Լոռու մարզ

ՀՀ Լոռու մարզը տարածքի մեծությամբ երրորդն է հանրապետությունում (զբաղեցնում է ՀՀ տարածքի 12.7 %-ը): Գտնվում է հանրապետության հյուսիսում, սահմանակից է Վրաստանի Հանրապետությանը (110կմ երկարությամբ), արեւմուտքից Շիրակի, արեւելքից Տավուշի, հարավից Կոտայքի եւ Արագածոտնի մարզերին: Սահմանամերձ բնակավայրերն են Արծնի, Ապավեն, Ձորամուտ, Պաղաղբյուր, Ջիլիզա:

Մարզի տարածքով են անցնում Թբիլիսի-Երեւան երկաթուղու մի հատվածը:
ՀՀ Լոռու մարզն ընդգրկում է Սպիտակի, Ստեփանավանի, Տաշիրի, Թումանյանի, Գուգարքի տարածաշրջանները, Վանաձոր, Սպիտակ, Ստեփանավան, Ալավերդի, Տաշիր, Ախթալա, Թումանյան, Շամլուղ քաղաքները:

Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան

Լոռիում հանք բացելու ծրագիրը մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու․ Վանաձորի բնակիչ Գեւորգ Վարդանյան

«Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր հրապարակել էր տեղեկություն, ըստ որի՝ Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերեւակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ։ Ըստ հրապարակման՝ Հանքը նախատեսում են բացել Լոռու մարզի Եղեգնուտ, Դեբեդ, Վահագնի, Վահագնաձոր, Մարգահովիտ, Քարաբերդ բնակավայրերում։  ՀԲՃ տարածած հայտարարությունից տեղեկանում ենք, որ վերոնշյալ ընկերության անունը «Լուսաջուր Վենչրզ Ինվեստ» ՍՊԸ է, որը գրանցված է Հայաստանում եւ պատկանում է Չեխիայում գրանցված «Միներալ Վենչրզ Ինվեստ» ընկերությանը։ Իրական սեփականատերերի մասին, սակայն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում այս պահին տեղեկություն չկա: Վանաձոր քաղաքի բնակիչ, «Լոռու տուրիզմի կենտրոն»-ի համակարգող եւ «Ռաֆտինգը Հայաստանում» ընկերության տնօրեն Գեւորգ Վարդանյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վաղը` ապրիլի 16-ին, ժամը 9։00-ին, բողոքի ակցիաներ են իրականացնելու Մարգահովիտի գյուղապետարանի դիմաց, ապա Վահագնաձորում՝ ժամը 11։00-ին, Վահագնիում՝ ժամը 12։30-ին, Դեբեդում՝ ժամը 14։00-ին, Եղեգնուտում՝ ժամը 15։30-ին։ Թեմայի վերաբերյալ Infocom-ի հետ զրույցում Գեւորգ Վարդանյանը հայտնեց, որ լսումների վերաբերյալ իրազեկվել են գյուղապետարանների կայքերից, որտեղ տեղադրված են եղել լսումների վերաբերյալ հայտարարությունը եւ այն թղթաբանությունը, որն ընկերությունը տվել է գյուղապետարաններին։ Բնակիչները այդ հրապարակումներից են տեղեկացել, որ մի քանի համայնքում նախատեսվում է ոսկու հանք բացվել։ «Ամեն ինչ սկսվեց Քարաբերդ համայնքից, ես տեսա, որ Քարաբերդ համայնքի մոտ գտնվող սարը շատ արագ եւ տարօրինակ ձեւով քանդվում է, սկսեցինք ուսումնասիրել եւ տեսանք, որ այդ քանդվածը հումք է, որը հանում-տանում են Վանաձոր քաղաք եւ հենց կենտրոնական հատվածում, որտեղ ավտոկայանն է, հումքը աղում են եւ տեղափոխում այլ վայր։ Պարզվեց, որ նախատեսված է այս մի քանի համայնքում էլ հանք բացել»,- պատմեց Վարդանյանը։  Վերջինիս խոսքով՝ իրենց նախաձեռնությունը ինքնաբուխ է, եւ մարզի մտահոգ երիտասարդները նախապատրաստվում են բողոքի ձայն բարձրացնել։ Վարդանյանը նշեց, որ Լոռին եզակի մարզ է, որ պահպանվել է եւ Թեղուտի հանքից հետո այս մարզում պետք է որ ուրիշ հանք չբացվեր, որովհետեւ Թեղուտը վառ ապացույց է, որ հանք շահագործող ընկերություների տված խոստումները չեն կատարվում։ Քաղաքացու կարծիքով՝ այս ծրագիրը ֆանտաստիկայի ժանրից է, քանի որ պետք է ներառի 5-6 համայնք։ «Այս ծրագիրը Լոռու մարզի 70-75 տոկոսը կործանման է տանելու։ Եթե պետությունը հույսը դրել է այն բանի վրա, որ հանք բացելով տնտեսական աճ է ապահովելու, մենք այդ տնտեսական աճը չենք ուզում հանք բացելով, որովհետեւ մենք այդ փորձը ունենք եւ լավ տեսել ենք ինչ էր կատարվում, երբ Ալավերդի քաղաքում գործում էր պղնձամոլիբդենային գործարանը, ինչպիսի հիվանդություններով էին ծնվում երեխաները եւ ինչ վատ վիճակ էր Ալավերդիում։ Նույն իրավիճակը հիմա նաեւ Վանաձորում է լինելու, որովհետեւ եթե այդ հանքերը բացվեն, այդ գյուղական համայնքներում ապագա չի լինելու, իսկ մարզկենտրոն Վանաձորը նմանվելու է Ալավերդի քաղաքին, որովհետեւ այդ գործարանը, որը կառուցելու են, մոտ է լինելու մարզկենտրոն Վանաձորին»,- հավելեց Վարդանյանը։ Նրա խոսքով՝ խնդրահարույց է նաեւ այն հարցը, որ հանքի շահագործման արդյունքում առաջացած թափոնները թափվելու են գետերի մեջ, մասնավորապես Դեբետի, որը մարզի ամենախոշոր գետն է, այսինքն՝ բնակիչները մեծ աղետի առջեւ են կանգնելու։ Վարդանյանը վստահ է, որ ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունը, ո՛չ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը այդ վտանգները չեն տեսնում, այս պահին տեսնում են միայն ենթադրվող տնտեսական աճը։  «Մինչ այսօր որեւէ հարկ մեր պետությանը ոչ մի աճ չի տվել, եթե դիտարկենք նրանց հասցրած վնասները, ապա հարկերը կոպեկներ են հասցրած վնասի համեմատ։ Հիմա մենք բոյկոտելու ենք, որ չսկսեն։ Հանք չի բացվելու, ես ուղղակի վստահ եմ։ Այս պահին իրավիճակն այսպիսին է․ բացի նրանից, որ իրենք սկսել են լսումներ կազմակերպել, ինչպես մենք հասկացանք, Քարաբերդում եւ Սիսի Բերդի տարածքում սկսել են աշխատանքները։ Մենք նաեւ ցանկանում ենք պարզել, թե ինչն է պատճառը, որ լսումները նոր են սկսում, բայց աշխատանքները ավելի շուտ են սկսվել»,- ասաց Վարդանյանը։ Խոսելով վաղը նախատեսվող ակցիաների մասին՝ Վարդանյանն ընդգծեց, որ ամեն ինչ վաղվա ակցիաներով չի ավարտվելու, հնարավոր է՝ լինեն համայնքապետեր, որոնք կողմ կլինեն նախագծին, քաղաքացիների բոյկոտը շարունակվելու է այնքան, որ ծրագիրը չեղարկվի։ Մեր զրուցակիցն ասաց․ «Դեբետ գյուղը սմարթ գյուղ է դառնում, Վահագնաձորում մարդիկ ներդրում են անում՝ հյուրատներ, հյուրանոցներ են սարքում, տուրիստական նախագծեր են մշակում ու այստեղ հանք են ուզում բացել, մենք դեմ ենք դրան, որ հանք բացեն՝ մի քանի մասնավոր ընկերություններ հարստանան, իսկ պետությունը եւ ժողովուրդը կանգնեն կոտրած տաշտակի առաջ։ Մենք ասել ենք, որ այն գյուղապետերը, որոնք կողմ կքվեարկեն այս նախագծին, պետք է օր առաջ գյուղից հեռանան։ Կոչ եմ անում Լոռու մարզից ընտրված պատգամավորներին, նորանշանակ մարզպետին, ում կողմից նույնպես որեւէ արձագանք չկա, հայտնվեն՝ տեսնենք՝ այդ ծրագրին ծանո՞թ են եւ ինչո՞ւ հանդես չեն գալիս եւ չեն ներկայացնում նախագիծը։ Այսինքն՝ իրենք ծրագիրը իրականացնեն եւ ոչ ոք չհայտնվի՞ ժողովդրի կողքին։ Պատգամավորները կամ մարզպետը չկան, ինչը սխալ է․․․ առջեւում էլ ընտրություններ են, այդ ժամանակ կհայտնվեն»,- եզրափակեց Վարդանյանը։ Լուսանկարները՝ ՀԲՃ-ի ֆեյսբուքյան էջից։  Ասպրամ Փարսադանյան 
21:05 - 15 ապրիլի, 2021
Շրջակա միջավայրի նախարարությունը Լոռու մարզում հանքեր բացելու վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը Լոռու մարզում հանքեր բացելու վերաբերյալ հանդես է եկել պարզաբանմամբ

Շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.    «Ի պատասխան «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնության կողմից հրապարակված՝ «Լոռու մարզում գտնվող մի հսկայական անտառապատ տարածքում հերթական անհայտ ծագման ընկերությունն ուզում է հանքերևակում ուսումնասիրելու հնարավորություն ստանալ» վերտառությամբ հրապարակման, որում նախաձեռնության հեղինակները նշում են սույն թվականի ապրիլի 16-ին կայանալիք հանրային քննարկումների մասին հանրությանը ոչ պատշաճ իրազեկելու վերաբերյալ, հարկ ենք համարում պարզաբանել հետևյալը․   Համաձայն «Հանրային ծանուցման եվ քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին» 19 նոյեմբերի 2014 թվականի N 1325-ն Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշման 3-րդ կետի՝ Հանրային ծանուցումը և քննարկումները, համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 12-րդ, 13-րդ հոդվածների և 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի և 5-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերի, առաջին և երրորդ փուլերում, ձեռնարկողի հետ համատեղ իրականացնում են`   1) հիմնադրութային փաստաթղթի դեպքում` մարզպետը, Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետը կամ համապատասխան ազդակիր վարչական շրջանի ղեկավարը, իսկ նախատեսվող գործունեության դեպքում` ազդակիր համայնքի ղեկավարը (այսուհետ՝ քննարկումների պատասխանատու):   Առաջին հանրային քննարկման արդյունքում դրական կարծիք ստանալուց հետո միայն ձեռնարկողը նախապատրաստում է նախնական գնահատման հայտ և ՀՀ Տարածքային Կառավարման Նախարարության միջոցով մուտք է անում «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ»:        
16:52 - 15 ապրիլի, 2021
«Տելեկոմ Արմենիա»–ի աշխատակիցն ընկերությունից հափշտակել է 7.6 մլն դրամ արժողության մալուխ․ նրան մեղադրանք է առաջադրվել

«Տելեկոմ Արմենիա»–ի աշխատակիցն ընկերությունից հափշտակել է 7.6 մլն դրամ արժողության մալուխ․ նրան մեղադրանք է առաջադրվել

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 26-ամյա երիտասարդը, 2017թ. փետրվարին ստանձնելով Վանաձոր քաղաքի Տ.Մեծ հասցեում գտնվող «Տելեկոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը պատկանող պահոցի գույքի պատասխանատու անձի պաշտոնը, օգտվելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորություններից,  2020թ. մայիսից-օգոստոս ամիսներն ընկած ժամանակահատվածում, մաս-մաս կտրտելով, շարունակաբար, յուրացման եղանակով հափշտակել է առանձնապես խոշոր չափերով՝ 7.696.327 դրամ արժողության մալուխները, ապա այրելու միջոցով պղնձյա լարերն առանձնացրել մեկուսիչներից և հանձնել որպես ջարդոն:      Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 26-ամյա երիտասարդին  մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:16 - 15 ապրիլի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 14-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`     Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Ջուղայի փ. 1, 3 շենքեր, Նանսենի փ. 17 շենք, Բորյան փ. 4, 4/1 շենքեր, Լվովյան փ. 6, 7, 9, 11 շենքեր, Լվովյան նրբ. 2, 4 շենքեր, Սաֆարյան փ. 14, 18 շենքեր, Նոր Նորք 3-րդ զանգ.՝ Գյուրջյան փ. 5 շենք, Ավան Առինջ՝ 1-ին միկրո.՝ Բաբաջանյան փ. 5 (2/14) շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 7 փողոցի սեփական տներ, Նորք 7 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, թիվ 124 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Հերացի փ. 18-24 շենքեր, Մյասնիկյան պող. 2-4 սեփական տներ, Այգեստան 11փ․ 1-4 սեփական տներ,Կողբացի փ. 30 շենք, Տերյան փ. 3, 3ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Նազարբեկյան փ. 43, 44, 48 շենքեր, Հալաբյան փ. 22 առանձնատուն, Դավթաշեն կամրջի հարևանության առանձնատներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Էրեբունի փ. 28, 30, 32, 34 շենքեր, Գրիբոյեդովի փ. 21/6 շենք, Ադոնցի փ. 5, 7, 7ա շենքեր, Ներքին Չարբախ թաղամաս, Ներքին Շենգավիթ թաղամաս, Նորագավիթ թաղամաս, Աէրացիա թաղամասն ամբողջությամբ, Բագրատունյաց պող․4, 6, 8, 10, 12, 18, 20, 22, 24 շենքեր, Ռազմական Ոստիկանություն, ՀՀ 2-րդ նախագահ Ռ․Քոչարյանի առանձնատուն, Ոտիկանության Հատուկ Ջոկատ, Հեծանվահրապարակ, Սահադաշտ, «Ոսկե համբյուր» ռեստորան, Շենգավիթի զին․կոմիսարիատ, Արագածի, Չեխովի, Շևչենկոյի, Եղբայրության, Արտաշիսյան, Հ․Հովսեփյան փողոցներ, Շիրակի, Շարուրի փողոցներ և նրբանցքներ, Ս․Տարոնցի նրբանցք, Պապովի, Մարկվարտի, Տիմիրյազովի, Հովհաննիսյան, Կարմիր Բլուր փողոցներ,Արարատյան փողոցներ և նրբանցքներն ամբողջությամբ, հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 12:00-17:00 Ակնալիճ գյուղ,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։30 Եղվարդ համայնք` Նար-Դոսի, Նոր թաղ, Սաֆարյան, Արա Գեղեցիկի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Եղվարդ համայնք՝ Պ․ Սևակի 1, 2, 3 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քասախ համայնք, Զին/մաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնք, Երևանի խմելու ջուր, Զովունի համայնքի Եզդիներ թաղամաս մասնակի, “Նորմա Կաթ”, “Միաձույլ” ՍՊԸ-ներ և հարակից ոչ հարակից-բաժանորդներ, 11։00-16։30 Բյուրեղավան համայնք՝ 12, 13, 14, 15, 16, 49 շենքեր, Զովունի համայնք՝ 33, 35, 36, 37 փողոցներ, 11։00-17։00 Ջրվեժ Մայակ, թաղամաս մասնակի, Ձորաղբյուրը գյուղ մասնակի, Գեղաշեն և Նոր գյուղեր մասնակի,   Գեղարքունիքի մարզ 11։00-14։00 Լանջաղբյուր, Գեղարքունիք, Սարուխան, Գանձակ, Կարմիր գյուղերի բոլոր բնակիչ-բաժանորդներ, Հացառատ թաղամասի վերջնամասի բնակիչ-բաժանորդներ, Ծաղկաշեն գյուղն ամբողջությամբ, Հացառատի թիվ 8 նոր դպրոց, Կարմիր գյուղի «Յուքոմ» ընկերության բջջային կայան, “Կարիշ” ՍՊԸ գազալցակայան, Սարուխան թիվ 1 դպրոց և “Վեոն Արմենիա” ընկերության բջջային կայան,   Լոռու մարզում՝ 10:00-13:00 և 11:00-17:00 Դսեղ գյուղ:
09:31 - 14 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Սպենդիարովի փ. 4, 6 շենքեր, Կորյունի փ. 2 շենք, Հերացի փ. 2 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 1Ա, 1, 2, 3, 4, 5, 5/1, 5/2, 5/3, 7 շենքեր, Սաֆարյան փ. 2, 4, 10 շենքեր, Գայի պող. 8, 10 շենքեր, թիվ 1 վարժարան, թիվ 106 դպրոց, թիվ 98 մսուր-մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 37փ. 3/2 շենք, Ռուբինյանց փ. 2/1, 4 շենքեր, Կոմիտասի պող. 30, 39 շենքեր, Շովրոյան փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Խարբերդ՝ 7-14; 12-23; 24-26; 23-26; 24-31 փողոցներ, Ս․Զորավարի փ․ 40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Արշակունյաց պող․ 53/33, Գարեգին Նժդեհի փ․ 35 շենքեր, Բագրատունյաց պող․ 43, 47 շենքեր, ՙՙԳոռ Նան՚՚ ՍՊԸ, քաղ. Բ. Կառնազյան, քաղ. Մ. Սարգսյան, ջրային կառույցներ, արագաչափ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10:00-12:00 Արարատ, Գոռավան և Սիսավան գյուղեր մասնակի, 10:30-13:00 Մխչյան գյուղ մասնակի, 10:30-16:00 Կանաչուտ և Արևշատ գյուղեր մասնակի, 11:00-12:00 Սուրենավան գյուղ և Զինմաս, 11:00-17:00 Այնթափ գյուղ մասնակի, 12:00-15:00 Լուսառատ գյուղ մասնակի, 12:00-16:00 Դաշտաքար գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Վայք քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 10։00-14։00 Մալիշկա գյուղ,   Կոտայքի մարզում՝ 11։00-14։00 Ջրվեժի և Ձորաղբյուրի ամառանուցներ, Ջրվեժ և Ձորաղբյուր գյուղեր մասնակի, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ, թաղամաս մասնակի, Գառնի, Գողթ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ և Գեղարդ գյուղեր,   Գեղարքունիքի մարզում՝ 10։30-11։30 Սևան քաղաք՝ Նաիրյան, Մյասնիկյան, Հրազդան, Ազնավուր, Շիրազի, Լճափնյա, Չարենցի, Արա Գեղեցիկ, Շահումյան, Կարմիր Բանակի, Ելենովկա, Պռոշյան, Օրբելի, Աշոտ Երկաթի փողոցներ, Ավագ դպրոց, թիվ 4 դպրոց, “Մեծեփասար”, “Էս Քոմպանի”, “Գոլդ Մաստեր” ՍՊԸ-ներ, “Հ.Ասատրյան”, “Հ. Սանեյան” ԱՁ-ներ, “Սևանի հոգեբուժական հիվանդանոց” ՓԲԸ, Ազգային Պարկ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 12։00-14։00 Հայրավանք, Բերդկունք, Լճափ և Ծովազարդ գյուղեր, “ԱԼԻՔ” ՍՊԸ, Գազալցակայան, Լճափ գյուղին հարակից գազալցակայան, “Յուքոմ” ընկերության բջջային կայան, “Աքվատիք” ՍՊԸ, Ծովազարդ գյուղին հարակից “Պալունի Հայրապետյան” գազալցակայան և “Օնիկ Գասպարյան” ԱՁ,   Լոռու մարզում՝ 11:00-17:00 Ալավերդի քաղաք՝ Զորավար Անդրանիկի, Մարքսի, Մադան, Էնգելսի և Փիրուզյան թաղամասեր,   Տավուշի մարզում՝ 12:00-14:00 Դիլիջան համայնք՝ Հովք գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջան՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ գյուղեր, Ախուրյան գյուղ՝ Ջրաշինարարների և Ճանշին բանավաններ, Նոր Ախուրյան թաղամաս, Ախուրյան գյուղի հարավային մաս, “Ճանշին”, “Մերձմոսկովյան”, “ԱՐԳԻԳ”, Ախուրյանի հացի գործարան “ՅՈՒՄՍ”, Ախուրյանի գազալցակայան, Ախուրյանի նավթաբազա, Ախուրյանի բենզալցակայան ձեռնարկություններ, “Ախուրյանի մոր և մանկան” կենտրոն, Ախուրյանի առողջության կենտրոն, ոստիկանության Ախուրյանի բաժին,   Սյունիքի մարզում՝ 10:30-15:30 Գորիս քաղաք` 6-րդ թաղամաս, 11:00-16:00 Խոտ գյուղ մասնակի:
09:15 - 13 ապրիլի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մի շարք մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 8-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորքի 1-ին զանգ.՝ Սաֆարյան փ. 12, 14, 16, 18 շենքեր, Ջուղայի փ. 7, Նանսենի փ. 6, 9, 10, 12, 13, 15, 15/1 շենքեր, Լվովյան փ. 8, Բորյան փ. 2 շենքեր, թիվ 2 մարզադպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ջրաշեն գյուղ 1 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն գյուղ 1փ. 72-105 սեփական տներ, Ջրաշեն գյուղ 2 փողոցի 1 և 2 նրբանցքներ, Ջրաշեն 2փ. 39–61 սեփական տներ, այգեգործական ընկերությոան սեփական տներ, Արշակունյաց պող. 45, 47, 49 շենքեր,Գարեգին Նժդեհի փ․56ա, 56բ շենքեր և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Ադոնցի փ. 15 շենք, Խաչատրյան փ. 22 շենք, Ազատության պող. 7, 7ա շենքեր, Մամիկոնյանց փ. 29 շենք, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բաժանորդներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Արարատի մարզում՝ 10:00-14:00 Փոքր Վեդի գյուղ մասնակի, 10:30-14:30 Հովտաշեն գյուղ մասնակի, 10:00-15:00 Դարակերտ, Խաչփառ և Արարատ գյուղեր մասնակի, 10:00-16:00 Սիսավա գյուղ, 10:30-16:30 Այգեստան գյուղ մասնակի, 12:00-13:00 Շահումյան գյուղ, 13:00-14:00 Արտաշատ քաղաք՝ Մարքսի, Իսակովի, Աճառյան, Արազի, Այվազովսկու, Բակունցի, Բուդաղյան, Թորոմոնյան, Կասյան, Ներսիսյան Դուրյան, Օգոստոսի 23-ի, Օրբելի փողոցներ մասնակի, 14:00-15:00 Արտաշատ քաղաք՝ Ս. Հակոբյան, Բաղրամյան, Ավետիսյան փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղի մասնակի, Մարքսի փ. 93, 96, Աթարբեկյան փ. 105, Մյասնիկյան փ. 159 հասցեների ոչ բնակիչ- բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր, Վայոց Ձորի մարզում՝ 10։30-12։00 Կեչուտ գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-15։00 Ագարակաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք՝ Շահումյան, Մայիսյան, Ազատության փողոցներ, Ջերմուկի խճուղի մասնակի, 11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Արսենյան, Նարեկացու փողոցներ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-15։00 Հրազդան քաղաք՝ Մյասնիկյան, Սպանդարյան, Երևանյան, Նար-Դոսի, Տ․ Պետիկյան, Պ․ Դուրյան․ Ա․ Խաչատրյան փողոցներ, թիվ 1 դպրոց, մանկապարտեզներ, Կոճոռ թաղամաս, Շահումյան փողոց, հարավային թաղամաս, Երևանյան խճուղի, թիվ 4 դպրոց, թիվ 7 մանկապարտեզ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ճանշինվարչություն, Արտակ քարի արտադրամաս, Ավտոգազ, Պոմպակայան Մաքրավան, Ճնշման ջրավազան, հեռուստակայան, Զինմաս, “Ղ-Տելեկոմ” ընկերություն, “Նարեկ” ՍՊԸ և հարակից տարածքներ, ԱԱԾ շենք, 10։30-16։30 Քանաքեռավան համայնք՝ թիվ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 փողոցներ, 11։00-14։00 Աբովյան քաղաք 1-ին միկրոշրջան, Էլար թաղամաս, Զոնալ-կայան թաղամաս, Մայակովսկի գյուղ, գարեջրի գործարան և հարակից տարածքներ, 11։00-15։00 Բալահովիտ գյուղ մասնակի, զին․մաս, գազալցակայան, 11։00-17։00 Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Մայակ թաղամաս մասնակի, 12։00-14։00 Ձորաղբյուրի ամառանոցներ մասնակի, 13։00-15։00 Եղվարդ համայնք` “Թամար և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գ․ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերրիություն” ԲԲԸ, “Երամար”, “Գ․ Փլաչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ կո”, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիպս” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Մ․ Կարապետյան”, “Կոոպ Թորոս”, “ՍԵԶ Վարդկես” ընկերություններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գեղարքունիքի մարզում՝ 10։00-13։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Լոռու մարզում՝ 10:00-14:00 Դսեղ գյուղ, Սյունիքի մարզում՝ 10:30-16:00 Ակներ գյուղ մասնակի, 10:00-13:30 Որոտան ավան, 11:00-16:00 Գորիս քաղաք՝ Խորենացի ներքևի փողոց:
09:18 - 08 ապրիլի, 2021
Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզում միջոցներ են ձեռնարկվում անչափահասների հանցավորությունը կանխարգելելու ուղղությամբ

Լոռու մարզի դատախազությունում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2020 թ. ընթացքում մարզում արձանագրվել է 38 անչափահասի կողմից կատարված 34 հանցագործության դեպք՝ 2019 թ. 15 անչափահասի կողմից կատարված 16 հանցագործության դեպքի դիմաց: Մարզի դատախազության հսկողության ներքո գտնված քրեական գործերով հանցավոր արարք կատարած անչափահասների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը, որոշ դեպքերում՝ ստորագրությունը չհեռանալու մասին՝ կապված հանցանքը կատարած անձի՝ քննության ընթացքում չափահասության տարիքի հասած լինելու հետ։ Համապատասխան վերլուծություններով արձանագրվել է, որ անչափահասներին վերագրվող հանցագործությունների ավելի քան կրկնակի աճը մեծամասամբ պայմանավորված է նաև այս ոլորտում կոնկրետ գործառույթներով օժտված պետական մարմինների համապատասխան ծառայողների  թերի և ոչ հետևողական աշխատանքով:  Մասնավորապես, դեպքերը վկայում են այն մասին, որ հանցավոր հակումներ ունեցող անչափահասների հայտնաբերման, ժամանակին հաշվառման, նրանց նկատմամբ կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու ուղղությամբ բավարար աշխատանքներ չեն կատարվել: Բացի այդ, մարզի տարածքում պատշաճ կերպով չի ապահովել կյանքի դժվարին իրավիճակներում գտնվող երեխաների իրավունքների պաշտպանությունը, հակասոցիալական վարք դրսևորած և իրավախախտ անչափահասների համար այլընտրանքային (վերականգնողական) արդարադատության գործուն ծրագրեր չեն իրականացվել։ Ուսումնասիրությունները վկայել են, որ անչափահասների հանցավորության կանխարգելման կապակցությամբ պետական և տեղական տարբեր մարմինների համագործակցության մակարդակը բարձր չէ։ Վերը նշված և անչափահասներին վերագրվող հանցավորությանն առնչվող մի շարք այլ խնդիրների քննարկման ու լուծման նպատակով մարզի դատախազությունից միջնորդագրեր են հղվել ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչություն ու Լոռու մարզպետարան:  Միջնորդագրերի հիման վրա ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ու Լոռու մարզպետարանում կազմակերպվել են խորհրդակցություններ, որոնց մասնակցել են Լոռու մարզի դատախազի տեղակալը և դատախազության դատախազ: Քննարկումներին որպես մտահոգիչ փաստ արձանագրվել է, որ  երիտասարդների և հատկապես անչափահասների մոտ դեռևս պահպանվում է դանակ կրելու արատավոր սովորույթը, որի պայմաններում առավել մեծանում է նույնիսկ չնչին պատճառով վիճաբանությունների արդյունքում ծանր հետևանքների առաջացման հավանականությունը:  Ընդ  որում,  դանակ կամ այլ կտրող-ծակող առարկաները, որոնք  հայտնաբերվում են անչափահասների մոտ՝ հիմնականում տնտեսական ապրանքների առևտրով զբաղվող խանութներում և փողոցային առևտրի կետերում դրված են ազատ վաճառքի։ Դատախազության կողմից նշվել է, որ անչափահասների հետ տարվող աշխատանքները պահանջում են համալիր մոտեցում, ուստի, ելնելով անչափահասների հանցավորության յուրահատկություններից և նշված բնագավառում օրենսդրության պահանջներից՝ պետք է իրավիճակից թելադրվող գործուն և կոնկրետ միջոցներ ձեռնարկվեն՝ ակտիվացնելով, առարկայական դարձնելով Ոստիկանության, ՏԻՄ-երի, ուսհաստատությունների միջև կապը, և դրա հիման վրա պետք է մշակվեն համատեղ գործողությունների ծրագրեր:  Հատուկ ընդգծվել է, որ անչափահասներին հանցավորությանը մղող գործոնների հարցում վճռորոշ նշանակություն ունի նաև սոցիալական հսկողության թուլացումը և շեշտվել, որ այդ առումով մեծ անելիք ունեն ուսումնական հաստատությունները, որտեղ կարող են վեր հանվել ինչպես երեխայի անձնային հատկանիշները, այնպես էլ՝ նրա դաստիարակության և զարգացման գործընթացում սոցիալական, ընտանեկան, կրթական ոլորտներում ի հայտ եկած  բացասական դրսևորումները։ Քննարկումների արդյունքում որոշվել է բարձրացնել իրավասու տարբեր գերատեսչությունների աշխատողների համագործակցության մակարդակը, անչափահասների կողմից յուրաքանչյուր հանցագործության կամ այլ իրավախախտման դեպք քննարկել առանձնահատուկ կերպով, վեր հանել դրան նպաստած պայմաններն ու պատճառները և գործուն միջոցներ ձեռնարկել Լոռու մարզում անչափահասների շրջանում կատարվող հանցագործությունները թե՛ քանակապես և թե՛ որակապես նվազեցնելու ուղղությամբ: Մարզի դատախազությունը հետևողական է լինելու նախանշված միջոցառումների իրականացման, դրանցով արձանագրվված արդյունքները համատեղ պարբերական քննարկումների առարկա դարձնելու հարցում:   
17:55 - 07 ապրիլի, 2021
5 անձի մեղադրանք է առաջադրվել երկու երեխայի առքուվաճառքի, ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար

5 անձի մեղադրանք է առաջադրվել երկու երեխայի առքուվաճառքի, ՔԿԱԳ մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու համար

