Ժամանակավորապես դադարեցվել է Ավան վարչական շրջանի, Ծարավ Աղբյուր փողոցի, Առինջ գյուղի մի շարք հասցեների գազամատակարարումը
10:47 - 03 օգոստոսի, 2023

Ժամանակավորապես դադարեցվել է Ավան վարչական շրջանի, Ծարավ Աղբյուր փողոցի, Առինջ գյուղի մի շարք հասցեների գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 3-ին ժամը 09:00-ից մինչև օգոստոսի 4-ը ժամը 18:00-ն, դադարեցվել է Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի (ամբողջությամբ), Ծարավ Աղբյուր փողոցի բազմաբնակարան շենքերի և առանձնատների, Կոտայքի մարզի Առինջ գյուղի Խ.Աբովյան, Մ.Մկրտչյան, Վ.Տերյան, Պ. Սևակի, «Ա» թաղամասերի առանձնատների գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների, «Վալենսիա» ռեստորանային համալիրի, «Մուլտի-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃ-ի գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել