2023-ի հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ
10:52 - 18 հուլիսի, 2023

2023-ի հունիսին 89 հարկ վճարողի մոտ հայտնաբերվել են չգրանցված վարձու աշխատողներ. ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է 2023 թ. հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների վերաբերյալ տեղեկատվությունը:

2023 թվականի հունիս ամսվա ընթացքում ավարտված հսկողական աշխատանքների արդյունքներով 89 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու խախտում:

Հսկողական միջոցառումների արդյունքում, չգրանցված (չձևակերպված) վարձու աշխատող ունեցող հարկ վճարողներին, ընդհանուր առաջադրվել է 51․7 մլն դրամի չափով տուգանք:

Չգրանցված վարձու աշխատող ունեցող հարկ վճարողների ցանկն՝ այստեղ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել