Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված
10:30 - 18 մարտի, 2025

Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ բնական գազի մատակարարումը՝ Վրաստանում վթարավերականգնողական աշխատանքներով պայմանավորված

Դեպի Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի։ Այս մասին հայտնում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը։

Պատճառը Վրաստանի տարածքում վթարավերականգնողական աշխատանքների իրականացման անհրաժեշտությունն է։

««Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ-Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ այդ ժամանակահատվածում ՀՀ սպառողների անխափան և հուսալի գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ ներքին պաշարների և ԻԻՀ-ից մատակարարվող բնական գազի լրացուցիչ ծավալների հաշվին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել