Այս տարվա 6 ամիսներին արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ. սա մինչեւ հիմա եղած ցուցանիշներից ամենալավն է. Սիսիան Պօղոսեան
 |news.am|
12:12 - 10 հուլիսի, 2023

Այս տարվա 6 ամիսներին արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ. սա մինչեւ հիմա եղած ցուցանիշներից ամենալավն է. Սիսիան Պօղոսեան |news.am|

news.am: Այս տարվա առաջին 6 ամսվա ընթացքում արդեն ունենք 1 մլն զբոսաշրջիկ, որը մինչեւ հիմա եղած թվերից ամենալավն է: Այս մասին այսօր՝ հուլիսի 10-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը:

«Երբ համեմատում ենք 2019թ․-ի առաջին 6 ամսվա հետ, որը ոլորտի համար եղել է ամենալավ տարին, այս տարի արդեն 30 տոկոս աճ ենք գրանցել:

Մենք 2019-ի փակել ենք 1,9 մլն զբոսաշրջիկով, եւ եթե այսպես շարունակենք ասյ տարի, հույս ունեմ, որ 2 մլն-ը կգերազանցենք եւ ավելի լավ թվեր կունենանք այս տարի»,-ասաց նա:

Խոսելով զբոսաշրջության ոլորտում նման թվեր արձանագրելու պատճառների մասին, Սիսիան Պօղոսեանն ասաց. «Առաջին հերթինմ ենք բավականին խիստ աշխատում ենք Հայաստանի բրենդը ներկայացնել միջազգային շուկայում, որ ավելի ճանաչելի դառնա: Ունենք շատ հետաքրքիր արշավներ մեր թիրախային շուկաներում, թիրախային երկրներում: Շատ պարբերականներում շատ հետաքրքիր նյութեր են գրվում Հայաստանի մասին: Աշխատում ենք տարբեր ավիաընկերությունների հետ՝ «Վիզէյր», «ՖլայԱռնա», շուտով նաեւ «ԷյրՖրանս»-ի հետ, նաեւ «Էյր Բալթիկի» հետ: Մասնակցում ենք տարբեր միջազգային ցուցահանդեսների, շուտով պետք է գնանք Փարիզ եւ Հայաստանը ներկայացնենք որպես գրավիչ ուղղություն: Բացի այդ, այս պահին շատ ակտիվ ճնաչողական այցեր ենք կազմակերպում հենց այդ թիրախային երկրներից: Այսօր Իտալիայից 8-հոգանոց խումբ ենք հրավիրել, թե բլոգերներ, թե մեդիայի ներկայացուցիչներ: Իրենք բացահայտում են Հայաստանը եւ գովազդում մեր երկիրը Իտալիայում: Մանավանդ արդեն ունենք ուղիղ թռիչքներ Իտալիայի երեք քաղաքներից՝ Հռոմից, Վենեցիայից եւ Միլանից»:

Պօղոսյանի խոսքով, Հայաստան եկող զբոսաշրջիկներից 52 տոկոստ ՌԴ-ից են, պա Վրաստանից ու Իրանից. «Այս երեք երկրները միշտ եղել են առաջին երեք տեղերում. «Մենք նաեւ ակտիվացնում ենք եվրոպական երկրները՝ Ֆրանսիա, Գերմանիա, Դուբայում արդեն բավականին հետաքրքիր արշավներ ունենք, եւ արդյունքը տեսնում ենք: Դուբայից դեպի Հայաստան մեծ հոսք կա»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել