Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է
 |azatutyun.am|
10:56 - 28 ապրիլի, 2023

Զելենսկին ողջունում է ԵԽԽՎ բանաձևը, ըստ որի՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունել է երեկ Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ընդունած բանաձևը, որում ասվում է՝ Ռուսաստանի կողմից ուկրաինացի երեխաների բռնի տեղափոխումը ցեղասպանություն է։

Բանաձևը կոչ է անում երեխաներին անվտանգ վերադարձնել Ուկրաինա՝ հավելելով, որ երեխաների տեղափոխման փաստագրված ապացույցները «համընկնում են ցեղասպանության միջազգային սահմանմանը»։

Իր երեկոյան տեսաուղերձում Զելենսկին այս բանաձևը որակել է կարևոր որոշում, որը կօգնի «Ռուսաստանին և նրա առաջնորդներին պատասխանատվության ենթարկել»:

Իր հերթին, Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիհալը Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին հրավիրել է այցելել Ուկրաինա և օգնություն խնդրել հազարավոր երեխաների հայրենիք վերադարձնելու համար, որոնք տեղափոխվել են Ռուսաստան կամ Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ Մոսկվայի ներխուժումից հետո:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել