«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9.856.100 դոլար |azatutyun.am|
05:35 - 29 նոյեմբերի, 2019

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին նվիրաբերվել է 9.856.100 դոլար |azatutyun.am|

azatutyun.am։ Այս տարի «Հայաստան» համահայկական հիմնադրամի տարեկան դրամահավաքն անցկացվում է «Ես իմ անուշ Հայաստանի» խորագրի ներքո։ Արդյունքում, այս տարի հավաքվեց 9.856.100 դոլար։

22-րդ հեռուստամարաթոնի ընթացքում հավաքված գումարները փոխանցվելու են խմելու ջրի մատակարարման և արեւային էներգիայի կիրառման ծրագրերի իրականացմանը Արցախում, ինչպես նաև Հայաստանի երեք մարզերում՝ Տավուշ, Լոռի և Շիրակ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտահրավեր նետեց աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանին, ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին և Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանին:

«Հեռուստամարաթոն-2018»-ին հիմնադրամին նվիրաբերվել էր 11 մլն 109 հազար 633 դոլար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել