factor.am: Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամին հայտարարել է, որ որոշ առաջընթաց է գրանցվել Իրանի և ԱՄՆ-ի միջև ընթացող անուղղակի բանակցություններում։ Այս մասին տեղեկացնում է Mehr գործակալությունը։
Նա միևնույն ժամանակ մերժել է «զրո հարստացման» գաղափարը՝ անվանելով այդպիսի քննարկումները պարզ հռետորաբանություն, որը հիմնականում նախատեսված է սիոնիստական համայնքի համար։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին վերահաստատել էր, որ Իրանը դեմ է միջուկային զենքի ստեղծմանը։
«Նրանք որևէ իրավունք չունեն զրկելու Իրանի ժողովրդին իր օրինական իրավունքներից՝ պարզապես իրենց մտահոգությունների հիման վրա», – հայտարարել էր Արաղչին։ Նրա խոսքերով՝ Իրանը բազմիցս ընդգծել է, որ որևէ պարագայում չի դրսևորելու նույնիսկ նվազագույն ճկունություն ուրանի հարստացման իրավունքի հարցում։
Ավելի վաղ AFP-ն, հղում անելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գաղտնի զեկույցին, տեղեկացրել էր, որ Իրանը արագացրել է մինչև 60% հարստացված ուրանի պաշարների արտադրությունը, որը մոտենում է միջուկային զենք արտադրելու համար անհրաժեշտ 90% մակարդակին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
comment.count (0)