ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը |hetq.am|
10:29 - 27 մայիսի, 2023

ՊԵԿ-ը պատվիրել է հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսակետի նախագիծը |hetq.am|

hetq.am: Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հայ-թուրքական սահմանին «Մարգարա» մաքսային կետի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման համար մայիսի 25-ին պայմանագիր է կնքել «Արբակ և որդիներ» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը կազմել է 28 մլն 291 հազար դրամ։ ՊԵԿ-ի և այդ ընկերության միջև կնքված պայմնագիրը հրապարակվել է Ֆինանսների նախարարության armeps.am էլեկտրոնային հարթակում։ 

ՊԵԿ-ը գնումն իրականացրել է «հրատապ մեկ անձ» ընթացակարգով, որի անցկացման թույլտվությունը կառավարությունից ստացել էր 2023 թվականի ապրիլի 21-ին՝ գործադիրի ընդունած որոշմամբ։ Նախագծի կազմումից հետո սկսվելու են շինարարական աշխատանքները, որն իրականացնելու է Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի մոդուլային հատվածը կառուցած «Արտկոն» ՓԲԸ-ն:

Շինարարական աշխատանքների, ինչպես նաև անհրաժեշտ սարքավորումների և գույքի արժեքը` ներառյալ տեխնիկական և հեղինակային հսկողությունները, նախագծի փորձաքննությունը, խոշորացված հաշվարկներով, ըստ ՊԵԿ-ի, կազմելու է 732 մլն 805 հազար դրամ։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել