ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի՝ Հարժիս-Շինուհայր հատվածը երկկողմանի բացվել է

Գորիս-Սիսիան ավտոճանապարհի՝ Հարժիս-Շինուհայր հատվածը երկկողմանի բացվել է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։   Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:   Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:   Մ-2 միջպետական ավտոճանապարհի՝ Գորիս-Սիսիան 8-10-րդ կմ (Հարժիս-Շինուհայր հատվածը) երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։    Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է (ձնաբուք) բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
19:22 - 23 փետրվարի, 2021
Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Սյունիքի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է, Սյունիքի բոլոր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհի 8 կմ-ում բուք է։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
09:47 - 23 փետրվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։   Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր» և Շուռնուխ-Նոր Առաջաձոր հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:33 - 22 փետրվարի, 2021
Լարսի ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Լարսի ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։Գեղարքունիքի մարզի Մարտունի, Լոռու մարզի Թումանյան քաղաքներում տեղում է ձյուն։Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 615 կուտակված բեռնատար ավտոմեքենա:Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
17:26 - 21 փետրվարի, 2021
Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ «Չայնիի ոլորաններում» բուք է

Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, իսկ «Չայնիի ոլորաններում» բուք է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի ավտոճանապարհները, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը, Սարավան-Զանգեր, Տիգրանաշեն-Զանգակատուն, Վեդի-Շաղափ-Լուսաշող, Ալագյազ-Արթիկ, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները, Սիսիան-Զանգեր և Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող ճանապարհահատվածները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։  Արարատի, Սյունիքի մարզերում, Լոռու մարզի Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։ Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Արարատի մարզի Վեդի-Շաղափ-Լուսաշող ավտոճանապարհին, Կոտայքի մարզի «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում բուք է։ Շիրակի մարզի ավտոճանապարհներին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում, Մ-2 ավտոճանապարհից դեպի Ջերմուկ քաղաք տանող հատվածը,  Սարավան-Զանգեր, Ելփինի հատվածներում տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է մարդատար ավտոմեքենաների համար, փակ՝ մնացած տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։      
10:23 - 21 փետրվարի, 2021
ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն առաջին պաշտոնական այցն է կատարել Արցախի ԱԻ պետական ծառայություն

ԱՀ ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը, ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանն այսօր ընդունել են ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պատվիրակությանը՝ նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ։ Նախարար նշանակվելուց հետո սա Ա․Փիլոյանի առաջին պաշտոնական այցն է Արցախի Հանրապետություն։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻ պետական ծառայությունը:   ՀՀ գործընկերները նախ, ծաղիկներ են խոնարհել արցախյան պատերազմների ընթացքում զոհված փրկարարների հուշանկյունին։ Հանդիպմանը քննարկվել են գործընկեր կառույցների միջև փոխգործակցության ամրապնդմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանը կարևորել, և ևս մեկ անգամ երախտագիտություն է հայտնել  ՀՀ ԱԻՆ ողջ անձնակազմին պատերազմի օրերին ցուցաբերած աջակցության և Արցախի ժողովրդին մատուցած անուրանալի ծառայությունների համար։ ԱԻ նախարար Փիլոյանն արցախցի գործընկերներին վստահեցրել է, որ առաջիկայում կընդլայնվեն համագործակցության շրջանակները, առաջարկելով հաճախակիացնել փոխադարձ այցելությունները։ Անդրանիկ Փիլոյանն Արցախի գործընկերների հետ շրջայց է կատարել ԱԻՊԾ վարչական տարածքում, ծանոթացել ծառայության սոցիալ-կենցաղային պայմաններին, այցելել Փրկարար ուժերի վարչության հրշեջ փրկարար մաս, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանում, Ճգնաժամային նկառավարման կենտրոն՝ հետևել ծառայության կազմակերպման ընթացքին։ Գործընկերներն այնուհետև այցելել են ՀՀ ԱԻՆ կառուցվածքում գործող «Սեյսմիկ պաշտպանության արևելյան ծառայություն» ՊՈԱԿ։ Համատեղ աշխատանքից  գոհ են։  ՊՈԱԿ-ում մինչև պատերազմը վերանորոգման աշխատանքեր են կատարվել։ Մի մասը կշարունակվի առաջիկայում։ Խոսվել է նաև խնդիրներից, մասնավորապես, Արցախի վերահսկողությունից դուրս մնացած սեյսմիկ կայանների,  նոր լաբորատորիայի սարքավորումների, մասնագետների վերապատրաստման մասին։ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն ու ԱԻ պետական ծառայության տնօրեն, գնդապետ Մեխակ Արզումանյանը աշխատանքային այցի համար շնորհակալություն են հայտնել Անդրանիկ Փիլոյանին, նախարարի տեղակալ Արկադի Բալյանին և ՀՀ ԱԻՆ պատվիրակությանը, ընդգծել, որ հանդիպման ընթացքում ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները համատեղ աշխատանքի արդյունքում կյանքի կկոչվեն։
18:48 - 20 փետրվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի է Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածը։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։ Կոտայքի, Տավուշի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Սյունիքի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Ճամբարակ քաղաքներում տեղում է ձյուն։ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջաններում բուք է։ Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին, Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։   Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 400 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:27 - 20 փետրվարի, 2021
Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Հանրապետության մի շարք մարզերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ այլ տրանսպորտային միջոցների համար։Կոտայքի, Վայոց ձորի մարզերում, Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում, Սյունիքի մարզի Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում, Գեղարքունիքի մարզի Սևան, Գավառ, Ճամբարակ քաղաքներում և Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան, Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
10:15 - 20 փետրվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Վարդենյաց լեռնանցքը և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Դժվարանցանելի են Դիլիջանի ոլորանները, Սյունիքի մարզի ավտոճանապարհները, Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհներին և Սպիտակի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից) տեղում է ձյուն։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:34 - 19 փետրվարի, 2021
Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար

Լարսը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Վարդենյաց լեռնանցքը (բուք է), Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Դիլիջանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։ Դժվարանցանելի են Վանաձոր-Դիլիջան, Տաշիր-Պրիվոլնոյե, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհները, իսկ Լոռու մարզի Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար։Շիրակի և Սյունիքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում (բուք), Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Ճամբարակ քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն։Լոռու մարզի Սպիտակի ոլորաններին և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 550 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
21:40 - 18 փետրվարի, 2021