Իսրայել

Իսրայելի պետությունը ստեղծվել է 1948 թվականի մայիսի 14-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 1947 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ, ըստ որի Մեծ Բրիտանիայի ենթամանդատային Պաղեստինը հռչակվում էր անկախ եւ նրա տարածքում ստեղծվում էին երկու ինքնուրույն՝ արաբական եւ հրեական պետություններ։

Հրեական պետությանը՝ Իսրայելին, հատկացվում էր 14 հզ. կմ2 (Պաղեստինի տարածքի 56%) տարածություն՝ խառը բնակչությամբ։ Երուսաղեմը հանձնվում էր ՄԱԿ-ի կառավարմանը։ 1948 թվականի մայիսին Իսրայելում ստեղծվեց ժամանակավոր կառավարություն, որը կազմված էր բացառապես սիոնիստական կուսակցությունների ներկայացուցիչներից։ Կառավարության առաջին իսկ՝ «Անկախության դեկլարացիայով» սիոնիզմը հռչակվեց Իսրայելի պաշտոնական գաղափարախոսություն եւ քաղաքականություն։

Արաբա-իսրայելական պատերազմներից հետո` 1974 թվականի հունվարին եւ 1975 թվականի սեպտեմբերին Եգիպտոսի, իսկ 1974 թվականի մայիսին Սիրիայի հետ Իսրայելը կնքեց զորքերի տարանջատման եւ նրանց միջեւ բուֆերային գոտիներ ստեղծելու համաձայնագրեր։ 1979 թվականին Եգիպտոսը՝ առաջին արաբական երկիրն էր, որը խաղաղության դաշինք կնքեց Իսրայելի հետ։ Արդյունքում, Իսրայելը Սինայի թերակղզին Եգիպտոսին հետ վերադարձրեց։ Հորդանանը եւ Իսրայելը խաղաղության դաշինք կննքեցին 1994 թվականին։ Իսկ 2005 թվականին Իսրայելը իր բանակը դուրս բերեց Գազայի շրջանից։

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ
 |1lurer.am|

Իսրայելը Բաքվում ուղիղ և միջնորդավորված բանակցություններ է վարել Սիրիայի և Թուրքիայի պաշտոնյաների հետ |1lurer.am|

1lurer.am: Իսրայելի «12-րդ ալիքը» հաղորդում է, որ տեղի է ունեցել բանակցությունների երկու փուլ։ Դրանցից մեկը անցկացվել է Ադրբեջանում, որտեղ Իսրայելը ներկայացրել է ՑԱՀԱԼ-ի օպերատիվ վարչության պետ, գեներալ-մայոր Օդեդ Բասիուկը։ Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի կառավարության և Թուրքիայի ներկայացուցիչներ։ Աղբյուրների տվյալներով՝ Իսրայելը ներկայումս բանակցություններ է վարում նաև Սիրիայի իշխանությունների հետ՝ «Աբրահամյան համաձայնագրերին» Դամասկոսի հնարավոր միացման հարցի շուրջ: Միջնորդը Արաբական Միացյալ Էմիրություններն է: Նախօրեին Էր Ռիադում կայացած հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաային ուղղակիորեն հրավիրել է միանալ այս համաձայնագրերին։ Ավելի ուշ Air Force One ինքնաթիռում Թրամփը լրագրողներին ասել է. «Ես ալ-Շարաային ասացի, որ հուսով եմ՝ Դուք կմիանաք, երբ կայունանաք։ Եվ նա պատասխանեց՝ այո։ Բայց նրանք դեռ շատ աշխատանք ունեն անելու»։ «12-րդ ալիքը» նշում է, որ այժմ Իսրայելը դիտարկում է Իրանի ազդեցության ոլորտից Սիրիայի դուրս գալու հեռանկարը և ԱՄՆ-ի հետ նրա հնարավոր մերձեցումը: Իսրայելական աղբյուրների գնահատմամբ՝ իրադարձությունների նման զարգացումը կարող է դրական ազդեցություն ունենալ նաև Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վրա, քանի որ Անկարան մասնակցում է նոր բանակցություններին:
12:40 - 16 մայիսի, 2025
Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի
 |tert.am|

Եթե ԱՄՆ-ն չեզոքացնի Նեթանյահուի ազդեցությունը, կարելի է ստորագրել միջուկային գործարքը. Իրանը, որոշակի պայմանների դեպքում, պատրաստ է. Ալի Շամխանի |tert.am|

tert.am: Իրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջուկային համաձայնագիր ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի գլխավոր խորհրդական Ալի Շամխանին։ Ալի Շամխանին՝ Իրանի Գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի  քաղաքական, ռազմական և միջուկային հարցերով խորհրդականը, Իրանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից է, որը հրապարակայնորեն խոսել է ընթացող միջուկային բանակցությունների մասին: Նա ասել է, որ Իրանը կպարտավորվի երբեք միջուկային զենք չստեղծել՝ ազատվելով բարձր հարստացված ուրանի իր պաշարներից, որը կարող է օգտագործվել զենքի ստեղծման համար, կհամաձայնի հարստացնել ուրանը միայն քաղաքացիական օգտագործման համար անհրաժեշտ ցածր մակարդակներով և թույլ կտա միջազգային տեսուչներին վերահսկել գործընթացը՝ Իրանի նկատմամբ բոլոր տնտեսական պատժամիջոցների անհապաղ վերացման դեպքում։ Հարցին, թե Իրանը կհամաձայնի՞ այսօր համաձայնագիր ստորագրել, եթե այդ պայմանները կատարվեն, Շամխանին պատասխանել է՝ այո: «Դա հնարավոր է: Եթե ամերիկացիները գործեն այնպես, ինչպես ասում են, մենք, անկասկած, կարող ենք ավելի լավ հարաբերություններ ունենալ», - ասել է Շամխանին՝ հավելելով, որ «մոտ ապագայում դա կարող է հանգեցնել ավելի լավ իրավիճակի»: Միևնույն ժամանակ Շամխանին հիասթափություն է հայտնել Թրամփի տոնայնության և շարունակական սպառնալիքների կապակցությամբ։ «Նա խոսում է ձիթենու ճյուղ մեկնելու (խաղաղության, հաշտության խորհրդանիշ-Խմբ.) մասին, բայց մենք այն չենք տեսել: Բոլորը փշալարեր են», - ասել է  նա: Չորեքշաբթի օրը տված հարցազրույցում իրանցի պաշտոնյան մտահոգություն է հայտնել, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահունկարող է փորձել տապալել գործընթացը Վաշինգտոնում լոբբինգի միջոցով: «Եթե ամերիկացիները չեզոքացնեն Բիբիի (Նեթանյահու-Խմբ.) ազդեցությունը, նրանք հեշտությամբ կարող են ստորագրել գործարքը»,- ասել է Շամխանին։ Այնուամենայնիվ, կան նշաններ, որ Թրամփը հեռվանում է Նեթանյահուից: NBC News-ն ավելի վաղ հայտնել էր, որ, ըստ երկու ամերիկացի պաշտոնյաների, երկու մերձավորարևելյան դիվանագետների և երկու այլ մարդկանց, որոնք քաջատեղյակ են թեմային, Թրամփի և Իսրայելի վարչապետի դիրքորոշումներն ավելի ու ավելի են հակասում տարածաշրջանում իրավիճակի, ներառյալ Իրանի, մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության վերաբերյալ:  Նեթանյահուն կողմ է Իրանի միջուկային օբյեկտների դեմ ռազմական գործողություններին, սակայն Թրամփը փորձում է գործարքի միջոցով չեզոքացնել Իրանի՝ միջուկային զենք ձեռք բերելո սպառնալիքը:
10:50 - 15 մայիսի, 2025
ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

ՄԱԿ-ի ներկայացուցիչը «ցինիկ բեմականացում» է անվանել Գազայի հատվածի օգնության Իսրայելի ծրագիրը |azatutyun.am|

azatutyun.am: ՄԱԿ-ի օգնության հարցերով ղեկավար Թոմ Ֆլետչերը քննադատել է Իսրայելի նախաձեռնած՝ Գազայի հատվածի համար մարդասիրական օգնության բաշխման ծրագիրը՝ այն անվանելով քող, որի ետևում «թաքնված է պաղեստինցիների նկատմամբ նոր բռնություն և տեղահանություն»: «Դա ցինիկ բեմականացում է։ Դա միտումնավոր շեղող մանևր է», - հայտարարել է Ֆլետչերը: Մարտի 2-ից Գազա մարդասիրական օգնություն չի հասցվել, և գլոբալ սովի մոնիտորինգի կազմակերպությունը նախազգուշացրել է, որ կես միլիոն մարդ սովամահության վտանգի տակ է, ինչը Գազայի բնակչության մոտ մեկ քառորդն է։ Իսրայելը անցյալ շաբաթ առաջարկել է, որ մասնավոր ընկերությունները ստանձնեն Գազայի հարավում օգնության բաշխման գործընթացը, երբ այնտեղ կսկսվի Իսրայելի ռազմական գործողությունների ընդլայնումը։ Պատերազմը սկսվել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ ի պատասխան Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս» խմբավորման հարձակման։ Մինչ այժմ օգնության մատակարարումներով զբաղվել են միջազգային և ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունները։ Իսրայելը «Համաս»-ին մեղադրել է մարդասիրական օգնության գողության մեջ, որը զինյալների խմբավորումը հերքում է:
11:13 - 14 մայիսի, 2025
Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

Իսրայելը տասնյակ հազարավոր պահեստազորայինների է զորակոչում «Համաս»-ի դեմ գործողություններն ընդլայնելու համար |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հայտարարել է տասնյակ հազարավոր պահեստազորայինների զորակոչի մեկնարկի մասին՝ Գազայի հատվածում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ գործողությունները «ամրապնդելու և ընդլայնելու» համար: Իսրայելի Պաշտպանության բանակը շեշտել է, որ մտադիր է սաստկացնել ճնշումը Գազայի հատվածից պատանդներին վերադարձնելու համար և զինյալներին ոչնչացնելու գործողությունները։ Իսրայելցի զինվորականները նշել են, որ բանակը գործելու է նոր տարածքներում՝ ոչնչացնելու Արեւմուտքի կողմից ահաբեկչական կառույց ճանաչված «Համաս»-ի բոլոր ենթակառուցվածքները՝ թե՛ գետնի տակ, թե՛ գետնի վրա: Նոր հրադարար հաստատելու և 59 իսրայելցի պատանդներին ազատ արձակելու հարցով միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններում Իսրայելն ու պաղեստինյան խմբավորումը համաձայնության չեն հասել։ Հրադադարի շուրջ նախորդ պայմանավորվածությունը խախտվել է շաբաթներ անց՝ մարտի 18-ին, երբ Իսրայելը վերսկսել է ռազմական գործողությունները նորանոր տարածքներ գրավելով Գազայի հատվածում:
09:24 - 06 մայիսի, 2025
Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|

Իսրայելի բանակն ավիահարվածներ է հասցրել Դամասկոսում Սիրիայի նախագահական պալատի մերձակայքին |factor.am|

factor.am: Իսրայելի բանակը ուրբաթ վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գտնվող նախագահական պալատի մերձակայքին։ Հարվածները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարությունը զգուշացրել էր, որ կմիջամտի, եթե Սիրիայի իշխանությունները չկարողանան պաշտպանել դրուզ փոքրամասնությանը, գրում է DW-ն։ «Իսրայելը հարվածներ է հասցրել Դամասկոսի նախագահական պալատի մերձակայքին։ Սա հստակ ուղերձ է սիրիական ռեժիմին. մենք թույլ չենք տա [սիրիական] ուժերին տեղակայվել Դամասկոսի հարավում կամ որևէ սպառնալիք ներկայացնել դրուզ համայնքի համար»,- ասել է Նեթանյահուն պաշտպանության նախարար Իսրայել Կացի հետ համատեղ հայտարարության մեջ։ Սիրիայի իշխանությունների կողմից անհապաղ մեկնաբանություն չի եղել։ Իսրայելի հարվածը տեղի է ունեցել սուննի զինյալների և դրուզ համայնքի անդամների միջև մի քանի օր տևած կրոնական բախումներից հետո։ Բռնությունը սկսվել է սոցիալական ցանցերում տարածվող ձայնագրությունից հետո, որտեղ մի տղամարդ քննադատում է Մուհամմադ մարգարեին։ Ձայնագրությունը վերագրվել է դրուզ հոգևորականի, ինչը զայրույթ է առաջացրել սուննի մահմեդականների շրջանում։ Բախումների հետևանքով տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել։  Շարունակությունը՝ factor.am-ում։
13:24 - 02 մայիսի, 2025
Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել
 |azatutyun.am|

Գազայում 2 օրում իսրայելական հարվածներից ավելի քան 90 մարդ է զոհվել |azatutyun.am|

azatutyun.am: Գազայի հատվածում իսրայելական հարվածներից վերջին 48 ժամվա ընթացքում ավելի քան 90 մարդ է զոհվել, այդ թվում՝ կանայք և երեխաներ, այսօր հայտարարել է Գազայի առողջապահության նախարարությունը։ Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, թե առավել սաստկացնելու է հարձակումները, որպեսզի ստիպի Արևմուտքի կողմից ահաբեչական ճանաչված ՀԱՄԱՍ-ին ազատ արձակել իսրայելցի պատանդներին և զինաթափվել: Վեցերորդ շաբաթն է՝ Իսրայելը շրջափակել է Գազայի հատվածը՝ արգելելով սննդամթերքի, դեղամիջոցների և այլ ապրանքների մատակարարումը։ Մարդասիրական խմբերն ահազանգում են, որ հազարավոր երեխաներ սովի են մատնված, պաշարները սպառվում են: Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը երեկ հորդորել է Իսրայելում ԱՄՆ դեսպանին ճնշում գործադրել, որ Իսրայելը վերացնի շրջափակումը:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։Լուսանկարը՝ Մուհամեդ Սալեմ/Reuters
17:47 - 19 ապրիլի, 2025
Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

Նեթանյահուն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը |armenpress.am|

armenpress.am: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում մերժել է պաղեստինյան պետության ստեղծման գաղափարը՝ այն անվանելով ապագա իրանական ահաբեկչության հարթակ։ «Վարչապետ Բենիամին Նեթանյահուն հեռախոսով զրուցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Զրույցի ընթացքում Իսրայելի կառավարության ղեկավարը վճռականորեն մերժել է պաղեստինյան պետություն ստեղծելու գաղափարը՝ ընդգծելով, որ նման որոշումը խթան կհանդիսանա իրանական ահաբեկչության համար»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։ Նեթանյահուն հիշեցրել է Ֆրանսիայի նախագահին, որ ոչ մի պաղեստինյան առաջնորդ, այդ թվում՝ Պաղեստինի ինքնավարության ղեկավարությունը, դեռ չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հարձակումը։ Ավելի վաղ Մակրոնը հայտարարել էր, որ Ֆրանսիան հունիսին կարող է ճանաչել Պաղեստին պետությունը։ Փարիզը ծրագրում է հունիսին Սաուդյան Արաբիայի հետ Գազայի հարցով խաղաղության կոնֆերանս անցկացնել՝ Պաղեստինի անկախությունը մի քանի երկրների կողմից ճանաչելու համար։ 2024 թվականի հուլիսին Իսրայելի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց Հորդանան գետի Արևմտյան ափին պաղեստինյան պետության ստեղծման դեմ ուղղված հռչակագրին: Փաստաթղթում ասվում է, որ Իսրայելը կդիմակայի Պաղեստին պետության ստեղծումը միակողմանիորեն իրեն պարտադրելու փորձերին։  
21:14 - 15 ապրիլի, 2025
Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. Ֆիդան |news.am|

Իսրայելը պետք է «ավելի պատասխանատու» վարի իր արտաքին քաղաքականությունը. Ֆիդան |news.am|

news.am: Իսրայելը պետք է իր արտաքին քաղաքականությունը տարածաշրջանում վարի «ավելի մեծ պատասխանատվությամբ». նրա ընտրած վեկտորը կայունություն չի բերի հրեական պետությանը։ Իրաքյան UTV հեռուստաալիքի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը։ Իսրայելը պետք է ավելի պատասխանատու լինի իր արտաքին քաղաքականության մեջ։ Նրա ընտրած ռազմավարությունը, մասնավորապես՝ օկուպացիան, երբեք նրան անվտանգություն չի բերի և կունենա բացասական հետևանքներ։ Հնարավոր է, որ նրա կողմից իրականացվող սադրանքները որոշ տակտիկական հարցեր լուծեն, բայց ռազմավարական մակարդակում վնասը շատ ավելի լուրջ կլինի», - նախազգուշացրել է նա՝ մեկնաբանելով Սիրիա-Իսրայել սահմանին տիրող իրավիճակը։ Ըստ Ֆիդանի՝ Իսրայելում երկու հիմնական քաղաքական ուղղություն կա. առաջինի կողմնակիցները ձգտում են հարաբերություններ կառուցել տարածաշրջանի երկրների հետ «փոխադարձ հարգանքի հիման վրա», իսկ երկրորդը ձգտում է պահպանել հրեական պետության անվտանգությունը՝ թուլացնելով իր հարեւաններին։ Վերջին միտումին է պատկանում Իսրայելի ներկայիս վարչապետ Բենիամին Նեթանյահուն, համոզված է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը։ «Մենք նախկինում բազմիցս տեսել ենք, որ այս մարտավարությունը կիրառվել է, և այն երբեք չի ծառայել ի շահ Իսրայելի կամ ողջ տարածաշրջանի, բայց այն բազմաթիվ խնդիրներ է առաջացրել»,- ընդգծել է Ֆիդանը։ 
12:00 - 08 ապրիլի, 2025
Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Վաշինգտոն
 |azatutyun.am|

Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Վաշինգտոն |azatutyun.am|

azatutyun.am: Ակնկալվում է, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն երկուշաբթի կայցելի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ քննարկելու վերջերս հայտարարված մաքսատուրքերը, շաբաթ օրը հայտնել են իսրայելցի երեք պաշտոնյաներ: Այս հանպատրաստից այցի մասին առաջինը հայտնել Է Axios գործակալությունը, որը գրում է, որ եթե այցը տեղի ունենա, Իսրայելի առաջնորդը կդառնա առաջին օտարերկրյա առաջնորդը, որն անձամբ կհանդիպի Թրամփի հետ՝ փորձելով բանակցել սակագները չեղարկելու գործարքի շուրջ: Նեթանյահուի գրասենյակը չի հաստատել այս այցը, որը, հավանաբար, կներառի նաև Իրանի և Գազայում պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ երկրի քայլերին առնչվող հարցերի քննարկում: Թրամփի հայտարարած նոր սակագնային քաղաքականության շրջանակներում իսրայելական ապրանքների արտահանումը Միացյալ Նահանգներ ենթակա է 17 տոկոս մաքսատուրքի: ԱՄՆ-ն Իսրայելի ամենամոտ դաշնակիցն է և խոշորագույն առևտրային գործընկերը։
13:41 - 05 ապրիլի, 2025