Մայիսի 2-ին ընդհատված Հայաստանի գազի մատակարարումն այսօր վերականգնվել է
 |azatutyun.am|
21:11 - 04 մայիսի, 2023

Մայիսի 2-ին ընդհատված Հայաստանի գազի մատակարարումն այսօր վերականգնվել է |azatutyun.am|

azatutyun.am: «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, մայիսի 2-ին ընդհատված Հայաստանի գազի մատակարարումն այսօր վերականգնվել է: Այդ մասին հայտնել է «Գազպրոմ-Արմենիա» ընկերությունը։

«Ստավրոպոլի մարզի տարածքում «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայրուղային գազատարի պլանային նորոգման աշխատանքներն ավարտվել են, ժամը 16։30-ից մատակարարումը վերսկսվել է», - ասվում ընկերության հաղորդագրությունում։

«Գազպրոմ» ռուսական կոնցերնը Հայաստան բնական գազ մատակարարող միակ ընկերությունն է: Օպերատորի դերում հանդես է գալիս «Գազպրոմ-Արմենիան», որն ամբողջությամբ պատկանում է «Գազպրոմին» և դրա դուստր-ձեռնարկությունն է համարվում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել