Սուրեն Պապիկյան

Սոււրեն Պապիկյանը ՀՀ պաշտպանության նախարարն է, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահը։ 

Ծնվել է 1986 թվականի ապրիլի 26-ին։ 2003 թվականին ավարտել է Ստեփանավանի թիվ 1 վարժարանը և ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետ: Ուսումնառության ընթացքում զորակոչվել է ՀՀ Զինված Ուժեր: 2010-2012 թվականներին սովորել է ԵՊՀ պատմության ֆակուլտետի մագիստրատուրայում: Մագիստրատուրան ավարտել է գերազանց առաջադիմությամբ: 2009-2012 թվականներին գլխավորել  է ԵՊՀ պատմության ֆակուլտետի Ուսանողական գիտական ընկերությունը: Գերազանց առաջադիմության համար արժանացել է ֆակուլտետի «Թաթուլ Կրպեյան» անվանական կրթաթոշակի: Ուսմանը զուգահեռ՝ 2010-2016 թվականներին, որպես պատմության ուսուցիչ՝ աշխատել է Երևանի թիվ 54 ավագ դպրոցում, 2011 թվականից՝ «Քվանտ» վարժարանում: 2012-2016 թվականներին սովորել է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ասպիրանտուրայում:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:

2016թ. հոկտեմբերի 30-ին ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում «ԵԼՔ» դաշինքի կողմից ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել է պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում։

2018թ. մարտի 31-ին մեկնարկած «Իմ քայլը» շարժման նախաձեռնող անդամ է։

2018թ. մայիսի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար:

2018թ. դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ղեկավարել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական շտաբը, ինչպես նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվել «Իմ քայլը» դաշինքի պատգամավորի թեկնածու Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում և ընտրվել ԱԺ պատգամավոր։

2019թ. հունվարի 4-ին հրաժարվել է պատգամավորական մանդատից։

2019թ. հունվարի 18-ին վերանշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։

2021 թ. օգոստոսի 2-ին Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ փոխվարչապետ։ 2021-ի նոյեմբերի 15-ին նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար։

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ

Հուլիսի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ՝ «2023 թ. ուսումնական տարվա 1-ին կիսամյակի՝ ՀՀ ԶՈՒ մարտական պատրաստության արդյունքները» օրակարգով։    Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից՝ բացելով նիստը և ողջունելով մասնակիցներին՝ պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ քննարկվող հարցերն անչափ կարևոր են զինված ուժերի մարտունակության ամրապնդման գործում։ Սուրեն Պապիկյանը վստահեցրել է, որ արդեն իրականացվել են մի շարք ծրագրեր և առաջիկայում ևս կձեռնարկվեն քայլեր, որոնք էապես կբարձրացնեն զինծառայողների մարտական պատրաստության աստիճանը:    Պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների զեկույցներից հետո պաշտպանության նախարարը տվել է մի շարք հանձնարարականներ։
13:52 - 28 հուլիսի, 2023
ԶՈՒ-ում օգոստոստի 1-ից կլինեն ծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է ատեստավորման արդյունքում
 |armenpress.am|

ԶՈՒ-ում օգոստոստի 1-ից կլինեն ծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է ատեստավորման արդյունքում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կամավոր ատեստավորման է մասնակցել արդեն Զինված ուժերի շուրջ 1000 զինծառայող, շեմը հաղթահարածների աշխատավարձը բարձրացել է, որոշների դեպքում՝ կրկնապատվել և դեռ ավելին: Ատեստավորման արդյունքը կառավարության նիստում ներկայացրեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը: Ատեստավորման գործընթացը հունիսի սկզբից մեկնարկել է Զինված ուժերում: «Արդեն ունենք կամավոր ատեստավորման մասնակցած շուրջ 1000 զինծառայող: Հայտ ներկայացրած 4000 զինծառայողներից 1000-ն արդեն հանձնել են համապատասխան քննությունները: Ունենք և ատեստավորվածներ, և մարդիկ, որոնք չեն կարողացել հաղթահարել՝ հաշվի առնելով տարբեր հանգամանքներ: Խոսքը վերաբերում է պատրաստվածության մակարդակին: Ակնհայտ է, որ այն զինծառառայողները, որոնք հավուր պատշաճի պատրաստվել են, կարողանում են հաղթահարել ատեստավորման շեմը, ավելին՝ արձանագրում են շատ լավ արդյունքներ»,-ասաց Պապիկյանը: Նախարարը հայտնեց նաև, որ վերջին օրերին իր՝ ԶՈՒ տարբեր ստորաբաժանումներում զրույցների արդյունքում արձանագրել է՝ կա ընկալում, որ պատրաստվածության մակարդակը պետք է ամենօրյա ռեժիմով բարձրացնել և ստանալ ատեստավորման նոր հնարավորություններ: Վարչապետը հարցրեց՝ կարո՞ղ են ասել, որ օգոստոսի 1-ից ԶՈՒ-ում կունենան զինծառայողներ, որոնց աշխատավարձը կրկնապատկվել է: Պապիկյանը դրական պատասխան տվեց: «Ունենք ատեստավորման տարբեր սանդաղկներ՝ բավարար, լավ և գերազանց: Արդեն ունենք զինծառայողներ, որոնք հաղթահարել են գերազանցի նշաձողը: Նրանց պարագայում կրկնակիից ավելի է բարձրացել աշխատավարձը»,- ասաց նախարարը: Ծառայողը հնարավորություն ունի նվազագույնը 3 ամիս հետո կրկին դիմել կամավոր ատեստավորման՝  կամ բարելավելու իր ցուցանիշը կամ նախկինում ցուցաբերած վատ արդյունքը դրական դարձնելու:
12:52 - 20 հուլիսի, 2023
Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ զորամասեր

Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ զորամասեր

Զինծառայողների ատեստավորման գործընթացին հետևելու նպատակով հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է նաև ՊՆ այլ զորամասեր, որտեղ ատեստավորման հերթական քննության շրջանակում զինծառայողները ստուգարքներ էին հանձնում շարային պատրաստություն, կրակային պատրաստություն առարկաներից և մասնագիտական գիտելիքների  ու ծառայողական պարտականությունների իմացությունից:  Զրուցելով զինծառայողների հետ` Սուրեն Պապիկյանը նրանց մաղթել է բարեհաջող քննություններ ու բարձր արդյունքներ։  Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ տեղեկացրել է, որ այն զինծառայողներին, որոնք չեն կարողանա հաղթահարել սահմանված նշաձողը, հնարավորություն կընձեռվի՝ ավելի լավ պատրաստվելու և կրկին ատեստավորվելու։ Ատեստավորման հանձնաժողովի նախագահ, ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Կամո Քոչունցը նախարարին զեկուցել է քննությունների ընթացքի և առաջին երկու օրերի նախնական արդյունքների վերաբերյալ։  
17:37 - 11 հուլիսի, 2023
Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Պաշտպանության նախարարի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն

Հուլիսի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար, ինչպես նաև բանակային զորամիավորումների հրամանատարական կազմերը: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Մինչ հարցերի քննարկմանն անցնելը, Սուրեն Պապիկյանը շնորհավորել է վերջերս զինվորական բարձրագույն կոչումների արժանացած բարձրաստիճան զինվորականներին, մաղթել քաջառողջություն, ծառայողական հաջողություններ՝ կարևորագույն առաքելություն իրականացնելու գործում։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել են զինված ուժերում իրականացվող աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր: Խորհրդակցության ավարտին պաշտպանության նախարարը համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ է տվել ստորաբաժանումների ղեկավարներին:
11:13 - 11 հուլիսի, 2023
Այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի. Սուրեն Պապիկյան

Այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի. Սուրեն Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր արարողությանը։ Միջոցառմանը ներկա էին նաև օրենսդիր և տարածքային կառավարման մարմինների ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարի տեղակալները, ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Շնորհավորելով ներկաներին ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարարը նշել է, որ համալսարանը մեծ ավանդ ու ներդրում ունի բանակաշինության կայացման գործում։ Սուրեն Պապիկյանը նաև շեշտել է, որ այսօր՝ 29 տարի անց, ռազմական համալսարանը նոր հանգրվանի առաջ է կանգնած. այն վերածվում է ռազմական ակադեմիայի՝ իր կազմում ներառելով նաև ռազմաավիացիոն համալսարանը։ «Մենք արդեն ունենք կառավարության համապատասխան որոշումը։ Առաջիկայում այլ իրավական ակտերի միջոցով ևս ռազմական համալսարանի նոր կառուցվածքն ավարտուն տեսք կունենա։ Մենք խնդիր ենք դրել մեր առաջ, ըստ որի ռազմական համալսարանը պետք է լինի ոչ միայն մեր զինված ուժերի դարբնոցը՝ կրթական կարևորագույն կենտրոնը, այլ դառնա այնպիսի ռազմաուսումնական հաստատություն, որտեղ ուսանելու ցանկություն և երազանք կունենան նաև այլ երկրների երիտասարդներ, և սա հնարավոր նշաձող է»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ վստահություն հայտնելով, որ այս կրթօջախում դեռ ուսանելու են հայրենիքի հազարավոր նվիրյալ երիտասարդներ՝ հայրենիքի սահմաններն անառիկ ու պատիվը բարձր պահելու համար։ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանն իր շնորհավորական խոսքում անդրադարձ է կատարել Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման պատմությանը և ներկայիս ընդլայնված ռազմակրթական գործունեությանը: Էդվարդ Ասրյանը փաստել է, որ ռազմական համալսարանի շրջանավարտները մշտապես նպաստել և այսօր էլ ակտիվորեն նպաստում են բանակի մարտական ներուժի բարձրացմանն ու զարգացմանը, ուստի կառույցը պետք է առավել հզորանա՝ որպես հայոց պետականության, հայ ժողովրդի անվտանգության երաշխավոր, կատարելագործվի և ամուր կանգնի պետության պաշտպանության դիրքերում: Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կազմավորման 29-րդ տարեդարձի կապակցությամբ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար ՀՀ պաշտպանության նախարարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամաններով համալսարանի մի շարք սպաներ և կուրսանտներ պարգևատրվել են գերատեսչական մեդալներով և արժեքավոր նվերներով: Հանդիսավոր միջոցառումը եզրափակվել է անձնակազմի հանդիսավոր երթով և ՀՀ ԶՈՒ պատվո պահակային վաշտի զինծառայողների ցուցադրական ելույթով: Այնուհետև ներկաները հարգանքի տուրք են մատուցել և ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի կիսանդրու առջև:
09:34 - 30 հունիսի, 2023
Սուրեն Պապիկյանը զորակոչի կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

Սուրեն Պապիկյանը զորակոչի կապակցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան

2023 թվականի ամառային զորակոչի մեկնարկի կապակցությամբ հունիսի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԶՈՒ ԳՇ պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի ուղեկցությամբ այցելել է ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից «Պաշտպանության նախարարը շնորհավորել է սպայակազմին և զինակոչիկներին՝ ԶՈՒ համալրման հերթական փուլի մեկնարկի առթիվ: Նախարար Պապիկյանը հետևել է զորակոչային հանձնաժողովների աշխատանքին, զրուցել զորակոչիկների հետ, մաղթել բարի և անվտանգ ծառայություն: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորակոչիկներին ներկայացրել է ԶՈՒ-ում մեկնարկած «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, որի մասնակից կարող է դառնալ զորակոչիկներից յուրաքանչյուրը և օգտվել ծրագրի ընձեռած հնարավորություններից: Սուրեն Պապիկյանը հանձնարարականներ է տվել զորակոչի աշխատանքներին ներգրավված ծառայությունների ղեկավարներին` գործընթացը պատշաճ և թափանցիկ անցկացնելու համար»:
16:24 - 26 հունիսի, 2023
ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին

ՊՆ-ում տեղի է ունեցել հանդիսավոր նիստ՝ նվիրված Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին

Հունիսի 23-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում ԱՄՆ նահանգային գործընկերության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Ողջույնի խոսքով հանդես են եկել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը և Կանզասի նահանգապետ Լորա Քելին։ Հանդիսավոր նիստի ընթացքում ամփոփվել են համագործակցության քսան տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները: Ընդգծվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս մակարդակը լավ հիմք է ստեղծում Կանզաս նահանգի և ՀՀ այլ գերատեսչությունների միջև գործընկերության զարգացման համար՝ ՆԳՆ ոստիկանության և փրկարար ծառայության հետ, գյուղատնտեսության, առողջապահության, զբոսաշրջության և այլ ոլորտներում։ Հանդիսավոր նիստի ընթացքում պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության զարգացման գործում ունեցած ավանդի համար և Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձի կապակցությամբ Կանզաս նահանգի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության պաշտպանական համագործակցության գրասենյակի մի շարք աշխատակիցներ ՀՀ պաշտպանության նախարարի կողմից պարգևատրվել են ՀՀ ԶՈՒ «Ռազմական համագործակցության համար» մեդալով և պատվոգրերով։ Կանզասի ազգային գվարդիայի կողմից պարգևատրվել են ՀՀ պաշտպանության նախարարության մի շարք ներկայացուցիչներ։ 
16:47 - 23 հունիսի, 2023
Սուրեն Պապիկյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Կանզասի նահանգապետ Լորա Քելիին և ազգային գվարդիայի հրամանատար Մայքլ Վեներդիին

Հունիսի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստան-Կանզաս գործընկերության 20-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստան ժամանած ԱՄՆ Կանզաս նահանգի նահանգապետ Լորա Քելիին և ադյուտանտ գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, բրիգադի գեներալ Մայքլ Վեներդիին։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից: «Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Հանդիպման ընթացքում քննարկվել է ՀՀ պաշտպանության նախարարության և Կանզասի ազգային գվարդիայի միջև համագործակցության ներկայիս ընթացքը: Անդրադարձ է կատարվել ՀՀ պաշտպանության նախարարի՝ նախորդ տարվա սեպտեմբեր ամսին Կանզաս նահանգ կատարած այցի ընթացքում համագործակցության նոր ուղղությունների շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին։ Հանդիպման ընթացքում երկուստեք արձանագրվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում (արհեստավարժ սերժանտական համակարգ, խաղաղապահություն, ռազմական բժշկություն, կիբեռանվտանգություն, զինծառայողներին և նրանց ընտանիքներին առնչվող սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակում և այլն) պլանավորված համագործակցության առաջընթացը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը, ինչպես նաև նախաձեռնել փոխգործակցության նոր ուղղություններ»։
13:22 - 23 հունիսի, 2023