Apple-ը հերքել է Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ իր համագործակցությունը
 |hetq.am|
16:49 - 03 հունիսի, 2023

Apple-ը հերքել է Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ իր համագործակցությունը |hetq.am|

hetq.am: Apple ընկերությունը հայտարարել է, որ չի համագործակցել Ամերիկյան հատուկ ծառայությունների հետ՝ iPhone-ներում խոցելիություն ներմուծելու համար։ Ընկերության հայտարարությունը հրապարակել է Reuters գործակալությունը։

«Մենք երբեք չենք աշխատել և չենք աշխատի որևէ կառավարության հետ Apple-ի որևէ արտադրանքում բեքդորի (խոցելիության-խմբ.) ներդրման համար»,- հայտարարել են ընկերությունում։

Հունիսի 1-ին Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը ամերիկյան Apple ընկերությանը մեղադրել էր վիրուսային ծրագրի միջոցով ամերիկյան հետախուզության գործողություններին մասնակցելու մեջ։ Ռուսական հատուկ ծառայությունների վարկածով՝ վարակվել էր մի քանի հազար հեռախոս, որոնց թվում արտասահմանում Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների հեռախոսները։ Ըստ ռուսական կողմի՝ այդ դիվանագետները աշխատում էին ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, հետխորհրդային տարածաշրջանում, ինչպես նաև` Իսրայելում, Սիրիայում և Չինաստանում։ 

Ինչպես կարծում են ԱԴԾ-ում, դա «ապացուցում է այն հանգամանքը, որ Apple-ը սերտորեն համագործակցում է ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության հետ, և որ ընկերության գաղտնիության քաղաքականությունը չի համապատասխանում իրականությանը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել