Եվլախում «Ղարաբաղի հայազգի բնակիչների հետ» հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, վերջին պահին «հայերը խախտել են պայմանավորվածությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ |tert.am|
20:18 - 11 օգոստոսի, 2023

Եվլախում «Ղարաբաղի հայազգի բնակիչների հետ» հանդիպման պայմանավորվածություն է ձեռք բերվել, վերջին պահին «հայերը խախտել են պայմանավորվածությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչ |tert.am|

tert.am: Վերջին օրերին միջազգային գործընկերների ջանքերով պայմանավորվածություն է ձեռք բերվել ԿԽՄԿ-ի կողմից «Աղդամ-Խանքենդի» (Ակնա-Ստեփանակերտ) ճանապարհն օգտագործել բեռների փոխադրման համար, իսկ դրանից 24 ժամ անց՝ ԿԽՄԿ-ի միջոցով հետագա ինտենսիվացման մասին:

Այս մասին ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ռուսական «Կոմերսանտ» թերթում հրապարակված հոդվածում արտացոլված կարծիքները, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Բացի այդ, ադրբեջանական կողմի առաջարկով պայմանավորվածություն է ձեռք բերվել Եվլախում հանդիպում անցկացնել ադրբեջանական կողմի և Ղարաբաղում բնակվող հայերի ներկայացուցիչների միջև, և ավարտված են եղել բոլոր լոգիստիկ հարցերը։

Չնայած այս բոլոր պայմանավորվածություններին, Ադրբեջանի Ղարաբաղի մարզի հայազգի բնակիչների ներկայացուցիչները վերջին պահին խախտել են դրանք։

Նրանց և Հայաստանի խափանարար գործողությունները, որոնք այս թեման վերածեցին քաղաքական շահարկման գործիքի, ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ հակառակ կողմը շահագրգռված չէ խաղաղությամբ և կայունությամբ, ինչպես նաև այս հարցով երկխոսությամբ։

Սրան զուգահեռ՝ նշված քայլերը ևս մեկ անգամ ապացուցում են հումանիտար հիմքով հավակնությունների անհիմն լինելը և ծառայում են տարածաշրջանում իրավիճակի սրմանը»,- ասել է նա։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել