Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ին նույնքան կնվազի
19:17 - 08 հունիսի, 2023

Օդի ջերմաստիճանն այսօր և վաղը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ին նույնքան կնվազի

Հանրապետության տարածքում հունիսի 12-ի կեսօրից հետո, հունիսի 9-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 10-11-ին, 13-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 10-ին, 11-ի գիշերն առանձին հատվածներում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
 
Քամին՝ հարավարևմտյան, 3-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
 
Օդի ջերմաստիճանը հունիսի 8-9-ը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, 10-11-ը աստիճանաբար նույնքան կնվազի։
 
Երևան քաղաքում հունիսի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 10-11-ը, 13-ին սպասվում է, 9-ի և 12-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել