ԵԽԽՎ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական ձեւաչափն է, Նստավայրը Ստրասբուրգում է: Վեհաժողովը ձեւավորվել է 1949 թվականի մայիսի 5-ին Լոնդոնում ստորագրված Եվրոպայի խորհրդի կանոնադրությամբ:

ԵԽԽՎ-ն է սահմանում իր օրակարգը: Քննարկում է եւրոպական ու միջազգային իրադարձությունները եւ հրատապ թեմաներ ու խնդիրներ, որոնք մտահոգում են եվրոպական երկրներին: Հիմնական կարեւոր թեմաներն են՝ մարդու իրավունքները, ժողովրդավարությունը, փոքրամասնությունների ու իրավական պետության պաշտպանությունը: ԵԽԽՎ-ի նիստերը գումարվում են տարին չորս անգամ՝ Ստրասբուրգում, Եվրոպայի պալատում, մեկշաբաթյա տեւողությամբ: Հայաստանը Եվրոպայի խորհրդին անցամակցում է 2001թ. հունվարի 25-ից։

ՀՀ ԱԳ նախարարը  ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ և ԵԽ մյուս մարմինների կողմից արտահայտված դիրքորոշումները

ՀՀ ԱԳ նախարարը ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպմանը բարձր է գնահատել ՀՀ-ին առնչվող հարցերում ԵԽԽՎ և ԵԽ մյուս մարմինների կողմից արտահայտված դիրքորոշումները

Ապրիլի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-Եվրոպայի խորհուրդ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ նշվել է ՀՀ կողմից իրականացված ժողովրդավարական բարեփոխումների արդյունքում արձանագրված առաջընթացը։    Արարատ Միրզոյանը և Թեոդորոս Ռուսոպուլոսն ընդգծել են ժամանակակից պայմաններում ժողովրդավարական արժեքների հարգման կարևորությունը։ Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել Հայաստանին առնչվող հարցերում ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի մյուս մարմինների կողմից արտահայտված սկզբունքային դիրքորոշումները։  ՀՀ ԱԳ նախարարը և ԵԽԽՎ նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։  Նախարար Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները՝ ընդգծելով, որ երկու երկրների միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի ստորագրումը կարևոր հանգրվան կլինի տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում: 
19:54 - 23 ապրիլի, 2025
Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետն ընդունել է ԵԽԽՎ նախագահի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Վարչապետը ողջունել է ԵԽԽՎ նախագահի այցը՝ կարևորելով վեհաժողովի ակտիվ գործունեությունն ու տեղի ունեցող քննարկումները: Թեոդորոս Ռուսոպուլոսն խիստ արդյունավետ է գնահատել Հայաստանի խորհրդարանականների հետ համագործակցությունը և հույս հայտնել, որ այն հաջողությամբ կշարունակվի: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործմանն ուղղված Կառավարության քայլերի շուրջ: ԵԽԽՎ պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիության ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերը՝ վերահաստատելով ԵԽԽՎ պատրաստակամությունը շարունակելու համագործակցությունը և աջակցությունը։ Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ ձեռք բերված համաձայնությանը և ընդգծել, որ Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու պատրաստ է ստորագրել այն: Հանդիպման ավարտին ընդգծվել է երկխոսության և բազմակողմ համագործակցության խորացման կարևորությունը՝ ի նպաստ տարածաշրջանային կայունության և խաղաղության:
19:24 - 23 ապրիլի, 2025
ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար.  Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին |armenpress.am|

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթին անդրադարձել է հայ գերիներին |armenpress.am|

armenpress.am: Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Մայքլ Օ՛Ֆլահերթիի համար Ադրբեջանում պահվող հայ գերիների վիճակն առաջնահերթություն է։ Նա ուշադրությամբ հետևում է, թե Բաքվում ինչ պայմաններում են պահվում հայ գերիները և ինչ փորձությունների են ենթարկվում։ «Ես Ադրբեջանի կառավարության հետ քննարկումների մեջ եմ, որպեսզի այցելեմ Բաքու։ Դա ժամանակ է պահանջում թե՛ նրանցից, թե՛ ինձնից»,- այս մասին Մայքլ Օ՛Ֆլահերթին ասել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին՝ արձագանքելով Բաքվում պահվող հայ գերիների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հարցին։ Նա շեշտել է, որ երկու անգամ դիմել է Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի այցելի Ադրբեջան։ «Կդիմեմ երրորդ, չորորդ անգամ։ Անպայման ուզում են գնալ այդ երկիր և հենց այդ երկրի տարածքում ներգրավվել մարդու իրավունքներին վերաբերող հարցերին»,-ընդգծել է նա։ Արմեն Գևորգյանը հիշեցրել է, որ մի քանի շաբաթ առաջ Օ՛Ֆլահերթիին է ներկայացրել ամերիկացի հայտնի փաստաբանի հայտարարությունը, որը Բաքվում գտնվող հայ կալանավորներից Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն է։ Փաստաբանը ներկայացրել է այն սարսափելի պայմանները, որոնցում պահվում են հայ ռազմագերիները Բաքվում։     
21:17 - 07 ապրիլի, 2025
«Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը». Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին

«Անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը». Արմեն Գևորգյանի կոչը՝ ԵԽԽՎ նախագահին

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանի հայտարարությունը 2025 թվականի մարտի 7-ին Փարիզում կայացած Սոցիալական, առողջապահության և կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի հերթական նիստում։ «Հարգելի' գործընկերներ, Հունվարին բանաձև ընդունեցինք Գազայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ, որտեղ ասվում է, որ «Վեհաժողովը չի կարող ընդունել, որ այս հումանիտար ճգնաժամը ներկայացվի կամ դիտվի անխուսափելի կամ էլ դառնալ «նոր նորմա» »: Այսօր ձեզ եմ ներկայացնում Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում (Լեռնային Ղարաբաղում) աղետալի իրավիճակը, ինչը փաստացի անտեսվում է միջազգային հանրության կողմից և դառնում «նոր նորմա»։ Հայերի էթնիկ զտումներից և հայկական հողերի օկուպացումից հետո Իլհամ Ալիևը շարունակել է հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականությունը, որի նպատակն է բացառել նրանց վերադարձն իրենց պատմական հայրենիք։ Արդեն ավերվել են մի շարք հայկական եկեղեցիներ, հայոց պատմությանը նվիրված հուշահամալիրներ, մշակութային կենտրոններ, գրադարաններ և դպրոցներ, հարյուրավոր խաչքարեր։ Պղծվում են հայկական հոգևոր կենտրոնները, թալանվել են ավելի քան 30 արվեստի ու թանգարանային հավաքածուներ։ Շուրջ մեկ տասնյակ հայկական բնակավայրեր նույնպես ավերվել են։ Վերջին տարիներին Լեռնային Ղարաբաղի ավելի քան 24 հազար հայ արդեն լքել է տարածաշրջանը։ Ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ Ղարաբաղի հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքն անկատար է մնում Բաքվում հայ գերիների նկատմամբ ընթացող խայտառակ դատավարությունների պատճառով։ Դա հոգեբանական բռնություն է հայերի նկատմամբ, որոնց ասում են՝ եթե ձեր ղեկավարները նման վիճակում են, պատկերացրեք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե որոշեք վերադառնալ Ղարաբաղ։ Այդ մարդկանց Բաքվում դատում են առաջին հերթին այն պատճառով, որ հայ են, քրիստոնյա են։ Նրանց նվաստացնում են, որովհետև լինելով փոքր, բայց հպարտ ազգի առաջնորդներ՝ կարողացել են ավելի քան 30 տարի ապրել ազատ ու ժողովրդավարական հասարակության մեջ՝ դիմակայելով ավտորիտար Ադրբեջանին։ Նրանք չեն կորցնում իրենց արժանապատվությունն ու քաջությունը, ինչի համար էլ ենթարկվում են խոշտանգումների ու նվաստացման։ Արևմտյան նավթադոլարներով աճեցված ադրբեջանական ավտորիտար ռեժիմը փաստացի ոչնչացնում է հայկական քաղաքակրթության հետքերն Արցախում։ Սա 20-րդ դարի կեսերին Նախիջևանում սկսված Հայոց նոր ցեղասպանության շարունակությունն է։ Արցախում զարգացող աղետալի իրավիճակը վերացնելու համար նախատեսված միջազգային նորմերը, մեխանիզմներն ու ինստիտուտներն ընդհանրապես չեն գործում։ Ադրբեջանը միտումնավոր խախտում և անտեսում է միջազգային դատարանների որոշումները, իսկ միջազգային հանրությունը ակնհայտ անտարբերություն է ցուցաբերում 150 հազար հայերի` իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքների ապահովման խնդրի նկատմամբ։ Մեծ մտահոգություն պետք է հարուցի նաև այն, որ Բաքվում փակվում են բազմաթիվ միջազգային հումանիտար, իրավապաշտպան և լրատվամիջոցների գրասենյակներ։ Այսպես, ԿԽՄԿ-ն, ՄԱԿ-ի չորս գործակալություններ, Թրանսփարենսի Ինթերնեշնլը դադարեցնում են իրենց աշխատանքը, իսկ BBC-ի գրասենյակը փակվել է։ Ակնհայտ է, որ այս ամենն արվում է Արցախի հայերի վերադարձի թեման փակելու և տարածաշրջանային անվտանգության հետագա ապակայունացման համար նոր սադրանքներ նախապատրաստելու համար։  Խնդրում եմ աջակցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, ԵԽԽՎ նախագահին և մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին ուղղված իմ կոչին՝ անհապաղ վերահսկողության տակ առնել Բաքվում հայ գերիների հետ կապված իրավիճակը, հատուկ բանագնաց ուղարկել այնտեղ՝ Ադրբեջանի հետ քննարկելու նրա միջազգային պարտավորությունները և պարտադրելու նրան կատարել դրանք»։
22:57 - 07 մարտի, 2025
«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը
 |factor.am|

«Վրացական երազանք»-ը դադարեցնում է ԵԽԽՎ-ում աշխատանքը |factor.am|

factor.am: Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը դադարեցնում է աշխատանքը Եվրոպայի խորհրդի {որհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ)։ Այս մասին հայտարարել է կառույցում վրացական պատվիրակության ղեկավար Թեա Ծուլուկիանին, փոխանցում է Эхо Кавказа-ն։ Նա ասել է, որ Վրաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պայմաններն ու վերապահումներն «անընդունելի, անարդար ու անհիմն են»։ Ծուլուկիանիի խոսքով՝ նոր ընտրություններ նշանակելու վերաբերյալ ԵԽԽՎ պահանջը «խախտում է Վրաստանի ինքնիշխանությունը և անտեսում ավելի քան 1,120,000 ընտրողների կամքը, որոնք քվեարկել են «Վրացական երազանքի» օգտին։ «Մեր կողմից այս վերապահումն ընդունելը հավասարազոր է մեր ընտրազանգվածին դավաճանելուն։ Մենք՝ Ստրասբուրգում Վրաստանի խորհրդարանական պատվիրակության անդամներս, դադարեցնում ենք մեր աշխատանքը ԵԽԽՎ-ում»,- ասել է Ծուլուկիանին՝ հավելելով, որ դա «Վրացական երազանքի» թիմային որոշումն է։ Միաժամանակ, նա նշել է, որ Վրաստանը մնում է Եվրոպայի խորհրդի անդամ և կվերսկսի աշխատանքը ԵԽԽՎ-ում, «երբ անարդար վերաբերմունքը փոխվի և շանտաժը դադարի»։ ԵԽԽՎ-ն հունվարի 29-ին բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, նոր խորհրդարանական ընտրությունների ամսաթիվ նշանակել մինչև այս տարվա ապրիլը և վերանայել ընդունված վիճահարույց օրենքները։ Այն հաստատում է վրացական պատվիրակության սահմանափակ լիազորությունները ընթացիկ նստաշրջանի համար, սակայն որոշումը կվերանայվի ապրիլին, եթե նշված պայմանները չկատարվեն։
12:04 - 30 հունվարի, 2025
Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է ԵԽԽՎ-ում Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ

Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանն ընտրվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ։  Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Վլադիմիր Վարդանյանը։  «Ընտրվել եմ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության փոխնախագահ»,- գրել է պատգամավորը։  Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը վերընտրվել եմ ԵԽԽՎ-ի Երիտասարդության և ապագայի հասարակության ենթահանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն էլ ընտրվել է ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնում։ 
15:00 - 29 հունվարի, 2025
Բաքվում գտնվող հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև COP 29-ը. Արմեն Գևորգյան
 |news.am|

Բաքվում գտնվող հայ բանտարկյալները պետք է ազատ արձակվեն մինչև COP 29-ը. Արմեն Գևորգյան |news.am|

news.am: ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին ուղղված հայտարարությունների ժամին ԵԽԽվ-ում հայկական պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը կոչ է արել  նրան ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը։ «Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն Ադրբեջանի քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում հրապարակայնորեն գնահատել է որպես ցեղասպանություն։ Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարել է, որ 2023 թվականին Լեռնային Ղարաբաղում սկիզբ է առել «ընդունելի ցեղասպանության» նոր դարաշրջան։ Իլհամ Ալիևը հրապարակավ խոստանում է իր քաղաքացիներին, որ նրանք ապրելու են Հայաստանի տարածքներում՝ անվանելով դրանք Արևմտյան Ադրբեջան։ Հայ բանտարկյալները, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը, շարունակում են կալանքի տակ մնալ Բաքվում։ Այս ամենից հետո Ադրբեջանը հյուրընկալում է COP29-ը «COP-ը՝ հանուն խաղաղության» քողի ներքո։  Պարոն գլխավոր քարտուղար, Ես այսօր կոչ եմ անում Ձեզ ձեռնարկել բոլոր հնարավոր ջանքերը՝ հասնելու Բաքվում գտնվող բանտարկյալների ազատ արձակմանը մինչև COP 29-ը»,-նշել է Արմեն Գևորգյանը։
22:19 - 01 հոկտեմբերի, 2024
Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան
 |1lurer.am|

Ադրբեջանը հարևան Հայաստանի նկատմամբ դրսևորում է ռազմատենչ և սպառնալից պահվածք. Փոլ Գավան |1lurer.am|

1lurer.am: v>Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Իռլանդիան ներկայացնող Փոլ Գավանն անդրադարձել է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակին: «Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի, օրենքի գերակայության և ժողովրդավարության վատթարացումը» թեմայով քննարկման ժամանակ նա ասել է.    «Ես ցանկանում եմ մեր մեծ մտահոգությունը հայտնել Ադրբեջանի ավտորիտար վարչակարգի կողմից սեփական քաղաքացիներին ավելի ու ավելի ճնշելու շարունակական ձգտման, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղում նախկին քաղաքացիների նկատմամբ նրա սարսափելի վերաբերմունքի և հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ նրա ռազմատենչ և սպառնալից պահվածքի կապակցությամբ։ Այս տարի այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացվեցին այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը կստիպեին կարմրել: Նախագահ Ալիևը հինգ անգամ անընդմեջ հաղթել է ընտրություններում այն բանից հետո, երբ 2003 թվականին այդ պաշտոնում փոխարինել է իր հորը՝ Հեյդար Ալիևին: 2009-ի հանրաքվեն վերացրել է նախագահի պաշտոնավարման ժամկետի սահմանափակումը, իսկ 2016 - ին հաստատվել է փոխնախագահի պաշտոնը, և, անակնկալ, նախագահի կինն անմիջապես նշանակվել է այդ պաշտոնում: Որպեսզի հասկանալի լինի, մենք խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է ընտանեկան մաֆիոզ դինաստիայի կողմից և որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների ու սեփական քաղաքացիների ճնշման համար:    Վերջին տարիներին Ադրբեջանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրավիճակն էլ ավելի է վատթարացել իրավապաշտպանների, ընդդիմության գործիչների ու անկախ լրագրողների ձերբակալման և, իհարկե, Լեռնային Ղարաբաղի ավելի քան 100 հազար քաղաքացիների էթնիկ զտումների պատճառով: Կամայական ձերբակալությունները, անորոշ ժամանակով կալանավորումը, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի կերպով ճնշելու համակարգային միջոցներ: Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմը ձգտում է, որպեսզի ընդդիմության բոլոր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք COP29 համաժողովի նախաշեմին: Ցավալի է գիտակցել, որ համաշխարհային տերությունները շարունակում են աջակցել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին, և փողը հերթական անգամ վտանգում է մարդու իրավունքները: Այս բոլոր գործողությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ Վեհաժողովը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով այս տարվա սկզբին վավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները:   Ենթադրվում է, որ մեր արժեքները հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա։ Ադրբեջանական ռեժիմը հավատում է այլընտրանքային պլուտոկրատիայի, խոշտանգումների և ահաբեկչության կառավարմանը: Կարծում եմ, որ ժամանակն է նախաձեռնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ՝ կապված Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների բազմաթիվ լուրջ խախտումների հետ»: 
21:22 - 01 հոկտեմբերի, 2024
Ալիևը հայտարարել է, թե ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցի արգելքը կվերացվի, երբ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա կառույց

 |factor.am|

Ալիևը հայտարարել է, թե ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցի արգելքը կվերացվի, երբ ադրբեջանական պատվիրակությունը վերադառնա կառույց |factor.am|

factor.am: Բաքուն կվերացնի ԵԽԽՎ անդամների՝ Ադրբեջան այցելելու արգելքը, երբ Ադրբեջանի պատվիրակությունը վերադառնա այս կազմակերպություն։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Իտալիայում միջազգային համաժողովում հարցերի պատասխանելիս։ «Այն, ինչ տեղի ունեցավ այս տարվա հունվարին ԵԽԽՎ-ում, հատել է կարմիր գիծը։ Անցյալ տարի մենք ամբողջությամբ վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը։ Այսպիսով, անցյալ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի տարածքում անջատողականությունն ամբողջությամբ արմատախիլ արվեց։ Մենք այլ բան չենք արել, ինչ փորձում է անել Ուկրաինան։ Ուկրաինան անհաջող փորձում է վերականգնել իր ինքնիշխանությունը՝ չնայած Արևմուտքի հսկայական աջակցությանը։ Մենք ինքներս վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը՝ առանց որևէ աջակցության։ Դրանից բառացիորեն մի քանի ամիս անց ԵԽԽՎ-ն որոշեց մեր պատվիրակությանը զրկել ձայնի իրավունքից։ Այսինքն՝ մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, քանի որ մենք վերականգնեցինք մեր ինքնիշխանությունը»,- հայտարարել է Ադրբեջանի ղեկավարը։ Նա հավելել է, թե ԵԽԽՎ անդամներին, որոնք դեմ են քվեարկել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների երկարաձգմանը, անցանկալի  անձ հայտարարելու Բաքվի որոշումը համարժեք պատասխան է։ «Մեր որոշումը պատասխանն էր: Եթե ​​փոխեն իրենց որոշումը և վերականգնեն մեր իրավունքը, ապա այս, այսպես կոչված, էմբարգոն կհանվի։ Մեր պատվիրակությունը պետք է վերադառնա, և այդ ժամանակ արգելքը կվերացվի»,- նշել է Ալիևը։ Հիշեցնենք, որ հունվարի 24-ին ԵԽԽՎ-ն քվեարկությամբ որոշել էր չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները։ Այս որոշմամբ Ադրբեջանի պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է ԵԽԽՎ-ից և կարող է վերադառնալ՝ իր կանոնադրական պարտավորությունները կատարելու դեպքում։  Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
22:54 - 06 սեպտեմբերի, 2024