Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը
 |armenpress.am|
16:57 - 02 օգոստոսի, 2023

Պուտինը և Էրդողանը քննարկել են «հացահատիկի գործարքը» և առաջիկա հնարավոր հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են տարբեր թեմաներ, որոնք առնչվում են, այդ թվում՝ հացահատիկի շուրջ գործարքին և երկու ղեկավարների առաջիկա հանդիպմանը։ Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Նշվել է, որ «հացահատիկային գործարքի» ռուսական մասի իրականացման հարցում առաջընթացի իսպառ բացակայության պայմաններում դրա հաջորդ երկարաձգումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է պատրաստակամությունը՝ վերադառնալու Ստամբուլյան համաձայնագրերին, հենց որ Արևմուտքը գործնականում կատարի Ռուսաստանի հանդեպ դրանցում արձանագրված բոլոր պարտավորությունները», - նշված է հաղորդագրությունում։

Պուտինը և Էրդողանը նաև քննարկել են ռուս-թուրքական գործընկերության օրակարգը՝ կենտրոնանալով առևտրատնտեսական հետագա զարգացման հեռանկարների, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի և զբոսաշրջային ոլորտում համագործակցության վրա։

Կողմերը գոհունակություն են հայտնել 2022 թ․-ին ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճի կապակցությամբ։

«Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով, այդ թվում՝ երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Թուրքիայի ղեկավարի գրասենյակը հայտնել էր, որ Էրդողանը և Պուտինը պայմանավորվել են ՌԴ նախագահի՝ Թուրքիա այցի շուրջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել