ՀՀ ոստիկանություն

ՀՀ ոստիկանությունն իրավապահ համակարգի մարմին է, որի պարտականությունն է հանցավոր եւ հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաեւ այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանությունն իրականացնում է հանրապետության տարածքում օպերատիվ-հետախուզական եւ փորձաքրեագիտական գործունեության կազմակերպումը։ Ոստիկանությունը գործում է ՀՀ Սահմանադրության, օրենդրության եւ «Ոստիկանության» մասին ՀՀ օրենքի հիման վրա։ Այն ենթակա է Հանրապետության վարչապետին։ 2020 թ. հունիսի 8-ից ոստիկանապետը Վահե Ղազարյանն է։

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

Ուժեղացված ստուգայցեր մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 17568 արձանագրություն, իսկ մայիսի 30-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1076 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում։
13:47 - 31 մայիսի, 2020
Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

Արմավիրի նախկին քաղաքապետն ապօրինաբար 75 տարով տարածք է հատկացրել ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին

ՀՀ ԱԱԾ և ոստիկանության փոխգործակցության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Արմավիր քաղաքի Երևանյան փողոցում գտնվող 360 քմ մակերեսով հասարակական կառուցապատման հողատարածքը 75 տարի ժամկետով առևտրի և սպասարկման օբյեկտ կառուցելու համար տրամադրել է ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահին: Ըստ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալների, նախկին քաղաքապետը չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, առանց ավագանու անդամների համապատասխան որոշման, 2010 թվականի հունվարի 25-ին, քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց օժանդակությամբ, նրանց կազմած կեղծ պաշտոնեական փաստաթղթերը օգտագործելով, կազմակերպված ապօրինի մրցույթի արդյունքների հիման վրա 2010 թվականի հունվարի 26-ին է կայացրել այդ որոշումը: Դրա հետևանքով էական վնաս է պատճառվել Արմավիրի համայնքին: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ոստիակնությունը: Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են միջոցառումներ` բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:
16:46 - 30 մայիսի, 2020
Վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ

Վարորդը չի ունեցել վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ

ՀՀ Ոստիկանությությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Համացանցում տարածվել է մի տեսանյութ, ուր ոստիկանները ձեռնաշղթա են հագցնում մի վարորդի։Ավելորդ շահարկումներ թույլ չտալու համար նկատենք, որ նա չի ենթարկվել ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու պահանջին, իսկ մեքենան եղել է առանց հաշվառման համարանիշի։Տրանսպորտային միջոցը հարկադրաբար կանգնեցնելուց հետո էլ մեքենան վարող անձը չի ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին և բերվել է ոստիկանության տարածքային բաժին։Պարզվել է, որ նա չունի վարորդական իրավունքի վկայական, իսկ մեքենան չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր և գտնվել է հետախուզման մեջ։Առանց ԱՊՊԱ պայմանագրի և առանց վարորդական իրավունքի վկայականի վարելու համար կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ»։
14:17 - 30 մայիսի, 2020
Ոստիկանությունը մայիսի 29-ին հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 1251 դեպք

Ոստիկանությունը մայիսի 29-ին հայտնաբերել է արտակարգ դրության ռեժիմի կանոնների խախտման 1251 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումների արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է հանրապետության ողջ տարածքում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․ «Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ արդյունավետ հսկողություն։ Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 16492 արձանագրություն, իսկ մայիսի 29-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 1251 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։Այսօր, վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն, Էրեբունի և Նորք-Մարաշ վարչական շրջաններում։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները»,- ասված է հաղորդագրության մեջ:
13:37 - 30 մայիսի, 2020
Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Ոստիկանությունը հայտնում է ՀՖՖ նախկին նախագահի ապօրինությունները բացահայտելու մասին

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը․ «Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին, ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ, ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել է անհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն»,- ասված է հաղորդագրության մեջ։ 2002-2018 թվականներին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է Ռուբեն Հայրապետյանը։ 
11:37 - 30 մայիսի, 2020
Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ կազմակերպմամբ տնօրենին զրկել են ազատությունից, ապա ունեզրկել

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2016 թվականին Գեղարքունիքի մարզի ռեստորանահյուրանոցային համալիրներից մեկի տնօրենը, 2015 թվականի դեկտեմբերից մինչև 2016 թվականի հուլիսը, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ ընտանիքին պատկանող բանկից ստացել է ընդհանուր՝ 52 միլիոն դրամ վարկ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ փողի մի մասն օգտագործել է հյուրանոցային համալիրի բնականոն գործունեությունն ապահովելու, իսկ մնացած 30 միլիոն դրամը, առանց համալիրի սեփականատերերի գիտության ու թույլտվության, օգտագործել է սեփական բիզնեսի՝ տաքսի ծառայություն մատուցող ընկերություն հիմնելու համար՝ միաժամանակ պատշաճ կատարելով վարկային պարտավորությունները: Նախաքննությանը հայտնի տվյալներով՝ ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերն ու որդին, տեղեկանալով տնօրենի հիշյալ գործողությունների մասին, տնօրենից 52 միլիոն դրամը հետ ստանալու նպատակով, կազմակերպել և մի խումբ անձանց հետ տնօրենին, նրա կամքին հակառակ, ապօրինի զրկել են ազատությունից՝ 2016 թվականի հուլիսի 26-ից օգոստոսի 18-ը պահելով ռեստորանահյուրանոցային համալիրի քոթեջներից մեկում և նույն համալիրի տարբեր սենյակներում։ Այդ ընթացքում մահակներով, ոտքերով ու ձեռքերով բազմաթիվ անգամ հարվածներ են հասցրել նրա մարմնին: Բացի այդ, 2016 թվականի հուլիսի 26-ին, հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ որդին տնօրենին իր ավտոմեքենայով տեղափոխել է Երևանի Բաբաջանյան փողոցում գտնվող իրենց առանձնատուն, որտեղ հայրը, հայհոյանքներ տալով տնօրենի հասցեին, նրանից պահանջել է 120 հազար դոլար, որից հետո տնօրենին կրկին տեղափոխել են հյուրանոցային համալիրի տարածք: Հաջորդ օրը հյուրանոցային համալիր այցելած սեփականատերը հանձնարարել է իր մոտ բերել տնօրենին, որտեղ հայհոյանքներ տալով` էլեկտրաշոկով հարվածել է նրա այտին՝ կրկին պահանջելով 120 հազար դոլար: Բացի այդ, տնօրենի կանչով հյուրանոցային համալիր են եկել վերջինիս մայրը, քույրը, տատը, ընկերներն ու ընկերուհին, որոնց ներկայությամբ նրանցից ու տնօրենից պահանջել են 57 միլիոն 138 հազար դրամին համարժեք 120 հազար դոլար: Արդյունքում` տնօրենի հարազատները, նրանց մատնանշած անձանց անուններով են ձևակերպել իրենց տունը, ընտանիքին պատկանող տաքսի ծառայության տրանսպորտային միջոցների, ինչպես և իրենց ոսկյա զարդերի վաճառքից գոյացած գումարները, որից հետո միայն տնօրենն ազատ է արձակվել։ Այսպիսով ռեստորանահյուրանոցային համալիրի սեփականատերը, որդին և վերջինիս ընկերները, բռնություն գործադրելով, տևական ժամանակ ազատությունից ապօրինի զրկել են ռեստորանահյուրանոցային համալիրի տնօրենին, իսկ հետագայում՝ ունեզրկել։ Այս մասին հայտնում է ոստիկանություն եւ նշում, որ դեպքի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջը, նրա որդուն և ևս չորս անձի մեղադրանք է առաջադրվել։ Հյուրանոցային համալիրի սեփականատիրոջ և ևս չորս անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը կալանք։ Նշվում է նաեւ, որ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:38 - 29 մայիսի, 2020
Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել

Քրեական ոստիկանությունում ՀՖՖ նախկին նախագահին առնչվող նոր քրեական գործ է հարուցվել, որը ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունը։ Նշենք, որ հաղորդագրության մեջ հիշատակված տարեթվերին ՀՖՖ նախագահի պաշտոնին է եղել Ռուբեն Հայրապետյանը։ Նա պաշտոնավարել է 2002-2018 թթ։ Ոստիկանության հաղորդագրությունը՝ ստորեւ․ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՖՖ նախկին նախագահը, իր կարգադրիչ և այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ օգտագործելով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց միջոցով կազմակերպել է ֆեդերացիայի 26 հազար քառակուսի մետրից ավելի հողակտորը իր և մերձավորների անվամբ գրանցելու գործընթաց։ Քննությանը հայտնի տվյալներով՝ 2014 թվականի նոյեմբերին ֆեդերացիայի նախագահը ՀՖՖ միության անունից կամովին հրաժարվել է շուրջ 800 միլիոն դրամ արժողությամբ հիշյալ հողակտորից։ Այնուհետև Երևանի քաղաքապետն ու քաղաքապետարանի պատասխանատու պաշտոնատար անձինք, խախտելով ՏԻՄ մասին ՀՀ օրենքի և Հողային օրենսգրքի, ինչպես և հրապարակային սակարկությունների մասին ՀՀ օրենքի մի շարք պահանջներ, իրենց կարգադրիչ լիազորությունները ծառայության շահերին հակառակ են օգտագործել և 2015 թվականի հունվարին անցկացրել են հիշյալ հողակտորի, ըստ էության՝ ձևական աճուրդներ, որոնց արդյունքում 800 միլիոն դրամ արժողությամբ հողակտորը ընդհանուր 169 միլիոն 219 հազար դրամով գնել են բացառապես ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված և նրա ազդեցության տակ գտնվող անձինք։ Ինչից հետո մի շարք ձևական նվիրատվության պայմանագրերի կնքման արդյունքում հիշյալ հողակտորի մի մասը սեփականության իրավունքով գրանցվել է ֆեդերացիայի նախագահի ընտանիքի անդամների անվամբ, իսկ մնացած մասը ֆեդերացիայի նախագահի հետ փոխկապակցված այլ անձանց անվամբ։ Բացի այդ, ՀՖՖ նախագահը, հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, իրեն պատկանող հանքային ջրերի գործարանի հաշվեկշռում գտնված 2006 թվականի արտադրության «PorcheCayenne Turbo» մակնիշի ավտոմեքենան 2017 թվականին առուվաճառքի պայմանագրով 2 միլիոն դրամով օտարել է իր հետ փոխկապակցված անձին։ Գործարքից ընդամենը երկու ամիս անց՝ 2018 թվականի փետրվարին՝ ֆեդերացիայի նախագահի գրավոր կարգադրությամբ ֆեդերացիայի աշխատակիցներից մեկը կնքել է հիշյալ ավոտմեքենայի գնման պայմանագիր, ինչի արդյունքում տվյալ պահին 6 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ մեքենան ֆեդերացիան գնել էանհամեմատ բարձր՝ 25 միլիոն 75 հազար դրամով։ Այս գործարքի արդյունքում վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 18 միլիոն 575 հազար դրամ։
21:31 - 29 մայիսի, 2020
Մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք

Մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք

ՀՀ ոստիկանության արտաքին ծառայության ստորաբաժանումները շարունակում են արտակարգ ռեժիմով գործել հանրապետության ողջ տարածքում: Դրան զուգահեռ տարբեր վարչական շրջաններում իրականացվում են հատուկ միջոցառումներ՝ արդյունավետ հսկողություն ապահովելով Պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ: Ընդհանուր առմամբ՝ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 15241 արձանագրություն, իսկ մայիսի 28-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 863 դեպք։ Բոլոր օրինախախտումների փաստերով կազմվել են համապատասխան արձանագրություններ։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը, համագործակցելով այլ նախարարությունների և գերատեսչությունների հետ, ստուգայցերի միջոցով արդյունավետ հսկողություն են իրականացնում բակերում, ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ Այսօր՝ վաղ առավոտից, արտակարգ ռեժիմով ծառայության շրջանակներում ուժեղացված ստուգայցեր են իրականացվում մայրաքաղաքի Կենտրոն և Դավիթաշեն վարչական շրջաններում։ Հարգելի քաղաքացինե՛ր, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է․ պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
14:03 - 29 մայիսի, 2020
Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

Ոստիկանություն է հրավիրվել «Ֆեյսբուք»-ի օգտատերը անչափահաս որդու հետ. տղան ասել է, որ գիրքը ոչ թե տվել են, այլ գտել է

«Ֆեյսբուք» սոցիալական կայքում Դավիթ Աթանեսյան օգտատերը տեղադրել էր տեսանյութ, որտեղ ասվում էր, որ իր 9 տարեկան որդուն և բակում խաղացող երեխաներին է մոտեցել մի անծանոթ կին և բաժանել սրբապղծություն տարածող գրքեր։ ՀՀ ոստիկանության անչափահասների գործերով եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի ստորաբաժանման ծառայողները վերոհիշյալ նյութի հետքերով ստուգումներ և պարզաբանումներ են իրականացրել: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: Ոստիկանության Արաբկիրի բաժին է հրավիրվել «Ֆեյսբուք» սոցիալական կայքի օգտատերը անչափահաս որդու հետ: Զրույցի ընթացքում տղան նշել է, որ գիրքն իրեն ոչ ոք չի տվել, այլ այն գտել է շենքի հարևանությամբ գտնվող խոտածածկ տարածքից և մատնացույց է արել վայրը, որտեղից գտել է գիրքը։ Ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստով նախապատրաստվում են նյութեր։
19:20 - 27 մայիսի, 2020
Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Հայտարարություն

Ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից․ Հայտարարություն

Ոչ աշխատանքային օրերին հանրապետությունում ընդունված է կազմակերպել ուխտագնացություններ, արշավներ, խնջույքներ, հավաքույթներ և զանգվածային այլ միջոցառումներ։Համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ մասսայական միջոցառումներից։Խախտումներ թույլ չտալու համար ոստիկանության վերակարգերը ծառայություն կիրականացնեն ուխտատեղիներում, մասնավորապես՝ Ղալթախչիի Սուրբ Հովհաննես մատուռի, Աղավնավանքի, Գոշավանքի, Հայրավանքի, Մայրավանքի, Ծաղկեվանքի, Գեղարդավանքի, Ամբերդի և այլ սրբատեղիների հարակից տարածքներում և տեսարժան վայրերում՝ Շրեշտասարում, Շիկահողի արգելավայրում, Շառաչի և Խոսրովի անտառի ջրվեժների մոտակայքում և այլ վայրերում։Հարգելի՛ քաղաքացիներ, բոլորիս առողջության անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում հանգիստը կազմակերպել՝ չխախտելով Պարետի որոշումները։
15:26 - 27 մայիսի, 2020
Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան |armtimes.com|

armtimes.com: Որպեսզի ինստիտուցիոնալ բարեփոխումը չլինի մակերեսային, այլ իրապես տեղի ունենա, մեզ անհրաժեշտ են որակական փոփոխություններ, հակառակ դեպքում մեր հանրությանը հազիվ թե հետաքրքրի բուն ծառայության անվանումը. իրեն պետք է ոստիկանի տեսակի փոփոխություն։ Այս մասին այօր ԱԺ-ում «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քնննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ Նա հիմնական զեկուցող, Արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանին խնդրեց ամփոփիչ ելույթի ժամանակ ավելի մանրամասն ներկայացնել այն չափանիշներն ու պահանջները, որոնք պետք է ապահովեն որակական փոփոխություններ ոստիկանության համակարգում։ Խաչատրյանի համոզմամբ՝ եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի։ Այսպես նաեւ, եթե անցկացվում են նոր մրցույթներ, դրվում են նոր որակական պահանջներ: Շատ կարեւոր է, որ սահմանվեն նոր պահանջներ եւ չափանիշներ՝ կրթական, լեզվի իմացության, ֆիզիկական պատրաստվածության մասին։ Պատգամավորի խոսքով՝ նաեւ շատ կարեւոր է ոստիկանի պատրաստման, կրթական բազայի կատարելագործման ու զագացման հարցը։ Իհարկե, նա հաստատեց, որ սա միանգամից չի լինում, պետք է արվի զուգահեռաբար, հիմնավորեց, որ եթե այս համակարգին դեռ պատրաստ չեն մարդիկ, հայտարարվի մրցույթ, կունենանք մակերեսային փոփոխություններ։ Ավելին՝ armtimes.com-ում
12:38 - 27 մայիսի, 2020
Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ |armenpress.am|

Նոր պարեկային ծառայության ներդրման համար պետբյուջեի վրա բեռը կկազմի 4 մլրդ դրամ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության փոխարեն նոր՝ պարեկային ծառայության ներդրման ուղղությամբ պետբյուջեի վրա բեռը կկազմի մոտ 4 մլրդ դրամ:  ԱԺ-ում «Ոստիկանության մասին»  օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Ոստիկանության ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեlու մասին օրենքների նախագծերի փաթեթի քննարմանն այս մասին ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը: «Երևանում Ճանապարհային ոստիկանության և պարեկապահակային ծառայության տարեկան աշխաատվարձային ֆոնդը շուրջ 3 մլրդ դրամ է: Իսկ նոր՝ նախատեսվող պարեկային ծառայության դեպքում ունենք 4,3 մլրդ դրամ: Բայց հաշվի ենք առնում, որ ՃՈ և ՊՊԾ-ի գծով մենք ունենք նաև պրագևատրման ֆոնդ: Եվ այդ ֆոնդի գումարային հաշվարկը համադրելով 4,3 մլրդ դրամի հետ, մենք Երևանում մի բան էլ խնայում ենք»,-ասաց փոխնախարարն ու հիշեցրեց՝ խոսքը, սակայն, 2021 թվականի բյուջեի մասին է: Մեքենաների և սպառազինությունների գծով 3,3 մլրդ դրամի ծախս է հաշվարկված այս առումով: Սրանք շատ նախնական թվեր են, քանի որ ձեռքբերումները մրցույթներով են լինելու, հաղթելու է նվազագույնը գին-առաջարկը: Շինությունների վերանորոգման, հիմնանորոգման աշխատանքների համար կհատկացվի 720 մլն, նոր շինություններ չեն կառուցվելու: «Այս բոլոր թվերի համադրմամբ պետական բյուջեի վրա բեռը ծառայության ներդրման ուղղությամբ 4 մլրդ դրամի կարգի է լինելու»,-նշեց փոխնախարարը:
12:23 - 27 մայիսի, 2020