Կարմիր խաչի գրասենյակից արցախցիներին հայտնեցին, որ կնախաձեռնեն հանդիպում Թիերի Ռիբոյի հետ
 |aravot.am|
12:01 - 24 հուլիսի, 2023

Կարմիր խաչի գրասենյակից արցախցիներին հայտնեցին, որ կնախաձեռնեն հանդիպում Թիերի Ռիբոյի հետ |aravot.am|

aravot.am: «Անհապաղ հումանիտար բեռ ուղարկեք Արցախ», «Ահազանգեք միջազգային հանրությանը, որ Արցախում հումանիտար աղետ է», «Մի թողեք նոր ցեղասպանություն լինի» կոչերով առավոտյան Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության մոտ Հայաստանի բուհերում սովորող մի խումբ արցախցի ուսանողները հավաք անցկացրին։

Երիտասարդները նաև նամակ փոխանցեցին՝ հասցեագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին։

Նրանք նաեւ հանդիպում պահանջեցին։ Գրասենյակից հայտնեցին, որ առաջիկայում կնախաձեռնեն հանդիպում Թիերի Ռիբոյի հետ։

Այժմ երիտասարդները փակում են Երևանի փողոցները` «Միացեք», «Արթնացեք», «Մի եղեք անտարբեր», «Արցախ» վանկարկումներով։

Լուսանկարը՝ Առավոտի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել