ՀՀ Գլխավոր դատախազություն

ՀՀ դատախազությունը միասնական, կենտրոնացված համակարգ է, որը ղեկավարում է գլխավոր դատախազը։ ՀՀ գլխավոր դատախազն է Արթուր Դավթյանը։

Դատախազությունը՝

  • օրենքով նախատեսված դեպքերում և կարգով հարուցում է քրեական հետապնդում,
  • հսկողություն է իրականացնում նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ,
  • դատարանում պաշտպանում է մեղադրանքը,
  • պետական շահերի պաշտպանության հայց է հարուցում դատարան,
  • բողոքարկում է դատարանների վճիռները, դատավճիռները և որոշումները,
  • հսկողություն է իրականացնում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման նկատմամբ։
Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

Վերացվել է Էդմոն Մարուքյանի եղբոր հասցեին Սասուն Միքայելյանի արտահայտությունների վերաբերյալ քրգործի հարուցումը մերժելու որոշումը, հարուցվել է քրգործ. Դատախազություն |tert.am|

tert.am: Դատախազության որոշմամբ վերացվել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի եղբոր՝ Էդգար Մարուքյանի հասցեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի ասածների համար քրեական գործ չհարուցելու որոշումը, հարուցվել է քրեական գործ: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Դատախազությունից հայտնեցին, որ 2020 թ. մայիսի 25-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում որոշում է կայացվել Էդգար Մարուքյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղարկված հանցագործության մասին հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործ հարուցելը մերժելու մասին: «Նյութերի և քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման օրինականությունը ՀՀ գլխավոր դատախազությունում ստուգելու արդյունքում պարզվել է, որ կատարվածին ամբողջական գնահատական տալու համար անհրաժեշտ է իրականացնել քննչական, դատավարական այլ, օպերատիվ-հետախուզական լրացուցիչ գործողություններ:Շարունակությունը՝ tert.am-ում
15:42 - 30 մայիսի, 2020
Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

Դատախազությունը պարզաբանել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ խորհրդատվական կարծիքը

ՀՀ գլխավոր դատախազությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքի վերաբերյալ։ Ներկայացնում ենք ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը․ «Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են դիրքորոշում հայտնելու ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպաննելը տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա:     ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք     չեն նշվի): ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել  առաջին երկու հարցերին։ Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:   Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։  Բազմիցս ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ:Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»:
11:42 - 30 մայիսի, 2020
Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Քրեական հետապնդման մարմինների իրականացրած գործողությունները եղել ու մնում են իրավաչափ. դատախազության մեկնաբանությունը

Բազմաթիվ լրատվամիջոցներ դիմել են՝ դիրքորոշում ՀՀ Սահմանադրական դատարանի դիմումի հիման վրա` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի` 2020թ. մայիսի 29-ին կազմված և հրապարակաված խորհրդատվական կարծիքի վերաբերյալ: Այս մասին գրել է Գոռ Աբրահամյանը։  «Հաշվի առնելով հանրային մեծ հետաքրքրությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ ամբաստանյալ Ռ. Քոչարյանի պաշտպանները տարակուսելի արագությամբ, չսպասելով այդ խորհրդատվական կարծիքի հրապարակմանը և պաշտոնական թարգմանությանը, շտապեցին դրա վերաբերյալ հանդես գալ խիստ միակողմանի, ըստ էության մանիպուլյատիվ մեկնաբանություններով՝ հերթական անգամ փորձելով զոնդաժի ենթարկել հանրային կարծիքը, ստիպված ենք անհրաժեշտաբար հանդես գալ հակիրճ և ընդհանրական պարզաբանումներով՝ հիմնվելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում առկա հաղորդագրության և դրա ոչ պաշտոնական թարգմանության վրա: ՀՀ Սահմանադրական դատարանը 2019թ. հուլիսի 18-ի ՍԴԱՈ-82 աշխատակարգային որոշմամբ, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիայի 16-րդ արձանագրության 1-ին հոդվածի հիման վրա` խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել էր ՄԻԵԴ` առաջադրելով 4 հարց (պարզաբանումը չծանրաբեռնելու և արդեն իսկ հրապարակված լինելու պատճառով դրանք չեն նշվի): ՄԻԵԴ Մեծ պալատն այդ հարցերի կապակցությամբ խորհրդատվական կարծիքում քննարկման ենթական հարցի և կոնկրետ գործի հանգամանքների միջև տրամաբանական կապի բացակայության պատճառաբանությամբ` միաձայն ընդունել է, որ չի կարող պատասխանել առաջին երկու հարցերին։ Ինչ վերաբերում է բարձրացված երրորդ հարցին, ապա ՄԻԵԴ-ը գտել է, որ այնպիսի իրավադրույթը, որն օգտագործում է ընդհանուր հղում (blanket reference) կամ «օրենսդրություն հղումով» տեխնիկան՝ գործողությունները կամ զանցանքները քրեականացնելու համար, ինքնին Հոդված 7-ի հետ անհամադրելի չէ։ Դրույթը, որին հղում է կատարվում, համատեղ ընթերցմամբ պետք է հնարավորություն տան անհատներին, եթե անհրաժեշտ է, իրավական խորհրդատվության օգնությամբ, կանխատեսել, թե ինչ վարքագիծը կբերի քրեական պատասխանատվության։ Ի թիվս այլի` որոշակիության և կանխատեսելիության ապահովման ամենաարդյունավետ միջոցն այն է, որ հղումը լինի բացահայտ, և հղում կատարող դրույթում սահմանված լինեն հանցակազմի տարրերը։ Այլ կերպ ասած` Մեծ պալատը որևէ խնդիր և առավել ևս, Կոնվենցիային հակասող չի համարում քրեական նորմով որպես բլանկետ սահմանադրական նորմերի նախատեսումը` դարձյալ հղում կատարելով իրավական որոշակիության և կանխատեսելիության ընդհանուր կանոնին: Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված այն հատվածին, որտեղ հղում է կատարվում ՀՀ Սահմանադրության դրույթներին: ՄԻԵԴ Մեծ պալատի նշված դիրքորոշմամբ արտահայտված քրեական իրավունքի այս հանրաճանաչ սկզբունքն ինքնին ընկած է Ռ. Քոչարյանին առաջադրված մեղադրանքի հիմքում:Անդրադառնալով բարձրացված չորրորդ հարցին` հարկ է նկատի ունենալ, որ Մեծ պալատն իրավացիորեն շեշտել է այն, ինչ ՀՀ դատախազությունն իր արտահայտած դիրքորոշումներում բազմիցս կրկնել է. որ օրենքի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ գնահատման դեպքում պետք է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, ոչ թե առաջնորդվել աբստրակտ հասկացություններով։ Բազմից ենք կրկնել և հիմնավորել, որ քրեական օրենքում նոր նախատեսված քրեաիրավական նորմի՝ մեկ այլ նորմի համեմատությամբ մեղմացնող կամ խստացնող լինելը կախված է գործի հանգամանքներից. նույն քրեաիրավական նորմը դրա նախորդ ձևակերպման համեմատությամբ տարբեր անձանց համար կարող է ունենալ տարբեր՝ մեղմացնող կամ խստացնող նշանակություն՝ կախված նրանից, թե տվյալ անձին կոնկրետ ինչ արարք է մեղսագրվում, արդյոք այն պարունակում է քրեաիրավական նորմի նախորդ ձևակերպմամբ սահմանված հատկանիշները, թե՝ ոչ: Այս համատեքստում՝ այնքանով, որքանով կոնկրետ քննարկվող քրեական գործով անձին մեղսագրվել է բռնությամբ սահմանադրական կարգը տապալելը, որը որպես հանցագործություն նախատեսված է եղել ինչպես 2008թ., այնպես էլ ներկա պահին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածով, հետևաբար ՀՀ քրեական օրենսգրքի այդ հոդվածով սահմանված նորմը նրանց վիճակը վատթարացնող դիտվել չի կարող: Ասվածից հետևում է, որ Մեծ պալատի կողմից տրված խորհրդատվական կարծիքը գալիս է հիմնավորելու, որ մինչ այս քրեական հետապնդման մարմինների կողմից իրականացված գործողությունները եղել են ու շարունակում են մնալ իրավաչափ»,- գրել է նա:
22:45 - 29 մայիսի, 2020
Դատախազությունը հայտնում է հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում կեղծիքների և հափշտակության մասին

Դատախազությունը հայտնում է հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտում կեղծիքների և հափշտակության մասին

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայից ստացված փաստաթղթերը՝  2013-2019թթ. ընթացքում «Գ.Ս.Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ում շահագործվող ավտոմեքենաների վառելիքի ծախսման վերաբերյալ, ինչի կապակցությամբ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև նշված ՊՈԱԿ-ից: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը․ «Ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել առերևույթ պաշտոնեական չարաշահումներ, որոնք դրսևորվել են 2013-2019թթ․«Գ. Ս. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից ուղեթերթերում մեքենաների կատարած վազքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ և գրառումներ մտցնելու, դրանց հիման վրա յուրացման և վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու միջոցով: Մասնավորապես՝  ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի շահագործմանը վերաբերող  ուղեթերթերի և տեխնիկական զննման հաշիվ-ապրանքագրերի համադրությամբ պարզվել է, որ 2013թ. հունիս-հոկտեմբեր ժամանակահատվածի կտրվածքով  ավտոմեքենայի վազքն ավել է ներկայացվել 5531 կմ-ով, որի համար դուրս է գրվել շուրջ 660 լիտր բենզին։ Կամ՝ 2013թ. նոյեմբերից մինչև 2018թ. հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում ուղեթերթերի և  ՊՈԱԿ-ի հանձնաժողովի կողմից կազմված՝ նշված ավտոմեքենայի անվադողերի մաշվածության վերաբերյալ ակտի ուսումնասիրությամբ պարզվել է, որ այդ ընթացքում ավել է ցույց տրվել շուրջ 44000 կմ վազք, որի համար դուրս է գրվել 5280 լիտր բենզին։ Պարզվել է նաև, որ չնայած ավտոմեքենայի վառելիքի ծախսի բազային նորմաները 100 կմ վազքի համար կազմում է 12լ. բենզին, սակայն, 2013-2019թթ ընկած ժամանակահատվածում նշված ավտոմեքենային հատկացվել է սահմանված չափից շուրջ 6000լ ավելի բենզին։ 2013-2020թթ․ ժամանակահատվածում ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռքբերված 37300լ բենզինից 13980լ-ն հատկացվել է ինստիտուտի կողմից անհատույց օգտագործվող՝ ինստիտուտի տնօրենի հորը պականող մեքենայի շահագործման համար։ Սակայն այդ մեքենայի շահագործման համար լրացված ուղեթերթերում բացակայում են պարտադիր նշման ենթակա՝ ավտոմեքենայի վազքի ցուցիչի, մեկնելու և նշանակման կոնկրետ վայրերի տվյալները, ինչը առերևույթ վկայում է, որ շահագործման համար հատկացված 13980լ՝ բենզինի ծախսը հիմնավորված չէ։ Ընդհանուր առմամբ նշված գործողությունների արդյունքում ենթադրաբար հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 9․750․000 ՀՀ դրամ արժողությամբ 25920 լիտր բենզին։ Նկատի ունենալով, որ առկա են պաշտոնատար անձանց կողմից շահադիտական նպատակով պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, ինչպես նաև  պաշտոնեական դիրքի օգտագործմամբ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու առերևույթ հատկանիշներ պարունակող տվյալներ՝  ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ, 179-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե»,- ասված է հաղորդագրության մեջ:
17:35 - 27 մայիսի, 2020
Զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի խախտումների առթիվ հարուցվել են քրգործեր

Զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի խախտումների առթիվ հարուցվել են քրգործեր

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները:  Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։ «ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։ Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբրվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։ Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։ Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետութանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։ Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
19:23 - 26 մայիսի, 2020
Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրեական գործեր

Զինվորական դատախազության կողմից ՀՀ ՊՆ զինծառայողների բնակարանային ապահովության գործընթացի ուսումնասիրմամբ հայտնաբերված խախտումներով հարուցվել են քրեական գործեր

ՀՀ զինվորական կենտրոնական դատախազությունն ամփոփել է զինծառայողների բնակարանային ապահովության բնագավառում դեռևս նախորդ տարի սկսած ուսումնասիրությունների արդյունքները: Նշված բնագավառում ժամանակագրական և ծավալային նման ընդգրկմամբ ուսումնասիրություն նախաձեռնվել է առաջին անգամ և վերաբերում է ՀՀ ՊՆ համակարգի՝ բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին և օրենքով սահմանված նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրելու, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովելու գործընթացներին՝ սկսած զինծառայողների հաշվառումից մինչև վերջիններիս բնակարանային պայմանների վերջնական բարելավում։ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից այս փուլում պահանջվել և ստացվել են ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող, սեփականության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման ենթակա բնակարանային ֆոնդի թվով 5 հասցեներում գտնվող 5 բնակելի շենքերի բնակարաններից կատարված հատկացումների վերաբերյալ ընդհանուր թվով 150 բնակարանային գործեր։ Այդ գործերից արդեն իսկ ուսումնասիրվել է 91-ը կամ շուրջ 61 %-ը, որոնցից 21-ում հայտնաբրվել են խախտումներ: Վերջիններս հիմնականում վերաբերում են սեփականության իրավունքով բավարար բնակելի տարածություն ունենալու, բնակարան ձեռք բերելու կամ բնակարանային պայմանները բարելավելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու, պարտադիր պահանջ հանդիսացող սահմանված ձևի փաստաթղթեր չներկայացնելու, իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր ներկայացնելու, արհեստականորեն բնակարանային պայմանները վատթարացրած լինելու հանգամանքը պատշաճ ընթացակարգով չստուգելու, հատկացված բնակարանը սահմանված կարգի խախտմամբ մեկ այլ բնակարանով փոխարինելու, հերթացուցակներում անհիմն ընդգրկվելու կամ անհիմն առաջնահերթություն ստանալու պայմաններում ապօրինի, անհատույց օգտագործման և հետագայում սեփականության իրավունքով բնակարան տրամադրելու դեպքերին։ Խախտումներ են արձանագրվել 21 զինծառայողների թվով 20 բնակարան, ինչպես նաև բնակարան ձեռք բերելու համար ընդհանուր 21․401․000 ՀՀ դրամ անհատույց ֆինանսական աջակցություն տրամադրելու գործընթացներում։ Հայտնաբերված խախտումների փաստի առթիվ նախապատրաստված բոլոր նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ (պաշտոնեական լիազորությունները անցնելը), 314-րդ (պաշտոնեական կեղծիքը), 325-րդ (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) և 376-րդ (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ) հոդվածներով  հարուցվել է 9 քրեական գործ, որոնք գտնվում են նախաքննության ընթացքում։ Հաշվի առնելով զինծառայողների բնակարանային ապահովության խնդիրների լուծման առաջնահերթությունը և սոցիալական մեծ նշանակությունը՝ ՀՀ զինվորական դատախազության կողմից շարունակվում են նշված բնագավառի ուսումնասիրությունները: Ձեռնարկվել և ձեռնարկվում են դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ պետությանը պատճառված վնասի չափը, մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու, պետութանը պատճառված վնասները վերականգնելու, արձանագրված խախտումները վերացնելու և հետագայում բացառելու ուղղությամբ։ Հետագա ուսումնասիրությունների, արդյունքների մասին կտեղեկացվի ընթացքում:
17:47 - 26 մայիսի, 2020
Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի. Գլխավոր դատախազի բողոքները բավարարվել են

ՀՀ Վճռաբեկ դատարանն այսօր արդարացրեց Մարտի 1-ի գործով 9 դատապարտյալի՝ այդպիսով բավարարելով Գլխավոր դատախազության բողոքները: Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջով հայտնում է, որ այսօր կայացրած որոշումներով Վճռաբեկ դատարանն ամբողջությամբ բավարարել է 2008 թվականի նախագահական ընտրություններին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձություններին վերաբերող քրեական գործերով 9 անձի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռների դեմ ՀՀ գլխավոր դատախազի կողմից բերված բողոքները: Մասնավորապես, բավարարվել են ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ ՀՀ Վճռաբեկ դատարանն իր որոշումներով ճանաչել է Արմեն Ավագյանի, Մասիս Այվազյանի, Կարեն Թարխանյանի, Դավիթ Աղայանի, Վարդան Ջհանգիրյանի, Արման Շահինյանի, Դավիթ Մաթևոսյանի, Խաչիկ Գասպարյանի և Սամվել Հարությունյանի անմեղությունը իրենց մեղսագրված արարքներում և հանցակազմի բացակայության հիմքով կարճել է նրանց վերաբերյալ քրեական գործերի վարույթները: Մարտի 1-ով դատապարտյալ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով էլ Վճռաբեկ դատարանը մասնակի է բավարարել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը, բեկանել կայացված դատական ակտերը եւ որոշել քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության: Այս գործով ևս ՀՀ գլխավոր դատախազությունը խնդրել էր կայացնել արդարացման դատական ակտ:
16:30 - 25 մայիսի, 2020
Դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ

Դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով հայտարարվել է բաց մրցույթ

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել՝ Դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու նպատակով: Հայտարարության մեջ մասնավորապես, ասվում է.«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթի մասին2020թ. մայիսի 23-ին ուժի մեջ է մտել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը: Նույն օրն ուժի մեջ է մտել նաև նշված օրենքի հետ փոխկապակցված՝ «Դատախազության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը (ՀՕ-245-Ն), որի հիման վրա անցկացվելու է բաց մրցույթ՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով։Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող ստորաբաժանման դատախազ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող և իրավաբանի մասնագիտական աշխատանքային առնվազն երկու տարվա փորձ ունեցող անձը:Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթներ իրականացնող դատախազների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը լրացվում է տեղում)․անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով)․բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև՝ օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը)՝ պատճենով (պատճեններով)․հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները) (տե՛ս՝ Ծանոթություն 1).ինքնակենսագրություն.արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ` պատճենով (պատճեններով)․դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ (տե՛ս՝ Ծանոթություն 2)․իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ «Դատախազության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճեններով)․տեղեկանք ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ․մեկ լուսանկար՝ 3X4 չափսի․հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում․«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ:Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին,   լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին կամ էլեկտրոնային կրիչով մյուս փաստաթղթերի հետ միասին ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարող եք զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 59-02-44, 010 59-02-45:Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020թ. հունիսի 3-ը ներառյալ, աշխատանքային օրերին՝ ժամը 09։30-ից մինչև 17։30-ն (ընդմիջում՝ 13:00-14:00):Մրցույթն անցկացվելու է 2020թ. հունիսի 29-ից մինչև հուլիսի 1-ը:Մրցույթը տեղի է ունենալու Արդարադատության ակադեմիայի շենքում (ք. Երևան, Փիրումյանների 9):Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010 511-541, 010 511-698, 010 511-538, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected]):Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը (այդ թվում՝ հարցաշարը) հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով:
12:37 - 24 մայիսի, 2020
Կարգապահական տույժեր՝ դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում

Կարգապահական տույժեր՝ դատախազության միջնորդագրի հիման վրա անցկացված ծառայողական քննության արդյունքում

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էին ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքում, ինչպես նաև Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված ոստիկանական հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում ոստիկանության աշխատակիցների գործողություններում փայտանյութի հնարավոր ապօրինի տեղափոխման հետ կապված որոշակի կոռուպցիոն ռիսկերի առկայության և դրանով պայմանավորված՝ հանցավոր արարքների կատարման համար նպաստավոր պայմանների ստեղծման մասին: Այս մասին հայտնում է Գլխավոր դատախազությունը։ Այդ կապակցությամբ, ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից, ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր էր ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով: Արդյունքում, ըստ ՀՀ ոստիկանությունից ստացված գրության, Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում իրականացվել է ծառայողական քննություն, որով պարզվել է, որ նշված պահակետերում ծառայություն իրականացնելու ժամանակ ՀՀ ոստիկանության ճամբարակի և Դիլիջանի բաժինների թվով 6 աշխատակիցներ ոչ պատշաճ են կատարել իրենց ծառայողական պարտականությունները: Նշված ծառայողները ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, միջոցներ են ձեռնարկվել Ոստիկանության նշված մարզային վարչությունների ենթակա ստորաբաժանումներում նմանատիպ խախտումները բացառելու ուղղությամբ:
20:17 - 23 մայիսի, 2020
Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից

Առերևույթ պաշտոնեական չարաշահումներ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից

«hetq.am» կայքի «Ում թիրախում են հայտնվել «Դիլիջան» ազգային պարկի անտառները. Մաս 1» վերտառությամբ հրապարակման հիման վրա Տավուշի մարզի դատախազությունում իրականացվել է պետական շահերի պաշտպանության հարցադրումներով բազմածավալ ուսումնասիրություն: Այդ շրջանակներում տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ Դիլիջան համայնքի Պարզ Լճի փողոց 24 հասցեում հանգստի կազմակերպման և սպասարկման ծառայությունների մատուցման համալիր կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից մի քաղաքացու 2016թ. հուլիսի 22-ին տրվել է շինարարության թույլտվություն, որով շինարարական աշխատանքների համար սահմանվել է 12 ամիս ժամկետ: Թեև վերջինիս գործողությունը դադարել է 2017թ. հուլիսի 22-ին, սակայն շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել:  «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի համաձայն՝ սահմանված ժամկետներում կառուցապատումը չավարտվելու դեպքում, շինարարության թույլտվություն տվող մարմինը գրավոր նախազգուշացնում է կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ սեփականության իրավունքով իրեն պատկանող քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ: Նշված պահանջը չկատարելու դեպքում կառուցապատողը շինարարության թույլտվություն տվող մարմնի կողմից օրենքով սահմանված կարգով ենթարկվում է վարչական պատասխանատվության՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով տուգանքի: Մինչդեռ, Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ չեն նախազգուշացրել կառուցապատողին շինարարության թույլտվությամբ սահմանված ժամկետը երկարաձգելու և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու կամ քաղաքաշինական գործունեության օբյեկտն օտարելու վերաբերյալ, ինչի հետևանքով բացառվել է կառուցապատողին 3.204.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկելու հնարավորությունը՝ համայնքին պատճառելով նույնքան դրամի նյութական վնաս: Պարզվել է նաև, որ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և քաղաքացու միջև ավելի վաղ կնքված պայմանագրով շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է կադաստրային գրանցում ստանալու օրվանից 5 տարվա ժամկետ, իսկ այդ ժամկետում շինարարական աշխատանքները չկատարելու և բիզնես-ծրագրով նախատեսված, ինչպես նաև ճարտարապետահատակագծային առաջադրանքով սահմանված պայմանները չկատարելու դեպքում պայմանագիրը համարվում է չեղյալ, և հողամասը վերադարձվում է սեփականատիրոջն առանց փոխհատուցման: Շինարարական աշխատանքները պետք է ավարտվեին մինչև 2018թ. նոյեմբերի 5-ը: Սակայն դրանք չեն ավարտվել, իսկ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, անտեսելով այդ հնգամանքը, միջոցներ չեն ձեռնարկել պայմանագիրը չեղյալ համարելու, շուրջ 5000 ք/մ հողամասը պետությանը առանց փոխհատուցման վերադարձնելու ուղղությամբ, ինչի արդյունքում պետությունը զրկվել է նշված հողամասը լիարժեք տնօրինելու իր իրավունքից։ Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ի հայտ են բերվել հանցագործությունների հատկանիշների առերևույթ առկայությունը մատնանշող բավարար տվյալներ՝ Դիլիջանի համայնքապետարանի և «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու արդյունքում համայնքի և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու փաստերի առթիվ Տավուշի մարզի դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով  հարուցվել է քրեական գործը և ուղարկվել ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչություն՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: Բացի այդ Տավուշի մարզի դատախազությունում նույն հոդվածի կապակցությամբ իրականացված ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամասում ռեստորանային մասնաշենք և 4 քոթեջներ կառուցելու համար Դիլիջանի համայնքապետարանի կողմից 2009թ. օգոստոսի 18-ին ՍՊԸ-ին տրվել է շինարարության թույլտվություն: Պարզվել է, որ շինարարության թույլտվությամբ շինարարական աշխատանքների իրականացման համար սահմանվել է 25 ամիս ժամկետ, որի գործողությունը դադարել է 2011թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում: Ըստ ուսումնասիրության՝ այս դեպքում ևս ժամկետը չի երկարաձգվել և շինարարության ավարտական ակտ չի տրվել, մինչդեռ Դիլիջանի համայնքապետարանի պաշտոնատար անձինք չեն կատարել իրենց վերոնշյալ ծառայողական պարտականությունները: Արդյունքում հնարավոր չի դարձել կառուցապատողին  օրենքով սահմանված կարգով 747.000 դրամի չափով վարչական պատասխանատվության ենթարկել: Հաշվի առնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ մատնանշող տվյալներ, որոնք առաջացնում են լրացուցիչ ստուգման անհրաժեշտություն, Տավուշի մարզի դատախազության կողմից հանձնարարվել է ոստիկանության Դիլիջանի բաժնին քրեադատավարական կարգով նախապատրաստել նյութեր և լուծել ընթացքը: «Դիլիջան ազգային պարկ»-ի մյուս տարածքներով վարձակալության հանձնված հողերի մասով ուսումնասիրությունները շարունակվում են:
12:55 - 21 մայիսի, 2020
Արմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի մարզի դատախազությունը ճանապարհատրանսպորտային պատահարները նվազեցնելուն ուղղված մի շարք միջնորդագրեր է ներկայացրել

Արմավիրի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի տարածում ճանապարհատրանսպորտային հանցագործությունների (ՃՏՀ), դրանց նպաստող պատճառների և պայմանների  ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ նմանատիպ դեպքերն ավելացել են 26,3%-ով, իսկ մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների (ՃԵԿ) խախտման դեպքերը՝ 17,6%-ով: Վերլուծությունը փաստում է, որ թեև 12.5%-ով ավելացել է վրաերթերի քանակը, սակայն կրկնակի նվազել են դրան արդյունքում մահացած անձանց քանակը։ Թեև շուրջ 9%-ով նվազել է ինքնավթարների քանակը, սակայն մտահոգիչ աճ է արձանագրվել դրանց արդյունքում մահացած անձանց քանակական ցուցանիշում /3-13/։ Արձանագրված ինքնավթարների պատճառները հիմնականում ճանապարհային բարձր արագությամբ երթևեկելն է և/կամ վարորդների ոչ սթափ վիճակում ավտոմեքենան վարելը։ Ամենաշատ ՃՏՊ-ները տեղի են ունեցել Վաղարշապատի տարածքում, մասնավորապես՝ «Մ5» միջպետական ճանապարհի Երևան-Արմավիր հատվածում։ Միայն 2019թ. Վաղարշապատի տարածքում արձանագրված 166 ՃՏՊ-ներից 53-ը տեղի է ունեցել Երևան-Արմավիր ճանապարհի 12-ից 32-րդ կմ-ի հատվածում։ Դրանց ինտենսիվությունն ավելի է մեծացել հատկապես գյուղատնտեսական աշխատանքների և բերքահավաքի ժամակաշրջաններում։ Պատճառն այն է, որ ճանապարհահատվածի երկու կողմերում գյուղատնտեսական դաշտային տարածքներ են, որոնք միջպետական ճանապարհի մակարդակից մի քանի մետր ցածր են: Այդ հատվածներից դաշտամիջյան ճանապարհները միջպետական ճանապարհին հատվում են վերէլքով։ Եվ դրանցով, միջպետական ճանապարհով իրար մոտեցող տրանսպորտային միջոցները տեսանելի չեն միմյանց: Բացի այդ, դաշտամիջյան ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը հիշյալ վերէլքը հաղթահարելու համար զագացնում է որոշակի արագություն և միջպետական ճանապարհին հայտնվում է հանկարծակի՝ ստեղծելով վթարային իրադրություն։ Խնդրահարույց է առանձին միջհամայնքային ճանապարհների հետ հատման խաչմերուկներում երթևեկության անհրաժեշտ նշանների բացակայությունը, ինչի պատճառով հատվող ճանապարհներն ընկալվում են որպես հավասարազոր՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Չկարգավորվող խաչմերուկները մարզի քաղաքներում նույնպես առաջացնում են նմանօրինակ խնդիրներ: Որոշ դեպքերում մարզի տարածքում ՃՏՊ-ներին նպաստել է այն հանգամանքը, որ մայրուղիներում հետադարձը թույլատրող ճանապարհային գծանշումները ջնջված են, տեսանելի չեն ավելի երկար տարածությունից: Վարորդները հետադարձի թույլատրման վայրը նկատում են կարճ տարածությունից և որպեսզի բաց չթողնեն հետադարձի հնարավորությունը, կատարում են կտրուկ արգելակում՝ ստեղծելով վթարային իրադրություն: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ներկայումս բազմաթիվ են առանց հաշվառման համարանիշների, այսինքն հաշվառումից հանված, սակայն չխոտանված տրանսպորտային միջոցների երթևեկությանը մասնակից դառնալու դեպքերը։ Այդպիսի տրանսպորտային միջոցները, որոնք տարիներ շարունակ չեն անցնում պարտադիր տեխզննում, հիմնականում օգտագործվում են գյուղատնտեսական աշխատանքների ժամանակ: Դրանք լուրջ անսարքություններ ունենալով՝ հաճախ հայտնվում են երթևեկության բարձր ինտանսիվություն ունեցող ճանապարհներին և ստեղծում վթարային իրավիճակներ։ Ուսումնասիրության արդյունքներով ՃՏՀ-ներին նպաստող պայմանների ու պատճառների վերացման նպատակով Արմավիրի մարզի դատախազությունը, ըստ իրավասության շրջանակների, միջնորդագրեր է ներկայացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Արմավիրի մարզպետին, Արմավիրի քաղաքապետին, Ոստիկանության Արմավիրի վարչությանը, ՃՈ մարզային ստարաբաժանմանը:      Միջնորդագրերով խնդիր է դրվել բարձրացված վերոնշյալ հարցերը ներառել ճանապարհների սպասարկման ծրագրերոով նախատեսվող միջոցառումներում, միջոցներ ձեռնարկել միջպետական ճանապարհների հետ հատվող ճանապարհային գոտիներում վերէլքով հատումները, դաշտերից դուրս բերող և միջպետական մայրուղու հետ հատվող ճանապարհների քանակը հնարավորինս նվազեցնելու, միջպետական ճանապարհի հետ հատվող, գյուղեր տանող ճանապարհները երկրորային երթևեկության նշաններով կահավորելու ուղղությամբ: Իրավասու մարմիններին առաջարկվել է նաև ձեռնարկել գործուն միջոցներ հետադարձերը թույլատրող հորիզոնական գծանումները թարմացնելու, ավելի երկար տարածությունից նկատելի դարձնելու ուղղությամբ, քաղաքային ճանապարհների՝ առավել հաճախ տեղի ունեցող վթարների կոնկրետ մատնանշված հատվածներում ոստիկանության շրջիկ ծառայություններն ուժեղացնելու, հատկապես գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացման շրջաններում պարբերաբար տարբեր համայնքներ ստուգայցեր իրականացնելու և հաշվառումներից դուրս մնացած, սակայն շահագործվող տրանսպորտային միջոցները հայտնաբերելու, դրանցով վարչաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ։
15:15 - 20 մայիսի, 2020
«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|

«Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին |news.am|

news.am: «Հայելի» ակումբի եւ Անժելա Թովմասյանի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Փոստանջյանը բողոք է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին: Ստորեւ ներկայացնում ենք նրա բողոքի տեքստը. «2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաք Երեւանի Բյուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցել հարձակում: Հարձակում գործած անձինք Հայաստանի Հանրապետության գործադիր եւ օրենսդիր իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հետ գտնվում են մտերիմ հարաբերությունների մեջ: Վերջիններս, թե իրենց հրապարակավ հայտարարություններում, թե իրենց գործողություններում, ընդգծում են, որ իրենց գործունեության առաքելությունն է լռեցնել բոլոր նրանց, ովքեր քննադատում են գործող իշխանություններին: Նրանք հանդես են գալիս որպես խմբակ, որը պատրաստ է բռնություն գործադրելով եւ քրեորեն այլ հետապնդելի արաքներ կատարելով, լռեցնել հատկապես Նիկոլ Փաշինյանին քննադատողներին կամ Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին:  Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալուց հետո այս խմբակի անդամները, բազմաթիվ հարձակումներ իրականացնելով, ներգրավված են եղել որպես մեղադրյալներ բացառապես «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակման կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում: Այս խմբակի բավականին ակտիվ անդամներից Հայկ Ստեփանյանը, ով՝ չնայած իր երիտասարդ տարիքին, արդեն իսկ դատապարտվել է կեղծարարության համար, առավել աչքի է ընկնում անհանդուրժողականության կոչերով, ինչպես նաեւ «պատժիչ» գործողություններ նախաձեռնելով: Համաձայն պաշտոնական տվյալների՝ «Հայելի» ակումբի գրասենյակի վրա հարձակում գործած անձինք` Դավիթ Հովհաննիսյանը, Սարգիս Մանուկյանը, Արտակ Մարգարյանը եւ Հայկ Ստեփանյանը, չեն աշխատում: Վերջիններիս ոչ ֆորմալ աշխատանքը, թերեւս, ներկայումս գործող «Հեղափոխության պահապաններ» խմբակի անվան ներքո է իրագործվում։ Ավելին, վերջիններիս  կապը Նիկոլ Փաշինյանի հետ, ինչպես նաեւ նրանց նկատմամբ իրավապահ մարմինների հովանավորչությունը, հիմնավոր կասկած է առաջացնում առ այն, որ սույն անձինք հավաքագրված են հատուկ խմբակում, եւ նրանց հավաքագրողները նրանց վարձատրում են (քանզի աշխատանք չունեցող անձանց կողմից այլ կերպ հնարավոր չէ իրականացնել ֆինանսական միջոցներ պահանջող գործողություններ) այլախոհ մարդկանց կամ այլախոհ կազմակերպությունների նկատմամբ ոտնձգություն կատարելու համար: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գործում է ահաբեկչական խմբակ, որի գործունեությունը, սակայն, իրավապահ մարմիններին համար որեւէ անհանգստություն չի առաջացնում: Վերջապես, այս խմբակի գործողությունների հետեւանքով տուժած անձանց բողոքները եւ հանրության զայրութը անտեսվում են իրավասու իշխանությունների կողմից: Այժմ` 2020 թվականին, Հայաստանի Հանրապետությունում ստիպված ենք բողոքներ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի եւ նրա «Հեղափոխության պահապանների» դեմ: 2020 թվականի մայիսի 6-ին վարույթն իրականացնող մարմինը՝ քննիչը, որոշում է կայացրել «Հայելի» ակումբի գրասենյակի վրա տեղի է ունեցած հարձակման կապակցությամբ հարուցված թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ հանցակազմի բացակայության հիմքով։  Սույն թվականի մայիսի 18-ին  բողոք եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին` թիվ 15959619 քրեական գործով վարույթը կարճելու եւ Դավիթ Հովհաննիսյանի, Սարգիս Մանուկյանի, Արտակ Մարգարյանի ու Հայկ Ստեփանյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու, ինչպես նաեւ վերջիններիս նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածով, 143-րդ հոդվածով, 258-րդ հոդվածով եւ 332-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում չիրականացնելու  որոշման դեմ:
18:02 - 19 մայիսի, 2020
ՊՎԾ կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 202 միլիոն դրամ

ՊՎԾ կողմից «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1 մլրդ 202 միլիոն դրամ

ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ամփոփվել են «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ (100 տոկոս պետական մասնակցությամբ) գործունեության 2013-2020 թվականներն ընկած ժամանակահատվածի ուսումնասիրության արդյունքները: Ուսումնասիրվել են Ընկերության կողմից հիմնադրամների ստեղծման և օգտագործման, ազատ ֆինանսական միջոցների կառավարման խնդիրները, անհուսալի ճանաչված դեբիտորական պարտքերը, հաստիքացուցակը և փաստացի աշխատողների թվաքանակը, նրանց վճարված աշխատավարձերը, գործուղման ծախսերը, ինչպես նաև իրականացված գնման գործընթացները: Ընկերությունում իրականացված ուսումնասիրության արդյունքում հաշվարկվել է պետությանը պատճառված շուրջ 613 միլիոն դրամի վնաս և (կամ) հնարավոր լրացուցիչ եկամուտների կորուստ: Հարկ է նշել, որ ՀՀ պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում հիմնավորվել է նաև, որ Ընկերության հաշվին կուտակված 1 մլրդ 202 միլիոն դրամի չափով ֆինանսական միջոցները ՀՀ պետական բյուջե փոխանցման դեպքում Ընկերությունը կարող է լիարժեք և անխափան գործունեություն իրականացնել, ինչի արդյունքում 2020թ. մայիսի 15-ին ՀՀ պետական բյուջե է փոխանցվել նշված գումարը՝ որպես լրացուցիչ շահաբաժին:  Ուսումնասիրության արդյունքում, ընդհանուր առմամբ, պարզվել է, որ՝ — ՀՀ օրենսդրությամբ սահմանված՝ պահուստային հիմնադրամին առնչվող իմպերատիվ դրույթները Ընկերության գործադիր մարմնի կողմից խախտման հետևանքով Ընկերությունը չի ունեցել առնվազն 257,8 միլիոն դրամի հնարավոր լրացուցիչ եկամուտներ, — Հայկական ավիաընկերություններից մեկը (տվյալ ժամանակաշրջանում պետական պաշտոն զբաղեցրած անձի հետ փոխկապակցված) 2014թ. ընթացքում Ընկերության նկատմամբ կուտակել է շուրջ 181 միլիոն դրամի դեբիտորական պարտքեր, այնուհետև, դատարանի վճռով սնանկ է ճանաչվել, իսկ Ընկերության գործադիր մարմինը չիրականացնելով իրեն վերապահված իրավունքները՝ քայլեր չի ձեռնարկել այդ ուղղությամբ: — Ընկերությունը չպահպանելով աշխատանքային օրենսդրությունը և ներքին իրավական ակտերը ունեցել է սահմանված հաստիքներից ավելի աշխատողներ և նրանց վճարվել է առնվազն 109 միլիոն դրամ, — ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի որոշ աշխատակիցներ միաժամանակ գրանցված են եղել նաև Ընկերությունում և ստացել են շուրջ 55 միլիոն դրամի չափով աշխատավարձ, — Ընկերության որոշ աշխատակիցների արտասահմանյան գործուղումների հատուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված չափից ավել հաշվարկվել և վճարվել շուրջ 3,1 միլիոն դրամ, -Ընկերության կողմից հաշվարկվել և վճարվել է շուրջ 7,4 միլիոն դրամի չափով պարգևատրում այն աշխատակիցների համար, ովքեր այդ ժամանակահատվածում գտնվել են երկարաժամկետ ուսումնական գործուղման մեջ, -աուդիտորական ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային միջոցի ձեռքբերման համար նախատեսված գնման ընթացակարգերում խախտվել են «Գնումների մասին» ՀՀ օրենքի պահանջները: Ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքն ուղարկվել է ՀՀ դատախազություն՝  իրավական գնահատական տալու նպատակով:
15:39 - 19 մայիսի, 2020
Առերևույթ յուրացում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. հարուցվել է քրեական գործ

Առերևույթ յուրացում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում. հարուցվել է քրեական գործ

Վարչապետի աշխատակազմից ստացված փաստաթղթերի հիման վրա գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում պետության կարիքների համար 2019թ. ընթացքում տրանսպորային վառելիքի ձեռքբերման գործընթացը: Այս մասին տեղեկացնում է դատախազության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։ Ուսումնասիրության ամբողջականության ապահովման համար համապատասխան փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից: Փաստաթղթերի ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը «Պետության կարիքների համար ապրանքի մատակարարման» պայմանագրով միևնույն ընկերությունից 2019թ. ապրիլին և հոկտեմբերին նույն տարվա համար ստացել է  6620լ և  9930լ  ռեգուլյար բենզինի կտրոններ:  Բնականոն աշխատանքն ու ավտոմեքենաների շահագործումն ապահովելու նպատակով տեսչական մարմնի ղեկավարի կողմից այդ կտրոնները սահմանված չափաբաժիններով հատկացրել են տեսչական մարմնի համապատասխան աշխատակիցներին։  Տեսչական մարմնում առկա հումք և նյութերի հաշվառում իրականացնելու նպատակով Մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի կողմից 2019թ. նոյեմբերի 28-ին արձանագրվել է 1870 լիտր  բենզինի կտրոնների պակասորդ։ Դրա մասին տեղեկացվելուց հետո 2020թ. փետրվարի 17-ին նույն տեսչական մարմնի ղեկավարի նախկին տեղակալի՝, 2019թ. օգոստոս- սեպտեմբեր  ժամանակահատվածում տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնակատարի կողմից ներկայացվել է նույն չափով բենզինի կտրոններ՝ «ուժի մեջ է առ 31.12.2020թ» նշագրմամբ։ Մինչդեռ, պարզվել է, որ տեսչական մարմնի 2019թ. կարիքների համար ստացված բենզինի կտրոնների վրա ընդհանրապես չի եղել 2020թ. ուժի մեջ լինելու նշագրում, ինչը ողջամիտ կասկած է առաջացրել, որ 2020թ փետրվարի 17-ին ներկայացված կտրոնները նույնական չեն պակասող կտրոնների հետ:  Նկատի ունենալով, որ ուսումնասիրությամբ ձեռք են բերվել փաստական տվյալներ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնատար անձանց կողմից առերևույթ յուրացման եղանակով 2019թ. ընթացքում խոշոր չափերի՝ շուրջ 620000 ՀՀ դրամի 1870 լիտր բենզինի հափշտակման վերաբերյալ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է քննչական կոմիտե: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  
11:42 - 19 մայիսի, 2020