Վլադիմիր Զելենսկի

Վլադիմիր Ալեքսանդրովիչ Զելենսկին Ուկրաինայի նախագահ, քաղաքական գործիչ, շոումեն, արտիստ, կատակերգու, «Թաղամաս-95» ստուդիայի գեղարվեստական ղեկավար և մշտական առաջնորդ, պրոդյուսեր և սցենարիստ:

Ծնվել է 1978 թվականի հունվարի 25-ին Կրիվոյ Ռոգ քաղաքում:

1998-2003 թվականներին «95-րդ թաղամասը» ելույթ է ունեցել ՈւՀԱ-ի բարձրագույն լիգայում։  Եղել է Ուկրաինայի Հանրապետության կառավարության անդամ և «Ինտեր» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսեր 

2019 թվականի հունվարի 21-ին «Ժողովրդի ծառա» կուսակցությունն առաջարկել է Վլադիմիր Զելենսկու թեկնածությունը որպես նախագահ։ Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկու փուլերի հաղթել է։

 

Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում են անցկացրել․ այն տևել է ավելի քան 40 րոպե

 |factor.am|

Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում են անցկացրել․ այն տևել է ավելի քան 40 րոպե |factor.am|

factor.am: Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում  հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում են BBC-իի թղթակիցները։Սա երկու երկրների առաջնորդների առաջին  հանդիպումն  է ապրիլի 26-ից ի վեր, երբ Զելենսկին և Թրամփը զրուցել էին  Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողության ժամանակ։Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման համար, որը տևել է ավելի քան 40 րոպե։ «Երկար և իմաստալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Քննարկվել են բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք խաղաղության հասնելուն նպաստելու ուշադրությունն ու պատրաստակամությունը», – գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում՝ խոստանալով  ավելի ուշ զրույցի մանրամասները ներկայացնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:53 - 25 հունիսի, 2025
Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը ռուսներ են. Զելենսկի
 |factor.am|

Ուկրաինային փոխանցված մարմիններից 20-ը ռուսներ են. Զելենսկի |factor.am|

factor.am: Ռուսական կողմը Ուկրաինային է փոխանցել 20 զոհված զինվորների, որոնք, պարզվում է, ռուսներ են, DW-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ ասել է Վոլոդիմիր Զելենսկին։ «Մենք, անշուշտ, ցանկանում ենք վերադարձնել մեր բոլոր զինվորներին և մեր հերոսների մարմինները։ Բայց մենք հաստատ չենք ուզում ռուսներին վերադարձնել պարզապես քանակի համար»,- ասել է նա։ Ուկրաինայի նախագահը լրագրողներին ցուցադրել է ռուսական անձնագրերը, որոնք, նրա խոսքով, հայտնաբերվել են փոխանակման ժամանակ փոխանցված մարմինների հետ միասին:695,000 ռուս զինվորականներ կռվում են Ուկրաինայի տարածքում, հայտնել է Զելենսկին։ ՌԴ ԶՈՒ զորքերի մի մասը կենտրոնացած է նաև Կուրսկի և Բելգորոդի ուղղություններում։ Նրա խոսքով ՝ օրվա ընթացքում Ռուսաստանի բանակը հարձակման է գնում մինչև 200 անգամ։ Մինչև 4 հոգանոց փոքր դիվերսիոն խմբերը նույնպես փորձում են ներխուժել Դնեպրոպետրովսկի մարզ, բայց առայժմ անհաջող, ասել է Զելենսկին:Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
17:10 - 21 հունիսի, 2025
Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ |azatutyun.am|

Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «լուծում գտնել» պատերազմին և նույնիսկ հանդիպել Զելենսկիի հետ |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ պատրաստ է «գտնել լուծում» Ուկրաինայի դեմ իր պատերազմին և նույնիսկ հանդիպել Ուկրաինայի առաջնորդի հետ: Այդ հայտարարությունն արվել է այն պահին, երբ Կիևում Ռուսաստանի վերջին հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի։ «Պետք է գտնենք մի լուծում, որը ոչ միայն կավարտի ներկայիս հակամարտությունը, այլև կստեղծի պայմաններ, որպեսզի նմանատիպ իրավիճակները երկարաժամկետ հեռանկարում չկրկնվեն», - հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում օտարերկրյա լրագրողների հետ ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը: Նա նշել է, որ բանակցությունները կարող են վերսկսվել հունիսի 22-ից հետո: Այս ամսաթիվն էր նա նախկինում նշել որպես ռազմագերիների և զոհված զինծառայողների մարմինների փոխանակման կարևոր փուլ։ Ռուսաստանի առաջնորդը, սակայն, հավելել է, որ ինքը միայն «վերջնական փուլում» կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Ռուսական վերջին հարձակումը նախագահ Զելենսկին անվանել է «մաքուր ահաբեկչություն» և մեղադրել Պուտինին։ «Ամբողջ աշխարհը, ԱՄՆ-ը և Եվրոպան պետք է վերջապես արձագանքեն այնպես, ինչպես քաղաքակիրթ հասարակությունները արձագանքում են ահաբեկիչներին», - ասել է Զելենսկին։
11:31 - 19 հունիսի, 2025
Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից

 |factor.am|

Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամկետ ավարտել է իր այցը Կանադա և վերադառնում է Ուկրաինա։ Այս մասին հայտնել են CBC News-ի և «Суспільне»-ի աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։ Զելենսկին որոշել է վերադառնալ Ուկրաինա լույս  հունիսի 17-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից հարվածներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո։ Wall Street Journal-ը գրում է, որ Զելենսկին գագաթնաժողովից հեռացել է՝ չստանալով  Ուկրաինայի համար այն աջակցությունը, որի հույսն ուներ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ կարճ ելույթում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ երկրին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը, այդ թվում՝ տարեկան 40 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների և անվերապահ հրադադարի, և կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա խնդրել է G7-ի առաջնորդներին համագործակցել ԱՄՆ-ի հետ ռուսական նավթի նկատմամբ հետագա պատժամիջոցների շուրջ և շարունակել հորդորել Թրամփին օգտագործել իր ազդեցությունը՝  ստիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:35 - 18 հունիսի, 2025
Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ
 |azatutyun.am|

Զելենսկին Պուտինին մեղադրել է «կեղտոտ» խաղերի մեջ |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստվում է շարունակել Մոսկվայի հետ գերիների փոխանակման պլանները, թեև կասկած է հայտնել հաջող արդյունքի հնարավորության վերաբերյալ: «Ուկրաինան շարունակում է անել ամեն ինչ՝ մեր ռազմագերիների ազատ արձակման և մեր զոհված զինվորների վերադարձի համար», - ասել է Զելենսկին իր ամենօրյա տեսաուղերձում։ Նա նշել է, որ Ռուսաստանը դեռ չի տրամադրել այն ամբողջական ցուցակները, որոնք անհրաժեշտ են ըստ Ստամբուլում ձեռք բերված պայմանավորվածության՝ ավելի քան հազար անձի փոխանակման համար։ Ըստ նրա՝ ռուսական կողմը «փորձում է անգամ նման հարցերը վերածել կեղտոտ քաղաքական և տեղեկատվական խաղի»: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ եթե Կրեմլը «չկատարի պայմանավորվածությունները նույնիսկ նման մարդասիրական հարցերում, դա լուրջ կասկածի տակ կդնի բոլոր միջազգային ջանքերը՝ մասնավորապես ԱՄՆ-ի կողմից տարվող բանակցությունների և դիվանագիտական գործընթացների արդյունավետությունը: Ամերիկյան ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում Զելենսկին ասել է, որ միայն Վաշինգտոնից և Եվրոպայից եկող «ուժեղ ճնշումը» կարող է ստիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հետ կանգնել։ Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններին մասնակցող ռուսական պատվիրակության անդամ, պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինն ավելի վաղ հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ էր նախորդ շաբաթ կազմակերպել 25 տարեկանից երիտասարդ գերիների, ծանր վիրավորների և հիվանդների, ինչպես նաև յուրաքանչյուր կողմից 6000 զոհվածների մարմինների փոխանակում, ինչի շուրջ կողմերը պայմանավորվել էին հունիսի 2-ին Ստամբուլում, սակայն Կիևից պատասխան չեն ստացել: Ռազմագերիների հետ հարցերով Ուկրաինայի համակարգող շտաբն, իր հերթին, հայտարարել է, որ ուկրաինական կողմը ներկայացրել է փոխանակման ցուցակներ, որոնք կազմվել են Ստամբուլում բանակցությունների ընթացքում համաձայնեցված և հստակ սահմանված կատեգորիաների համաձայն:
10:36 - 09 հունիսի, 2025
ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը

 |factor.am|

ՌԴ ՊՆ-ն մեկնաբանել է Ուկրաինային հասցված զանգվածային հարվածը |factor.am|

factor.am: ՌԴ Պաշտպանության նախարարությունն Ուկրաինայի գիշերային զանգվածային հարձակումն անվանել է «Կիևի ռեժիմի ահաբեկչական գործողությունների պատասխան»։ Ռուսական գերատեսչության հայտարարության մեջ ասվում է, որ հարվածը հասցվել է «հեռահար օդային, ծովային և ցամաքային զենքերից ինչպես նաև հարվածային անօդաչու թռչող սարքերով», փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը պնդում է, որ թիրախները եղել են ռազմական օբյեկտները, ինչպիսիք են հարվածային անօդաչու թռչող սարքերի հավաքման արտադրամասերը և Ուկրաինայի զինված ուժերի զենքի ու ռազմական տեխնիկայի պահեստները։ Հիշեցնենք, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա հունիսի 5-ի լույս 6-ի գիշերը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ հարձակման ժամանակ զոհվել է երեք մարդ, ևս գրեթե 50-ը՝ վիրավորվել։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարվածել է «գրեթե ամբողջ Ուկրաինային»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:29 - 06 հունիսի, 2025
Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներին՝ 500-ը 500-ի դիմաց ձևաչափով. Զելենսկի |1lurer.am|

Ռուսաստանը և Ուկրաինան կփոխանակեն գերիներին՝ 500-ը 500-ի դիմաց ձևաչափով. Զելենսկի |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանը և Ուկրաինան պատրաստ են «500-ը 500-ի դիմաց» ձևաչափով ռազմագերիների փոխանակում իրականացնել շաբաթավերջին՝ հունիսի 7-ին և 8-ին։ Այդ մասին Կիևում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, հաղորդում է AFP-ն։ Գերիների փոխանակումից հետո կողմերը կսկսեն աշխատանքները զոհված զինծառայողների աճյունների փոխանակումը նախապատրաստելու ուղղությամբ։ «Այսօր մեր խմբերը խորհրդակցություններ են անցկացրել փոխանակման վերաբերյալ։ Ռուսական կողմը հայտնել է, որ այս շաբաթավերջին կհանձնի 500 մարդու, թեև պայմանավորվել էինք մեր 1000-ից ավելի զինծառայողների համար»,- ասել է Ուկրաինայի նախագահը: Ի դեպ, ստամբուլյան բանակցությունների երկրորդ փուլի ժամանակ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև 1000-1200 գերիների նոր փոխանակման մասին էր հայտնել նաև ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին: Լրատավական ծառայությունը հիշեցրել է, որ մայիսի 16-ին Թուրքիայում կայացած բանակցությունների առաջին փուլի ժամանակ Ուկրաինայի և Ռուսաստանի պատվիրակությունները համաձայնության եկան «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման վերաբերյալ։ Զգալի ծավալի պատճառով պայմանավորվածությունն իրականացվել է փուլերով՝ մի քանի օրվա ընթացքում։
19:57 - 04 հունիսի, 2025
Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ուկրաինան լուրջ չի ընդունում ռուսական հուշագիրը, քանի որ այն իրականում վերջնագիր է. Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջին անգամ արձագանքել է Ռուսաստանի փոխանցած հուշագրին, որն Ուկրաինային էր հանձնվել հունիսի 2-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ։ Ինչպես հաղորդում է Censor.NET-ը, պետության ղեկավարն այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։«Սա վերջնագիր է, և ո՛չ ուկրաինական կողմը, ո՛չ էլ որևէ մեկն այն լուրջ չի ընդունի, քանի որ դրանում վերջնագիր կա։ Այսինքն՝ այս հուշագիրը թյուրիմացություն է», - ընդգծել է Զելենսկին: Նրա խոսքով՝ Ուկրաինան իր կազմած հուշագիրը Մոսկվա է ուղարկել երկու լեզվով՝ ուկրաիներեն և անգլերեն։ Սակայն Կրեմլից  ստացված հուշագիր միայն ռուսերենով է եղել։ Զելենսկին նշել է, որ այսօրվա դրությամբ Ուկրաինան Ռուսաստանից պատասխան չի ստացել հրադադարի մասին փաստաթղթի վերաբերյալ, որը Կիևը Մոսկվային էր փոխանցել բանակցություններից առաջ։  Պետության ղեկավարը նշել է, որ ռուսական հուշագրի առաջին կետը «վերջնագիր» է, քանի որ ռուսները պահանջում են բոլոր օկուպացված տարածքների միջազգային ճանաչում և զորքերի դուրսբերում դրանցից։ «Սա անկասկած հակասում է ՄԱԿ-ի կանոնադրությանը, հակասում է առողջ բանականությանը և Ուկրաինայի Սահմանադրությանը։ Ի դեպ, նրանք գիտեն դրա մասին։ Սա Պուտինի համար այս պատերազմի համար ամենամեծ պարգևի պահանջ է», - ընդգծել է Զելենսկին: Զելենսկին նաև մեկնաբանել է  ռուսական հուշագրի երկրորդ կետը՝ չեզոքությունը և ռազմական միավորումներին, մասնավորապես՝ ՆԱՏՕ-ին չմիանալու պահանջը։ Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 2014 թվականին, երբ Կիևն ուներ «արտադաշինքային կարգավիճակ»։ «Այսինքն՝ նրանք սկսել են մեզ գրավել այն ժամանակ, երբ մենք ունեինք չեզոք կարգավիճակ։ Կրկին, այսինքն՝ այստեղ խոսելու բան չկա», - հավելել է պետության ղեկավարը։
18:07 - 04 հունիսի, 2025
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում
 |civilnet.am|

Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի և Թրամփի հետ Թուրքիայում |civilnet.am|

civilnet.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատրաստակամություն է հայտնել Թուրքիայում հանդիպել Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հետ։ Հունիսի 2-ին Էրդողանը հայտարարել էր, որ Թուրքիան պլանավորում է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպմանը կա՛մ Անկարայում, կա՛մ Ստամբուլում: Այս մասին հայտնում է Kyivindependent-ը։ «Ես զրույց ունեցա Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ: Եվ իսկապես, նա ազդանշան ուղարկեց՝ հարցնելով, թե ինչպես կվերաբերվեմ չորս առաջնորդների հանդիպմանը՝ ինքը, Միացյալ Նահանգների նախագահը, Պուտինը և ես: Ես նրան ասացի, որ աջակցում եմ առաջնորդների մակարդակով հանդիպմանը, քանի որ ինձ թվում է, որ առանց մեր հանդիպման հրադադար չի լինի», – լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։ Զելենսկու մեկնաբանությունները հաջորդել են հունիսի 2-ին Ստամբուլում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության բանակցությունների հերթական փուլին, որտեղ կողմերը համաձայնության են եկել ռազմագերիների փոխանակման շուրջ, բայց չեն կարողացել հրադադարի հասնել։ Այս բանակցություններին նախորդել էր մայիսի 16-ին կայացած բանակցությունների առաջին փուլը: Սկզբնական հանդիպումն ավարտվել է պատերազմի ընթացքում ամենամեծ թվով գերիների փոխանակման վերաբերյալ համաձայնագրով, սակայն խաղաղության համաձայնագրի ուղղությամբ որևէ շոշափելի առաջընթաց չի գրանցվել։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես բաց է իր թուրք գործընկերոջ առաջարկի համար՝ Թուրքիայում եռակողմ խաղաղության բանակցություններ վարելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հետ, հայտարարել է Սպիտակ տունը հունիսի 2-ին։ «Նախագահն ասել է, որ բաց է դրա համար, եթե գործը հասնի դրան, բայց նա ցանկանում է, որ երկու առաջնորդներն էլ միասին նստեն բանակցությունների սեղանի շուրջ»,- լրագրողներին ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարոլին Լիվիտը։ Հունիսի 2-ի բանակցություններից հետո Ռուսաստանն առաջարկել է ժամանակավոր երկու-երեքօրյա հրադադար առաջնագծի որոշակի հատվածներում՝ զոհված զինվորների մարմինները վերադարձնելու համար։ Այս մասին հունիսի 2-ին ասել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Զելենսկին չի ընդունել Ռուսաստանի այս առաջարկը։
10:50 - 03 հունիսի, 2025
Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

Ուկրաինան Ռուսաստանին նոր հանդիպման ժամկետ է առաջարկել |civilnet.am|

civilnet.am: Ստամբուլում ռուսական և ուկրաինական կողմերը «կարծիքներ են փոխանակել», գերիների փոխանակում կլինի։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Վիլնուսում կայացած գագաթնաժողովից հետո։ «Ստամբուլում կողմերը կարծիքներ են փոխանակել, և մենք պատրաստվում ենք գերիների նոր փոխանակման», – ասել է Զելենսկին։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ սպասում է Ստամբուլում կայացած հանդիպման վերաբերյալ զեկույցի՝ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովից։ Ուկրաինան առաջարկել է Ռուսաստանի հետ նոր հանդիպում անցկացնել հունիսի 20-ից 30-ը։ Ուկրաինայի պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովը հայտարարել է, որ Ռուսաստանը չի համաձայնել հրադադարի և առաջնորդների հանդիպմանը։ Ստամբուլում ռուսական և ուկրաինական պատվիրակությունների բանակցությունները տևել են մեկ ու կես ժամ։
18:21 - 02 հունիսի, 2025
Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ
 |1lurer.am|

Պատրաստ եմ եռակողմ հանդիպում անցկացնել Պուտինի և Զելենսկու հետ. Թրամփ |1lurer.am|

1lurer.am: Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտության դեպքում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների հետ։ Թրամփին հարցրել են՝ արդյոք ամերիկյան կողմը համարո՞ւմ է, որ Վլադիմիր Պուտինն իրոք ցանկանում է դադարեցնել պատերազմը: «Դեռ չեմ կարող ասել, բայց մոտ երկու շաբաթից կտեղեկացնեմ։ Շատ շուտով կիմանանք՝ արդյոք Պուտինը ցանկանո՞ւմ է մեզ ինչ-որ բանի դրդել, և եթե այո՝ մի փոքր այլ կերպ կարձագանքենք: Իմ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այժմ շատ կոշտ շփումների մեջ է ռուսական կողմի հետ: Նաև անչափ հիասթափված եմ մի քանի գիշեր առաջ տեղի ունեցած հարձակումներից: Մարդիկ սպանվում են բանակցություններին զուգահեռ»,- նշել է ԱՄՆ նախագահը: Լրագրողի հարցին ի պատասխան՝ ինչու այդ դեպքում Վաշինգտոնը դեռ պատժամիջոցներ չի սահմանել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պարզաբանել է՝ չի ցանկանում վնասել բանակցային գործընթացին և խափանել խաղաղության հնարավոր համաձայնագիրը։ ԱՄՆ նախագահը կրկնել է՝ սա ոչ թե իր, այլ Բայդենի, Պուտինի և Զելենսկու պատերազմն է, իսկ ինքը փորձում է կարգավորել հակամարտությունը:
11:54 - 29 մայիսի, 2025
Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի
 |factor.am|

Ստամբուլում ուկրաինական պատվիրակությունը «մերժել է ռուսական սպառնալիքների փորձերը»․ Զելենսկի |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խորհրդակցություն է անցկացրել այլ պաշտոնյաների հետ՝ քննարկելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցությունների ընթացքը։ Զելենսկին տելեգրամի իր ալիքում հայտնել է, որ հանդիպում են անցկացրել՝ պատերազմը դադարեցնելու և իրական, տևական խաղաղություն հաստատելու դիվանագիտական ​​աշխատանքների վերաբերյալ։ «Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը զեկուցել է մեր պատվիրակության աշխատանքի և Թուրքիայում բանակցային գործընթացի մասին։ Մայիսի 15-16-ի հանդիպումներն աշխարհին ցույց տվեցին մեր պատրաստակամությունը՝ մոտեցնելու խաղաղությունը և, համապատասխանաբար, Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու անհրաժեշտությունը՝ պատերազմը դադարեցնելու համար»,- նշել է Զելենսկին: Նա նշել է, որ իրականում հանդիպման ամենամեծ արդյունքը ռազմագերիների փոխանակման մասին համաձայնությունն է՝ «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով։ Զելենսկին ասել է, որ իրենց թիմն այժմ մշակում է փոխանակման մանրամասները։ «Ռուստեմ Ումերովը, որպես Թուրքիայում գտնվող պատվիրակության ղեկավար, զեկուցել է ռուսների հետ զրույցի կոնկրետ մանրամասների մասին։ Ուկրաինական պատվիրակությանը հաջողվել է զրույցը պահել պատշաճ շրջանակներում։ Ռուսական սպառնալիքների բոլոր փորձերը մերժվել են։ Ուկրաինան պնդում է լիակատար և անվերապահ հրադադարի անհրաժեշտության հարցում՝ կյանքեր փրկելու և դիվանագիտության համար անհրաժեշտ հիմք ապահովելու համար։ Նման հրադադարը պետք է լինի բավականաչափ երկար և շարունակման հնարավորությամբ։ Մեր առաջարկը, որը համաձայնեցվել է գործընկերների հետ, 30 օր է։ Մենք պատրաստ ենք դրան։ Մենք նաև պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման՝ հիմնական հարցերը լուծելու համար։ Ուկրաինան չի վախենում Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններից, և կարևոր է, որ Ռուսաստանի ղեկավարությունը չերկարաձգի պատերազմը»,- հայտարարել է Զելենսկին։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
18:59 - 19 մայիսի, 2025