Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում գրոհել են Իրանի դեսպանատան շենքը։ Հաղորդում է իրանական Irna պետական լրատվամիջոցը։
Ըստ լրատվամիջոցի՝ ընդդիմադիրները մտել են Իրանի դեսպանատուն և թալանել այն։
Դեկտեմբերի 8-ի առավոտյան Սիրիայի զինյալները հայտարարել են, որ գրավել են մայրաքաղաք Դամասկոսը: Ավելի վաղ նրանք գրավել էին Հալեպը և Հոմսը՝ Սիրիայի երկրորդ և երրորդ խոշոր քաղաքները։ Դրանից կարճ ժամանակ անց Սիրիայի վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է իշխանության փոխանցմանը։
Reuters-ի հաղորդմամբ՝ սիրիական բանակի հրամանատարությունը սկսել է սպաներին տեղեկացնել վարչակարգի տապալման մասին։
comment.count (0)