վնասելու դեպքերի առթիվ:2020թ. սեպտեմբերի 27-ին` ժամը 07:15-ի սահմաններում, Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի հրամանատարությունը կազմակերպել և իր զինված ուժերի տարբեր ստորաբաժանումների ուժերով, շփման գծի ողջ երկայնքով, իրականացրել է լայնածավալ հարձակում՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Պաշտպանության բանակի զինված ուժերի մարտական հենակետերի և զորամասերի մշտական տեղակայման վայրերի ուղղությամբ:Նշված գործողությունների արդյունքում՝ տարբեր տրամաչափի զինատեսակներից, այդ թվում՝ ռազմական ավիացիայից, հարվածային անօդաչու թռչող սարքերից, զրահատեխնիկայից ու հրթիռա-հրետանային տարբեր միջոցներից արձակված կրակոցներից, սպանվել և վիրավորել են պաշտպանության բանակի զինծառայողներ, ինչպես նաև պայթյունի և հանրավտանգ այլ եղանակով դիտավորությամբ ոչնչացվել են մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերի, մարտական դիրքերի շինություններ, ռազմական գույք և սպառազինության այլ միջոցներ` պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:Դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 6-րդ, 7-րդ, 13-րդ կետերով և 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Ա.Կրկյաշարյանի որոշմամբ՝ քրեական գործով նախաքննություն կատարելու համար ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել զինվորական քննչական գլխավոր վարչության պետի տեղակալ Ա.Ասլանյանը, ում հանձնարարվել է քրեական գործն ընդունել վարույթ, տեղում կազմակերպել քննչական խմբի քննիչների աշխատանքը և ղեկավարել նրանց գործողությունները:
16:04 - 28 սեպտեմբերի, 2020
«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք |armenpress.am|

«Զինառ»-ը ՊՎԾ-ի կատարած ուսումնասիրությունների վերաբերյալ ներկայացրել է անհամաձայնության տեղեկանք |armenpress.am|

armenpress.am: «Զինառ» ՓԲԸ տնօրենը համաձայն չի ՀՀ պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: «Զինառ» ՓԲԸ տնօրեն Արմեն Սարգսյանն ասաց, որ ներկայումս այդ գործը նախաքննական փուլում է: «Մենք Պետական վերահսկողության ծառայությանը սպառիչ պատասխաններով և թղթային հիմնավորումներով անհամաձայնության տեղեկանք ենք ներկայացրել: Տեղեկանքը բաղկացած է 230 էջից»,- նշեց Սարգսյանը: ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ամփոփելով «Զինառ» ՓԲԸ-ում կատարված ուսումնասիրությունը, հայտնել էր, որ 2017-2019 թթ․ գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 160 միլիոն դրամի խախտում: Այդ հանգամանքի վերաբերյալ Սարգսյանը հայտնեց, որ սպասում են, որպեսզի քննչական մարմինը պարզի, արդյոք այդ թվերը համապատասխանում են իրականությանը, թե ոչ: ՊՎԾ-ն ուսումնասիրությունների արդյունքում արձանագրել էր նաև, որ «ԶԻնառ»-ում չեն պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում Ընկերության կողմից ձեռք է բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Անդրադառնալով այս հարցին Սարգսյանն ընդգծեց, որ «Գնումների մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն, եթե գումարի սղության խնդիր կա և հնարավոր չէ գնումներ հայտարարել, ապա կարելի է գնումն իրականացնել մեկ անձից: «Այն գործարքը, որը պետք է կատարվեր 2019-ին, հաստատվել է ապրանքը հանձնելուց 20 օր առաջ: Այդքան օրում հնարավոր չէ կազմակերպել գնման գործընթաց և ապրանքը մատակարարել ՊՆ: Գնումներն իրականացվել են անմիջապես նախարարության հետ աշխատող կազմակերպությունների հետ»,- նշեց «Զինառ»-ի տնօրենը: ՊՎԾ-ի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել են նաև այլ խախտումներ: Ընկերության կողմից խանութ-թեյարանների գծով իրականացված գործունեության ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է շուրջ 82 մլն դրամի խախտում, մասնավորպես, խանութ-թեյարանների վարձավճարների հաշվարկման կարգի խախտմամբ  պայմանագրային գների հաշվարկման արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել, առանց պայմանագրերի, կամ առանց որևէ իրավական հիմքերի գործել են խանութ-թեյարաններ, կնքված պայմանագրերով սահմանված չափից վարձավճարները պակաս են հաշվարկվել և գանձվել։ Ընկերությանը պատկանող արտադրակենցաղային կոմբինատի աշխատակիցներին վճարվել է շուրջ 7.7 մլն դրամ աշխատավարձ այն պարագայում, երբ նույն ժամանակահատվածում արտադրական գործունեություն չի իրականացվել և տվյալ տարածքում արտադրական գործունեություն է իրականացրել մեկ այլ ընկերություն։ Ավելին, կոմունալ ծառայությունների համար շուրջ 1.2 մլն դրամ «Զինառ» ՓԲԸ-ն վճարել է գործունեություն իրականացրած կազմակերպության փոխարեն։ 2017-2018 թվականների ընթացքում որպես փաստացի ծախս ավել է արտացոլվել, կամ շահույթը պակաս է հաշվարկվել շուրջ 50 մլն դրամով, որից զուտ շահույթը պակաս է հաշվարկվել և ՀՀ ՊՆ արտաբյուջե պակաս է վճարվել շուրջ 32 մլն դրամ, իսկ ՀՀ պետական բյուջե պակաս շահութահարկ է վճարվել շուրջ 8 մլն դրամ: 2017-2018 թվականների ընթացքում Ընկերության դրամարկղից կանխիկ ելքագրված և առհաշիվ տրված գումարներից շուրջ 12 մլն դրամի իրականացված ծախսերը չեն հիմնավորվել՝ բացակայել են ծախսերը հիմնավորող փաստաթղթերը, Հաստիքացուցակում ներառվել է լիազոր ներկայացուցչի հաստիք, որը հակասում է «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը, իսկ լիազոր ներկայացուցչին վճարված շուրջ 4.5 մլն դրամի աշխատավարձը չի հիմնավորվել։ Կանոնակարգված չէ զորամասերում ինչպես սուրճի վենդինգային ապարատների տեղադրման, այնպես էլ խանութ-թեյարանների շահագործման գործընթացը: Չի հիմնավորվել Ընկերության կողմից սուրճի վենդինգային ապարատների տեղադրման համար տարածքների հատկացումը: 2019թ-ին թվով 10 զորամասերում գործել են թվով 15 սուրճի վենդինգային ապարատներ առանց պայմանագրերի կամ որևէ իրավական հիմքերի, որի արդյունքում Ընկերության հասույթը պակաս է ձևավորվել։ Չի պահպանվել «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները և նման պայմաններում 2017-2019 թվականների ընթացքում ընկերության կողմից ձեռք են բերվել շուրջ 91 մլն դրամի ապրանքներ, աշխատանքներ և ծառայություններ։ Համադրելով ստացված արդյունքը և ծախսված միջոցները՝ արդյունավետության վերահսկողության տեսանկյունից առաջարկվել է դադարեցնել «Զինառ» ՓԲԸ-ի հետագա գործունեությունը՝ նույն գործառույթները վերապահելով ՊՆ համապատասխան ստորաբաժանումներին: Տեղեկանքի հիման վրա ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված ՀԿԳ քննության նկատմամբ հսկողության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե։
16:26 - 26 սեպտեմբերի, 2020
Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված |armenpress.am|

