Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ․ Սամվել Բաբայանը մի շարք քայլեր է առաջարկել Արցախի հարցով
10:42 - 21 հուլիսի, 2023

Ստեփանակերտ-Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ․ Սամվել Բաբայանը մի շարք քայլեր է առաջարկել Արցախի հարցով

Արցախի «Միասնական հայրենիք» և Հայաստանի «Ազատական» կուսակցությունների ղեկավար, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի խնդրի վերաբերյալ։ 

«Արցախում ամենաօգտագործված բառը «պայքար»-ն է։ Պայքարի տարբեր մոտեցումներ են առաջարկվում։ Ես առաջարկում եմ դուրս գալ լոզունգային քաղաքականությունից, հրաժարվել պայքարի իմիտացիայից և տեղափոխվել գործնական դաշտ։

Որպես խորհրդարանական երկրորդ ուժի ղեկավար՝ մասնավորապես առաջարկում եմ հետևյալ գործնական և իրավական քայլերը՝
․ Ստեփանակերտ – Բաքու երկխոսությամբ ստեղծել փոխվստահության մթնոլորտ,
․ Դիմել ՄԱԿ-ին՝ Արցախում ապահովելու միջազգայնորեն երաշխավորված խաղաղապահ մանդատ,
․ Դիմել ՄԱԿ-ին վերանայելու Ադրբեջանի անդամակցությունը այն տարածքով, որով ընդունվել է ՄԱԿ։
- Դիմել Ռուսաստանի Դաշնությանը՝ որպես ԽՍՀՄ-ի իրավահաջորդի հանգուցալուծելու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը»,- երեկ նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել