ՆԳՆ փրկարար ծառայություն

Փրկարար ծառայությունը Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ենթակա մարմին է։

Իրականացնում է արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացման ծրագրերի մշակում, քաղաքացիական պաշտպանության պահուստների ստեղծմանը և նպատակային օգտագործմանը մասնակցություն. հակահրդեհային պահպանության և հրշեջ-փրկարարական ծառայությունների մատուցում և այլ գործառույթներ:

Ծառայության գործող պետը Կամո Ցուցուլյանն է։

2023թ․ հունիսի 30-ից դադարեցվել է ՀՀ արտակարագ իրավիճակների նախարարության գործունեությունը՝ համաձայն 2022թ. դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՀ օրենքի, որով ստեղծվել է Ներքին գործերի նախարարությունը։ 

Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում. ԱԻ նախարարը՝ երկրաշարժի մասին


 |1lurer.am|

Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում. ԱԻ նախարարը՝ երկրաշարժի մասին |1lurer.am|

1lurer.am: ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս տեղի ունեցած երկրաշարժին, վստահեցրեց՝ վտանգ չի սպառնում: «Երեք անգամ ունեցանք նման միջադեպ, այնուհետև նոր ՀՀ-ի սահմանում՝ Շորժայում: Այս պահի դրությամբ արդեն երկրաշարժի հետևանքով հետցնցումները կարելի է ասել, որ դադարել են: Մեր դիտարկումներով՝ նման վտանգ չի սպասվում: Փլվածքների հետ կապված աշխատել են միջգերատեսչական հանձնաժողովները, նաև մեր նախարարության ներկայացուցիչները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինները: Նրանք լրացուցիչ կներկայացնեն տուժած բնակչության ծախսերը»,- ասաց նախարարը: Խոսելով ազդարարման, տարհանման, ապաստարանների մասին՝ նախարարն ասաց. «Դեռևս պատերազմական շրջանում գործընթացը սկսված է եղել: Գաղտնիք չէ, որ մենք ապաստարանների առումով ունենք լուրջ խնդիրներ: Ես նախկինում՝ որպես զինվորական, առնչվել եմ այս խնդրի հետ: Կարող եմ հավաստիացնել, որ նախարարության առջև որպես գերակա խնդիր դրված է այդ հարցը՝ տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելով կատարել այդ աշխատանքները»: Նա վստահեցրեց, որ նախարարությունը պարբերաբար անցկացնում է պարապմունքներ: 
19:05 - 10 փետրվարի, 2021
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Գեղարքունիքում տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ․ Գեղարքունիքում տեղ-տեղ մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար․ ռուսական կողմում կա մոտ 390 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
22:59 - 08 փետրվարի, 2021
ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին

ԱԻ նախարարն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել տեղի փրկարարական ջոկատների շենքային և տեխնիկական պայմաններին

Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն այցելել է Բաղրամյանի, Վաղարշապատի և Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատներ, ծանոթացել է շենքային պայմաններին և տեխնիկական զինվածությանը, տեղեկացնում է ԱԻՆ կայքը: «ՀԱԷԿ» պահպանության հատուկ հրշեջ ջոկատում նախարարը ներկա է գտնվել անցկացվող վարժանքին, ներկայացվել են տուրբինային և ղեկավարման կետերը, այնուհետև Անդրանիկ Փիլոյանը հանդիպել է «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի տնօրինության հետ:Արմավիրի մարզային փրկարարական վարչությունում ԱԻ նախարարը և մարզպետ Համբարձում Մաթևոսյանը քաղպաշտպանության ոլորտի մի շարք խնդիրների շուրջ են զրուցել: Նախարարը կարևորել է համատեղ իրականացվող «Ազդարարում, տարահանում, պատսպարում» միջոցառումների ինտեսիվ կազմակերպումը, մարզի տարբեր համայնքներում էլեկտրաշչակների նորոգման և նորերի տեղադրման հարցը:
16:50 - 08 փետրվարի, 2021
Հայ մասնագետները մշակում են ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