Ծովագյուղի միջադեպի գործով կա 1 ձերբակալված |armenpress.am|

armenpress.am: Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործով կա մեկ ձերբակալված անձ: Այս մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը: Հարցին՝ արդյոք ձերբակալված անձը Ծովագյուղ համայնքի ղեկավարն է, Ռիմա Եգանյանը բացասական պատասխան տվեց:  Մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն անցկացվում է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում: 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին: Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:
15:04 - 26 սեպտեմբերի, 2020
Ծովագյուղի դեպքը կքննի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը

 |armenpress.am|

Ծովագյուղի դեպքը կքննի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝  Ծովագյուղում տեղի ունեցած միջադեպի առիթով հարուցված քրեական գործը տեղափոխվել է ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություն, նախաքննությունը կշարունակվի այդ վարչությունում: Այս մասին  «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի խոսնակ Ռիմա Եգանյանը: «ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հանձնարարությամբ՝ մի խումբ անձանց կողմից իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալով զուգորդված խուլիգանություն կատարելու, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կշարունակվի ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում»,-ասաց Եգանյանը: Սկզբում դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում էր հարուցվել  քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով և 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով: 2020թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողները Ծովագյուղ համայնքի հարակից՝ Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի դաշտամիջյան հատվածում ծառայություն են իրականացրել՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության գազափոխադրման համակարգում առկա կորուստների նվազեցման ծրագրի շրջանակներում «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ կատարելու ընթացքում հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու համար: Այդ ընթացքում Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և առերևույթ խոչընդոտել՝ խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով, ինչպես նաև՝ սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Բացի այդ, նշված անձինք ՓԲ ընկերության և Ոստիկանության աշխատակիցներին հայհոյել ու քաշքշել են, այդ ընթացքում հարվածել և կոտրել են ՓԲ ընկերությանը պատկանող «Բելառուս ՄՏԶ-82» մակնիշի տրակտորի ետևի հողմապակին: Հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:
20:39 - 25 սեպտեմբերի, 2020
Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|

Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|

hetq.am: Փաստաբաններ Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը հերքում են Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգն ու փորձել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել։ Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ են կատարելիս եղել, երբ Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` առերևույթ խոչընդոտել նրանց աշխատանքը, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին: Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները: Լիանա Գասպարյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել գյուղացիների և ոստիկանների միջև, ինչին գյուղապետ Վահրամ Գևորգյանն ընդամենը միջամտել և փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ Ոստիկանները, սակայն, ըստ Լիանա Գասպարյանի, գյուղի բնակիչների նկատմամբ բռնություն են գործադրել։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններից շատերը եղել են առանց համազգեստի, չեն ներկայացել, որ ոստիկան են, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը։ «Այսինքն՝ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների գործողություների արդյունքում, և մենք դրա հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում Վահրամ Գևորգյանի անունից հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի պարզվեն գործի հանգամանքները, և գործը քննության տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Լիանա Գասպարյանը։ Մեր հարցին ի պատասխան Գասպարյանն ասաց, որ Գավառի ոստիկանապետի աչքը վնասելու վերաբերյալ տեղեկություն իրենք չունեն:   Շարունակությունը՝ hetq.am-ում։
18:16 - 25 սեպտեմբերի, 2020