Ռոբերտ Քոչարյան

Եղել է Հայաստանի Հանրապետության 2-րդ եւ Արցախի Հանրապետության 1-ին նախագահը։ 

1992-1994 թվականներին եղել է Արցախի վարչապետ

1994-1997 թվականներին եղել է Արցախի նախագահ

1997-1998 թվականներին եղել է Հայաստանի վարչապետ

1998-2008 թվականներին եղել է Հայաստանի նախագահ։

Գլխավորում է 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակը։

Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ․ դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով |tert.am|

Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ․ դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով |tert.am|

tert.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։ Այսօր նրա մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա թեստ է հանձնել։ Պաշտպանը նաև նշեց, որ եթե, այնուամենայնիվ, դատարանը գտնի, որ Քոչարյանը պետք է ներկայանա, 15 րոպեի ընթացքում նա կներկայանա նիստին։  Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով՝ մինչև նոյեմբերի 9-ը։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
14:04 - 02 նոյեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստը

Ռոբերտ Քոչարյանի նախագահությամբ տեղի է ունեցել «Հայաստան» խմբակցության նիստը

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբում տեղի է ունեցել ԱԺ «Հայաստան» խմբակցության նիստ՝ նախագահությամբ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի, տեղեկացնում է խմբակցության ֆեյսբուքյան էջը:«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը, անդրադարձ է կատարվել խմբակցության աշխատանքներին, դաշինքի մարտավարությանն ու ռազմավարությանը։Հատուկ քննարկման առարկա են դարձել նաեւ նոյեմբերի 9-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին առնչվող հարցերը»,-ասված է հաղորդագրության մեջ։    Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
18:30 - 01 նոյեմբերի, 2021
Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

Աննա Դանիբեկյանը մերժեց պաշտպանական կողմի ինքնաբացարկի միջնորդությունները |armtimes.com|

armtimes.com: Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական գործով նիստը: Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի՝ Դանիբեկյանին ներկայացված ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունները: Նիստի սկզբում Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին։ Պաշտպանը նշեց, որ մեկ այլ քրեական գործով ինքն ու դատավոր Դանիբեկյանը գտնվում են դատավարական տարբեր կողմերում․ Կոչուբաևը պաշտպանողական կողմի վկա է, իսկ Դանիբեկյանը՝ տուժող։ Փաստաբանը 2020թ. պաշտպանում էր քաղաքացի Նարեկ Մանթաշյանի շահերը, որը մեղադրվում էր դատավոր Դանիբեկյանի մասին անձնական տեղեկություններ բացահայտելու համար, սակայն հետագայում դատարան կանչվեց որպես վկա:
17:37 - 26 հոկտեմբերի, 2021
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց |armtimes.com|

Ռոբերտ Քոչարյանի գործով դատավոր Նարինե Հովակիմյանը բացարկ չհայտնեց |armtimes.com|

armtimes.com: Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը կշարունակի քննել Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշման դեմ բողոքները։  Այսօրվա նիստում դատավոր Հովակիմյանը մերժեց պաշտպան Հայկ Ալումյանի կողմից ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը։  Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել դատավորին՝ կասկածի տակ դնելով նրա անկողմնակալությունը: Ալումյանի խոսքով՝ գործի քննության ընթացքում ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի միջնորդությամբ դատավորը պարգևատրվել է պետական պարգևով, իսկ Ջհանգիրյանը Մարտի 1-ի իրադարձությունների ակտիվ մասնակիցներից է եղել: Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանում քննվում են դատախազների և պաշտպանների բողոքները։ Մեղադրողները միջնորդում են բեկանել Քոչարյանի և նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործը կարճելու առաջին ատյանի դատարանի որոշումը, իսկ պաշտպանական կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ վիճարկելով Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կամ գրավի չափը նվազեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշման մասով։
12:07 - 18 հոկտեմբերի, 2021
Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար․ Քոչարյան

Ես պատերազմի առաջին օրերին լուրջ առաջարկներ եմ ունեցել, թե ինչ պետք է անել՝ պատերազմում բեկում մտցնելու համար։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ռոբերտ Քոչարյանը․ «Երրորդ, թե չորրորդ օրն էր պատերազմի, հանդիպել եմ Դաշնակցության Բյուրոյի անդամների հետ, ասել եմ, որ եթե այսպես գնա, մենք ամեն ինչ կորցնելու ենք, այսպես չեն պատերազմում։ Նույն խոսակցությունն ունեցել եմ ե՛ւ Բակո Սահակյանի հետ, ե՛ւ Արկադի Ղուկասյանի հետ, իմ առաջարկը եղել է՝ հավաքվել միասին, ունեմ կոնկրետ առաջարկներ, պետք է բեկում մտցնել պատերազմի մեջ։ Արել են ամեն ինչ՝ չլսելու համար։ Ո՞նց բացատրեմ սա, նորմալ բացատրություն չունի սա»,- ասաց Քոչարյանը։ Ինչ վերաբերում է ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բանակցային ձեւաչափին, Քոչարյանը նշեց, որ Մինսկի խումբը երբեք չի ունեցել խաղաղություն պարտադրելու մանդատ, եւ որ հարթակի ողջ գործունեությունը կառուցված է համոզելու, առաջարկներ առաջադրելու վրա, բայց ոչ երբեք պարտադրելու․ «Նման մանդատ հիմա էլ չունի։ Եւ մտածել, որ ՄԽ շրջանակներում հնարավոր է էապես ինչ-որ բաներ փոխել, չեմ կարծում, թե իրատեսական է։ Ակնհայտ է, որ ՌԴ-ի դերը ՄԽ շրջանակներում շեշտակի աճել է, բայց ակնհայտ է, որ Ադրբեջանը լրիվ այլ դիրքերում է հայտնել բանակցային գործընթացում։ Ակնհայտ է նաեւ, որ տարածաշրջանային առումով Ադրբեջանն ու Թուրքիան շեշտակի մեծացրել են իրենց ազդեցությունը։ Դժվար է ասել՝ ինչի կարելի է հասնել, սա կախված է մի շարք հանգամանքներից եւ հետագա զարգացումներից, ուղղակի այստեղ պետք է արհեստավարժ բանակցող կողմ, պետք է հավատ, որ հնարավոր է՝ ինչ-որ բան փոխել, եւ պետք է, որ ՀՀ-ն իր ունեցած ողջ հնարավորություններով մտնի այս պրոցեսի մեջ եւ իր վրա պատասխանատվություն վերցնի»։ Հիմա, Քոչարյանի համոզմամբ, այս հանգամանքներից ոչ մեկը չկա։
14:02 - 04 հոկտեմբերի, 2021
Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան

Ջաբրայիլից մինչեւ Շուշի ողջ ճանապարհին որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել․ Ռոբերտ Քոչարյան

Ես չեմ հասկանում, թե մեկ տարի անց մենք ինչու ունենք ռազմագերիներ, եւ ավելին՝ չգիտենք՝ թե քանի ռազմագերի ունենք։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու մեր գերիների վերադարձի դիմաց Հայաստանը պետք է Ադրբեջանին տրամադրի ականապատ դաշտերի քարտեզներն այն պարագայում, երբ գերիների վերադարձի մասին դրույթ կա նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ։ «Պատերազմից մեկ տարի անց, չիմանալով զոհվածների հստակ թիվը, անհետ կորածների, գերիների թիվը, մենք հանդուրժում ենք այս իշխանությանը․ ուղղակի աբսուրդ է։ Ես չեմ հավատում, որ աշխարհում որեւէ այլ օրինակ կա․․․ Գոնե  զոհվածների թիվը հնարավոր էր հրապարակել, մարդկանց անուն-ազգանուն-հայրանունը, որտեղ է զոհվել, քանի տարեկան է եղել, գոնե մի գիրք պետք է լինի»,- ասաց Քոչարյանը։ Նրա խոսքով՝ այն, ինչ կատարվում է, արդեն մեկ տարի անց հնարավոր չէ բացատրել անփորձությամբ կամ ապիկարությամբ, նրա համոզմամբ՝ սրանք գիտակցված քայլեր են, որոնց նպատակները, սակայն, Քոչարյանի համար հասկանալի չեն։ Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Քոչարյանն ու իր թիմը ինչ տեղեկություններ ունեն այն մասին, թե, օրինակ, Հադրութից Շուշի հատվածում ինչ-որ պայմանավորվածություններ են եղել, Քոչարյանը պատասխանեց, որ փաստեր գիտի, ըստ որոնց՝ Ջաբրայիլից մինչեւ Շուշի (Ջաբրայիլ, Հադրութ, Տող, Մեծ Թաղլար, Շեխեր, մինչեւ Քարին Տակ,- թվարկեց Քոչարյանը) ողջ ճանապարհին բնագիծ չի կառուցվել․ «Որեւէ բնագիծ չի կառուցվել, խրամատ չի փորվել, ես բացատրություն չունեմ՝ ինչու, հարցրել եմ տարբեր զինվորականների։ Այդ ժամանակ էր, որ Վիտալի Բալասանյանը դիմեց վարչապետին, որ իրեն նշանակեն այդ ուղղության պատասխանատու․ չնշանակեցին։ Այս բոլորը, երբ համադրում ես, տեսնում ես, որ կամ ուղղակի եղել է ապուշության գագաթնակետը, կամ եղել է դավաճանություն։ Դավաճանությունը կարելի է տարբեր կերպ մեկնաբանել․ այս պարագայում եղել է մի թեզ, որ Ալիեւը մինչեւ Շուշին չվերցնի, չի կանգնելու։ Այդ խոսակցություններն այդ ժամանակ եղել են, եւ տպավորություն էր, որ Շուշին վերցնելու մարշրուտը կամ բացում էին, եւ եթե չէին բացում, չէին էլ փակում։ Մենք ունենք շատ հիմնավոր կասկածներ, որ այստեղ եղել է միտումնավորվածություն»,- ասաց Քոչարյանը։ Նա հիշեցրեց, որ մի փաստ է բարձրաձայնել, ըստ որի Ստեփանակերտում նախագահական շենքի շուրջ 300 մետր շառավղով մեկ արկ չի պայթել, այդ շենքի վրա չի եղել մեկ կոտրված ապակի, եւ դա այն ժամանակ, երբ Ստեփանակերտը դաժանորեն ռմբակոծվում էր․ «Ձեզ մոտ հարց չի՞ առաջանում՝ ո՞ւմ էին խնայում։ Ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր այդ քանակի շարասյուներն օդից ոչնչացվում էին՝ դեռ դիրքեր չհասած։ Այսպիսի գործողություններն ինձ մոտ հարցեր են առաջացնում։ Ի դեպ, ես չեմ կարծում, թե իրենք խնայում էին Արայիկ Հարությունյանին։ Հարությունյանը հայտարարել էր, որ Գյանջայի հրետակոծումն իր հրամանով է եղել, բայց ես կարծում եմ, որ այդ շենքում ամբողջ պատերազմի ընթացքում եղել են մարդիկ, որոնց խնայում էր Ադրբեջանը։ Ադրբեջանն ուներ գերճշգրիտ զենքեր, որով կարող էին 100կմ հեռավորության վրա Լաչինում կամուրջ ոչնչացնել, եւ այդ շենքը չեն կարողացել ոչնչացնե՞լ։ Ծիծաղելի է, այդպես չի լինում, ուղղակի չի լինում։ Կան լուրջ կասկածներ, որոնք եթե չփարատվեն, մեր երկրում հանգստություն չի լինելու»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։
13:14 - 04 հոկտեմբերի, 2021
Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան

Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան

«Իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում՝ նման նպատակներ հնչեցնելու եւ նման նպատակներ հետապնդելու ժամանակ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին քննարկումներին․ «Ամենից զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով՝ չես կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, երբ չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում, եւ չես արել որեւէ քայլ՝ այդ նպատակին հասնելու համար՝ հատկապես պատերազմից հետո։ Քոչարյանի համոզմամբ՝ այս ամենում հնարավոր է բան փոխել, բայց, նրա խոսքով, «այս մարդիկ (գործող կառավարությունը-խմբ․) պետք է գնան։ Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, մարդը չոքած հոգնում է, չի ստացվելու։ Հատկապես չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չես կարող բանակցել, չի ստացվում, չի ստացվելու»։ Միեւնույն ժամանակ, Քոչարյանի համոզմամբ, եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինի փոխել․ «Մեկ տարի է՝ Հայաստանն այս պրոցեսին մասնակից չէ։ Ես մոտավորապես գիտեմ՝ ինչ է բանակցվում Մոսկվայի հետ․ զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում, Ղարաբաղի ապագայի, կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում։ Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու, ամեն օրը կորցրած օր է»։
12:48 - 04 հոկտեմբերի, 2021
ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

ՀՀ իշխանություններն Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին, Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած․ Ռոբերտ Քոչարյան

Չափազանց շատ են փաստերը, որոնք խոսում են հնարավոր պլանավորված պարտության մասին։ Եւ բոլորս այնքան ժամանակ իրավունք ունենք մտածելու, որ դա այդպես է, մինչեւ դա լուրջ եւ խոր քննության ճանապարհով չհերքվի։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։ Փաստերի համադրումը, ըստ նրա, հիմք է տալիս մտածելու, որ հավանական է՝ պատերազմը սկսվել է տգիտության, անկարողության, ապիկարության պատճառով, բայց ավարտվել է՝ ըստ պայմանավորվածության․ «Այս ամենն առերեւույթ հանցագործություններ են, մենք ակնկալում ենք, որ պատշաճ մարմինները դրանով պետք է զբաղվեն։ Գալու է ժամանակ, որ բոլորը պատասխան են տալու այս ամենի համար, նաեւ նրանք, որոնք իրենց պաշտոնական դիրքից ելնելով՝ պետք է զբաղվեին այս հարցերով ու չեն զբաղվել»։ Այս կասկածները փարատելու համար, ըստ Քոչարյանի, առաջին հերթին պետք է քննել պատերազմի հանգամանքները, բայց անպայման ընդդիմության ակտիվ ներգրավմամբ․ «Յուրաքանչյուր այլ տարբերակ հանրության մոտ վստահություն չի վերականգնելու։ Երկրում ճգնաժամը չի կարող վերականգնվել առանց այս ֆունդամենտալ հարցերի պատասխանների։ Երկրում կա բավական մեծ մարդկային ներուժ, որոնք երբեք չեն հարմարվելու այս իրավիճակի հետ այնքան ժամանակ, մինչեւ այդ պարզաբանումները չստանան»։ Ինչ վերաբերում է Արցախի խնդրին՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, որ մենք դադարել ենք լինել Արցախի անվտանգության երաշխավորը․ «Արցախն այսօր անորոշությունների առջեւ է կանգնած։ Ըստ էության, ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի մասին ընդհանրապես խոսել, ընդհանրապես չեն խոսում կարգավորման տարբերակներից, տպավորությունն այնպիսին է, որ ձեռքերն ուղղակի լվանում են Արցախից։ Արցախի հետ կապված բոլոր հարցերը հասցեագրում են ռուսական կողմին։ Մի քիչ էլ ժամանակ անցնի, այլեւս նաեւ մեր հանրությունն էլ բոլոր հարցերն ու անբարենպաստ որոշումները կապելու է ռուսական կողմի հետ»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ սա, ըստ իրեն, գիտակցաբար է արվում։ «Ադրբեջանը հայտարարում է, որ ինքը վերջանակապես լուծել է Ղարաբաղի հարցը, եւ, ցավոք, մենք բանակցային սեղանին չունենք որեւէ լուրջ արգումանետ՝ արդյունավետ բանակցություններ վարելու համար, փաստը սա է»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ ինքն իրեն ամեն օր հարց է տալիս՝ «ի՞նչ է լինելու երեքուկես տարի հետո, եթե հանկարծ Ադրբեջանը չհամաձայնի խաղաղապահ ուժերի մանդատի շարունակությանը»․ «Ինձ հետաքրքիր է՝ այս իշխանությունն այս հարցը ինքն իրեն տալի՞ս է։ Ես կարծում եմ՝ յուրքանչյուր հայ ամեն օր այդ հարցն ինքն իրեն պետք է տա»։ Քոչարյանն անդրադարձավ նաեւ Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակին։ Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ լուրջ գործընթացներ են ընթանում, եւ ո՛չ մեր օգտին․ «Փաստն այն է, որ ՌԴ-ի ռազմաքաղաքական դաշնակից ՀՀ-ն պարտվել է պատերազմում, Թուրքիայի ռազմաքաղաքական դաշնակից Ադրբեջանը հաղթել է։ Սա առաջին դեպքն է, երբ հետխորհրդային տարածքում այլ պետություն ուղղակի մասնակցում է ռազմական գործողություններին։ Խոսքը Թուրքիայի մասին է։ Մինչ այդ բոլորը խուսափում էին նման գործողություններից՝ ՌԴ-ին չնյարդայնացնելու համար։ Հիմա սա ի՞նչ հետեւանքներ է ունենալու՝ դժվար է ասել։ Ակնհայտ է, որ Հայաստանը կամ դադարել է որպես գործոն գոյություն ունենալ այստեղ, կամ էապես նվազել է Հայաստանի ազդեցությունը։ Ակնհայտ է, որ ՌԴ-ն այս ամենը հաշվի է առնելու այս տարածաշրջանում իր քաղաքականության մեջ․ Ադրբեջանի, Թուրքիայի դերակատարումն աճել է․ ՌԴ-ն չի կարող հաշվի չնստել այս հանգամանքի հետ»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ Ադրբեջանն ավելի քիչ է փորձելու բալանսավորել իր հարաբերությունները ՌԴ-ի եւ Թուրքիայի հետ՝ հօգուտ Թուրքիայի։
12:10 - 04 հոկտեմբերի, 2021
Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի |armenpress.am|

Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվեց․ Արմեն Գևորգյանը նոր պաշտպան ունի |armenpress.am|

armenpress.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց Քոչարյանի և մյուսների գործով քննությունը։ Դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի երկու նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։ Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող է պաշտպանել միայն սույն գործով, քանի որ մարտի 1-ի իրադարձությունների հետ կապված մի շարք քրեական գործերով ինքն այլ անձանց է ներկայացրել․ շահերի բախման խնդիր կա։ Քննարկումից հետո Լուսինե Սահակյանը ներգրավվեց որպես Գևորգյանի պաշտպան։ Նիստի ընթացքում Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվության մերժման վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Արմեն Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։ Արդյունքում Աննա Դանիբեկյանը հրահանգեց խոսափողը վերցնել փաստաբանի մոտից։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը նկատեց, որ դատավարությունը պիտի ընթանա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կանոններով․ ըստ այդմ՝ մեղադրյալն իրավունք ունի առարկել նախագահող դատավորի գործողությունների դեմ, նույն իրավունքը սահմանված է նաև պաշտպանի համար։ «Ձեր իրականացրած դատավարությունն էապես շեղվում է Քր․ դատավարությունից»,- ասաց Ալումյանը՝ պահանջելով դատարանից հարգել պաշտպանական կողմի իրավունքները և չխախտել դրանք։ Գործի նյութերին ծանոթանալու համար դատարանը Լուսինե Սահակյանին մեկ շաբաթ ժամանակ տրամադրեց և այսօրվա դատական նիստը հետաձգեց մինչև հոկտեմբերի 5-ը։
15:29 - 28 սեպտեմբերի, 2021
Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը․ Ռոբերտ Քոչարյանը ուղերձը

Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը․ Ռոբերտ Քոչարյանը ուղերձը

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ։ «Թանկագին հարենակիցներ, Այսօր լրանում է մեր անկախության երեսուն տարին, սակայն չկա այն ուրախությունը, որ պետք է զգայինք այս նշանակալի օրը։ Մենք այս տոնը առաջին անգամ ենք դիմավորում ծրագրված ծանր պարտությունից, տարածքային կորուստներից, մեր ինքնիշխանությունը մասնակի կորցնելուց և հազարավոր ճակատագրերի խեղվելուց հետո։ Հայաստանի՝ իբրև անկախ պետության կայացումը, անքակտելիորեն կապված էր Արցախյան մեր հաղթանակի հետ, սնուցվում էր այդ հերոսական հաղթանակով, որը հայկական ինքնության մաս էր դարձել։ Ընդամենը մեկ տարի առաջ մենք հպարտանում էինք մեր զինված ուժերով և Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական դասավորվածության էական գործոն էինք: Սակայն այսօր մենք ոչ միայն դադարել ենք Արցախի անվտանգության երաշխավորը լինելուց, այլ նաև ի վիճակի չենք պաշտպանել սեփական ինքնիշխանությունը և մեր քաղաքացիներին։ Մենք կորցրեցինք այն, ինչով հպարտանում էինք վերջին երեսուն տարիներին, և ինչը երկրին ուժ և աշխարհաքաղաքական արժեք էր տալիս։ Պետությունները կառուցվում են ազգային վերելքի շնորհիվ և հենվում ազգային միասնության վրա։ Պարտությունը և դա խորհրդանշող իշխանությունները չեն կարող ներշնչանքի և արարման աղբյուր լինել։ Այսօր, շնորհավորելով Անկախության Տոնը, ուզում եմ հույս և վստահություն հայտնել, որ ազգն իր մեջ ուժ կգտնի ձերբազատվելու այն իշխանությունից, որն ազգային աղետի պատճառ դարձավ։ Ուժեղ և ծաղկող Հայաստան կառուցելու այլ ճանապարհ պարզապես չկա»,- նշված է ուղերձում։
10:12 - 21 սեպտեմբերի, 2021
Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի մեկնումը արտերկիր․ «Հայաստան» դաշինք

Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի մեկնումը արտերկիր․ «Հայաստան» դաշինք

Ինչպես հայտնի է, ՌԴ իշխող կուսակցությունը՝ «Եդինայա Ռոսիան», շուրջ մեկ շաբաթ առաջ Մոսկվա այցելելու հրավեր էր ուղարկել «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հայաստան» դաշինքը: «Ակնկալվում էր, որ սեպտեմբերի 19-ին մեկնարկող այցի ընթացքում ռուսական կողմի հետ կքննարկվեին ոչ միայն միջկուսակցական համագործակցության, այլեւ լայն շրջանակի այլ հարցեր։ Սակայն ՀՀ առաջին ատյանի դատարանն մերժեց արտոնել Ռոբերտ Քոչարյանի մեկնումն արտերկիր։ Մենք պարտադրված ենք չեղարկել այցը։ Դատարանի կողմից մերժման որեւէ իրավական պատճառ չկար, քանի որ Նախագահ Քոչարյանն արդեն մի քանի անգամ մեկնել է Մոսկվա, եւ դատարանը որևէ խնդիր չի արձանագրել։ Ականատեսն ենք դատարանի վրա իշխանության հերթական ճնշման, ինչն ուղղված է «Հայաստան» դաշինքի քաղաքական գործունեության սահմանափակմանը։ Տեղի ունեցողը, գնահատում ենք որպես իշխանության նեղ անձնական քինախնդրության հերթական դրսեւորում եւ պետական մտածելակերպի կատարյալ բացակայության նոր ապացույց»,- ասված է հայտարարության մեջ:
19:45 - 17 սեպտեմբերի, 2021