Հայ մասնագետները մշակում են ԱԹՍ-ներով որոնողափրկարարական աշխատանքների մոդել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու գիտահետազոտական աշխատանքներ են նախաձեռնել: Հունվարի 27-ին եւ 28-ին Արագածոտնի մարզի Ապարան քաղաքի մատույցներում կազմակերպվել էր ԱԹՍ-ի առաջին դաշտային փորձարկումը: ԱԹՍ-ն կարող է բարձր արդյունավետությամբ աշխատել ոչ միայն աղետներից հետո որոնողափրկարարական աշխատանքներում, այլ նաեւ՝ մոլորված արշավախմբերին եւ զբոսաշրջիկներին օգնության հասնելու հարցում, ուստի գիտահետազոտական աշխատանքային խմբում ընդգրկված են ինչպես ՃԿՊԱ փրկարարական ֆակուլտետի դասախոսներ, այնպես էլ՝ զբոսաշրջային անվտանգության դասախոս, ծրագրավորող, տեխնիկ-հրահանգիչ: Ապարանում փորձարկվել է երեք սցենար. անտառում մոլորված մարդու, մթության մեջ տեղանքում չկողմնորոշված եւ մոլորված մարդու եւ ձյան շերտի տակ հայտնված մարդու որոնում: ԱԹՍ-ն հաջողությամբ գտել է անտառում եւ մթության մեջ մոլորված մարդկանց: Արդյունքը դրական է, բայց դեռ կատարելագործման տեղ ունի: Մասնավորաբար, կախված անտառի խտությունից, պետք է կարգավորել ԱԹՍ թռիչքի բարձրությունը: Կամ՝ ԱԹՍ-ի բարձրախոսով հայտարարություն տարածել. «Եթե մեզ լսում եք, մի քանի քայլ առաջ-հետ, ձախ-աջ շարժվեք»: Եթե մոլորվածը վնասվածքներ ունի եւ չի կարող շարժվել, կարող է նստած-պառկած դիրքով որեւէ շարժում անել: Այս դեպքում ԱԹՍ-ն ավելի արագ կգտնի մոլորվածին, կկրճատվի որոնման ժամանակը: ԱԹՍ-ն հագեցած է հատուկ տվիչներով, հաղորդիչներով եւ կորածին, մոլորվածին, տուժածին հայտնաբերելուն պես, տվյալները իրական ժամանակում հաղորդում է տեղի ճգնաժամային կառավարման կենտրոն: Ձյան շերտի տակ մնացած մարդու որոնման հարցում առայժմ դրական արդյունք չկա: Աշխատանքները շարունակվում են: Փետրվարի 4-8-ը անօդաչու թռչող սարքը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու դաշտային փորձեր կարվեն Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի մատույցներում: Աշխատանքների արդյունքում կձեւավորվի անօդաչու թռչող սարքերը որոնողափրկարարական աշխատանքներում օգտագործելու մոդել, որը կարող է օգտակար լինել փրկարարներին:
13:04 - 08 փետրվարի, 2021
Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Գորայք-«Զանգեր» հատվածում մերկասառույց է

Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Գորայք-«Զանգեր» հատվածում մերկասառույց է

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները:Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերովՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա:
09:18 - 08 փետրվարի, 2021
Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար

Լարսը փակ է կցորդիչով բեռնատարների համար, ռուսական կողմում կուտակվել է մոտ 600 բեռնատար

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, անցանելի՝ մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար, փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին և Սյունիքի մարզի Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ձնահյուսի վտանգի պատճառով փակ է միայն կցորդիչով բեռնատարների համար, մնացած բոլոր տրանսպորտային միջոցների համար՝ անցանելի․ ռուսական կողմում կա մոտ 600 կուտակված բեռնատար ավտոմեքենա: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
18:17 - 07 փետրվարի, 2021