azatutyun.am: Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն, երկրի փաստացի ղեկավար Մուհամեդ բին Սալմանը այսօր Ջիդայում ընդունել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանին։
Սա ամենաբարձր մակարդակի հանդիպումն է երկու երկրների միջև տարիներ տևած թշնամական հարաբերություններից հետո, ինչն ապակայունացնում էր տարածաշրջանը։
Սաուդյան Արաբիայի մամուլի պետական գործակալությունը սեղմ հաղորդագրություն է տարածել, նշելով, որ հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններն ու ապագա համագործակցության հնարավորությունները։
Իրանի արտգործնախարարությունը հաստատել է հանդիպման փաստը, առանց մանրամասներ հայտնելու։
Իրանի արտգործնախարարը նախօրեին է ժամանել Սաուդյան Արաբիա և իր պաշտոնակցի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ երկու երկրների միջև հարաբերությունները «ճիշտ ուղու վրա են»։
comment.count (0)