Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է երկու կրակոցների հետևանքները, որոնք վնասել են քաղաքացիական ենթակառուցվածքները: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը:
«Հնարավոր է՝ դրանք արձակվել են այդ տարածքում ադրբեջանական դիրքերից»,- նշվում է առաքելության X-ի հրապարակման մեջ:
Նշվում է, որ Զատկի տոներին առաքելությունը 27 օր ու գիշեր պարեկություն է իրականացրել իր գործունեության տարածքում, այդ թվում՝ Խոզնավար, Խնածախ և Արավուս գյուղերում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը: Տուժածներ չեն եղել:
Գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է արել հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։
comment.count (0)