Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ
13:44 - 26 նոյեմբերի, 2019

Վլադիմիր Վարդանյանը հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարարի գլխավորած պատվիրակության հետ

ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին հանդիպել է Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսի գլխավորած պատվիրակության հետ:

Ողջունելով հյուրերին՝ Վլադիմիր Վարդանյանը նշել է, որ Լիտվան Եվրոպական միությունում Հայաստանի համար կարեւոր գործընկերներից է: Հանձնաժողովի նախագահը կարեւորել է երկու երկրների միջեւ համագործակցության զարգացումը՝ մասնավորապես մարդու իրավունքների պաշտպանության, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության ուղղություններով:

Լիտվայի արդարադատության նախարար Էլվինաս Յանկեւիչիուսը եւս կարեւորել է վերոնշյալ ուղղություններով փոխգործակցությունը:

Վլադիմիր Վարդանյանը խոսել է Հայաստանում կայացած Թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցող բարեփոխումների, հատկապես դատաիրավական ոլորտում նախատեսվող փոփոխությունների մասին՝ կարեւորելով համակարգի հանդեպ հանրության վստահության մակարդակի բարձրացումը: Նա անդրադարձել է նաեւ հանձնաժողովի առաջնահերթություններին, ներկայացրել առաջիկա անելիքները:

Ըստ հանձնաժողովի նախագահի՝ առաջիկայում նախատեսվում է նաեւ ընտրական օրենսդրության բարեփոխումների փաթեթի մշակման եւ ընդունման գործընթաց:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Լիտվայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել