«Գազպրոմ Արմենիան» հայտնում է, որ այլ անձանց կողմից իրականացվող հողային աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ից, դադարեցվել է Կոտայքի մարզի Գառնի, Գողթ, Գեղարդ, Գեղադիր, Հացավան, Ողջաբերդ բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։
comment.count (0)