Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին |armtimes.com|
09:53 - 16 մայիսի, 2023

Վրաստանի խորհրդարանի նախագահը հանդիպել է Ալիևին |armtimes.com|

armtimes.com: Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տեղեկությունը տարածել է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը:

Հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Վրաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերած ամուր աջակցության և Վրաստան-Ադրբեջան ռազմավարական գործընկերության խորացման գործում ունեցած անձնական ներդրման համար։

Նշվում է, որ կողմերը դրական են գնահատել երկու երկրների հարաբերությունների դինամիկան։ Ուշադրություն է դարձվել արդյունավետ համագործակցությանը էներգետիկայի, տրանսպորտի, առևտրի և այլ ոլորտներում, հայտնում է ԱԼԻՔ-ը։

«Ընդգծվել է այսպես կոչված միջին առևտրային ուղու աճող կարևորությունը՝ երկու երկրների և Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար»,- նշված է տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել