Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին
 |armtimes.com|
10:18 - 10 ապրիլի, 2023

Սիրիայի և Իրանի նախագահները դատապարտել են Իսրայելի իշխանություններին |armtimes.com|

armtimes.com: Սիրիայի առաջնորդ Բաշար ալ-Ասադը կիրակի հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ։ Սիրիայի ղեկավարի գրասենյակի համաձայն՝ նրանք դատապարտել են Իսրայելի իշխանությունների գործողությունները Ալ-Աքսա մզկիթի հետ կապված։

«Ասադն ու Ռայիսին նշել են, որ այդ հարձակումներն արտացոլում են Իսրայելի ագրեսիվ քաղաքականությունը և համընկնում են այն ագրեսիայի հետ, որը նա իրականացնում է Սիրիայի և խաղաղ բնակիչների դեմ՝ հաստատելով նրա թուլությունն ու անհաջողությունը դիմադրության ուժի և խիզախության դիմաց»,- ասվում է գրասենյակի հայտարարության մեջ։

Նախագահները վերահաստատել են, որ «տարածաշրջանում կայունությունը հիմնված է երկրների միջև առողջ հարաբերությունների վրա՝ մշտական երկխոսության, ինքնիշխանության հարգման և ընդհանուր շահերի առաջմղման միջոցով»։

Պաղեստինա-իսրայելական հակամարտության շուրջ լարվածության աճը սկսվել է վերջին օրերին՝ Երուսաղեմի Տաճարի լեռան վրա պաղեստինցիների և իսրայելական ոստիկանության հետ կապված միջադեպերից հետո, որտեղ հազարավոր մուսուլմաններ հավաքվել էին այս շաբաթ՝ իրենց սուրբ Ռամադանի կապակցությամբ:

Երեքշաբթի օրը պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը հաղորդել է, որ իսրայելական ոստիկանությունը ներխուժել է Ալ-Աքսա մզկիթ՝ օգտագործելով ձեայնային նռնակներ և արցունքաբեր գազ, ինչպես նաև ռետինե փամփուշտներ և մահակներ:

Լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքի տվյալներով՝ ավելի քան 400 մարդ է բերման ենթարկվել։ Միևնույն ժամանակ, Իսրայելի իրավապահ մարմինների ներկայացուցիչները չորեքշաբթի օրը հայտնել են, որ դիմակավորված տասնյակ երիտասարդներ բարիկադավորվել են տաճարի համալիրում՝ վանկարկելով կարգախոսներ և կոչ անելով անկարգությունների: Դրանից հետո իրավապահները ստիպված են եղել մտնել մզկիթի տարածք։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել