Ադրբեջանական զինված թիրախի ներքո են Տեղ համայնքը և Հայաստանի ճանապարհները․ Արման Թաթոյան
10:22 - 20 մայիսի, 2023

Ադրբեջանական զինված թիրախի ներքո են Տեղ համայնքը և Հայաստանի ճանապարհները․ Արման Թաթոյան

Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերում մեր վերջին փաստահավաք աշխատանքների արդյունքները` ադրբեջանական հանցավոր ներխուժումները ՀՀ ինքնիշխան տարածք: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Թաթոյան» հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանն ու գծանշումներով լուսանկար հրապարակել։

«Ադրբեջանական զինված թիրախի ներքո են համայնքը և Հայաստանի ճանապարհները, արգելափակված է M12 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհը (Գորիս-Արցախ):

Այցի ընթացքում տեղում արձանագրել էինք, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունն ուղղակի անհնարին է դարձրել մարդկանց բնականոն, անվտանգ կյանքը, մարդիկ չեն կարողանում օգտագործել օրինական հիմքերով իրենց պատկանող արոտավայրերն ու վարելահողերը: Խաղաղ բնակիչների անգամ տներ, տնամերձ հողամասեր, դպրոց կամ մանկապարտեզ գտնվում են ադրբեջանական թիրախի ներքո:

Ադրբեջանական իշխանության հայատյաց ու թշնամանքի քաղաքականությունը, մեր ժողովրդի նկատմամբ նրանց զինված ծառայողների հանցանքների հովանավորությունն ու անպատժելիությունը ապացույցներով հաստատված շարունակվում են:

Թե՛ ՀՀ Զինված ուժերի, թե՛ Սահմանապահ զորքերի ծառայողները խաղաղ բնակչությանն անմիջականորեն պաշտպանում են ադրբեջանական հանցավոր արարքներից։ Հետևաբար, մեր զինված ծառայողների կյանքը և առողջությունը նույնպես միջազգային ուղիղ պաշտպանության ներքո են։

Շնորհակալություն ենք հայտնում միջազգային փաստաբաններ Կարօ Ղազարեանին (Garo Ghazarian) և Գառնիկ Քերքոնեանին (Karnig Kerkonian) ապացույցների ամրագրման, վերլուծության ու զեկույցի կազմման հարցերում անփոխարինելի աջակցության համար»,- գրել է նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել