Ռոմանոս Պետրոսյան

Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետն է։

Ծնվել է 1979թ. օգոստոսի 26-ին։

2003թ.-ին ավարտել է ԵՊՀ Երկրաբանության ֆակուլտետը։

2003-2006թթ. - Աբովյանի քաղաքապետարանի Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում (ՄՊՍԿ) աշխատել է որպես ուսումնական նախագծի ղեկավար, 2006-2007թթ.- աշխատել է «Հայր եւ Որդի Երիցյաններ» ընկերությունում։ 2007-2008թթ. – աշխատել է Մոսկվայի «Basis» շինարարական ընկերության ղեկավար մարմնում, 2009-2014թթ. - «Օրանժ Արմենիա» ՓԲԸ-ում զբաղեցրել է տարբեր պաշտոններ ընկերության գլխամասային վաճառքի բաժնում, 2015-2016թթ. եղել է «ԷսԷյ-Ինթերփրայզիս» շինարարական հոլդինգի Կոմերցիոն բաժնի ղեկավար, 2017-2018թթ․ տնօրինել է «Բիզնես Ռեջենթ» ՍՊԸ -ն։ 1997թ.-ից մինչ այժմ հանդիսանում է Հայաստանի Ազգային Սկաուտական Շարժում «ՀՄԸՄ-ՀԱՍԿ» հասարակական կազմակերության անդամ: 2009-2013թթ. եղել է նույն կազմակերպության Խմբապետական խորհրդի ղեկավար:  

2018թ. հունիսի 1-ից մինչեւ 2020 թվականի հուլիսի 30-ը եղել է ՀՀ Կոտայքի մարզպետ։ 

2020-2021թթ. աշխատել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարար։
2021թ. դեկտեմբերի 9-ին նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար

Ամուսնացած է, ունի 2 զավակ։

Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն․ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան

Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն․ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ընդլայնված գործակարգավարական խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարարության ղեկավար կազմը, ինչպես նաև կառուցվածքային և տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ: Նախարարը ներկայացրել է համատեղ աշխատանքի նոր աշխատակարգը։ Այս մասին Ռոմանոս Պետրոսյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Պետական կառավարման համակարգն այսօր լիովին վերափոխվել է, և պետք է համապատասխանել նոր չափորոշիչներին։ Այս առումով Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, ու այդ անելիքը պետք է համատեղ ջանքով իրականություն դարձնել։ Ամենակարճ ժամկետներում կհայտարարվեն ստորաբաժանումների և բաժինների ղեկավարների թափուր հաստիքների մրցույթները։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, մասնագետ, նախարարության աշխատակից, ով իր գիտելիքներով ու հմտություններով կհամապատասխանի առաջադրված պահանջներին, կարող է ազատ մասնակցել մրցույթներին։ Նախարարությունում չի սպասվում կադրային ջարդ, բայց կադրային փոփոխություններ պետք է լինեն, որովհետև բոլոր բարեփոխումները սկսվում են կադրերից: Չկա որևէ կարծրատիպային մոտեցում։ Շահը մեկն է՝ Հայաստանի Հանրապետության և մեր քաղաքացու շահը։ Նշեմ, որ Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցից պահանջը մեկն է՝ անձնվիրաբար ծառայել պետության ու երկրի շահերին՝ կարծրատիպերից ու կաշկանդող անձնական հարաբերություններից դուրս։ Ամփոփելով խորհրդակցությունը՝ մի շարք հանձնարարականներ տվեցի առանձին ստորաբաժանումների ղեկավարներին: Համավարակի հաղթահարումից հետո կմշակվեն աշխատանքի նոր ձևաչափեր․ կարևորում եմ թիմային փոխգործակցության աստիճանի բարձրացումը, ինչպես նաև աշխատասենյակներից դուրս՝ շրջակա միջավայրում, աշխատաժամերի անցկացման հնարավորությունը։ Շրջակա միջավայրի նախարարության յուրաքանչյուր աշխատակի պետք է տեղում ծանոթանա բոլոր խնդիրներին»- գրել է նախարարը ։
14:36 - 03 օգոստոսի, 2020
Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հետ կապված իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, բայց ավելի առարկայական կարող ենք խոսել, երբ լիարժեքորեն տիրապետեմ թեմային․ Ռոմանոս Պետրոսյան

Ամուլսարի հետ կապված, խոշոր հաշվով, իմ տեսակետը չի կարող տարբեր լինել վարչապետի և կառավարության որդեգրած մոտեցումից, ինչպես  ցանկացած հարցում, այնպես էլ Ամուլսարի պարագայում, բայց ավելի առարկայական, մասնագիտական կարող ենք խոսել, երբ ես լիարժեքորեն տիրապետեմ թեմային և լիարժեքորեն կարողանամ խորքային ըմբռնում ունենալ խնդրո առարկայի շուրջ։ Այս պահին կարող եմ միայն ասքանն ասել։ Այս մասին ասյօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Շրջակա միջավայրի նորանշանակ նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ անդրադառնալով համակարգում ամենաաղմկոտ հարցին՝ Ամուլսարի հանքի շահագործմանը։ «Ինչպես վրչապետն է բազմաթիվ անգամ այդ մասին հայտարարել՝ օրենքի, օրենքի գերակայության, պահանջների, այդ թվում բնապահպանական նորմերի խիստ պահպանմամբ ու այդ նորմերի թույլատրելիի շրջանակներում է վերջնական որոշումը կայացվելու և իրացվելու՝ Հայաստանի Հանրապետության կողմից։ Դրանից ավել այս պահին ասել չեմ կարող, քանի որ պետք է թեմային լիարժեք տիրապետեմ, իսկ ինքս աշխատանքի բերումով կոմպետետնտ չեմ գտվել այդ հարցում և մասնագիտական, փորձագիտական կարծիք չեմ կարող հայտնել»,-ասաց Պետրոսյանը։  Լրագրողի այն հարցին, թե արդյոք արդեն հայտնի է, թե ով է զբաղեցնելու Կոտայքի մարզպետի պաշտոնը, Պետրոսյանը նշեց, որ ինքը դեռևս չգիտի, թե իրեն ով է փոխարինելու։ Նա նշեց, որ այդ մասին  պաշտոնական աղբյուրներից կլիեն հայտարարություններ։ Վերջինս շեշտեց, որ որևէ մեկի թեկնածությունը չի քննարկվել։  Այն դիտարկմանը, թե Կոտայքի մարզպետի պաշտոնը առանձնանում է նրանով, որ այդտեղ ԲՀԿ ղեկավար՝ Գագիկ  Ծառուկյանի ազդեցությունը կա և շատ հաճախ լրատվամիջոցներում նման կարծիքներ էին շրջանառվում, թե մարզպետի խնդիրն է եղել նաև քաղաքական առումով  նվազեցնել այդ ազդեցությունը։ Պետրոսյանն ասաց․ «Կարող եմ քաղաքական գնահատական հնչեցնել և ասել, որ Կոտայքի մարզպետի պաշտոնում նշանակվելու օրը ես նմանատիպ հարցի պատասխանեցի, մեկ ձևակերպմամբ, որ իմ խնդիրը Կոտայքի մազրում բնակչի վերափոխումն է ՀՀ քաղաքացու։ ՀՀ իրավատեր քաղաքացին իր հարցերը կլուծի արդեն բոլորի հետ, ում գործողությունների հիմքում կարող են լինել կլանային շահեր․ ապօրինություններ  և այլն։ Այս առումով կարող եմ պատասխանաու կերպով ասել, որ ունենք քաղաքացիական իրավագիտակցության հստակ բարձրացում»։ Խոսելով կատարված աշխատանքների մասին Կոտայքի նախկին մարզպետքը նշեց, որ մարզում այսօր  խորքային բարեփոխումներ են իրականացվում։ Ավելի քան երկու տասնյակ բնակավայրերի ղեկավարներ,  վարչական ղեկավարներ  են փոխվել, ովքեր ղեկավարել են մի քանի տասնամյակ։ Պետրոսյանի խոսքով՝ Կոտայքի մարզի շուրջ 15 բնակավայրերում հիմքից կառուցվում են մանկապարտեզներ, շուրջ 10 բնակավայրերում կառուցվում և վերակառուցվում են մշակույթի տներ, իրականացվել են բազմաթիվ բակային տարածքների բարեկարգման, ասֆալտապատման աշպատանքներ, ճանապարհների հիմնանորոգումներ, ինչպես նաև կառավարության առանձին ծրագրեով մինչմարզային և մինչհամայնքային ճանապարհներ են հիմնանորոգվել։ «Այսօր Կոտայքում ամենակարևորը արձանագրել ենք, որ կա օրենքի գեյակայություն։ Այո՛, այսօր Կոտայքի մարզում կլանային, քրեաօլիգարխիկ ազդեցություն՝ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման վրա չկա, ես դա բացառում եմ։ Աբովյանի ընտրությունների վերաբերյալ կարող եմ ասել,որ մեծ հաշվով հաղթել է ժողովրդավարությունը և ամենևին կարևոր չէ, որ ամեն տեղ հաղթի իշխող կուսակցության թեկնածուն։ Քվեն տվել է աբովյանցին և մի քանի հարյուր քվեի տարբերությամբ աբովյանցին նախընտրել է նախկին քաղաքական համակարգի ներկայացուցչին։ Քաղական իմաստով, մասնավորապես Աբովյանում, խնդիր չկա։
16:56 - 31 հուլիսի, 2020
Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան

Շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել․ Ռոմանոս Պետրոսյան

Որոշումը վարչապետինն է, առաջարկը  ստացել եմ իրենից։ Ես, բնականաբար հասկանալով, թե ինչ պատասխանատվության բեռի, և ինչ նշաձողի մասին է  խոսքը, պատվով ընդունել եմ այդ առաջարկը։ Չեմ էլ քննարկել, քանի որ, եթե վարչապետը,  և մեր քաղաքական թիմը ինձ են այդ պատվին արժանացնում՝ ստանձնելու այդ կարգավիճակը և այդ ահռելի խնդիրները, որոնք, ըստ իմ գնահատականների՝ ծառացած են մեր երկրի և ժողովրդի առջև, լծվելու դրանց լուծմանը, ապա պատվով ընդունել եմ և պատվով ստանձնում եմ այդ կարգավիճակը։ Այս մասին այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Կոտայքի նախկին մարզետ, Շրջակա միջավայրի  նախարար Ռոմանոս Պետրոսյանը։  Անդրադառնալով ոլորտում առկա խնդիրներին Շրջակա միջավայրի նորանշանակ նախարարը նշեց, որ մարազպետի  կարգավիճակում երկու տարվա գործունեության ընթացքում առարկայապես արդեն ականատես է եղել այն խնդիրներին, որոնք կուտակվել են բազմաթիվ տարիների ընթացքում, որոնք այս օրերին ևս իրենց լուծումը օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չեն գտել։ Վերջինս, այդ խնդիրներից առաջին հերթին մատնանշեց՝ խմելու ջրի բացառիկ շտեմարան հանդիսացող Սևանա լճի կարգավիճակը, դրա էկո-համակարգի վերականգնման խիստ անհրաժեշտ և ամենակարճաժամկետ պլաններում իրականացվելիք աշխատանքները։ «Բնականաբար, Արտեզյան ջրավազանի վերականգնումն է, գետերի, լճերի էկոլոգիապես մաքուր  և  կենսաբազմազանության ապահովման անհրաժեշտությունն է, և կարող եմ նաև Տարածքային կառավարման ոլորտում  իմ գործունեությունից մնացած հմտությունը օգտագործելով մատնաշել՝ բազմաթիվ կոյուղատարների, բնակավայրերի, այդ թվում նաև խոշոր բիզնեսի գործունեության հետևանքով առաջացող այդ կոյուղագծերի անմիջական միախառնումն է լեռնային գետերին, գետերի հուներին, որոնք ուղղակիորեն ազդում են թե՛ բնությանը, թե՛ մարդու կյանքի որակին։ Խնդիրները շատ շատ են, ընդերքօգտագործման ոլորտում  կան խնդիրներ, կան խնդիրներ ջրառի թույլտվությունների, խորքային հորերի անկանոն օգտագործման գործընթացում և այլն։ Այնուամենայնիվ, բավականին աշխատանք արվել է, քավ լիցի, ես իմ գործընկերների և ոլորտի մասնագետների աշխատանքը չեմ նսեմացնում և չեմ կարող ասել, թե չի արվել ոչինչ, բայց իմ տեսլականը մի փոքր ուրիշ է»,- ասաց Պետրոսյանը։ Նախկին մարզպետն ընդգծեց, որ ինքը  մասնագիտությամբ նաև երկրաբան է՝ օգտակար հանածոների մասնագետ, և նաև մասնագիտության որոշ շրջափուլում  առնչվել է ոլորտին՝ հանքարդյունաբերութան և դրան առնչվող բնապահպանական մի շարք ռիսկերի, այդ ռիսկերի կառավարման և նաև այդ ռիսկերի կանոնակարգման հետևանքների վերացման կոնտեքստում։  Անդրադառնալով այն հարցին, թե  ի՞նչ է մտադիր անել նորանշանակ նախարարը, որպեսզի պոչամբարների կամ հանքերի գործունեության հետևանքով գետերը, շրջակա միջավայրը չտուժեն, Պետրոսյանն ասաց․ «Անելիք անշուշտ կա, շատ դեպքերում մեր խնդիրները գոյացել են օրենքի դաշտից դուրս գործելու հետևանքով, և մի կողմից՝ տնտեսվարողների այդ վարքագծով պայմանավորված, մյուս կողմից էլ վերահսկող գերատեսչության գոնե որոշակի դրվագներում  ցուցաբերած անփութության կամ անհետևողականության արդյունքում, չասեմ անգործության։ Օրենսդրությունը  նաև մեր արդյունահանողների համար է կարգը սահմանել, և այդ ռեկուլտիվացիոն գործընթացները, որոնց ինքնարժեքը այսօր հանքարդյուանբերության լիցենզիաների ձեռքբերման, ինչպես նաև բնօգտագործման վճարների մեջ պետությունն արդեն ներգրավել է, դրանք պետք է  նպատակին ծառայեցնել։ Այն  պարագաներում, երբ հանքարդյունաբերական մի շարք ընկերություններ այսօր պոչամբարները ու լքված լցակույտերը, կիսաշահագործված հանքավայրերը թողնում են տարածաշրջանում, բանկանաբար այդ հետևանքները վերացնելու, բնության պատճառված վնասը վերականգնելու՝ էկոլոգիական իմաստով խիստ նորմատիվային քաղաքականություն է պետք իրականցնել և տալ կոնկրետ, առարկայական լուծումներ, ինչպես նաև պետաական  կառավարման մարմիններին վերապահված վերահսկողական գործառույթները լրջագույնս կիրառել տվյալ ոլորտներում։ Սրանք իմ  առաջնային գնահատականներն են, բայց ավելի առարկայական, ավելի խորքային զրույց կարող ենք ունենալ որոշակի ժամանակ անց, ե ս ինքս հանդես կգամ հրապարակմամաբ,  որովհետ այո՛ անելիք և ասելիք կա»։  Այն դիտարկամը, թե արդյո՞ք բնապահպանական խնդիրների պատճառը կարող են լինել համապատասխան մարմինների թերացումների և անփութության արդյունքը,  Պետրոսյանը նշեց, որ օգտագործելով «անփութույթուն» բառը տվել է ըդհանրական գնահատական։ Նա ընդգծեց, որ  լինելով Կոտայքի մարզի մարզպետ՝ վարչական տարածքում գտնվող ընդերքօգտագործող ընկերությունների հետ բազմաթիվ հանդիպումների, աշխատանքային քննարկումների  և նաև մարզպետարանի  լիազորությունների շրջանակներում իրականացված մոնիտորինգի արդյունքը գնահատելով,  կարող է ասել այդքան էլ գոհ չէ տեսչական մարմինների գործունեությունից, այդ թվում՝ Բնապահպանույթան և ընդերքի տեսչական մարմնի գործունեությունից։ «Այնտեղ նույնպես կադրային փոփոխություններ են արվել վերջին շրջանում և ես լիահույս եմ, որ մեր գործընկերները նոր ավյունով կիրականացեն իրենց գործառույթները, բայց առնվազն մարզի մասշտաբով՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի իրականացրած  գործռույթները ես կարող եմ համեստորեն գնահատել՝ անփույթ»մ,- եզրափակեց նախարարը։
16:16 - 31 հուլիսի, 2020
Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել

Առինջ համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար է նշանակվել

Այսօր Առինջի համայնքապետարանի աշխատակազմին, ավագանու անդամներին և ՀՈԱԿ-ների աշխատակիցներին ներկայացրի համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Հայկ Մկրտչյանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։ Առինջ համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Գագիկ Սարգսյանը, որը համայնքը ղեկավարում էր 2002 թվականից: «Առինջ համայնքում օրենքի և իրավունքի գերակայության երաշխավորումն առաջնային հրամայական եմ դիտարկում և վստահ եմ, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատարը ևս կիսում է այդ մոտեցումը: Շատ կարճ ժամանակ անց առինջեցին իր կյանքում ու գործունեության ոլորտում կզգա այդ փոփոխությունը: Առինջ համայնքում խնդիրները բազմաթիվ են՝ ապօրինի հողազավթումերից մինչև ջրագծերի ու փողոցների նորոգում: Բայց օրենքով առաջնորդվելու ու քաղաքացու կյանքում դրական փոփոխոթյուններ բերելու վստահ հանձնառությամբ քայլ առ քայլ կլուծենք կյանքի որակի վրա էական ազդեցություն ունեցող խնդիրները»,-գրել է մարզպետը:
11:58 - 28 հուլիսի, 2020
Արամուս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Արամուս համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել

Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն Արամուսի համայնքապետարանի աշխատակազմին և ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներին է ներկայացրել համայնքի ղեկավարի նոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին: Այս մասին հայտնում է Կոտայքի մարզպետարանը: Կոտայքի մարզի Արամուս համայնքի ավագանուն հրաժարականի դիմում էր ներկայացրել համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանը, ով համայնքը ղեկավարում էր 2002 թվականից՝ շուրջ 18 տարի: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մարմնի մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի և 26-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի դիմումը՝ Արամուս համայնքի ավագանին 2020 թվականի հուլիսի 20-ի որոշմամբ վաղաժամկետ դադարեցրել է Կոտայքի մարզի Արամուս համայնքի ղեկավար Հրայր Նիկողոսյանի լիազորությունները և օրենքով սահմանված կարգով դիմել մարզպետին: Ողջունելով և շնորհավորելով Արամուս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Գեղամյանին՝ մարզպետն իր գործուն աջակցությունը հայտնեց նրան։ Արամուսն Աբովյանի տարածաշրջանի կարևորագույն համայնքներից մեկն է: Մատնանշելով համայնքում առկա խնդիրների ծավալը՝ մարզպետը հույս հայտնեց, որ Տիգրան Գեղամյանն իր աշխատասիրության և երիտասարդական ավյունով լի նոր գաղափարների շնորհիվ ամենասեղմ ժամկետներում կյանքի կկոչի որակապես նոր համայնք ունենալու տեսլականը։ Համայնքում հրատապ բարեփոխումների կարիք կա և այդ բարեփոխումները պետք է սկսվեն այսօրվանից ու իրականանացվեն փոխվստահության ու փոխհամաձանության մթնոլորտում: Մարզպետը միաժամանակ խոսեց Արամուս համայնքում պետության համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի, մասնավորապես՝ մանկապարտեզի կառուցման մասին, որի որակյալ և սահմանված ժամկետում իրականացման նկատմամբ հատուկ հսկողություն պետք է սահմանվի:
14:12 - 27 հուլիսի, 2020
2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի

2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Կառավարության որոշման համաձայն, 2020 թվականի հուլիսի 1-ից մորթը բացառապես սպանդանոցներում կիրականացվի։Այս պահին մեր մարզում գործող սպանդանոցներն իրենց հզորությամբ ունակ են ապահովել մորթի անհրաժեշտ ծավալը:Մոտակա օրերին կգործարկվի ևս երկու սպանդանոց՝ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում «Չանախ» ՍՊԸ-ին կից և Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում:Նոր սպանդանոցների կառուցման հայտերի ընդունման գործընթացը շարունակվում է: Առաջիկայում կունենանք ավելի ժամանակակից սարքավորումներով և տեխնոլոգիաներով հագեցած, համապատասխան սանիտարահիգիենիկ պայմաններով սպանդանոցներ:Անասնապահներին և սպանդանոցային մորթ իրականացնող կազմակերպություններին հորդորում եմ համատեղ ուժերով կյանքի կոչել սպանդանոցային մորթի կազմակերպման վերաբերյալ Կառավարության ծրագիրը:Կից ներկայացնում ենք այս պահի դրությամբ Կոտայքի մարզում գործող սպանդանոցների ցանկը»։
16:27 - 30 հունիսի, 2020
Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում շահագործման հանձնվեց շտապօգնության ընդունարանի և անհետաձգելի բուժօգնության բաժանմունքը

Կոտայքի մարզպետարանը հայտնում է, որ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր խորհրդականի և մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պատասխանատուների հետ աշխատանքային այցով եղել է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, որտեղ մասնակցել է շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր, ժամանակակից սարքավորումներով հագեցած ու հիմնանորոգված բաժանմունքի բացման արարողությանը, հանդիպում և քննարկում ունեցել բուժանձնակազմի հետ, ինչպես նաև բուժկենտրոնի ղեկավարի պաշտոնակատարի հետ քննարկել բժշկական կենտրոնում  աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագրի ընթացքն ու հետագա քայլերը: Արձանագրվել է, որ Կոտայքի մարզի Նաիրիի տարածաշրջանը Covid19-ի դեմ պայքարի առումով բավականին լավ վիճակում է գտնվում, չեն եղել համավարակի խոշոր օջախային բռնկումներ:  Մարզերում և մայրաքաղաքում առողջապահական ծառայությունների որակի համահարթեցմանն ուղղված ծրագրերի շրջանակում այսօր մեկ կարևոր ձեռքբերում է արձանագրվեl՝ շտապօգնության ընդունարանի և էմերջենսի անհետաձգելի բուժօգնության նոր ու վերազինված բաժանմունքի շահագործումը: Մյուս կարևոր և առավել մաստաբային քայլը լինելու է բուժկենտրոնի ծննդօգնության բաժանմունքի հիմնանորոգումը, որի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն հայտարարված է: Համավարակի պատճառած անհարմարությունները չպետք է խանգարեն կյանքի կոչել այս կարևորագույն ծրագիրը: Մարզպետը ևս մեկ անգամ փաստել է, որ կայուն զարգացման ռազմավարական ծրագրերի անխափան ընթացքը քաղաքական և հումանիտար առաջնահերթություն է: Քայլ առ քայլ կյանքի կկոչվեն բուժկենտրոնի տեխնիկական վերազինման ծրագրերը: Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս պահին Առողջապահության նախարարության հետ նոր բուժկենտրոնի կառուցման համար տարածքի փնտրտուքների մեջ են: Ունենալու ենք արդի սարքավորումներով բժշկական կենտրոն, որն առաջատար է դառնալու տարածաշրջանում: Ընթացքի մեջ են նախագծանախահաշվային աշխատանքները: Բոլոր ընթացակարգերի ավարտից հետո, բուն շինարարական աշխատանքների մեկնարկը նախատեսվում է 2021 թ. վերջին: Մարզպետն իր եզրափակիչ խոսքում հավելեց, որ ճիշտ է, համավարակը բավականին շեղեց տնտեսական զարգացման արագ ընթացքից, բայց դա չի կարող խոչընդոտել Կոտայքի մարզի զարգացմանն ու կոտայքցու կյանքի որակի բարձրացմանն ուղղված ծրագրերին: Այս տարի Կոտայքի մարզից Կառավարությանն է ներկայացվել 105 սուբվենցիոն ծրագիր, որի 30%-ն արդեն հաստատվել է:
16:56 - 18 հունիսի, 2020
Կոտայքի մարզպետը աշխատանքային այց է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոն

Կոտայքի մարզպետը աշխատանքային այց է կատարել Չարենցավանի բժշկական կենտրոն

 Ինչպես արդեն նշել էի, համավարակի այս շրջանում այցելելու եմ մարզի խոշոր բուժկենտրոններ, մեծ ու փոքր համայնքների բուժամբուլատորիաներ և առողջության առաջնային պահպանման կենտրոններ՝ տեղում ծանոթանալու պայմաններին ու համավարակի դեմ արդյունավետ պայքարելու անհրաժեշտ միջոցներով ապահովվածությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։   Աշխատանքային այցով եղա Չարենցավանի բժշկական կենտրոնում, որտեղ հանդիպում ունեցա մեր հարգելի բուժաշխատողների հետ՝ համավարակի դեմ պայքարի այս փուլում կատարված աշխատանքները քննարկելու և հետագա անելիքների վերաբերյալ մտքեր փոխանակելու նպատակով: Չարենցավանը Կոտայքի մարզի այն համայնքներից է, որտեղ առաջինը համավարակի բռնկում եղավ և բոլորս քաջ գիտակցում ենք, որ ամենը, ինչի միջով անցել և շարունակում են պատվով անցնել մեր բուժաշխատողներն, իսկական հերոսություն է: Ի պատիվ Չարենցավանի ԲԿ-ի բուժանձնակազմի, ուրախությամբ կարող եմ ասել, որ ոչ միայն հաջողվել է տեղայնացնել կորոնավիրուսի վարակման հիմնական օջախներից մեկն, այլև մարել ու դեպքերի անկում գրանցել:  Իմ, Կառավարության, մարզպետարանի և պարզապես մեր քաղաքացիների անունից շնորհակալության խոսքեր փոխանցեցի մեր բուժաշխատողներին և հայտնեցի իմ պատրաստակամությունը՝ համավարակի հաղթահարումից հետո միասին ձեռնամուխ լինելու նոր որակի ու չափորոշիչների համապատասխան, նոր փորձառությամբ ու համավարակներին դիմակայելու պատրաստ բժկական կենտրոն ունենալու գործին: Չարենցավանի ԲԿ-ն պետք է դառնա ժամանակակից ու հզոր սարքավորումներով զինված բժշկական կենտրոն ու առաջատարներից մեկը լինի մեր տարածաշրջանում: Բոլորս միասին պետք է լծվենք մեր երկրում առողջապահության համակարգի կայացման աշխատանքներին: Բժշկական կենտրոնի տնօրենի հետ դիտարկեցինք հիվանդանոցին կից կառուցվող հատվածը, որտեղ ներկա պահին շինարարական ակտիվ աշխատանքներ են ընթանում: Աշխատանքների ավարտից հետո տարածքը կծառայի կորոնավիրուսային վարակ ունեցող մեր քաղաքացիների սպասարկմանը, իսկ հետագայում նույն տարածքում կտեղակայվի բուժկենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքը: Եվս մեկ անգամ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր սիրելի բուժաշխատողներին:
16:05 - 12 հունիսի, 2020
Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Աբովյանի բժշկական կենտրոնը վերազինվել է վերջին սերնդի գերժամանակակից թվային ռենտգեն սարքավորումներով

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր այցով եղավ Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնում: Մարզպետն իր խոսքում բազմիցս է նշել, որ իր և առողջապահական ոլորտի ներկայացուցիչների համար առաջնային նպատակներից մեկն է՝ համահարթեցնել առողջապահական ծ առայությունների որակը մայրաքաղաքում և մարզերում: Եվ մեծ ուրախությամբ հայտնում ենք, որ ևս մեկ ծանրակշիռ քայլ արվեց այդ ուղղությամբ: Այս մասին տեղեկացրին Կոտայքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ «Այսուհետ Աբովյանի բժշկական կենտրոնի ախտորոշիչ բաժանմունքում կշահագործվի գերժամանակակից թվային ռենտգենաբանական սարքավորում: Սարքավորումը ձեռք է բերվել սեփական միջոցների և լիզինգային ծրագրի համաֆինանսավորմամբ։ Առողջապահական ամենատարբեր խնդիրների դեպքում մեր քաղաքացիները որակյալ սպասարկման և արագ ու ճշգրիտ ախտորոշման հնարավորություն կունենան: Իսկ կորոնավիրուսային համավարակի այս օրերին նման սարքավորման շահագործումն առավել կենսական նշանա? ?ություն ունի:  Մարզպետը, փոխմարզպետ Ա.Ավետիսյանի և Կոտայքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Ա.Չիլինգարյանի հետ հանդիպում ունեցավ բուժանձնակազմի հետ, ինչպես նաև շրջեց բուժկենտրոնի բաժանմունքներում: Բժիշկների հետ համավարակի այս փուլի վերաբերյալ տարբեր մտքեր փոխանակեցին, փորձեցին հասկանալ առկա խնդիրներն ու դրանց լուծման ճանապարհները: Մարզպետը բուժաշխատողներին փոխանցեց անձամբ իր և մեր հարյուրավոր քաղաքացիների կողմից ստացվող երախտիքի խոսքերը: Մեր բուժախատողներ ի մարտական ոգին ու նվիրվածությունը միայն հիացմունքի է արժանի:  Բուժկենտրոնի ղեկավարի հետ շրջեցին տարբեր բաժանմունքներով և ծանոթացան շենքի այն հատվածին, որի երկու հարկերում նախատեսվում է կենտրոնացնել ախտորոշիչ բաժանմունքն իր օժանդակ ծառայություններով: Քննարկեցին վերանորոգման և սենյակների վերաձև ավորման նախնական տարբերակներ:  Մարզպետը նշեց, որ համավարակի վերջնական հաղթահարումից հետո արդեն կխոսեն կորոնավիրուսի տված դասերի, թույլ տված բացթողումների ու սխալների մասին, իսկ այս փուլում բժշկական կենտրոնի բուժանձնակազմը, ՀՎԿԱԿ-ի մարզային կենտրոնն ու մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ա պահովության վարչությունը բարեխիղճ և հնարավորինս լավ են լուծում իրենց առջև ծառացած խնդիրները: Նա ևս մեկ անգամ իր խորին երախտագիտությունն հայտնեց սպիտակ համազգեստով մեր առաջամարտիկներին, ովքեր ամիսներ շարունակ ուժերի գերլարումով պայքար են մղում բոլորիս կյանքերի համար»,- ասված է հայտարարության մեջ:
21:05 - 11 հունիսի, 2020
Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը

 |armenpress.am|

Գոլդեն Փելեսի աճուրդից Ծաղկաձորին հատկացվելիք միջոցները կուղղվեն մաքրիչ կայանի կառուցմանը |armenpress.am|

armenpress.am: Ծաղկաձորի «Գոլդեն Փելես»-ի նախատեսվող աճուրդից համայնքից հատկացվելիք գումարը կուղղվի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը: : Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2019թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում ասաց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Մարզպետը նշեց՝  հյուրանոցի աճուրդի հետ կապված գաղտնիք է ուզում բացել: «Նման պետական գույքի աճուրդների արդյունքում գոյացած միջոցների 1/3-ը օրենսդրությամբ հատկացվում է համայնքին, 2/3-ը փոխանցվում է պետբյուջե: Եվ այդ գործընթացի վերջնարդյունքում հատկացվելիք գումարի 1/3-ը, որն իմ հաշվարկներով մոտ 5-6 մլն դոլար է կազմելու, ամբողջովին ուղղվելու է Ծաղկաձոր համայնքի քաղաքային մաքիչ կայանի և ներքին կոյուղատար ցանցի կառուցմանը»,-ասաց Պետրոսյանն ու նշեց, որ համայնքի հետ արդեն կա պայմանավորվածություն: Ծաղկաձորում ներկայում շուրջ 52 գործող հյուրանոցներ կան: Դրանցից սեպտիկ հորերով կահավորված են ընդամենը 2 տասնյակը, մնացածը կամ միացած են քաղաքի ընդհանուր կոյուղատարին, որը դարձյալ մաքրիչ կայանի բացակայության պատճառով երկար ճանապարհ անցնելուց դարձյալ լցվում է գետը, կամ էլ լոկալ հորերի միջոցով են խնդիրը լուծում:
20:13 - 10 հունիսի, 2020
Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|

Իմ տեղեկություններով՝ մահացածները Մեղրաձորի չշահագործվող ոսկու հանքի հորանից փորձել են հանքաքարեր դուրս բերել. մարզպետ |armtimes.com|

armtimes.com: Կոտայքի մարզի Մեղրաձոր համայնքում այս գիշեր տեղի ունեցած ողբերգական դեպքին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ դեպքը տեղի է ունեցել ոսկու հանքի դատարկ, արդեն իսկ շահագործված եւ փակ հանքախորշում. «Դեռեւս պաշտոնապես չհաստատված, բայց իմ հավաստի տեղեկություններով՝ զոհերը Մեղրաձոր համայնքից են, որոնք ինքնաշեն միջոցներով փորձ են արել մտնելու այդ մարած խորշերը՝ միգուցե սիրողական մակարդակով հանքաքարեր հանելու»: Հարցին՝ ինչո՞ւ անվտանգությունից ելնելով՝ այնպես չի արվում, որ նման վայրեր մուտք գործելու հնարավորություն չլինի, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ քրեական գործ է հարուցվելու, դա նախաքննությունը կպարզի, բայց կարող եմ ասել, որ մարած մի քանի տասնյակ հանքախորշերի վրա ֆիզիկապես հսկողություն դնելը դյուրին գործ չէ, միգուցե պարտավոր էին անելու, ամեն դեպքում, շատ ցավալի է, ցավակցում եմ հարազատներին»: Դիտարկմանը, որ ըստ մամուլի՝ տուժած քաղաքացիները մտել են այնտեղ՝ օգնություն ցույց տալու, գուցե ԱԻՆ-ը տեղում չի՞ եղել, մարզպետը պատասխանեց. «Տեղում են եղել ոստիկաներն էլ, ԱԻՆ-ն էլ, այդ քաղաքացիները հանդիսանում են տվյալ հանքավայրի աշխատակիցներ, հանքափորներ, ովքեր քաջ ծանոթ են եղել հանքուղիներին, եւ ներգրավվել են իրավապահներին օգնելու համար, որպեսզի քաջատեղյակ մարդիկ ներս մտնեն եւ նոր խնդիրներ չունենանք»: Մարզպետը նշեց, որ զոհերից բացի կան 4-5 քաղաքացիներ, որոնք թունավորման նախանշաններով տեղափոխվել են հիվանդանոց։ Առավել մանրամասն՝ armtimes.com-ում
14:55 - 10 հունիսի, 2020
Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի
 |tert.am|

Աբովյանի համայնքապետը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Կոտայքի մարզպետի |tert.am|

tert.am: Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանը հայցադիմում է ներկայացրել Դատարան ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից:Դատարանը որոշել է Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, ընդունել վարույթ։ Գործով նախնական դատական նիստ է հրավիրվել 2020 թվականի սեպտեմբերի 17-ին, ժամը 11։30-ին` Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում: Գործը մակագրվել է դատավոր Ռաֆիկ Խանդանյանին:Նշենք, որ ըստ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի 13.03.2020 թվականի թիվ 101-Ա որոշման ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի վարչական սահմաններում գտնվող քաղաքացի Մարիետա Մխիթարյանի սեփականությունը հանդիսացող ավելի քան 3 հա մակերեսով գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի 0.0091 հա մակերեսով արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության այլ հողատեսքի հողամասերը ոչ նպատակային նշանակության օգտագործելու հողամասերի գործառնական նշանակության և հողատեսքի ինքնակամ փոփոխությունները չկանխելու համար ՀՀ կոտայքի մարզի Աբովյան համայնքի ղեկավար Վահագն Գևորգյանին նշանակվել է տուգանք նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով՝ 150 հազար դրամ:
19:40 - 22 մայիսի, 2020