Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին
19:21 - 14 ապրիլի, 2024

Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը․ ՀՀ ԱԳՆ-ն՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի մասին

Մերձավոր Արևելքում լարվածության աճը լուրջ անհանգստություն է առաջացնում։ Կոչ ենք անում առաջնահերթությունը տալ երկխոսությանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։

«Պետք է խուսափել հետագա առճակատումից», - նշել են ԱԳՆ-ից։


Հիշեցնենք, որ Իրանը ապրիլի 13-ի ուշ երեկոյան ԱԹՍ-եր ու հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի հաղորդմամբ՝ որսացել են արձակված շուրջ 300 անօդաչու թռչող սարքերի և հրթիռների «ճնշող մեծամասնությունը»: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Իրանը Իսրայելում թիրախավորել է երկրի ռազմական օբյեկտները, և բոլոր թիրախները հաջողությամբ ոչնչացվել են։ Թեհրանը առավոտյան հայտարարել է, որ չի պատրաստվում շարունակել գործողությունը։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել