ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան |pastinfo.am|

Գլխավոր դատախազը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել Նիկոլ Փաշինյանի դատավճիռը և արդարացնել նրան |pastinfo.am|

pastinfo.am: ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել՝ պահանջելով բեկանել տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանի գործով կայացված մեղադրական դատավճիռը և արդարացնել նրան։ Այս մասին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։  Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը մեղավոր էր ճանաչվել «Մարտի 1»-ի անկարգությունների գործով։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական մարտիրոսյանի նախագահությամբ, 2010թ հունվարի 19-ին Փաշինյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով` «Զանգվածային անկարգություններ կազմակերպելը» և դատապարտել 7 տարի ազատազրկման: Նիկոլ Փաշինյանը նաեւ մեղադրվում էր քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` «Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը», սակայն այս մասով նա արդարացվել է: 2022թ․ ՄԻԵԴ-ը հրապարակել է «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ 2008թ փետրվարի 19-ի նախագահական ընտրություններին հաջորդած բողոքի շարժմանը մասնակցելու համար դիմումատուի դատապարտման վերաբերյալ, որով արձանագրվել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Փաշինյանը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել։  Շարունակությունը՝ pastinfo.am-ում։
15:10 - 16 փետրվարի, 2022
ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

ՄԻԵԴ-ը սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) սկսել է քննել Նիդերլանդների և Ուկրաինայի բողոքներն ընդդեմ Ռուսաստանի՝ 2014 թվականին Boeing-ի կործանման հետ կապված: Նիդերլանդների ներկայացուցիչը նշել է, որ չվերթի ուղևորները մահվան պահին գտնվել են Ռուսաստանի իրավասության ներքո, քանի որ այդ երկիրն «արդյունավետ վերահսկողություն է իրականացրել» Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության տարածքում, և ինքնաթիռը կործանվել է տվյալ գոտում։ ՄԻԵԴ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ Ռուսաստանը չի ազդել և չի ազդում Դոնբասի իրավիճակի վրա։ Boeing-ի կործանման գործով դատավարությունը Նիդերլանդներում շարունակվում է 2020 թվականի մարտից։ Մեղադրանք է առաջադրվել «Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության» պաշտպանության նախկին նախարար Իգոր Գիրկինին, ինչպես նաև նրա երեք ենթականերին՝ ռուսներ Սերգեյ Դուբինսկուն և Օլեգ Պուլատովին, ուկրաինացի Լեոնիդ Խարչենկոյին։ Ռուսաստանը հերքում է իր մասնակցությունը ինքնաթիռի կործանմանը և հրաժարվում է արտահանձնել մեղադրյալին։ 2014 թվականի հուլիսի 17-ին Դոնբասի օդային տարածքում կործանվեց Ամստերդամ-Կուալա Լումպուր չվերթն իրականացնող Boeing-777 քաղաքացիական օդանավը։ Զոհվեցին թե՛ անձնակազմի անդամները, թե՛ ուղևորները` 298 մարդ, այդ թվում՝ երեխաներ։
12:51 - 27 հունվարի, 2022
Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին

 |armenpress.am|

Մարտի 1-ի գործով ինձ մեղսագրված բոլոր մեղադրանքները անհիմն են․ Փաշինյանը՝ ՄԻԵԴ-ի որոշման մասին |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետամուտ է լինելու Մարտի 1-ի գործով իրեն արդարացնելու գործընթաց սկսել։ «Իրականում Մարտի 1-ի գործով արձանագրումները Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արել է Մուշեղ Սաղաթելյանի, Գագիկ Ջհանգիրյանի, Արամ Բարեղամյանի գործերով։ Երբ Արամ Բարեղամյանի և մյուսների գործով ՄԻԵԴ-ի որոշումները եղավ, այդ ժամանակ գլխավոր դատախազությունը վճռաբեկ բողոք տարավ, ինչը հիմք հանդիսացավ Մարտի 1-ի գործով նշված անձանց արդարացնելու համար»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ի վճռին։ Փաշինյանը նշեց, որ այն ժամանակվա իշխանությունը և այսօրվա ընդդիմությունը իրեն մեղադրում է բռնություններ հրահրելու մեջ, նաև սպանությունների պատասխանատվությունն էին իրեն վերագրում։ «Շատ կարևոր եմ համարում արձանագրել, որ ՄԻԵԴ-ը այդ բոլոր կետերին հստակ անդրադարձել է, արձանագրելով, որ բոլոր ելույթները, որ ես ունեցել եմ այդ ժամանակահատվածում, դրանք տեղավորվում են քաղաքական պայքարի և քաղաքական կյանքի տրամաբանության մեջ, նախկին կառավարությունը որևէ ձևով չի հիմնավորել, որ իմ գործողությունների մեջ եղել են ապօրինի դրսևորումներ։ Մարտի 1-ի գործով, այո, որոշումներ էլի կլինեն, բայց իրավական հետևանքներ արդեն կան, որովհետև Գագիկ Ջհանգիրյանը, Մուշեղ Սաղաթելյանը արդեն իսկ արդարացվել են։ Ես նույնպես հետևողական եմ լինելու, որպեսզի իմ գործով դիմեն»,- ասաց Փաշինյանը։ Վարչապետն ընդգծեց, որ այն բոլոր քաղաքական շահարկումները, որ եղել են և վարչապետ դառնալուց առաջ և հետո, ՄԻԵԴ-ը անդրադարձել է, արձանագրելով, որ, այո, իր նկատմամբ հետապնդումները եղել են քաղաքական, որ ինքն եղել է քաղաքական բանտարկյալ։ «Այն մեղադրանքները, որոնք մեղսագրված են եղել ինձ, հիմնավորված և ապացուցված չեն եղել։ Իսկ սա նշանակում է, որ այդ մեղադրանքները անհիմն են»,- եզրափակեց Փաշինյանը։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 18-ին հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը՝ ճանաչելով Հայաստանի իշխանությունների կողմից 2008-ի հետընտրական շրջանում Նիկոլ Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, ինչպես նաև խաղաղ հավաքների ազատության իրավունքի խախտումները:  
22:52 - 24 հունվարի, 2022
Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի պետնախարարը Եղիշե Կիրակոսյանի հետ քննարկել է Արցախի միջազգային իրավական մի շարք հարցեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանն հունվարի 15-ին ընդունել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին:  Արտակ Բեգլարյանը բարձր է գնահատել միջազգային ատյաններում հայերի իրավունքների պաշտպանությանն ուղղված Հայաստանի ներկայացուցչի աշխատանքը, ներկայացրել Ադրբեջանի վարած ագրեսիվ և հայատյաց քաղաքականության պատճառով Արցախի բնակչության իրավունքների կոպիտ խախտումները: Պետական նախարարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության առաջնահերթությունները և բնակչության իրավունքները անհրաժեշտ է իրավական գործընթացների առանցքում պահել: Երկուստեք շեշտադրել են շփումների հետագա շարունակման ու Արցախի բնակչության իրավունքների պաշտպանությանն ուղղված համատեղ քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
14:15 - 15 հունվարի, 2022
Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Միջազգային դատարանի վճիռը որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վրա. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անհրաժեշտ է համարում գերեվարված անձանց վերադարձնելու մասով օգտագործել բոլոր միջազգային մեխանիզմները Ադրբեջանի վրա ճնշում գործադրելու համար: Ազգային ժողովում պատասխանելով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին, թե ինչ աշխատանք է կատարվում ՄԻԵԴ-ում գերեվարված անձանց Հայաստան վերադարձնելու խնդրով, Կիրակոսյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ մի քանի գործընթացներ կան գերեվարված անձանց, անհետ կորածների հարցերով, որոնք գտնվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանում: «Եվրոպական դատարանում պատերազմի ընթացքից սկսած մինչև այսօր էլ ներկայացրել ենք միջանկյալ միջոցներ կիրառելու մասին բազմաթիվ դիմումներ, որոնք վերաբերում են գերեվարված անձանց իրավունքների երաշխավորմանը: Այս գործընթացներով, ցավոք, ադրբեջանական կողմի վարքագիծը կանխատեսելի հակասում է դատարանի կողմից կայացրած որոշումներին, որովհետև նրանք հետևողականորեն խախտում են ժամկետները, տրամադրում են քիչ տեղեկատվություն: Կա նաև ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում ընթացող պրոցեսը, որտեղ ունենք լրացուցիչ որոշում»,- ասաց Կիրակոսյանը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի կարծիքով` միջազգային ամենատարբեր մեխանիզմները շարունակ օգտագործելով Ադրբեջանի վրա ճնշումը պետք է ավելացվի: «ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշումը, կարծում եմ, որոշակի տեսանելի ազդեցություն ունեցավ Ադրբեջանի վարքագծի վրա: Կարծում եմ, նմանատիպ քայլերը հետևողականորեն պետք է շարունակվի»,- ասաց Կիրակոսյանը:
15:13 - 16 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնը այսուհետև կկոչվի միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի պաշտոնը այսուհետ կկոչվի միջազգային իրավական հարցերով Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ: Ազգային ժողովում այս մասին ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ ներկայացնելով «ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Կիրակոսյանը նշեց, որ օրենքի շուրջ երկու տարվա գործնական կիրառման ընթացքում ի հայտ են եկել որոշակի բարդություններ և խնդիրներ, որոնց լուծումից ուղղակիորեն կախված է ոչ միայն Եվրոպական դատարանում, այլև միջազգային այլ ատյաններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության որակը, ինչպես նաև Ներկայացուցչի՝ իր լիազորությունների առավել ամբողջական, պատշաճ և անկաշկանդ իրականացնելու հնարավորությունը: «Փոփոխվում են պաշտոնի անվանումը և օրենքի վերնագիրը, համապատասխանաբար, համակարգային առումով փոփոխություն է գնում՝ տալով այնպիսի ձևակերպում, որն իր մեջ կներառի բոլոր ատյաններում ներկայացուցչության փաստը, այս պահին ընտրված ձևակերպումը՝ միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ: Նաև օրենսդրորեն հստակ ամրագրվում են ներկայացուցչի լիազորությունները՝ ՀՀ շահերը միջազգային արբիտրաժներում, օտարերկրյա դատարաններում հաշտարարության գործընթացներում ներկայացնելիս, ինչպես նաև միջազգային արբիտրաժային վճիռների և որոշումների, օտարերկրյա դատարանների կամ վճիռների, կամ որոշումների բողոքարկման, ճանաչման և կատարման փուլերում»,- ասաց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
14:23 - 16 դեկտեմբերի, 2021
Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. Եղիշե Կիրակոսյան |armenpress.am|

armenpress.am: ՄԻԵԴ-ում և Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն անդրադարձել է ռազմագերիների նկատմամբ Հայաստանում քրեական հետապնդում իրականացնելու գործընթացին, ինչպես նաև նրանց վերաբերյալ պաշտոնյաների կողմից արված վերջին հայտարարություններին: Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ անկախ ամեն ինչից իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Իրավական գործընթացներն ընթանում են, եթե կան հիմքեր, որոնցով քրեական հետապնդում պետք է իրականացվի, ապա, կարծում եմ, պետք է իրականացվի: Մենք մեր աշխատանքը շարունակում ենք կատարել, չեմ կարծում, որ այստեղ ինչ-որ բան խոչընդոտում է»,- ասաց Եղիշե Կիրակոսյանը: Անդրադառնալով ռազմագերիների վերաբերյալ պաշտոնյաների հայտարարություններին՝ Եղիշե Կիրակոսյանը նշեց, որ դրանք կարող են ազդեցություն ունենալ տարբեր մակարդակում, ամեն դեպքում իրենք իրենց աշխատանքը շարունակում են: «Գերիների վերադարձի ուղղությամբ աշխատանքները չեն դադարում, այս պահին էլ շարունակվում են: Գիտեք, որ զուգահեռաբար, մենք շարունակում ենք Եվրոպական դատարանի կոնտեքստում աշխատել: Վերջերս գերեվարված անձանց մասով ներկայացվել էր պահանջ: Երկու օր առաջ ներկայացրել ենք նոր ապացույցներ, որի արդյունքում դատարանը կրկին կայացրել է միջանկյալ միջոց կիրառելու մասին որոշում: Ժամկետ է ֆիքսել Ադրբեջանի համար իր մոտ պահվող գերիների վերաբերյալ մանրամասն տեղեկություն ներկայացնելու առումով»,- ավելացրեց Եղիշե Կիրակոսյանը:
16:04 - 13 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 30.000 եվրո վճարել Արթուր Բադալյանին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում․ Էդմոն Մարուքյան

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին պարտավորեցրել է 30.000 եվրո վճարել Արթուր Բադալյանին՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում․ Էդմոն Մարուքյան

Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացված գրությամբ տեղեկացանք, որ Ադրբեջանի Հանրապետությունը «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով սահմանված ժամկետում ՄԻԵԴ Մեծ պալատ բողոք չի ներկայացրել ընդդեմ կայացված որոշման, ինչի արդյունքում որոշումը մտել է օրինական ուժի մեջ։ Դատարանը նշել է նաև, որ սույն որոշման կատարման ապահովումը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի գործառույթն է։ Հիշեցնեմ, որ «Բադալյանն ընդդեմ Ադրբեջանի (գանգատ թիվ 51295/11)» գործով վճիռը կայացվել էր 2021 թվականի հուլիսի 22-ին։ Սույն գործով Եվրոպական դատարանն արձանագրել էր, որ Ադրբեջանի կառավարությունը չէր տրամադրել համոզիչ և բավարար բացատրություն առ այն, որ Արթուր Բադալյանի հոգեկան առողջության լուրջ խնդիրները, որոնք ի հայտ էին եկել անազատությունից ազատվելուց անմիջապես հետո, որևէ կերպ կապված չեն պահման պայմանների և այն վերաբերմունքի հետ, որը Բադալյանն ստացել էր անազատության գտնվելու ընթացքում: Այսպիսով, Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել ՄԻԵԿ 3-րդ հոդվածի խախտում, այն է՝ «Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»։ Ավելին, Եվրոպական դատարանը, նշել էր, որ Ադրբեջանի կառավարությունը որևէ նյութ կամ որևէ տեղեկատվություն չէր ներկայացրել՝ ապացուցելու Բադալյանի ռազմագերի լինելու հանգամանքը։ Այլ փաստարկներ չէին բերվել առ այն, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածը չի տարածվում Բադալյանի գործի վրա, և Ադրբեջանը չէր պնդել, որ Բադալյանի կալանավորումը համապատասխանում էր ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին կամ որ Բադալյանին տրամադրվել էր որևէ ընթացակարգային երաշխիք: Այսպիսով, Եվրոպական դատարանը եզրահանգել էր, որ տեղի է ունեցել նաև ՄԻԵԿ 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետի խախտում, այն է՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք։ Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան սույն հոդվածում սահնանված դեպքերում և օրենքով սահմանված կարգով»: Սույն գործով ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանի Հանրապետությանը Բադալյանին վճարել 30.000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում»։
12:09 - 11 դեկտեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը. հայցվորները պետք է 24 000 եվրո փոխհատուցում ստանան
 |tert.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը. հայցվորները պետք է 24 000 եվրո փոխհատուցում ստանան |tert.am|

tert.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է «Դերենիկ Մկրտչյանը և Գայանե Մկրտչյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը:Հայցվորները դպրոցում ծեծի հետևանքով մահացած Դենեիկ Գ.-ի պապն ու մայրն են: 10-ամյա տղան մահացել է պետական դպրոցում երկու համադասարանցու կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով: Դա տեղի է ունեցել ուսուցչուհու՝ դասասենյակից բացակայելու ժամանակ:Միջադեպի օրը բուժանձնակազմից որևէ մեկը ներկա չի եղել դպրոցում: Հայցվորների պնդմամբ՝  Դերենիկ Գ.-ն մահացել է դպրոցի ղեկավարության կողմից իրենց հսկողության տակ գտնվելու ընթացքում տղայի կյանքը պաշտպանելու իրենց պարտականությունը չկատարելու հետևանքով։ Բացի այդ, նրանք բողոքել են, որ տեղի իշխանությունները չեն կարողացել իրականացնել նրա մահվան արդյունավետ հետաքննություն: Դերենիկ Գ.-ի մահվան պատճառը եղել է սուր շնչառական անբավարարության զարգացումը և սրտի ֆունկցիայի խանգարումը, որը պայմանավորված է էպիլեպսիայի նոպայով, որը, հավանաբար, իր հերթին, կապված է ծեծի և նրա հոգեբանական ու հուզական վիճակի հետ:Չի վիճարկվել, որ դպրոցի իշխանությունները տեղյակ չեն եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջական խնդիրների, այն է՝ սինկոպի (ուշագնացության) հետ։ Այնուամենայնիվ, ախտորոշված չէր, որ տղան տառապում էր էպիլեպտիկ նոպաներից, և ակս առնչությամբ որևէ կոնկրետ խորհրդատվություն չէր տրվել: Այս հանգամանքներում դպրոցի ղեկավարությանը չի պահանջվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել Դերենիկ Գ.-ին:Թեև սկզբունքորեն ուսումնական հաստատությունը պարտավոր էր իր խնամքի տակ անցկացրած ժամանակահատվածում վերահսկել աշակերտներին, ուսուցչական կազմի անդամներից չէր կարելի ակնկալել, որ ապահովեն յուրաքանչյուր աշակերտի մշտական հսկողությունը՝ ցանկացած անկանխատեսելի վարքագծին ակնթարթորեն արձագանքելու համար: Դատարանը լիովին գիտակցում է այն ռիսկերի շրջանակը, որոնց կարող են ենթարկվել երեխաները, և դպրոցի ղեկավարության գերագույն պարտականությունը՝ վերահսկիչ միջոցներ ձեռնարկել՝ ապահովելու աշակերտների անվտանգությունը և պաշտպանելու նրանց բռնության բոլոր ձևերից, որոնց նրանք կարող են ենթարկվել իրենց վերահսկողության տակ գտնվելու ընթացքում: Այնուամենայնիվ, չէր կարելի ենթադրել, որ դեպքի օրը եղել է որևէ գործոն, որը պահանջել է հատուկ ուշադրություն կամ միջոցներ ձեռնարկել ուսուցչի կողմից, քանի որ նա տեղյակ չի եղել Դերենիկ Գ.-ի առանձնահատուկ խոցելիության մասին՝ կապված նրա առողջության հետ, բացի այդ, աշակերտների միջև բռնության որևէ դեպք նախկինում տեղի չէր ունեցել նրա դասարանում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ դժվար է պնդել, որ, դասասենյակը լքելով, ուսուցիչը վտանգի է ենթարկել Դերենիկ Գ.-ի անվտանգությունը:Առավել մանրամասն՝ tert.am-ում
20:22 - 30 նոյեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

ՄԻԵԴ-ը բավարարել է գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ հայ իրավապաշտպանների դիմումը |1lurer.am|

1lurer.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանում գերեվարված 4 զինծառայողի գործով անհապաղ միջոց կիրառելու վերաբերյալ իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի և Սիրանուշ Սահակյանի դիմումը: Իրավապաշտպանները գանգատ էին ներկայացրել Եվրադատարան նոյեմբերի 16-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում սանձազերծված ագրեսիվ գործողությունների ընթացքում գերեվարված հայ զինծառայողների հիմնարար իրավունքների ապահովման պահանջով։ 4 զինծառայողի գործով ՄԻԵԴ էր դիմել փաստաբանական խումբը, մյուսների գործով՝ ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչը: Դիմումների նպատակն է երաշխավորել գերեվարված զինծառայողների՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքների ապահովումը։ «Ունենք տեսանյութեր, որտեղ երևում էին անձինք՝ Ադրբեջանի իրավազորության ներքո՝ հսկողության տակ: Կան բավարար ապացույցներ: 2-3 տասնյակ անձանց մասին է խոսքը: Հարազատների հետ ենք հանդիպել, նրանց հետ կապի մեջ ենք»,- ասաց Արտակ Զեյնալյանը: 
14:21 - 27 նոյեմբերի, 2021
Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

Իրավապաշտպանները դիմում կներկայացնեն ՄԻԵԴ՝ վերջին օրերին գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին սանձազերծված մարտական գործողությունների արդյունքում գերեվարված և անհետ կորած համարվող անձանց հարցով առաջիկա օրերին անհապաղ միջոցի կիրառման դիմում-խնդրագրեր կուղարկվեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այս մասին հայտնեց իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Մենք թե անհետ կորած, և թե գերեվարված անձանց ընտանիքներից արդեն տեղեկություններ ստանում ենք, դեպքերն ուսումնասիրում ենք: Եվ բնականաբար անհապաղ միջոցի դիմում-խնդրագրեր ուղարկվելու են ՄԻԵԴ, այս առումով պրոցեսներ կան: Մենք նաև հաշվի ենք առնելու միջպետական գանգատի շրջանակում ընթացող գործընթացները, որպեսզի բացառենք կրկնողությունը»,-ասաց Սահակյանը: Նրա խոսքով՝առաջնային խնդիրն անձանց ֆիզիկական անձեռնմխելիությունը և կյանքը պաշտպանության տակ վերցնելու հարցն է:  Եվրոպական դատարանն անհապաղ միջոց չի կիրառում ազատ արձակելու տեսքով: Սակայն Սահակյանը հիշեցրեց ՄԱԿ-ի միջազգային արդարադատության դատարանում ընթացող գործընթացների մասին. Հայաստանն Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու պահանջ է ներկայացրել ՄԱԿ-ի դատարանում, դրանով Հայաստանը, ի թիվս այլ պահանջների, պնդում է անհապաղ վերադարձնել հայ ռազմագերիներին, փակել ռազմական ավարի պուրակը: «Հույս ունենք, որ մի քանի շաբաթների ընթացքում իրավական որոշում կունենանք այս հարցի վերաբերյալ»,-ասաց Սահակյանը: Նոյեմբերի 16-ի Ադրբեջանի սադրանքներից հետո իրավապաշտպանների հետ կապի մեջ է անհետ կորած համարվող և գերեվարված անձանց շուրջ 10 ընտանիք: «Փաթեթները նախապատրասման փուլում են: Դրանք առաջիկա օրերին՝ վաղը կամ ամենաուշը մյուս օրը կներկայացնենք ՄԻԵԴ»,-ասաց Սահակյանը: Իրավապաշտպաններն այս պահին ինտենսիվ աշխատում են: Կան տեսանյութով հաստատված գերեվարման դեպքեր, անհետ կորածներ: «Անհետացման հանգամանքներն էլ առավելապես խոսում են գերեվարման օգտին»,-նշեց նա: Այս հարցով զբաղվում են Սիրանուշ Սահակյանը, Արտակ Զեյնալյանը, քանի որ կա միջպետական գանգատ, ներգրավվածություն ունի նաև ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
17:59 - 18 նոյեմբերի, 2021
ՄԻԵԴ-ը հրապարակել է 2014-ին գերեվարված հայ գերիների գործով դատավճիռներն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել |armenpress.am|

ՄԻԵԴ-ը հրապարակել է 2014-ին գերեվարված հայ գերիների գործով դատավճիռներն ու Ադրբեջանին մեղավոր ճանաչել |armenpress.am|

armenpress.am: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է 2014 թվականին Ադրբեջանում գերեվարված և խոշտանգված՝ Տավուշի մարզի Վերին Կարմիրաղբյուր գյուղի բնակիչ Մամիկոն Խոջոյանի և Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի գործերով վճիռները: Որոշումը հրապարակվել է ՄԻԵԴ-ի կայքում: Եվրադատարանը ճանաչել է, որ Բաքուն խախտել է հայ գերիների կյանքի իրավունքը, խոշտանգումներից, խտրականությունից զերծ մնալու, ազատության, անձնական անձեռնմխելիության իրավունքները: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է Ադրբեջանին յուրաքանչյուր գործով վճարել 40 հազար եվրո: 77-ամյա Մամիկոն Խոջոյանը գերեվարվել էր 2014-ի հունվարին, երկու ամիս անց՝ մարտի 4-ին, նա Հայաստան էր վերադարձվել, որոշ ժամանակ անց՝ մահացել: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց էր տվել, որ Խոջոյանի մահվան պատճառը եղել է օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիան: Կարեն Պետրոսյանը 2014 թվականի օգոստոսի 7-ին էր մոլորվել, հատել սահմանը, հայտնվել ադրբեջանական գյուղում: Կարճ ժամանակ անց Ադրբեջանի իշխանությունը նրան ձերբակալել էր, հաջորդ օրը հայտարարել, որ նա մահացել է սրտի կաթվածից:
15:46 - 04 նոյեմբերի, 2021