Ադրբեջանը 2023-ի պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը. Ալիև |azatutyun.am|
12:40 - 10 մայիսի, 2023

Ադրբեջանը 2023-ի պետբյուջեում կավելացնի պաշտպանական ծախսերը. Ալիև |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի իշխանությունները 2023 թվականի պետական բյուջեն վերանայելիս կավելացնեն պաշտպանության ոլորտի ֆինանսավորումը, այսօր հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը:

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո մենք կանգ չենք առել, ընդհակառակը՝ առաջ ենք գնում։ Այս տարվա պետբյուջեում լրացումներ կկատարվեն, մի զգալի մասը կրկին նախատեսված է պաշտպանական նպատակներով։ Ինչո՞ւ։ Որովհետև մենք պետք է միշտ պատրաստ լինենք։ Սպառնալիքներն աճում են, վտանգը մեծանում է, և մենք պետք է կարողանանք հաղթահարել ցանկացած սպառնալիք», - ասել է Ալիևը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանի 2023-ի պետբյուջեն պաշտպանության և ազգային անվտանգության միջոցառումների ֆինանսավորման համար նախատեսում է 5,3 մլրդ մանաթ (ընթացիկ փոխարժեքով ավելի քան 3,1 մլրդ դոլար) կամ պետական բյուջեի ծախսերի 16 տոկոսը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել