Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել |armenpress.am|
17:36 - 06 մայիսի, 2023

Լեհաստանը ԵՄ-ից կպահանջի ռուսական գյուղմթերքի ներմուծման դեմ պատժամիջոցներ սահմանել |armenpress.am|

armenpress.am: Լեհաստանը Եվրամիությունից կպահանջի պատժամիջոցներ կիրառել՝ ռուսական գյուղմթերքների ներմուծման դեմ: Ինչպես հայտնում է Reuters-ը, այս մասին հայտարարել է  ԵՄ-ում Լեհաստանի դեսպան Անջեյ Սադոսը:

«Եվրոպային այժմ չեն սպառնում գյուղատնտեսական ապրանքների մատակարարման շղթայի խափանումները: Հակառակը, մենք ունենք ավելցուկի խնդիր: Մենք լուծում ենք Ուկրաինայից գյուղմթերքների ներմուծման ավելացման խնդիրը»,-ասել է Սադոսը:

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը մինչև հունիսի 5-ը սահմանափակումներ էր մտցրել ուկրաինական ցորենի, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի ներմուծման մասով՝ նվազեցնելու այդ ապրանքների ավելցուկային մատակարարումը Բուլղարիա, Հունգարիա, Լեհաստան, Ռումինիա և Սլովակիա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել