ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Արմավիրի մարզում կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 տոկոսով

Արմավիրի մարզում կաշառք տալու և ստանալու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերի բացահայտումն աճել է 10.9 տոկոսով

Արմավիրի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզում կատարված հանցագործությունների ցուցանիշները, մարզի դատախազության գործունեության արդյունքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Ուսումնասիրությունը  պարզել է, որ Արմավիրի  մարզում 2020թ.-ին 30 դեպքով կամ 1.8%-ով ավելացել են ընդհանուր հանցագործությունները. 2019թ.-ի 1677 դեպքի դիմաց 2020թ.-ին արձանագրվել է 1707 դեպք:  10-ով նվազել են միջին ծանրության, 14-ով՝  ծանր հանցագործությունների դեպքերը, իսկ առանձնապես ծանր հանցագործությունները 2019թ.-ի համեմատ ավելացել են 12 դեպքով: 5-ով ավելացել են սպանության, 3-ով՝ սպանության փորձի, 10-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը: Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները Արմավիրի մարզում 2019թ.-ի համեմատ պակասել են 5.3 %-ով կամ 39 դեպքով: Հատկանշական է, որ անցած տարում մարզում ավազակության դեպք  չի գրանցվել՝ 2019թ. 4 նման դեպքի դիմաց: 2019թ.-ի համեմատ էականորեն՝ 34,6%-ով նվազել են բնակարանային գողությունները, որին նպաստել են համավարակով պայմանավորված արտակարգ դրության իրավական ռեժիմիով սահմանված սահմանափակումների պարագայում սեփական բնակարաններից մարդկանց շատ չբացակայելու, ինչպես նաև նախընթաց տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս հանցատեսակի կանխարգելման նպատակով Ոստիկանության և ՏԻՄ-երի հետ իրականացված միջոցառումները: Ընդ որում՝ բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշը ևս զգալիորեն աճել է 2019թ. 43,8%-ի փոպարեն կազմելով 49,5%: Այս արդյունքների հետագա բարելավման նպատակով մարզի դատախազությունը բնակարանային գողությունների կանխարգելման, պատճառների վերացման նպատակով համապատասխան վայրերում տեսախցիկներ տեղադրելու անհրաժեշտության վերաբերյալ 10 միջնորդագիր է ուղարկել  Մեծամորի, Արմավիրի և Էջմիածնի քաղաքապետերին, Հայկավանի համայնքի ղեկավարին։ Ամփոփումը ցույց է տվել, որ հրազենի ռազմամթերքի ապօրինի շրջանառելու 67 դեպք է գրանցվել  (2019թ.-ին՝ 66 դեպք), ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու 103 դեպք, 1-ով նվազել են ՃԵԿ խախտումների հետևանքով մահվան դեպքերը: Մարզի տարածքում կատարված հանցագործությունների բացահայտման  ընդհանուր ցուցանիշներում արձանագրվել է նվազում 1,6%-ով: Մասնավորապես որոշ չափով նվազել են գույքի հափշտակությունների, խարդախության և սեփականության դեմ ուղղված այլ հանցագործությունների, ճանապարհատրանսպորտային հանցագործությունների բացահայտման ցուցանիշները։ Փոխարենը աճել են կողոպուտի, գողությունների, յուրացման ու վատնման, համակարգչային տեխնիկայի միջոցով կատարված հափշտակությունների բացահայտման ցուցանիշները։ Մարզի տարածքոմ բարելավվել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման ցուցանիշը: Մասնավորապես եթե կաշառք տալու և ստանալու դեպքերի բացահայտումը 2019թ. համեմատ աճել է 10.9 %-ով, ապա պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքերինը՝ 16.2 %-ով: Տարվա ընթացքում մարզի իրավապահ մարմինների կողմից հարուցվել է կոռուպցիոն բնույթի 28 քրեական գործ, վարույթում քննված 74 քրեական գործից ավարտվել է 24-ի վարույթը, որից 6-ը 15 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Տարբեր բնույթի հայցագործությունների պատճառներն ու նպաստող պայմանները վերացնելու, հանցագործությունների բացահայտմանն ուղղված միջոցառումների ամբողջությունն ապահովելու, պարզված թերացումները վերացնելու, հանցավորության վիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների համալիր ծրագիր կազմելու նպատակով մարզի դատախազության կողմից պատկան մարմիններին ուղարկվել է 48 հաղորդում կամ միջնորդագիր, որը 2019թ.-ի համեմատ ավելի է շուրջ 30%-ով: 2020թ.-ի ընթացքում նախապատրաստված նյութերով, քննված, ավարտված քրեական գործերով, նաև՝ ոչ արդարացման հիմքով կարճված ու դատարաններում քննված ու ավարտված գործերով հանցագործությամբ  պատճառված և հայտնաբերված ընդհանուր վնասը կազմել է շուրջ 86.5մլն ՀՀ դրամ, որից 79մլն-ն՝ համայնքներին, մնացածը՝ պետությանը: Նախաքննության ընթացքում վերականգնվել է 7.362.000 ՀՀ դրամը: Պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում մարզի դատախազության կողմից ուսումնասիրությունն եր են կատարվել երկու ոլորտներում՝ պատվիրակված լիազորությունների իրականացման համար պետության կողմից ուսումնական հաստատություններին ուղղված ֆինանսական միջոցների օգտագործման իրավաչափության և հիմնավորվածության, ինչպես նաև մարզի տարածքում գործող, այդ թվում` նաև շահագործման նախապատրաստվող և շահագործումը դադարեցված, սակայն լիցենզիայի գործողության ժամկետում գտնվող ընդերքօգտագործող սուբյեկտների կողմից շահագործվող հանքերի հողերի նպատակային նշանակության համապատասխանությունը։ Կատարված ուսումնասիրությունների արդյունքում հետաքննության մարմիններին հանձնարարվել է ստացված բազմաթիվ տվյալներն ստուգման առարկա դարձնել քրեադատավարական կարգով նյութերի նախապատրաստման միջոցով, ինչի արդյունքում 2020թ.-ին հարուցվել է 7 քրեական գործ»,- ասված է հաղորդագրության մեջ։
15:07 - 09 մարտի, 2021
Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

