Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում
16:13 - 08 օգոստոսի, 2023

Կարեն Դուրգարյանը հաղթել է Երևանի օպերային թատրոնի տնօրենի համար հայտարարված մրցույթում

Դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանը, որն իրականացնում էր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները, օգոստոսի 8-ին հաղթել է տնօրենի պաշտոնի համար հայտարարված մրցույթում:

Այս մասին հաղորդեցին Երևանի օպերային թատրոնից:

Տնօրենի պաշտոնը զբաղեցնելու հայտ էին ներկայացրել «Բալետ 2021» զարգացման հիմնադրամի տնօրեն Լիլիթ Պետրոսյանը, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական և «Հայա» փառատոնների տնօրեն Սոնա Հովհաննիսյանը, Կարեն Դուրգարյանը, թատրոնի գլխավոր պրոդյուսեր Շմավոն Գրիգորյանը, թատրոնի ընդհանուր բաժնի պետ Ազգանուշ Ստեփանյանն ու երաժիշտ Հակոբ Գասպարյանը:

Մրցույթի երկրորդ փուլ էին անցել Կարեն Դուրգարյանն ու Լիլիթ Պետրոսյանը: Երկրորդ փուլում Դուրգարյանը ստացել է ութսուն միավոր, իսկ Պետրոսյանը՝ 59 միավոր:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել