Վեոլիա ջուր

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր գործունեությունն է ծավալում Հայաստանում 2017 թ․-ից։ «Վեոլիա Ջրի» սպասարկման տարածքն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, այդ թվում մայրաքաղաք Երևանը, 44 այլ քաղաք և 318 գյուղ: Ընդամենը 363 բնակավայր:

Դրանից բացի, ընկերությունը մեծածախ ջրամատակարարման ծառայություններ է մատուցում 53 բնակավայրի: Ընդհանուր առմամբ Օպերատորը սպասարկում 527 000 ակտիվ բաժանորդի:

Հուլիսի 23-ին մի քանի ժամով կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը

Հուլիսի 23-ին մի քանի ժամով կդադարեցվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի որոշ հատվածների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 23-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 20.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝ Բաբաջանյան փողոց՝ ամբողջությամբ, Անդրանիկի փողոցի 108-122, 130-158 զույգ և 121-151 կենտ համարներ, Բ-2 բնակելի զանգվածի 83, 85, 89, 91-95, 119-121, 129-140 համարներ,  ճառագայթային Ա, Բ, Վ, Գ շենքեր, թիվ 11, 190 դպրոցներ, թիվ 47, 77, 78  մանկապարտեզներ, Իսակովի պողոտայի 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/3, 42/4, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 44/5, 46 շենքեր և հարակից հանրային բաժանորդներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
10:04 - 22 հուլիսի, 2021
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 15-ին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում հուլիսի 15-ին 24 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի շինարարությամբ պայմանավորված, ս.թ. հուլիսի 15-ին ժամը 10.00-ից մինչև հուլիսի 16-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հետևյալ տարածքների  ջրամատակարարումը՝ Բաբաջանյան փողոցի 2-26 զույգ համարներ, 26/4, 26/5, 26/6, 28-40 զույգ համարներ, 44ա, 3/1, 5/1, 21, 23/1, 25/1, 27, 27/1, 29, 29/1, 31, 35, 39, 43, 47, 49, 49/1, 51, 51/1, 53, 53/1, 55, 55/1, 57-105 կենտ համարներ, 98/2, 98/4, 98/5, 98/7, 109-117 կենտ համարներ, 121-159 կենտ համարներ, 153/1, 163-167 կենտ համարներ, Անդրանիկի փողոցի 130, 132-136, 138, 142-158 զույգ համարներ,Բ-2 թաղամասի 21, 24 շենքեր,Իսակովի պողոտայի 38, 38/1, 38/2, 38/3, 40, 42, 42/1, 42/2, 42/3, 42/4, 44, 44/1, 44/2, 44/3, 44/4, 44/5, 46 շենքեր և հարակից հանրային բաժանորդներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
11:15 - 14 հուլիսի, 2021
Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթունում

Վթարի պատճառով 8 ժամ ջուր չի լինելու Քանաքեռ-Զեյթունում

Վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ տարածքների ջրամատակարարումը: «Վեոլիա Ջուր» ընկերությունից հայտնում են, որ ջուր չի լինելու հետեւյալ հատվածներում. Պ.Սևակի, Ահարոնյան, Սուրենյանց փողոցներ, Ներսիսյան նրբանցք, Վ.Վահյան փողոցի անհատական տներ, Դ.Անհաղթ փողոցի 1-11 կենտ և 2, 4 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, իրավաբանական բաժանորդներ,  Եվրոպական համալսարան, Ազատության պողոտայի 2-18 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, 1-13 կենտ համարի շենքեր իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Կ.Ուլնեցու փողոցի 2-60 համարներ իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Բաբայան փողոցի անհատական տներ, 12, 14, 16, 16/1 շենքեր և իրավաբանական բաժանորդներ, Ա.Տիգրանյան փողոց և նրբանցք, Վարշավյան փողոց նրբանցքներով, Գործկոմի 1-ին և 2-րդ փողոցներ, Մաթեմատիկայի դպրոց, Հյուսիսային ճառագայթ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
09:43 - 08 հուլիսի, 2021
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի որոշ հասցեներում վաղը 8 ժամով կդադարեցվի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 8-ին ժամը 10.00-18.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Պ. Սևակի, Ահարոնյան, Սուրենյանց փողոցներ, Ներսիսյան նրբանցք, Վ.Վահյան փողոցի անհատական տներ, Դ.Անհաղթ փողոցի 1-11 կենտ և 2, 4 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, իրավաբանական բաժանորդներ, Եվրոպական համալսարան, Ազատության պողոտայի 2-18 զույգ համարի շենքեր իրենց կոտորակներով, 1-13 կենտ համարի շենքեր իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Կ.Ուլնեցու փողոցի 2-60 համարներ իրենց կոտորակներով և իրավաբանական բաժանորդներ, Բաբայան փողոցի անհատական տներ, 12, 14, 16, 16/1 շենքեր և իրավաբանական բաժանորդներ, Ա.Տիգրանյան փողոց և նրբանցք, Վարշավյան փողոց նրբանցքներով, Գործկոմի 1-ին և 2-րդ փողոցներ, Մաթեմատիկայի դպրոց, Հյուսիսային ճառագայթ:
12:12 - 07 հուլիսի, 2021
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խմելու ջրում շեղումներ չեն արձանագրվել․ ԱՆ

Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խմելու ջրում շեղումներ չեն արձանագրվել․ ԱՆ

Հուլիսի 2-ին ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեների բնակիչներից բողոքներ է ստացել խմելու ջրի որակի վերաբերյալ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը:  Նույն օրը վարչական շրջանի տարբեր հասցեներից կատարվել են խմելու ջրի նմուշառումներ՝ մանրէաբանական և սանիտարաքիմիական (զգայորոշման ցուցանիշներ, մնացորդային ազատ քլոր, քլորիդներ, նիտրիտներ, նիտրատներ, ամոնիում իոն) լաբորատոր հետազոտություններ իրականացնելու համար: Նշենք, որ Քանաքեռ-Զեյթունի խմելու ջրի նմուշառումներ են իրականացվել նաև հուլիսի 3-ին և 4-ին: Նմուշների մանրէաբանական, սանիտարաքիմիական լաբորատոր հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն արձանագրվել:Խմելու ջրերի նմուշառման աշխատանքներին զուգահեռ իրականացվել է նաև բակային համայցեր: Բնակիչների շրջանում աղիքային վարակին բնորոշ գանգատներով անձինք չեն հայտնաբերվել: Կապ է հաստատվել նաև վարչական շրջանի բժշկական կազմակերպությունների հետ, նշված օրերին աղիքային վարակին բնորոշ գանգատներով դիմողներ չեն եղել:
17:58 - 06 հուլիսի, 2021
Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Զանգվածային ջրանջատումների հարցով ՄԻՊ-ը դիմել է Վեոլիա Ջուր, ՀԷՑ և ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության կողմից տևական ժամանակով զանգվածային ջրանջատումների վերաբերյալ բողոքներ ու ահազանգեր։ Այս մասին հայտնում է ՄԻՊ գրասենյակը: Բողոքների ու ահազանգերի համաձայն`ջրանջատումներն իրականացվում են առանց մարդկանց այդ մասին նախապես ծանուցելու կամ ծանուցումն իրականացվել է ջրանջատումներից հետո` ուշացումներով: «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության պաշտոնական կայքէջում ջրանջատումների մասին տեղեկատվությունը նույնպես տեղադրվել է ուշացումով, ինչի հետևանքով քաղաքացիները չեն ունեցել ու չեն ունենում ջուր հավաքելու հնարավորություն։ Դրանից բացի, ըստ բողոքների, մարդիկ չեն կարողանում կապ հաստատել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերության հետ «թեժ գծի» հեռախոսահամարով ջրի մատակարարման դադարեցման պատճառների և ջրամատակարարման վերականգնման ժամկետների մասին տեղեկություններ ստանալու նպատակով։ Ուսումնասիրվել են նաև զանգվածային լրատվության միջոցներում ու սոցիալական ցանցերում առկա հրապարակումներ․ մարդիկ բարձրացնում են նաև խմելու ջրի համի և որակի փոփոխության հարց։ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկմամբ՝ անթույլատրելի է այն, որ ամռանն ու Նոր կորոնավիրուսի (COVID-19) առկայության պայմաններում մարդիկ զրկված են ջրի և սանիտացիայի հասանելիությունից և անձնական հիգիենայի կանոնները պահպանելու հնարավորությունից։ Հաշվի առնելով վերոնշյալը և այն, որ բողոքները ջրանջատումների վերաբերյալ  զանգվածային բնույթի են` Պաշտպանի աշխատակազմում նախաձեռնվել է վարույթ,  պարզաբանումներ են պահանջել «Վեոլիա Ջուր» ՓԲ ընկերությունից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունից։
16:29 - 28 հունիսի, 2021
Վաղը Երևանի Աջափնյակ համայնքում ջուր չի լինի

Վաղը Երևանի Աջափնյակ համայնքում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հունիսի 29-ին ժամը 00.00-24.00 կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Աբելյան, Հասմիկի, Էստոնական, Արզումանյան, Շինարարներ, Առաքելյան, Ջանիբեկյան, Ա.Սարգսյան, Սպորտի, Մելիքյան, Թերլեմեզյան, Չուխաջյան, Գր.Զոհրապի, Լևոնյան, Եղիազարյան, Միրաքյան, Լուկաշինի, Հակոբյանց, Շահումյանի 18-րդ փողոցներ, Վշտունի փողոց և նրբանցքներ, Խ.Խաչատրյան փողոց և նրբանցքներ, Շահումյանի 17-րդ փողոցի նրբանցք, Բաշինջաղյան փողոցի անհատական տներ, Լենինգրադյան 2-52 զույգ համարներ, Հալաբյան 3-39 կենտ համարներ, Հասրաթյան 4, 6, 8, 10 համարներ, Ֆուչիկի 1/3 համար, Ռուստամյան 1-35 անհատական տներ, Սիսակյան 2, 3, 4, 6, 8, 10, 16, 20, 22 համարներ: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
13:59 - 28 հունիսի, 2021
Ինչն է ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգում խնդիրների պատճառը. քննարկում ՀԾԿՀ-ում

Ինչն է ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգում խնդիրների պատճառը. քննարկում ՀԾԿՀ-ում

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել ջրամատակարարման և էլեկտրաէներգետիկական համակարգերում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Հաշվի առնելով վերջին օրերին ջրամատակարարման համակարգում ստեղծված լարված իրավիճակը և բաժանորդների դիմում-բողոքները ջրանջատումների վերաբերյալ, ինչպես նաև ԶԼՄ-ների հրապարակումները՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր նախաձեռնել էր հանդիպում «Վեոլիա Ջուր» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են էլեկտրաէներգետիկական համակարգում լարման անկումների, սպառողների ջրամատակարարման ժամանակացույցի խախտումների, ջրանջատումների և ջրի ցածր ճնշման հետ կապված հարցերը: Քննարկման արդյունքում կողմերը հայտնեցին, որ նշված խնդիրները  հիմնականում պայմանավորված են եղել ներկայիս եղանակային աննախադեպ բարձր ջերմաստիճանային ֆոնով, ինչն էլ հանգեցրել է ինչպես մեխանիկական (պոմպակայանների միջոցով մղվող) ջրարտադրության, այնպես էլ էլեկտրաէներգիայի սպառման ծավալների աճի,  որի արդյունքում համակարգերն աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմներում: Ներկայումս ձեռնարկվում են միջոցներ համակարգերի աշխատանքը նոր ռեժիմներին համապատասխանեցնելու ուղղությամբ: Միաժամանակ,  էլեկտրաէներգետիկական համակարգում թողարկվել են լրացուցիչ (ռեզերվային) հզորություններ՝ իրավիճակը կայունացնելու համար:
17:40 - 24 հունիսի, 2021