ՀՀ Լոռու մարզի դատախազության կողմից պատշաճ դատախազական հսկողության ներքո ՀՀ ՔԿ-ի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել մոր և դստեր կողմից երկու անգամ՝ համապատասխանաբար 2018 թվականին և 2019 թվականին, նախնական համաձայնությամբ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով, երկու նորածին երեխաների վաճառքի և հանցակցությամբ, խնամքը ստանձնելու նպատակով հիշյալ երեխաների առքի վերաբերյալ: Մասնավորապես, պարզվել է, որ Լոռու մարզի բնակչուհին իր ծննդաբերած, 2018թ. ծնված երեխային վաճառելու շուրջ մոր հետ ձեռք է բերել նախնական համաձայնություն, և Երևան քաղաքի բնակիչների խնամքին հանձնելու նպատակով 2018թ. հու­նիս­ին նրանք երեխային հանձնել են խնամքն ստանձնող ամուսիններից մեկի հորը՝ ձեռք բերելով նախնական պայմանավորվածություն՝ երեխային 964.480 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: 2018թ. հուլիսին Ալավերդի քաղաքի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 241.120 ՀՀ դրամին համարժեք 500 ԱՄՆ դոլար, իսկ սեպտեմբերին ստանալով 578.688 ՀՀ դրամին համարժեք 1.200 ԱՄՆ դոլլար գումար, երեխայի մայրը նոտարական վավերացմամբ հայտարարություն է ստորագրել երեխայի խնամքից և դաստիարակությունից հրաժարվելու մասին: Նույն անձը իր ծննդաբերած մեկ այլ՝ 2019թ. ծնված երեխային վաճառելու շուրջ ևս նախնական համաձայնություն է ձեռք բերել մոր հետ և, ծննդատնից դուրս գրելիս նրանք երեխային հանձնել են Ալավերդի քաղաքի բնակիչների խնամքին՝ վերջիններիս հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով երեխային 2.158.650 ՀՀ դրամին համարժեք 4.500 ԱՄՆ դոլար գումարով վաճառելու վերաբերյալ: Արդյունքում 2019թ. դեկտեմբերին Ալավերդի քաղաքում խնամքն ստանձնողի կողմից Թումանյանի ՔԿԱԳ-ում երեխայի հայրությունը ճանաչելուց հետո երեխային վաճառողները որպես կանխավճար ստացել են 95.240 ՀՀ դրամին համարժեք 200 ԱՄՆ դոլար, իսկ գումարի մնացած մասը ստանալու նպատակով խնամքն ստանձնողներից պահանջել են գրել պարտավորագիր: 2020թ. փետր­վա­րին երեխայի մայրը խնամքն ստանձնողի անվամբ տվել է երեխային Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յուն տե­ղա­փո­խե­լու հա­մար նո­տա­րա­կան կար­գով վա­վե­րաց­ված հա­մա­ձայ­նա­գիր, ո­րից հե­տո երեխային տե­ղա­փո­խել են ՌԴ: Նկարագրված արարքների կատարման ժամանակ երեխայի առք և վաճառք իրականացրած անձանց մի մասի կողմից քաղաքացիական կացության ակտերի գրանցման բաժնում հայտնվել են կեղծ տեղեկություններ: Նկարագրված արարքների համար երեխաների առքն ու վաճառքն իրականացրած, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդած 5 անձինք քրեական գործով ներգրավվել են որպես մեղադրյալ՝ համապատասխանաբար ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով, 38-168-րդ հոդվածի 1-ին մասով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 169.1-րդ հոդվածներով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին: Նախաքննությունը շարունակվում է, միջոցհեր են ձեռնարկվում, նաև նշված հանցավոր արարքներում ներգրավված այլ անձնաց գործողություններին քրեաիրավական գնահատականներ տալու նպատակով:   
10:48 - 26 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Ամիրյան փ. 2, 4 շենքեր, Բուզանդի փ. 6-45 սեփական տներ, Կողբացի փ. 18-45 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կառավարական ավտոպարկ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Արցախի փ. 1,1բ շենքեր, Արեշ 25փ. 1-21, 10-31; 27փ. 1-35; 28փ. 18-45; 29փ. 1-25; 30փ. 25-48; 34փ. 34 – 84; 36փ. 27-58 սեփական տներ, Առինջ գյուղ` Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արաբկիր 47 փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ․ 33/19 շենք, Կիևյան փ․ 12 շենք, Մայիսի 9-ի փ․ 2, 4/1, 4/2, 4/3 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․ 13ա, 21 շենքեր, Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արագածոտնի մարզում՝ 10։00-14։00 Ուջան գյուղ, 11:00-17:00 Ոսկեհատ, Ոսկեվազ, Ագարակ, Օշական և Սասունիկ գյուղեր,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Վեդի քաղաք` Արարատյան, 26 Կոմիսարների, Իսահակյան փողոցներ մասնակի, Արարատ քաղաք` Շահումյան, Ցեմենտագործների, Կոլխոզնիկների փողոցներ մասնակի, 10։00-16։00 Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, 10։30-16։00 Այգեստան, Բերդիկ, Հնաբերդ, Բարձրաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Շատին գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ համայնքի Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական գյուղերը և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամաս մասնակի, 11։00-15։00 Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական և Հարավային թաղամասեր, 11։00-16։00 Գետամեջ գյուղ և հարակից բնակիչ-բաժանորդներ, “Վեոլիա Ջուր” ընկերություն, Աղի կոմբինատ, “Երազ” այգեգործական ընկերություն, Թռչնաֆաբրիկա, Մրգաշեն գյուղ, Նոր Արտամետ գյուղի Նոր թաղամաս և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գետամեջի թռչնաֆաբրիկան, “Ղ․Տելեկոմ” և “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, Նոր Արտամետի Պոմպակայան,   Գեղարքունիքի մարզ 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, “Յունիբանկ” ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 12:00-15:00 Կաթնառատ գյուղ,   Տավուշի մարզում՝ 10:00-12:00 Դիլիջան համայնք՝ Հաղարծին գյուղ,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Շիրակ, Կամո, Ջաջուռ, Ջաջուռ կայարանի, Լեռնուտ, Մեծ Սարիար և Կրաշեն գյուղեր:
08:50 - 25 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Պուշկինի փ. 15ա, 19, 21, 21/1 շենքեր, Աբովյան փ. 26, 26ա, 26բ շենքեր, Նալբանդյան փ. 31, 33, 35 շենքեր, Սայաթ-Նովա պող. 21, 21ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 34 շենք, Նորք Մարաշ՝ Նորքի 122-152, 151-173 սեփական տներ, Նորքի 1-ին նրբանցքի 2-18 և 1-27 սեփական տներ, «Ռիցար» հյուրանոց, Նորքի 2-րդ նրբանցքի 1-80 սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պետական Ավտոտեսչության վարչություն, Երաժշտական դպրոց (Իսակովի պող․), 11:00-16:00 Առինջ գյուղ՝ Դուրյան թաղամասի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 27/1 շենք, Ուլնեցի 2 փակ. 1ա շենք, Վ.Դավթյան փ. 29 շենք, Արաբկիր 43փ. 35 շենք, Արաբկիր 53փ. 6 շենք, Թբիլիսյան խճուղու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կամոյի փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, քաղ․ «Ա․Աբրահամյան», քաղ․ «Ա․Երիցյան», «ԴԻ Դի Գրուպ» ՍՊԸ, «Ցոլկ Էլիտ» ԱԿ, Չեխովի փ․12, 12ա, 24, 28, 34 շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք, Վ․Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-16։00 Գայ, Հովտաշատ և Սիփանիկ գյուղեր մասնակի, 11։00-15։00 Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 10։30-16։30 Բարձրաշեն գյուղ մասնակի, 10։00-13։00 Ավշար և Վանաշեն գյուղեր մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-13։00 Աղավնաձոր գյուղ մասնակի, 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փողոց և Ջերմուկի խճուղին մասնակի,   Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ,Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։00 Գառնիի բանավան թաղամաս և Կոտայք գյուղ, Գետամեջ գյուղ և հարակից-բաժանորդներ, «Վեոլա Ջուր», «Աղի կոմբինատ», «Երազ» այգեգործական ընկերություններ և Թռչնաֆաբրիկա, Բյուրեղավան քաղաք՝ թիվ 12, 13, 14, 15, 16 49 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-15։00 Հրազդան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Ավետիսյան փողոց, Երևանյան խճուղի, Երիտասարդական թաղամաս, Հարավային թաղամաս,   Գեղարքունիքի մարզում՝ 12։00-13։30 Գավառ քաղաք՝ «Ամեն ինչ տան համար» խանութ-սրահ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Ազատության փողոց՝ Սայադյանի շենք և հարակից բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոցի 2-րդ նրբանցք՝ Փեփոյի ձոր կոչվող տարածքի բնակիչ-բաժանորդներ, Միքայելյան փողոց, 14։00-16։00 «Գավառի պետական համալսարան»-ին հարող տարածքի բնակիչ-բաժանորդներ, համալսարանի հարևանությամբ գտնվող գազալցակայան, դատախազության շենք, «Սիմոն Շանոյան» ԱՁ, «Մոսկվիչի սերվիս» ԱՁ և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գավառ քաղաք՝ Ազատության փողոցի վերին մասի բնակելի շենքեր, թիվ 9 միջնակարգ դպրոց, Քաղառի պահեստներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, «Յունիբանկ» ընկերություն և հարակից բնակիչ-բաժանորդներ, Դոմիկներ տարածքի բնակիչ-բաժանորդներ, Օժանդակ դպրոց և հարակից բնակիչ-բաժանորդներ, Գյուղատնտեսական քոլեջ և Սովխոզի մուտք տարածքի բնակիչ-բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-15:00 Նովոսելցովո, Սարատովկա, Լերմոնտովո, Անտառաշեն, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր, 11:00-17:00 Դսեղ, Չկալով, Լերմոնտովո, Մարգահովիտ, Ֆիալետովո գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-17:00 Գետաթաղ, Դարբաս, Լծեն, Լոր, Շենաթաղ գյուղեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ: Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
09:30 - 24 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ են սպասվում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Լեո փ. 50-103 սեփական տներ, Ս․Երևանցու փ. 5-48 սեփական տներ, Կոնդ թաղամասի 91-253 սեփական տներ, Փարպեցի փ. 12, 14, 16, 20 շենքեր, Պուշկինի փ. 52, 54 շենքեր, Ամիրյան փ. 3, 5, 5ա շենքեր, Զաքյան փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 1-ին զանգ.՝ Նանսենի փ. 21/1 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 51 շենք, Նորք Մարաշ՝ Նորք թաղամասի սեփական տներ, Նորքի 1, 4, 5, 11 փողոցների սեփական տներ, Նորք 2-րդ փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ, Նորք 2-րդ և 5-րդ փողոցներ 1-ին, 2-րդ նրբանցքների սեփական տներ, Գյուրջյան փողոցի հարակից տարածքների սեփական տներ, “Էլեկտրոն” պանսիոնատ, թիվ 53, 55 նախադպրոցական հիմնարկներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Արցախի փ. 1, 1բ շենքեր, Գարեգին Նժդեհի փ․13ա շենք,Վերին Շենգավիթ 1-ին փողոցի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 9, 11, 47 շենքեր, Մազմանյան փ. 5/1, 5/9 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Արարատի մարզում՝ 10։00-13։00 Նոր Խարբերդի ամառանոցներ մասնակի, Նոր Կյուրի և Գեղանիստ գյուղեր մասնակի, 10։30-14։30 Արևշատ գյուղ մասնակի, 10։00-16։00 Արարատ գյուղ մասնակի, 10։30-16։00 Բարձրաշեն գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 10։00-16։00 Վայք քաղաք` Շահումյան փ. 6, 14, 16, 18, 23 շենքեր և Ջերմուկի խճուղի 14, 15, 16, 18 շենքեր,   Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Զորավան, Արագյուղ, Սարալանջ, Բուժական համայնքներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Կոտայք, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 12։00-16։00 Պռոշյան համայնք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Եղվարդ համայնք՝ “Թամարա և Անի” ՍՊԸ, “Բյուրեղ” Ա/Կ, “Ս․ Պողոսյան”, “Նախշին”, “Գագիկ Պողոսյան” ՍՊԸ-ներ, “Բերիիություն” ԲԲԸ, “Երամար” ՍՊԸ, “Գ․ Փլավչյան”, “Գնդասար ՀԷԿ”, “Սեմուր ընդ Կո” ՍՊԸ-ներ, Զին/մաս, “Կարալանս”, “Վիստա Պլյուս”, “Էլիտա”, “Մ․Կարապետյան” ՍՊԸ-ներ, Կոոպ․ Թորոս և հարակից արտադրական ձեռնարկություններ,   Լոռու մարզում՝ 09:00-15:00 Մարց և Քարինջ գյուղեր,   Տավուշի մարզում՝ 10:00-11:00 Դիլիջան քաղաք` Կամարինի փողոց, Մյասնիկյան փ. 66, 76, 78 շենքեր, Մյասնիկյան փողոց մասնակի,   Շիրակի մարզում՝ 11:00-17:00 Ախուրյանի տարածաշրջանի Ղարիբջանյան, Ոսկեհասկ և Ախուրիկ գյուղեր,   Սյունիքի մարզում՝ 11:00-14:30 Գորիս քաղաքի 6-րդ, Ավանգարդ 5-րդ, Շորին ձոր, Պղնձաքերծ, Վանքի տափ թաղամասեր, Արցախյան, Երևանյան խճուղիներ, Գալստյան, Մաշտոցի, Մալինցովի փողոցներ, Վերիշեն գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-13:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան, Մյասնիկյան, Ադոնցի, Աբովյան, Լալայան, Արցախի, Շիրվանզադե, Գրիգոր Լուսավորիչ, Մաքսիմ Գորկու փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 13:00-15:00 Սիսիան քաղաք՝ Շիրակի նրբանցք, Ախթալա գյուղ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները:
09:34 - 19 մարտի, 2021
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 11-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Տերյան փ. 8 շենք, Պարոնյան փ. 18, 20, 24, 28 շենքեր, Լեոյի փ. 9 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ս․Զորավարի փ․40, 42, 48 շենքեր և սեփական տներ, Նիզամի փ․ 2, Մանանդյան փ․ 1/3, Մայիսի 9-ի փ․ 13 շենքեր և սեփական տներ, Ֆրունզեի փ․ 8, 8/1, 10, 10ա, 12, 16, 18 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Հաղթանակ 3, 4, 6, 7, 10, 11, 12, 18, փողոցներ, Հաղթանակ փողոցի թիվ 37, 38 տեղամասեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Գոգոլի,Դրոյի և Վերին Անտառային փողոցների սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորք Մարաշ՝ Նորք 5, 7, 9 փողոցների սեփական տներ, Նորք 6 փողոց 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Արմավիրի մարզում՝ 11:00-17:00 Էջմիածին քաղաք մասնակի,   Արարատի մարզում՝ 10:00-16:00 Նորաբաց և Սայաթ-Նովա գյուղեր, Զորակ գյուղ մասնակի, Մասիս քաղաք` Կայարան թաղամաս մասնակի, 10:30-16:00 Աբովյան գյուղ մասնակի, Դիմիտրով, Մասիս, Բաղրամյան, Բուրաստան, Ազատավան, Բերքանուշ, Դալար, Մրգավան գյուղեր մասնակի, 13:00-15:00 Արտաշատ քաղաք` Մարքսի, Ս. Հակոբյան, Իսակովի, Անդրանիկի, Արազի, Արարատյան, Գայի, Գոլեցյան, Լուսինյան, Աթարբեկյան, Շահումյան, Մխչյան, Խարազյան, Մանուշյան, Մյասնիկյան, Շիրվանզադե, Սիսակյան, Փափազյան, Օգոստոսի 23-ի փողոցներ մասնակի, Երևան-Երասխ մայրուղին մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ազատավան, Բաղրամյան, Բերքանուշ, Բուրաստան, Դալար, Դիմիտրով, Մասիս, Մրգավան, Շահումյան գյուղեր,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք` Խորենացի, Գլաձորյան, Ալավերդյան, Անդրանիկի, Զորավար Վարդանի, Կամոյի, Կիրովի, Միկոյան, Մոմիկի, Չալաբյան, Սևակի, Թելավի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Ռինդ գյուղ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-16։30 Եղվարդ քաղաք՝ Շիրակի փողոց մասնակի, Բոլոր հողեր թաղամաս, Ծիրանարոց թաղամաս մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Քանաքեռավան համայնքի թիվ 12, 13 փողոցներն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Զովունի համայնքի թիվ 8, 9, 33, 35, 36, 37 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00–12։00 Ծովինար համայնքն ամբողջությամբ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ,   Լոռու մարզում՝ 11:00-13:00 Վանաձոր քաղաք՝ Էներգետիկ տնային ավան թաղամաս, Բազում, Ազնվաձոր, Արչուտ և Արչուտ կայարան գյուղեր, 14:00-17:00 Վանաձոր քաղաք՝ քիմիական գործարան, Ցալկուտ, Կենտրոն, 3-րդ մաս թաղամասերն ամբողջությամբ, Տավրոս թաղամաս մասնակի, Մյասնիկյան, Սպանդարյան, Գարեգին Նժդեհի փողոցներն ամբողջությամբ, Շիրակացի, Տիգրան Մեծի և Վարդանանց փողոցներ մասնակի,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Խնձորեսկ գյուղ մասնակի, 14:00-17:00 Ներքին Խնձորեսկ գյուղ:
09:38 - 11 մարտի, 2021
Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Մինչև 6 ժամով լույս չի լինելու Երեւանում եւ 7 մարզերում

Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Նորք 1-ին զանգ.՝ Բորյան փ. 2 շենք, Նոր Նորք 7-րդ զանգ.՝ Ավետիսյան փ. 27 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Ներքին Չարբախ 3, 4, 5, 10 փողոցների սեփական տներ, Ներքին Չարբախ 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Գոգոլի փ. 5 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենքեր, Կոմիտասի պող. 24, 27/1 շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Կիևյան փ. 18 շենք, Ազատության պող. 12 շենք, Այգեձորի փ. 69 շենք,   Արարատի մարզում՝ 10:00-13:00 Վեդի քաղաք` Թումանյան փ. 20ա, 20բ, 21ա, 21բ շենքեր, Տափերական գյուղ մասնակի, 10։30-14։30 Արտաշատ քաղաք` Մռավյան, Մjասնիկյան փողոցներ մասնակի, Օգոստոսի 23-ի փողոցի 21 շենք, 10:00-16:00 Մասիս քաղաք՝ Նոր, 2-րդ թաղամասեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Դաշտավան, Դարբնիկ, Զորակ, Նիզամի, Դարակերտ, Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գեղանիստ, Գետափնյա, Հայանիստ, Նորաբաց, Սայաթ-Նովա, Հովտաշատ, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր, 10:30-16:00 Գետազատ գյուղ մասնակի,   Վայոց Ձորի մարզում՝ 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Սևակի, Մոմիկի, Նարեկացու փողոցներ մասնակի,   Կոտայքի մարզում՝ 10։30-14։30 Զովունի համայնք, ԱԱԾ զորամաս, ԱԻՆ, “Թամարա և Անի”, “Նորմա Կաթ” ՍՊ ընկերություններ, 10։30-16։30 Զովունի համայնքի 8, 9 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ և Կոտայք գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ և Բանավան թաղամասեր մասնակի,   Գեղարքունիքի մարզում՝ 11։00-14։00 Վարդենիս համայնք՝ Վ․Համբարձումյան, Վ․Սարգսյան, Չարենցի, Արզոյան, Տիգրան Մեծի, Թումանյան, Իսակովի փողոցներ և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, “Մակվիչ” ՍՊԸ, “Վեոն Արմենիա”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ, 14։00-16։00 Գավառ քաղաք՝ Հացառատ թաղամաս մասնակի,Գանձակ, Ծաղկաշեն, Կարմիրգյուղ, Սարուխան, Լանջաղբյուր, Գեղարքունիք գյուղերն ամբողջությամբ, “Յուքոմ”, “Վեոն Արմենիա” և “Ղ-Տելեկոմ”ընկերությունների կայաններ, Սարուխանի թիվ 1 դպրոց, Կաբելի գործարանի տարածք, “Կարիշ” ՍՊԸ, գազալցակայան,   Շիրակի մարզում՝ 11:00-15:00 Ախուրյանի տարածաշրջանի Ազատան գյուղի Հարավ-Արևմտյան հատված, Բայանդուր, Երազգավորս և Գետք գյուղեր,   Լոռու մարզում՝ 13:00-16:00 Ալավերդի քաղաք՝ Ջրավազան, Զորավար Անդրանիկի և Շեստակովի փողոցներ,   Սյունիքի մարզում՝ 10:00-13:00 Գորիս քաղաք՝ Անկախության, Նարեկացի, Տաթևացի, Սյունիքի փողոցներ մասնակի, 10:00-15:00 Սիսիան քաղաք՝ Չարենցի փ. 6, 8 շենքեր, Շիրվանզադե փ. 2, 4, 6, 8, 10, 12 շենքեր, 15:00-17:00 Սիսիան քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, Լալայան, Արցախի, Աբովյան փողոցներ և Ադոնցի նրբանցք, 10:30-13:00 Աղիտու գյուղ, 14:00-17:00 Վաղատնի գյուղ մասնակի:
09:33 - 09 մարտի, 2021
Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Մարզպետները, որոնք այսօր աշխատանքի ժամին աշխատավայրում չէին

Կառավարող ուժի այսօրվա հանրահավաքից առաջ մեդիատիրույթում տարբեր տեսանյութեր եւ լուսանկարներ էին շրջանառվում, համաձայն որոնց՝ իշխանության ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների մեծ թիվ ապահովելու համար կիրառում են վարչական ռեսուրս։ Տարածվող տեսանյութերից հետո ՔՊ հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հերքեց վարչական ռեսուրս կիրառելու վերաբերյալ տեղեկությունները։ Սոցցանցերում, այնուամենայնիվ, չդադարեցին քննարկումները։  Infocom-ն աշխատանքային ժամին զանգահարեց ՀՀ բոլոր մարզպետարաններ՝ պարզելու՝ մարզպետերն աշխատավայրո՞ւմ են, թե՞ ոչ։ Տավուշի մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Հայկ Չոբանյանն աշխատանքային այցով մեկնել է Երեւան։ Հարցին, թե հնարավո՞ր է՝ մեկնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին մասնակցելու, աշխատակիցն ասաց՝ հնարավոր է։ Փորձեցինք կապ հաստատել անձամբ մարզպետի հետ, սակայն բջջային հեռախոսահամարին մեր զանգերն անպատասխան մնացին։ Արմավիրի մարզպետարանից Infocom-ին հայտնեցին, որ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նույնպես Երեւանում է՝ դարձյալ աշխատանքային այցով։ Անձնական համարին կատարած զանգն անպատասխան մնաց։ Կոտայքի մարզպետարանի աշխատակիցը տեղեկացրեց, որ մարզպետ Մեսրոպ Մեսրոպյանը տեղում եղել է, սակայն թե ուր է 17:40-ի դրությամբ՝ տեղեկություն չունի։ Փոխմարզպետերից մեկը նույնպես տեղում չէր, իսկ մյուս փոխմարզպետը չպատասխանեց աշխատանքային հեռախոսահամարին։  Վայոց ձորի մարզպետարանի աշխատակիցն ասաց, որ մարզպետ Արարատ Գրիգորյանը աշխատանքի է, սակայն չհայտնեց՝ տեղո՞ւմ է, թե՞ ոչ։ Հանրահավաքին մասնակցելու վերաբերյալ հարցերին ի պատասխան աշխատակիցը խնդրեց կապ հաստատել լրատվության բաժնի հետ, որտեղից, սակայն, զանգերին չպատասխանեցին։ Մարզպետն անձնական հեռախոսահամարով նույնպես չպատասխանեց մեր զանգերին։ Լոռու մարզպետարանից մեզ տեղեկացրին, որ մարզպետ Արամ Խաչատրյանը ընդմիջումից հետո տեղում չի եղել, սակայն չգիտեն՝ ուր է գնացել։ Փոխմարզպետի աշխատասենյակի հեռախոսահամարով մեր զանգերը դարձյալ անպատասխան մնացին։ Արագածոտնի մարզպետարանի կայքում տեղադրված հեռախոսահամարով զանգահարեցինք մարզպետ Դավիթ Գեւորգյանի աշխատասենյակ։ Զանգին պատասխանած աշխատակիցը մեր հարցին, թե որտեղ է մարզպետն աշխատանքային ժամին, չպատասխանեց՝ ասելով, թե զանգել ենք տեղեկատվական բաժին։ Բաժնի համարը, սակայն, լրիվ այլ է։ Խնդրեցինք տրամադրել մի համար, որով կարող են պատասխանել մեր հարցերին, սակայն աշխատակիցն անջատեց հեռախոսազանգը, որից հետո մեր զանգերը մնացին անպատասխան։ Մարզպետն անձնական հեռախոսահամարին չպատասխանեց։ Գեղարքունիքի, Արարատի եւ Շիրակի մարզպետարաններից տեղեկացրին, որ մեր զանգելու պահին՝ 17։40-ին, մարզպետները եղել են աշխատանքի վայրում, իսկ Սյունիքի մարզպետարանից մեզ փոխանցեցին, որ մարզպետն աշխատանքի վայրում չէ, սակայն չեն կարող նշել, թե ուր է գնացել։ Փոխմարզպետներից մեկը՝ Կարո Ավանեսյանը, տեղում էր։ Մյուս փոխմարզպետի՝ Նարեկ Բաբայանի աշխատանքային հեռախոսահամարը չպատասխանեց։ Մարզպետի անձնական հեռախոսահամարին կատարած մեր զանգերը մնացին անպատասխան։ Այսպիսով՝ այդպես էլ հնարավոր չեղավ պարզել՝ մարզպետներից 5-ն աշխատանքային ժամին որտեղ են, 2-ն այսօր՝ հանրահավաքի օրը, գործուղման էին մայրաքաղաք Երեւանում, եւ մարզպետներից միայն 3-ն էին, որ, ըստ մարզպետարանների աշխատակիցների փոխանցած տեղեկության, աշխատանքի վայրում էին։ Նարեկ Մարտիրոսյան
19:23 - 01 մարտի, 2021
Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Մայրաքաղաքում և մարզերում էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ փետրվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`   Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Չայկովսկի փ. 15, 30, 34 շենքեր, Ֆիրդուսի փ. 52-80 սեփական տներ, Բուզանդի փ. 1 շենք, Սայաթ-Նովա պող. 11, 13, 15, 15ա, 18 շենքեր, Տերյան փ. 50, 52 շենքեր, Եր․ Քոչարի փ. 1, 3 շենքեր, Վրացյան փ. 79-95 սեփական տներ, Ալեք Մանուկյան փ. 8/1 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Չեխովի փ․ 6 շենք, Բագրատունյաց պող․ 7 շենք, Վարդաշեն 2-րդ փ. 11-35 (կենտ); 4-րդ փ. 14-46 (զույգ); 5-րդ փ. 1–42; 7-րդ փ. 1-19; 9-րդ փ. 2–52 (զույգ) սեփական տներ, Գլինկայի փ. 6 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մ.Խորենացի փ. 72 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նոր Նորք 6-րդ զանգ.՝ Շոպրոնի փ. 2, 6, 10, 12, 60 շենքեր, Շոպրոնի 2-րդ նրբանցք 5, 6, 7, 8 շենքեր, Շոպրոնի 3-րդ նրբանցք 3, 4, 5, 6, 7 շենքեր, Շոպրոնի 4-րդ նրբանցք 4, 6 շենքեր, Լևոն Սարգսյան փ. 1, 3, 5 շենքեր, Գայի պողոտա 36, 38, 38/1, 40, 42, 44, 46 շենքեր, Գյուրջյան փ. 62 շենք, Լյուքսեմբուրգի փ. 1, 3, 4, 5, 7, 9, 11, 13, 15 շենքեր, Լյուքսեմբուրգի 1-ին նրբանցք 3, 4, 5, 6, Լյուքսեմբուրգի 2-րդ նրբանցք 3, 5, 6 շենքեր, թիվ 114, 236 մսուր-մանկապարտեզներ, թիվ 163 դպրոց, “Ալգորիթմ” վարժարան և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-17:00 Կոմիտասի պող. 39 շենք, Մամիկոնյանց փ. 36/8 շենք, Կիևյան փ. 10 շենք, Ռուբինյանց փ. 2 շենք, Մ.Ավետիսյան փ. 6ա շենք, Բաղրամյան պող. 79 շենք, Ադոնցի փ. 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Տոլբուխին փ. 3 շենք, Ազատության պող. 25 շենք, Մամիկոնյանց փ. 2, 6, 6/1-6/3, 8ա, 26ա շենքեր, սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շիրվանզադե փ. 24/1 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորաշեն թաղ. 5/1, 9, 11, 47, 47/1, 47/2 շենքեր, Մազմանյան փ. 5/9 շենք, Վշտունի, Առաքելյան, Եղիազարյան փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նորագավիթ 1, 3, 7, 8 փողոցների սեփական տներ, Նորագավիթ 1-ին փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի սեփական տներ, Նորագավիթ 12 փողոցի 3-րդ նրբանցքի սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Կոտայքի մարզում՝ 11։00-17։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն, Նոր-Գյուղ, Ջրվեժ գյուղեր մասնակի, Ջրվեժ՝ Բագրևանդ, Մայակ, Բանավան թաղամասեր մասնակի, 11։00-16։30 Եղվարդ համայնք` Շահումյան, Սպանդարյան փողոցներ, Կալեր, Բոլոր հողեր թաղամասեր, Շիրակի փողոց մասնակ, Ծիրանանոց թաղամաս մասնակի, Արարատի մարզում՝ 10:00-13:00 Ավշար գյուղ մասնակի, 10:00-14:00 Գեղանիստ գյուղ մասնակի, 10:30-16:00 Այգեպատ, Այգեզարդ գյուղեր, Վերին Արտաշատ գյուղ մասնակի, Ներքին Դվին գյուղ մասնակի, 11:00-14:00 Արգավանդ, Ազատաշեն, Արբաթ, Գետափնյա գյուղեր, Խաչփառ և Ղուկասավան գյուղեր մասնակի, 11:00-16:00 Նորամարգ, Ռանչպար և Արաքս գյուղեր մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10:30-14:00 Ջերմուկ քաղաք՝ Շահումյան փողոց մասնակի, 11:00-15:00 Եղեգնաձոր քաղաք՝ Խորենացի, Գլաձորյան, Անդրանիկի փողոցներ մասնակի, Երևանյան խճուղին մասնակի, Լոռու մարզում՝ 12:00-17:00 Սպիտակ քաղաք՝ Գործարանային թաղամաս, Ոփյան, Չարենցի, Առափնյա և Մուրացան փողոցներ, Տավուշի մարզում՝ 10:00-13:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոց, Թբիլիսյան խճուղին մասնակի, Թեղուտ գյուղ, Շիրակի մարզում՝ 12:00-16:00 Արթիկ քաղաք` Տուֆագործների, Շահումյան և Բաղրամյան փողոցներ, Արթիկի բժշկական կենտրոն և Արթիկի ծննդատուն:
09:38 - 24 փետրվարի, 2021