Այսօր շարունակվում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստը, բայց արդեն փակ ձևաչափով․ հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանում է Դավիթ Տոնոյանը։
Նիստին ներկա չէր զոհված զինծառայողի հրավիրյալ ծնողը, որի հարցերին ցանկանում էր պատասխանել Տոնոյանը, ուստի միանգամից մեկնարկեց նիստի փակ հատվածը։ Այսօր ևս ընդդիմադիրները նիստին ներկա չեն։
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն երեկ Ազգային ժողովում էր՝ մասնակցելու 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին։ Հանձնաժողովի հրապարակային աշխատանքներին մասնակցելու համար Տոնոյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վ․Դոլմազյանին՝ խնդրելով թույլատրել ներկայանալ հանձնաժողովի աշխատանքների իրականացման վայր, միջնորդությունը բավարարվել էր: Տոնոյանը ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին՝ բաց ձեւաչափով, միաժամանակ այսօրվա նիստում նա նշեց, որ որոշ դրվագների անդրադառնալու համար փակ նիստի կարիք է լինելու։
Դավիթ Տոնոյանը քննիչ հանձնաժողովի նիստում հորդորել էր ընդդիմությանը գոնե հանձնաժողովի փակ նիստին ներկայանալ, ի պատասխան Գեղամ Մանուկյանը նշել էր՝ Դավիթ Տոնյանը չի կարող որոշել ինչ ձևաչափով գործի ընդդիմությունը և ինչ հարցերի շուրջ կարծիք արտահայտի։ Նա նշել էր, որ այս հանձնաժողվի աշխատանքները լոկ միտված են պատերազմի և պարտության հանգամանքները, ռազմաքաղաքական կառավարման ձախողումները կոծկելուն, ոչ թե դրանք քննելուն։
comment.count (0)