tert.am: Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պետական սահմանին շահագործման են հանձնել Արաքս գետի վրա կառուցված Խուդաֆերինի հիդրոէլեկտրակայանը:
Բացի այդ, տեղի է ունեցել «Գիզ Գալասի» հիդրոէլեկտրակայանի բացման արարողությունը, հայտնում է Tasnim գործակալությունը:
Ռաիսին հայտարարել է, որ Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները չեն խզվի:
«Արաքս գետը կապող օղակ է Ադրբեջանի և Իրանի ժողովրդի միջև, և այդ կապը ստեղծվել է 50 տարի առաջ՝ Արաքս ամբարտակի կառուցմամբ», - նշել է նա։
comment.count (0)