Դատախազությունն ուսումնասիրում է ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի վերաբերյալ հրապարակումները |armenpress.am|

armenpress.am: Դատախազությունը տվյալներ չունի ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի` Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսություն իրականացնելու վերաբերյալ, սակայն ուսումնասիրում է նրա վերաբերյալ հրապարակումները: Հարցմանն ի պատասխան ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նման փաստի առթիվ քրեական վարույթ չի իրականացվում: Հրապարակման հեղինակները, եթե տիրապետում են իրենց մեջ որոշակիություն և կոնկրետություն պարունակող տեղեկությունների, պարտավոր են փոխանցել իրավապահ մարմիններին: Դատախազությունն ուսումնասիրում է այդ հրապարակումները»,- ասաց Խաչատրյանը: Ավելի վաղ, ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը  մեկնաբանել էր ՀՀ կառավարության՝ Քլարկ-Հաթթինգի պաշտոնավարումը որպես Հայաստանի Հանրապետությունում UNICEF-ի ներկայացուցիչ դադարեցնելու մասին որոշումը, նշելով, որ հայկական կողմի համար Մարիան Քլարկ-Հաթինգն իր մանդատի իրականացման գործում թերացումներ և ոչ համագործակցային աշխատելաոճ է ունեցել:
13:24 - 09 մարտի, 2021
Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

Տավուշի մարզում ապօրինի անտառահատումների հայտնաբերման դեպքերն ավելացել են

2020թ. ընթացքում մարզի տարածքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի ծառահատման 502 դեպք: Դրանցից 138-ով հարուցվել են քրեական գործեր, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է շուրջ 8,6%-ով: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Աճը պայմանավորված է լատենտային բնույթ կրող նման հանցագործությունները Ոստիկանության Տավուշի մարզային վարչության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների գործունեության արդյունքում նման դեպքերի բացահայտման, անտառային տնտեսության պահպանման, փայտանյութի տեղափոխման ուղիների նկատմամբ հսկողության աշխատանքի ակիվացմամբ: Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո ապօրինի ծառահատման դեպքերի առթիվ հարուցված և քննվող, ինչպես նաև դատարանում քննված և ավարտված 20 քրեական գործերով արձանագրված պետությանը պատճառված վնասը կազմել է շուրջ 170 մլն ՀՀ դրամ։ Դատախազության կողմից մի շարք քաղաքացիների 24 առաջարկություններ են ուղարկվել ընդհանուր 17մլն  ՀՀ դրամի չափով վնասը կամովին վերականգնելու համար: Դատարանում քննված և ավարտված գործով պատճառված վնասի չվերականգնված գումարը բռնագանձելու նպատակով դատախազների կողմից պետական իրավասու մարմնին գրություններ են ուղվել՝է ողջամիտ ժամկետներում ներկայացնելու համապատասխան հայցադիմումներ: 2020թ. ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել ապօրինի ծառահատումների վերաբերյալ 25 քրեական գործ 28 անձի վերբերյալ: Ապօրինի անտառահատումների դեպքերի բացահայտման դրական ցուցանիշը պայմանավորված է նաև ՀՀ դատախազության կողմից որդեգրված քրեական քաղաքականությամբ, ըստ որի յուրաքանչյուր հանցավոր դեպքի քննության ընթացքում պարտադիր քննության առարկա է դարձվում նաև դրանցում անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց կոռուպցիոն ներգրավվածության հնարավորությունը: Այս մոտեցումը նպաստում է իրենց սպասարկման գոտու հանդեպ վերանշյալ կատեգորիայի պաշտոնատար անձանց զգոնության և պատասխանատվության մեծացմանը: 2020թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց կողմից ծառայության նկատմամբ անբարեխիղճ կամ անփույթ վերաբերմունքի հետևանքով իրենց պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո հարուցվել է 10 քրեական գործ, որոնցով նախաքննությունը շարունակվում է: Երկու անտառապահի մեղադրանքներ են առաջադրվել հատված փայտանյութն ապօրինի կերպով անտառներից դուրս բերելու դիմաց կաշառքի ստանալու համար: Նշված քրեական գործերով իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված հանցավոր թերացումների հետևանքով պետությանը պատճառվել է ընդհանոր առմամբ 96 մլն ՀՀ դրամի վնաս: Մարզի դատախազության կողմից ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակներում «Հայանտառ» ՊՈԱԿ-ի իրավասու պաշտոնատար անձանց և մի շարք պետական մարմինների ուղարկվել է 14 հաղորդում, ծառայողական քննություն անցկացնելու 2 միջնորդություն, նշված բնույթի հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելու կոնկրետ միջոցներ ձեռնարկելուն ուղղված 3 միջնորդագիր: Արդյունքում իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվել են կարգապահական պատասխանատվության տարբեր միջոցներ, այդ թվում նաև աշխատանքից ազատման տեսքով:   Մասնավորապես, առանձին նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ անտառապահները, անտառներին հարակից բնակավայրերի բնակիչների հետ նախապես պայմանավորվելով, նրանց կողմից ներկայացված տոմսակների հիման վրա անտառներից հավաքում, մթերում, ապա իրենց անձնական օգտագործման մեքենայով տեղափոխում և նրանց են հանձնում թափուկ փայտանյութ ՝ այդ ամենի դիմաց ստանալով նախապես պայմանավորված գումարը: Այսինքն պարզվել է, որ փաստացի անտառից ապօրինի փայտանյութ չի մթերվել, սակայն հաստատվել է անտառապահների կողմից աշխատանքային պարտականությունները կատարելու փոխարեն, իրենց աշխատաժամանակի ընթացքում ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու՝ գումարի դիմաց թափուկ փայտանյութի պատրաստելու, մթերելու և տեղափոխելու հանգամանքը: Ընդ որում՝ դա տեղի է ունենում նրանց աշխատանքի նկատմամբ հսկողություն և վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ անտառապետերի, անտառտնտեսության տնօրենների թողտվության կամ անուշադրության պայմաններում: Մարզի դատախազի կողմից խնդիրը բարձրացվելուց հետո «Հայանտւսռ» ՊՈԱԿ-ում ձեռնարկված միջոցների արդյունքում պաշտոնատար անձինք ենթարկվել են կարգապահական տույժերի, ընդհուպ աշխատանքից ազատման: 2021թ. ևս ապօրինի անտառահատումների դեմ քրեաիրավական պայքարը շարունակում է մնալ Տավուշի մարզի դատախազության առաջնահերթություններից»,- ասված է հաղորդագրության մեջ:
11:35 - 05 մարտի, 2021
Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է 127մլն ՀՀ դրամի վնաս

Համայնքային հողամասերը ապօրինի ենթավարձակալության հանձնելու քրգործերով վերականգնվել է 127մլն ՀՀ դրամի վնաս

2020թ.-ի ընթացքում ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ մարզերի դատախազությունների կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով իրականացվել է լայնածավալ ուսումնասիրություն համայնքներում բջջային կապի ծածկույթ ապահովող ալեհավաք կայանների տեղադրման համար հողամասերի հատկացման գործընթացների իրավաչափության կապակցությամբ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազությունը. «Դատախազությունների կողմից համայնքային իշխանության մարմինների պաշտոնատար անձանց գործողություններում հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ ունեցող բազմաթիվ դեպքերով հետաքննության մարմիններին տրվել են նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ: Արդյունքում՝ հանրապետության 9 մարզերի 76 համայնքներում (այդ թվում՝ խոշորացված համայնքների մաս կազմող բնակավայրերում) կատարված նույնատիպ սխեմատիկ չարաշահումների դեպքերով 2020թ.-ի ընթացքում նախաքննական մարմիններում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի տարբեր մասի, առանձին դեպքերում՝ նաև 38-308-րդ հոդվածի 2-րդ մասի, 315.2-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել և քննվել է 77 քրեական գործ: Ըստ քրեական գործերի նյութերի՝ 2004թ.-ից սկսած պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը համայնքի ղեկավարի որոշմամբ, երբեմն ձևական մրցույթների միջոցով, շուկայականից էականորեն ցածր՝ սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել ֆիզիկական անձանց, այդ թվում նաև հենց համայնքների ղեկավարներին, նրանց ընտանիքի անդամներին, մերձավորներին, ենթականերին: Ապա վարձակալների կողմից այդ հողամասերի փոքր մասերը բազմապատիկ, որոշ դեպքերում մինչև 200-300 անգամ ավելի բարձր վարձավճարներով ենթավարձակալության են հանձնվել կապի օպերատոր ընկերություններին, որոնք այն օգտագործել են որպես կապի օբյեկտի հող՝ դրանցում տեղակայելով և շահագործելով բջջային կայաններ: Այսինքն՝ օրենսդրությամբ ունենալով սահմանված դեպքերում և կարգով ապօրինի հողօգտագործումները կանխարգելելու, կասեցնելու և վերացնելու լիազորություն և շատ դեպքերում նախապես իմանալով, որ նշված հողատարածքներն ամսական անհամեմատ բարձր վարձավճարով ենթավարձակալության է տրամադրվելու ընկերություններին և օգտագործվելու է ապօրինի՝ ոչ իրենց գործառնական նշանակու­թյամբ, այդ ապօրինությունները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, կանխարգելելու փոխարեն համայնքների ղեկավարները չեն առարկել ենթավարձակալության պայմանագրի կնքման դեմ: Արդյունքում՝ հողամասերի վարձակալները երկարատև՝ 15-25 տարի ժամկետներով, պայմանագրերի հիման վրա համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից վարձավճարների տեսքով ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Քրեական գործերով համայնքների գործող կամ նախկին 34 ղեկավարների առաջադրվել են մեղադրանքներ: Վերոնշյալ քրեական գործերից 5-ը 5 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որոնցից 1-ով կայացվել է մեղադրական դատավճիռ, մյուսներով դատական քննությունը շարունակվում է: Հարուցված քրեական գործերով համայնքներին պատճառված ընդհանուր վնասը կազմել է 472. 5մլն ՀՀ դրամ, որից շուրջ 127մլն ՀՀ դրամն արդեն իսկ վերականգնվել է: Միջոցներ են ձեռնարկվում վնասի մնացած մասը ևս վերականգնելու ուղղությամբ : Համայնքների խախտված իրավուքնները վերակագնելու և ֆինանսական միջոցները համայնքային բյուջե ուղղելու խնդիրը լուծելու նպատակով մարզերի դատախազությունների հետևողականությամբ և նախաձեռնողականությամբ 27 համայնքներում (բնակավայրերում) վարձակալության պայմանագրերը լուծվել են, որոնց զգալի դեպքերում համայնքների և կապի օպերատոր նույն ընկերությունների միջև կնքվել են նոր պայմանագրեր: Միջոցներ են ձեռնարկվում մյուս դեպքերով ևս ապօրինի պայմանագրերը լուծելու ուղղությամբ, ինչի նպատակով մարզերի դատախազների կողմից միջնորդագրեր են ներկայացվել մարզպետներին: Բազմաթիվ դեպքերով նախնական քննությունը դեռևս ընթացքի մեջ է»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:09 - 04 մարտի, 2021
Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով 2020-ին բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետությանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազություն

Դատախազների՝ պետական շահերի պաշտպանության հայցերով 2020-ին բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, բացահայտվել է պետությանը պատճառված 19 մլրդ դրամի վնաս. Դատախազություն

Պետության գույքային շահերի պաշտպանության ոլորտում 2020թ.-ի ընթացքում ՀՀ դատախազության կառուցվածքային ստորաբաժանումները շարունակել են ծավալուն աշխատանքները՝ չնայած Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով արտակարգ դրության, ինչպես նաև ռազմական դրության իրավական ռեժիմներին, դրանց հետևանքով ի հայտ եկած բարդություններին, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը: Մասնավորապես՝ նախորդ տարվա ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով հանրապետության դատախազության բոլոր կառուցվածքային ստորաբաժանումների կողմից բազմաթիվ ոլորտներում, ընդհանուր առմամբ, կատարվել է 819 ուսումնասիրություն, որոնց արդյունքում հայտնաբերվել է 763 իրավախախտում: Ուսումնասիրություններն ընդգրկել են պետական և հանրային գույքի պահպանության, հողօգտագործման, ճանապարհաշինության, էներգետիկայի, ընդերքօգտագործման, ջրային կենսառեսուրսների, ենթակառուցվածքների կառավարման, առողջապահության, կրթության, պետական գնումների, իսկ զինվորական դատախազության իրավասության շրջանակներում՝ թիկունքային ծառայության, զորքերի բնակավորման սպառազինության, ռազմաբժշկական, կապիտալ շինարարության և այլ ոլորտները: Պետության շահերին հասցրած վնասը կամովին վերականգնելու մասին դատախազների կողմից նախազգուշացվել են 153 անձինք: Միայն դատախազական ներգործության այս միջոցի կիրառման արդյունքում կամովին պետական բյուջե է վերականգնվել է 512 մլն դրամ:Ուսումնասիրությունների արդյունքներով պետությանը պատճառված վնասների վերականգման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու, պետական շահերի պաշտպանության հայցեր հարուցելու, ինչպես նաև պետական շահերի խախտումների պատճառների և նպաստող պայմանների վերացման նպատակով պետական մարմիններին ներկայացվել է ընդհանուր 77 հաղորդում և միջնորդագիր: Դատախազների կողմից դատարաններ է ներկայացվել պետական շահերի պաշտպանության 56 հայց՝ ընդհանուր  շուրջ 620 մլն. ՀՀ դրամ հայցապահանջով: Դատարաններում քննված 44 հայցերից 33-ով, այդ թվում նաև նախախորդ տարիներին հարուցված, բավարարվել է 4.6 մլրդ դրամի հայցապահանջ, ինչը շուրջ 65 անգամ գերազանցում է 2019թ. արդյունքները: Քննության ընթացքում է գտնվում մոտ 6,9 մլրդ ՀՀ դրամի հայցապահանջով 95 հայց: Դատախազության ստորաբաժանումների կողմից պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում իրականացված ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերված՝ առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող փաստերի առթիվ հարուցվել է 249 քրեական գործ, իսկ 440 դեպքերով ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել են ըստ ենթակայության նյութեր նախապատրաստելու համար։ Քրեական գործերը հարուցվել են, մասնավորապես, գնահատման և մրցութային ընթացակարգերում, պետական սեփականության բազմաթիվ գույքերի մասնավորեցման, համայնքային ճանապարհների վերանորոգման աշխատանքներում, առանձին սոցիալական ուղղություններով պետական միջոցների օգտագործման, պետական մարմինների կարիքների համար գնումների գործընթացներում, Սևանա լճից արդյունագործական որսի և արտահանման, պետական կամ համայնքային սեփականության հողամասերը վարձակալության տրամադրելու, ոռոգման ջրի մատակարարման, ձկնաբուծարանների գործունեության և բազմաթիվ այն ոլորտներում արձանագրված առերևույթ չարաշահումների փաստերի առթիվ: Դատախազության բոլոր ստորաբաժանումների կողմից 2020թ.-ի ընթացքում պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով՝ հարուցված հայցերով, հարուցված քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ: Վերականգնվել է շուրջ 1.6 մլրդ ՀՀ դրամ: Դատախազությունը ինչպես քրեական գործերի, այնպես էլ հայցերի հարուցման շրջանակներում հետամուտ է հայտնաբերված վնասի լիարժեք վերականգնմանը՝ օրենսդրությամբ իրեն վերապահված ներգործության ողջ գործիքակազմի կիրառմամբ: Պետական շահերի պաշտպանության ոլորտում արձանագրվող արդյունքները՝ հատկապես ուսումնասիրությունների ծավալների, դրանց հիման վրա հարուցվող քրեական վարույթների մասով,  շարունակում են  պայմանավորված լինել նաև պետական մարմինների կողմից իրենց ներքին վերահսկողական լծակներով իրականացված ստուգումների արդյունքները ՀՀ դատախազություն ներկայացնելու գործընթացի պահպանվող բարձր տեմպերով, պետական շահերի համատեքստում տարատեսակ իրավախախտումների, հանցավոր երևույթների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումներն առավել հետևողականորեն ուսումնասիրման առարկա դարձնելու հանգամանքով:
15:44 - 03 մարտի, 2021
Ցույցերին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցվել է 3 քրեական գործ

Ցույցերին լրագրողների մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերով հարուցվել է 3 քրեական գործ

ՀՀ դատախազությունը տեղեկացնում է, որ վերջին շրջանում կատարվող գործընթացների, այդ թվում քաղաքական ուժերի կողմից հրավիրվող հավաքների և ցույցերի ընթացքում լրագրողների մասնագիտական գործունեությանն առերևույթ խոչընդոտելու 3 դեպք է արձանագրվել:  Դրանց քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից ապահովվել է համապատասխան քրեադատավարական ընթացակարգ: Դեպքերից երկուսը կապված են «Yerkir.am» լրատվական կայքի լրագրող Լիանա Սարգսյանի հետ:  Մասնավորապես, մի դեպքում, փետրվարի 24-ին Լիանա Սարգսյանը հաղորդում էր տվել Ոստիկանությունում այն մասին, որ «Ազատության» հրապարակում իր մասնագիտական գործունեությունն իրականացնելիս երկու անձինք խոչընդոտել են իր աշխատանքին, իսկ նրանցից մեկը հարվածել է իրեն: Մյուս դեպքը տեղի է ունեցել հունվարի 29-ին, Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի դիմաց, երբ Լիանա Սարգսյանի ձեռքից խլել ու պատռել էին հարցադրում պարունակող պաստառը և հրել նրան: Երրորդ դեպքը տեղի է ունեցել փետրվարի 23-ին՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Արտակ Խուլյանի և Կարեն Չիլինգարյանի հետ, երբ ընդդիմության կողմից անցկացվող երթի լուսաբանման պահին հարձակվել էին նրանց վրա, խանգարել աշխատանքին, առերևույթ հարվածներ հասցրել նրանց՝ հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:  «Վերջին երկու դեպքերի վերաբերյալ տեսանյութը, հրապարակումներն ու գրառումները Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության միջոցով ուղարկվել էին Ոստիկանություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու համար:  Արդյունքում վերոնշյալ երեք դեպքերի առթիվ նախապատրաստված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է 3 քրեական գործ և ուղարկվել ՀՀ ՔԿ`  նախաքննություն կատարելու և դեպքերի հանգամանքները օբյեկտիվ ու բազմակողմանի քննության միջոցով պարզելու նպատակով»,-ասված է հաղորդագրությունում:
12:11 - 03 մարտի, 2021
Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

Գլխավոր դատախազի բողոքի հիման վրա ՀՀ վճռաբեկ դատարանը նախադեպային որոշում է կայացրել

2019թ.-ի մարտի 14-ին հարուցված քրեական գործով Առաջին ատյանի դատարանը, դատական քննության արագացված կարգի կիրառմամբ, 2020թ.-ի հունվարի 31-ի դատավճռով «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ. Գևորգյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ կետերով և 314-րդ հոդվածի 1-ին մասով, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։Դատարանը հիմնավորված է համարել, որ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմի նախկին ղեկավարի դրդմամբ և երկու անձի օժանդակությամբ, վատնման միջոցով ՀՀ պետական բյուջեի՝ «Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին հատկացված միջոցներից 2011թ.-ի փետրվարից 2016թ.-ի մարտն ընկած ժամանակահատվածում հափշտակել է խոշոր չափերի՝ 2,515,490 ՀՀ դրամ գումար, իսկ աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու և կեղծ փաստաթուղթ կազմելու միջոցով կատարել է պաշտոնեական կեղծիք: Դատավճռով Գ. Գևորգյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` ընդհանուր 700.000 ՀՀ դրամի չափով, կիրառվել է համաներում, և նա ազատվել է նշանակված պատժից: Նույն դատավճռով դատապարտվել է նաև ՀՀ կրթության և գիտության նախարարի վարորդ Ա. Բարսեղյանը:Դատավճռի դեմ ՀՀ դատախազությունը բերել է բողոք՝ կապված Գ. Գևորգյանի նկատմամբ հիմնական պատժի՝ տուգանքի հետ միաժամանակ լրացուցիչ պատիժ, այն է՝ որոշակի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, չկիրառելու հետ:Դատախազության իրավական դիրքորոշումը վերոնշյալի կապակցությամբ այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի տրամաբանությունից և պատիժ նշանակելու սկզբունքներից բխում է, որ այն դեպքերում, երբ ՀՀ քրեական օրենսգրքի հատուկ մասի հոդվածի սանկցիայով որպես հիմնական պատիժ նախատեսված է տուգանք և ազատազրկում, իսկ որպես պարտադիր լրացուցիչ պատիժ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը, այդ լրացուցիչ պատժատեսակը վերաբերելի է ինչպես տուգանքին, այնպես էլ ազատազրկմանը: Ելնելով դրանից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի սանկցիայով նախատեսված տուգանք պատժատեսակի հետ միասին պարտադիր պետք է կիրառվի նաև լրացուցիչ պատիժը՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը: ՀՀ վերաքննիչ դատարանն իր որոշմամբ մերժել էր դատախազության բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանն իր այս որոշումը հիմնավորել է ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի սանկցիայի ձևակերպմամբ՝ «...պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: Հետևաբար, ըստ Վերաքննիչ դատարանի՝ նման լրացուցիչ պատիժ կարող է նշանակվել միայն այն դեպքում, երբ հիմնական պատիժ է նշանակվում ազատազրկումը:  Այս որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազ Ա.Դավթյանը վճռաբեկ բողոք է բերել, որն ընդունվել է վարույթ և քննության առվել: Արդյունքում, ըստ էության, համաձայնվելով ՀՀ դատախազության իրավական դիրքորոշումների հետ՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը կայացրել է նախադեպային և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի տեսանկյունից կարևոր որոշում:   Մասնավորապես, ՀՀ Վճռաբեկ դատարանը գտել է, որ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելու լրացուցիչ պատժատեսակի նշանակման կարգի առումով առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Հետևաբար` բոլոր դեպքերում անհրաժեշտ է առաջնորդվել պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքներով՝ օրինականություն, արդարություն, պատժի անհատականացում, մարդասիրություն, և պատժի նպատակներին հասնելու օրենսդրական կարգադրանքով։ Ըստ Վճռաբեկ դատարանի՝ եթե հանցավոր արարքն իր բնույթով կապված է անձի զբաղեցրած պաշտոնի կամ նրա կողմից իրականացվող մասնագիտական կամ այլ գործունեության հետ, ապա վերոնշյալ լրացուցիչ պատժատեսակի նշանակմամբ էականորեն նվազում է հետագայում վերջինիս կողմից նույնաբնույթ հանցանք կատարելու հավանականությունը։ Այսինքն՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելն ունի կանխարգելիչ նշանակություն: Իսկ այդ լրացուցիչ պատժատեսակի իրավական կարգավորումներից ակնհայտ է, որ այն կարող է նշանակվել ինչպես ազատությունից զրկելու հետ կապված, այնպես էլ զրկելու հետ չկապված պատիժների հետ զուգակցված։ Ելնելով վերոգրյալից Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, լրացուցիչ պատժի մասով բեկանել է ամբաստանյալ Գ. Գևորգյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության՝ հաշվի առնելով իր կողմից արտահայտված վերոնշյալ նախադեպային իրավական մեկնաբանությունները:
17:59 - 02 մարտի, 2021
Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս

Սյունիքի մարզում 23 համայնքի կամ պետությանը պատկանող հողամասերը վարձակալության հանձնելու ապօրինի գործընթացների վերաբերյալ քրեական գործերով վերականգնվել է 40.8 մլն ՀՀ դրամի վնաս

Դեռևս 2020 թ. սկզբից ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարության՝ մարզերի դատախազությունների նախաձեռնությամբ սկսվել էր հանրապետության համայնքներում պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վարձակալման ապօրինի գործընթացների բացահայտման և քրեաիրավական գնահատականներ տալու, դրանց շրջանակներում համայքներին հասցված վնասների վերականգման և վարձակալության պայմանագրերի լուծման լայնածավալ հանրապետական ընդգրկման գործընթաց: Այս մասին հայտնում են Դատախազությունից։ Մասնավորապես, ՀՀ Սյունիքի մարզի դատախազության հանձնարարությամբ 2020 թ. նախապատրաստված նյութերի հիման վրա պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի վարձակալության տրամադրման և այդ գույքի վարձակալների կողմից հեռահաղորդակցության օպերատորներին ենթավարձակալության տրամադրման գործընթացում կատարված չարաշահումների դեպքերով հարուցվել և ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվում է 24 քրեական գործ: Դրանք վերաբերում են մարզի 23 համայնքի՝ Կապան համայնքի, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի, Մեղրի համայնքի Ագարակ և Ալվանք բնակավայրերի, Տաթև համայնքի Հարժիս բնակավայրի, Սիսիան համայնքի Անգեղակոթ, Շաքի, Թանահատ, Արևիս, Վաղատին, Աղիտու, Սոֆլու (Գ.Նժդեհ), Բնունիս, Ախլաթյան, Լոր և Դարբաս բնակավայրերի ու Գորայք համայնքի՝ Գորայք ու Սառնակունք բնակավայրների համայնքների նախկին կամ  ներկայիս ղեկավարների (այդ թվում՝ ներկայիս վարչական ղեկավարների) կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու առերևույթ դեպքերին: Դրանցից երեք քրեական գործ  հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ  հոդվածի 1-ին մասի, երկուսը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  38-308-րդ  հոդվածի 2-րդ մասի, իսկ տասնութը՝ ՀՀ քրեական օրենսգրքի  308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, ևս մեկը ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1–ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով:  Ըստ քրեական գործերի նյութերի՝ սկսած 2006 թ.՝ համայքների ղեկավարների (վարչական ղեկավարների) կողմից պետական կամ համայնքապատկան գյուղատնտեսական նշանակության հողամասերը երբեմն ձևական մրցույթների միջոցով, փաստացի սիմվոլիկ վարձավճարներով վարձակալության են տրվել տարբեր անձանց, այդ թվում համայնքների ղեկավարների անմիջական մերձավորներին կամ ենթականերին: Ապա այդ հողամասերի փոքր մասը բազմապատիկ ավելի բարձր վարձավճարներով կապի կայանքների տեղադրման և շահագորշման նպատակով ենթավարձակալության են հանձվել կապի օպերատոր ընկերություններին: Արդյունքում հողամասերի վարձակալները տարիներ շարունակ համայնքային սեփականության հողամասերի օգտագործումից ստացել են խոշոր չափերով շահույթներ, իսկ համայնքները զրկվել են ֆինանսական այդ աղբյուրից օգտվելու հնարավորությունից: Նշված գործերով հիշատակված համայնքներին պատճառվել է ընդհանուր 95.617.042 ՀՀ դրամի վնաս, որից վերականգնվել է 40.895.916 ՀՀ դրամը: Ակտիվ միջոցներ են ձեռնարկվում նաև վնասի մնացած մասը վերականգնելու ուղղությամբ: Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար քրեական գործերով 10 համայնքի նախկին ղեկավարի առաջադրվել են մեղադրանքներ: Սակայն նկատի ունենալով, որ նրանք կամովին ամբողջությամբ հատուցել են համայնքին պատճառված վնասներն, տվել խոստովանական ցուցմունքներ, նրանց նկատմամբ  ընտրվել է անազատության հետ չկապված խափանման միջոց: 1 քրեական գործով համայնքի գործող ղեկավարին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը։ Վերջինս չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը։  Եվս 1 քրեական գործ՝ 1 անձի նկատմամբ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, որով կայացվել է մեղադրական դատավճիռ։ Մյուս ենթադրյալ հանցանք կատարած անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։ Սյունիքի մարզի դատախազության կողմից դրսևորված հետևողականության արդյունքում նախաքննության մարմնի, համապատասխան ՏԻՄ-երի գործակցությամբ փետրվարի 24-ի դրությամբ արդեն իսկ լուծվել են 13 համայնքում վարձակալության պայմանագրերը, որոնց փոխարեն համայնքները կապի օպերատոր ընկերությունների հետ կնքել են համայնքի շահերին համապատասխանող նոր պայմանագրեր:  
12:22 - 02 մարտի, 2021
Ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի. Արթուր Դավթյան

Ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի. Արթուր Դավթյան

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստում, որը նախագահել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, քննարկվել են 2020 թ. հանրապետությունում հանցավորության շարժընթացը, դրա դեմ պայքարում քրեական հետապնդման մարմինների աշխատանքը և դատախազության գործունեության արդյունքները: Նիստին մասնակցել են Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը, ՀՀ դատախազության ստորաբաժանումների ղեկավարները: 2020 թ. ընթացքում Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26.468 դեպք՝ նախորդող տարվա 26․850-ի դիմաց: Դեպքերը նվազել են 382-ով կամ 1.4%-ով, Երևան քաղաքում՝ 1069-ով կամ 7.1 %-ով: Առանձնապես ծանր հանցագործության դեպքերն աճել են 4․2%-ով, բացահայտումը կազմել է 54,9%: Սակայն  ծանր հանցագործության  դեպքերը նվազել են 9․2 %-ով:  Վերջինս պայմանավորված է հիմնականում բնակարանային գողությունների դեպքերի կտրուկ՝ 25.8%-ով նվազմամբ, ինչի վրա ազդել են ինչպես 2020թ.-ի հայտարարված արտակարգ դրության իրավական ռեժիմով կիրառված սահմանափակումներն ու կանոնները, այնպես էլ նախորդող տարիներին ՀՀ դատախազության նախաձեռնությամբ այս ոլորտում կատարված կանխարգելիչ մի շարք կարևոր միջոցառումները: 2020 թ. հանրապետությունում գրանցվել է սպանության 50 դեպք՝ 2019 թ. 47-ի դիմաց, սպանության փորձի 39 դեպք՝ 30-ի փոխարեն:   7.9%-ով նվազում է  արձանագրվել առողջությանը դիտավորությամբ վնաս պատճառելու դեպքերի շարժընթացում: Արձանագրվել է ինքնասպանության և ինքնասպանության փորձի 633 դեպք՝ նախորդող տարվա 613-ի դիմաց: Այսինքն նման դեպքերն ավելացել են 20-ով կամ 3.3%-ով: ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված՝  ՀՀ-ում վերջին 10 տարվա միտումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ ինքնասպանություն կատարած անձանց կազմում բացարձակ գերակշիռ մաս են կազմում գործազուրկները, ապա՝ թոշակառուները: Զգալիորեն՝ 10.7%-ով նվազել են ՃԵԿ խախտմամբ կատարված հանցագործությունների դեպքերը, որոնց բացահայտումը կազմել է 82.1%: Սակայն դրա հետ մեկտեղ, մահվան ելքով դեպքերի քանակն աճել է 1.3%-ով: Էական  աճ է արձանագրվել ապօրինի ծառահատումների դեպքերի բացահայտման առումով: Եթե 2019թ.-ին այդ հանցակազմով հարուցվել է 282 քրեական գործ, ապա 2020թ.-ին՝  369-ը: Այսինքն՝ աճը կազմել է 31%: Վերջինս պայմանավորված է նման դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրավապահ և հսկողություն իրականցնող այլ իրավասու մարմինների հետևողականությամբ: Զգալիորեն աճել են ապօրինի կերպով զենք, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և ապօրինի շրջանառության այլ դեպքերը: Եթե 2019 թ. արձանագրվել է նման բնույթի 586 դեպք, ապա 2020 թ. ընթացքում՝ 641, այսինքն՝ դեպքերը աճել են 9.4%-ով: Վերջինիս նպաստել է 2020 թ. Արցախյան 2-րդ պատերազմի ընթացքում և դրանից հետո դեպի ՀՀ ապօրինի կերպով զենք-զինամթերքի տեղափոխման բազմաթիվ դեպքերի հայտնաբերումը:   Նշված ժամանակահատվածում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ նախապատրաստված 1819 նյութից 1241-ով հարուցվել են քրեական գործեր: Կոռուպցիոն 183 քրեական գործ՝ 410 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Նախնական քննության և դատական քննության ընթացքում միայն ավարտված կոռուպցիոն գործերով բացահայտվել է պատճառված ընդհանուր 7.8 մլրդ ՀՀ դրամի վնաս, վերականգնվել 4.6մլրդ ՀՀ դրամի վնաս, որը մոտ 2.5 մլրդ դրամով կամ շուրջ 223%-ով ավելի է 2019 թ. համեմատ: Դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության հարցադրումներով ձեռնարկված միջոցառումներով, ուսումնասիրություններով, հարուցված հայցերով, քրեական գործերով և քննչական մարմիններ ուղարկված նյութերով, նաև ներգործության միջոցներով՝ բացահայտված պետությանը պատճառված ընդհանուր վնասը կազմել է 21,4 մլրդ ՀՀ դրամ, վերականգնվել է 1.8 մլրդ ՀՀ դրամի վնաս: ՀՀ գլխավոր դատախազը, անդրադառնալով հանցավորության վիճակին, մտահոգություն է հայտնել, մասնավորապես, սպանությունների և սպանության փորձերի դեպքերի աճի կապակցությամբ՝ հանձնարարելով դատախազական հսկողության գործիքակազմի կիրառմամբ ուշադրություն դարձել հատկապես օպերատիվ-հետախուզական միջոցառումների միջոցով կանխարգելիչ գործողությունների ձեռնարկմանը, նախկինում կատարված հանցագործության դեպքերի հնարավոր շարունակության դրսևորումները բացահայտմանը: Արթուր Դավթյանն ընդգծել է բնակարանային գողությունների դեպքերի նվազման միտումներում դատախազության դերակատարությունը: Դրա օրինակով նա հանձնարարել է դատախազական ներգործության միջոցների կիարռմամբ կտրուկ մեծացնել քննչական գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունավետութունը, բազմապատկել տաք հետքերով հացնագործությունների բացահայտմանն ուղղված ցուցումներ և հանձնարարություններ տալու, հանցագործություններին նպաստող պատճառներն ու պայմանները վերացնելուն ուղղված միջոցառումներ ձեռնարկելու նպատակով պատկան մարմիններին միջնորդագրեր ներկայացնելու և դրացնով բարձրացված խնդիրների լուծման հարցում հետևողականություն ցուցաբերելու դատախազական ներգործության մեխանիզմների գործարկումը: Գլխավոր դատախազը նաև անդրադարձել է ձերբակալության պրակտիկային՝ առանձնացնելով ձերբակալությունների արձանագրություններում դրա հիմքերը որոշ դեպքերում հստակ չներկայացնելու խնդիրը, ինչի արդյունքում երբեմն հնարավոր չի լինում դատավորների մոտ դրանց իրավաչափության համոզմունք ձևավորել: Արթուր Դավթյանը միաժամանակ հանձնարարել է ընդգծված հետևողականություն դրսևորել նաև դատարանների կողմից ձերբակալությունները ոչ իրավաչափ ճանաչելու, ինչպես նաև կալանավորման միջնորդությունները մերժելու դատարանների որոշումների ուսումնասիրությանը: Դրանց բացարձակ անհիմն և ապօրինի լինելու իրողությունը վեր հանելու դեպքում, ըստ նրա, անհրաժեշտ է վերադասության կարգով բողոքարկելուց բացի քննարկել այդ որոշումները կայացրած դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմքերը և անհրաժեշտությունը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի՝ նման որոշումների արդյունքում երբեմն հանցագործությունների բացահայտման ուղությամբ քրեական հետապնդման մարմինների կատարած աշխատանքը «ջուրն է լցվում»: Կոլեգիայի նիստի ավարտին Արթուր Դավթյանը, ուշադրություն հրավիրելով Հանրապետությունում ստեղծված քաղաքական իրավիճակին, նշել է, որ ներքին կայունության և անվտանգության խաթարման ցանկացած հանցավոր դրսևորում, անկախ դրանք կատարողների գործոնից, պետք է արժանանա քրեաիրավական գնահատականի, իսկ դատախազները և իրավապահ մարմինների աշխատակիցները պետք է առաջնորդվեն քաղաքական զսպվածության և չեզոքության սկզբունքով, գործեն բացառապես պետականության շահերով և օրենքի հիման վրա:  
13:41 - 01 մարտի, 2021
Գլխավոր դատախազի խորհրդականը՝ Վլադիմիր Վարդանյանի և դատախազի տեղակալի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի լուսանկարի մասին

Գլխավոր դատախազի խորհրդականը՝ Վլադիմիր Վարդանյանի և դատախազի տեղակալի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի լուսանկարի մասին

ՀՀ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսուքյան իր էջում գրում է․ «Նախօրեին առանձին լրատվամիջոցներ հրապարակել էին ՀՀ ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի և այլ անձանց հետ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի մասնակցությամբ սեղանի շուրջ զրույցի մի լուսանկար, և, հիշեցնելով ՀՀ երկրորդ նախագահին վերաբերող քրեական գործով վերջինիս մեղադրող լինելու հանգամանքը, արել ենթադրություն, թե միգուցե նրանք քննարկում են նեքաղաքական ճգնաժամից ելքեր գտնելու հա՞րցը: Ավելի ուշ, նույն լուսանկարի վկայակոչմամբ, առանց որևէ աղբյուր նշելու, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանի վերաբերյալ հերթական ապատեղեկատվությունն էր տարածվում առ այն, թե իբր նրա հետ քաղաքական իշխանության ներկայացուցիչները բանակցություններ են վարում՝ համոզելու, որ նա «ինքնուրույն որոշում կայացնի ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի դեմ գործ հարուցելու» վերաբերյալ և այլն: Նախ՝ այդ լուսանկարի շուրջ կոնսպիրոլոգիական ու քաղաքական պատումներ ստեղծելու որևէ հիմք ու առիթ չկա: Լուսանկարն արվել է Ծաղկաձորի «Ararat rezort» հյուրանոցում, այլ ոչ թե ինչ-որ ռեստորանում, որտեղ Գևորգ Բաղդասարյանը գտնվել է՝ հրավիրված լինելով մասնակցելու ՀՀ Ազգային Ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ անցկացված՝ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի շուրջ քննարկումներին: Ընդ որում, այդ քննարկումներին մասնակցել են ոչ միայն նշված հանձնաժողովի նախագահը և այլ անդամ-պատգամավորներ, նախագծի մշակման աշխատանքային խմբի անդամներ, այլ նաև ներկայացուցիչներ ՀՀ արդարադատության նախարարությունից, ՀՀ ՀՔԾ-ից, ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ ԱԱԾ-ից, ՀՀ ոստիկանությունից, ՀՀ բարձրագույն դատական խորհրդից, ինչպես նաև՝ դատավորներ: Ի դեպ, ընդմիջման պահին արված լուսանկարում սեղանի շուրջ, բացի Գևորգ Բաղդասարյանից և Վլադիմիր Վարդանյանից, ներկա են նաև դատավոր և ներկայացուցիչ Ոստիկանությունից: Բնականաբար, նույնքան «արժանահավատ» են նաև Գևորգ Բաղդասարյանի՝ ինչ-որ անհեթեթ բանակցությունների մեջ գտնվելու մասին տեղեկությունները: Նրանք, ովքեր ճանաչում են Գևորգ Բաղդասարյանին, շատ լավ գիտեն, որ նա մասնագիտական և պաշտոնեական հարցերում բանակցություններ չի վարում, իսկ քրեական հետապնդմանն առնչվող հարցերում առաջնորդվում է միայն օրենքի տառով և իրավունքով»։
10:07 - 01 մարտի, 2021