Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը. որոնք են դրանք
13:35 - 17 ապրիլի, 2023

Հաստատվել է Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը. որոնք են դրանք

Կառավարությունը հաստատել է «Արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտների հայեցակարգը»: Հայեցակարգի նպատակն է սահմանել առաջիկա 5 տարիներին արդյունաբերության զարգացման գերակա ոլորտները և նախանշել զարգացման ռազմավարական ուղղությունները։

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ գերակա ոլորտների զարգացման ռազմավարական ուղղությունների հանրագումարը արդյունաբերության ճյուղի համար պետք է ապահովի՝

- արդյունաբերական արտադրանքի մրցունակության բարելավում,

- արդյունաբերության արտադրողականության բարձրացում.

- արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացում՝ և՛ ապրանքների, և՛ արտահանման ուղղությունների.

- տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացում։

Հայեցակարգով նախատեսված գերակա ոլորտներն են՝

- սննդի արդյունաբերություն.

- ոսկերչություն և ադամանդագործություն.

- ծանր արդյունաբերություն (մետալուրգիա, քիմիա).

- սարքաշինություն (սարքեր, մեքենաներ, արևային տեխնոլոգիաներ).

- դեղագործական արդյունաբերություն։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել